Հիվանդություններ Վաղաժամ սերմնաժայթքում
Վաղաժամ էյակուլյացիան կամ վաղ սերմնաժայթքումը սեռական խանգարում է, որը ավելի հաճախ հանդիպում է 40 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ: Մասնագետների մեծամասնությունը այս վիճակը սահմանում են որպես սերմնաժայթքում, որը կատարվում է ավելի վաղ, քան դա կցանկանային երկու զուգընկերները:
Հազվադեպ դեպքերում կատարվող վաղաժամ սերմնաժայթքումը անհանգստության պատճառ չէ, բայց եթե այդ վիճակը կրկնվում է սեռական հարաբերությունների մեծամասնության ժամանակ` տվյալ դեպքում հարկավոր է դիմել բժշկի:
Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է լինել առաջնային և երկրորդային
Վաղաժամ սերմնաժայթքման առաջնային տեսակին է պատկանում այն խանգարումը, որը առաջացել է առաջին սեռական ակտիվացման պահից: Երկրորդայինին է պատկանում այն վիճակը, որը զարգացել է այն պացիենտների մոտ, ովքեր նախկինում ունեցել են համապատասխան վերահսկողություն էյակուլյացիայի հանդեպ: Երկրորդական վաղաժամ սերմնաժայթքումը կարող է զարգանալ շագանակագեղձի և միզուկի բորբոքային հիվանդությունների, շագանակագեղձի ադենոմայի հետևանքով, որոնք բերում են սեռական օրգանների ներքին ռեցեպտորների զգայունության մեծացման:
Պատճառներ
Վաղաժամ սերմնաժայթքումը համարվում է հոգեբանական խնդիր, այլ ոչ օրգանական հիվանդություն: Վաղաժամ սերմնաժայթքման պատճառ հանդիսացող էմոցիոնալ և ֆիզիկական անբավարարվածությունը զուգընկերների մոտ կարող է առաջացնել հոգեբանական և ֆիզիկական խանգարումներ: Բացի դրանից, եթե սերմնաժայթքումը կատարվում է մինչ սեռական ակտի սկիզբը, ապա տվյալ դեպքում հղիության մասին խոսք լինել չի կարող` բացառությամբ արհեստական բեղմնավորման մեթոդից:
Շատերն են իրենց հարց տալիս, թե արդյո±ք վաղաժամ սերմնաժայթքումը հոգեբանական խնդիր է: Շատ գիտնականներ կարծում են, որ վաղաժամ սերմնաժայթքումից տառապող մարդկանց հոգեկան ու հորմոնալ ֆոնը զգալիորեն տարբերվում է այդ խնդիրը չունեցող մարդկանց ցուցանիշներից: Այս տեսությունը խոսում է այն մասին, որ շատ տղամարդիկ սեռական օրգանների շրջանում ունեն բարձր գրգռվածություն և զգայունություն, ինչը խախտում է օրգազմի հանդեպ վերահսկողության ունակությունը:
Բուժում
«Օն Կլինիք» կորպորացիայի մասնագետները մշակել են յուրօրինակ մեթոդներ և բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ, որոնք համարյա թե չունեն հակացուցումներ: Այս դեղամիջոցները օգտագործելուց հետո հնարավորություն է ընձեռնվում վերահսկել սեռական ակտի տևողությունը: Առաջին իսկ այցելության ժամանակ բժիշկ-ուրոլոգը ժամանակակից սարքավորումների օգնությամբ որոշում է սեռական օրգանի զգայունակությունը և նշանակվում է անհատական բուժում:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն