Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48)
Բևեռաօպտիկական մեթոդի կիրառումը ժամանակակից ստոմատոլոգիական հետազոտություններում
Բանալի բառեր: ստոմատոլոգիա, ատամնային իմպլանտացիա
Ատամնային իմպլանտացիայում կարևոր տեղ է ընձեռվում իմպլանտատների առաջնային կայունության ապահովման ժամանակ իմպլանտատ-ոսկոր լարվածադեֆորմացիոն վիճակի սահմանափակմանը` հետագա ոսկրագոյացման ապահովման համար: Այդ նպատակով պրակտիկ ստոմատոլոգիայում առաջին անգամ օգտագործվել է մեխանիկայի բնագավառում հայտնի բևեռաօպտիկական մեթոդը: Այս նպատակով կատարված սույն հետազոտությունը իրականացվել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի և ՀՀ ԱՆ ԱԱԻ ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի մասնագետների համագործակցությամբ:
Բևեռաօպտիկական մեթոդը մեխանիկական և օպտիկական լարումաչափերի նկատմամբ ունի մի կարևոր առավելություն: Եթե վերջին երկուսը ինֆորմացիա են տալիս միայն առանձին տեղամասերի կամ կետերի վերաբերյալ, ապա բևեռաօպտիկական մեթոդը պարզում է լարումների բաշխման ամբողջ պատկերը: Մեթոդի այս առանձնահատկությունը թույլ է տալիս համեմատաբար հեշտ ուսումնասիրել լարումների դաշտը, այսինքն` որոշել լարումների մեծությունն ու ուղղությունը ուսումնասիրվող տիրույթի համար:
Բևեռաօպտիկական մեթոդը հիմնականում կիրառվում է այն դեպքերում, երբ համեմատա-բար պարզ երկրաչափական ձևով և եզրային պայմաններով մարմինների համար նախատեսված հաշվարկային մեթոդներով հնարավոր չէ կամ շատ դժվար է որոշել լարումների և դեֆորմացիաների ամբողջական պատկերը: Բևեռաօպտիկական մեթոդը կիրառվում է նաև նոր հաշվարկային մեթոդների մշակման և ստուգման նպատակով:
Իզոտրոպ միջավայրում լույսը բոլոր ուղղություններով տարածվում է նույն արագությամբ: Մտնելով անիզոտրոպ կամ բյուրեղային միջավայր` լույսի ճառագայթը սովորաբար բաժանվում է երկու հարթ բևեռացված բաղադրիչների, որոնք տարածվում են տարբեր արագություններով: Այս երևույթը կոչվում է կրկնակի ճառագայթաբեկում: Այդ երկու հարթություններում բևեռացված լույսի բաղադրիչների արագությունները հակադարձ համեմատական են այդ հարթություններում միջավայրի բեկման ցուցիչներին:
Որոշ թափանցիկ, իզոտրոպ նյութեր բեռնավորման ընթացքում փոխում են իրենց օպտի-կական բնութագրերը` դառնալով օպտիկապես անիզոտրոպ, օրինակ` բյուրեղները: Այդ նյութերի նշված հատկությունների վրա էլ հիմնված է բևեռաօպտիկական մեթոդը: Բեռնվածքի ազդեցության դեպքում, ժամանակավոր կրկնակի ճառագայթաբեկման հատկությունը կոչվում է լուսաառաձգականություն: Ինչպես բյուրեղային միջավայրի, այնպես էլ բեռնվածքի ազդեցության տակ իզոտրոպ նյութերի կրկնակի ճառագայթաբեկման օպտիկական հատկությունները կարելի է բնութագրել բեկման ցուցիչների էլիպսոիդով: Համաձայն Մաքսվելի` գլխավոր օպտիկական առանցքները համընկնում են գլխավոր լարումների ուղղությունների հետ, իսկ բեկման ցուցիչների էլիպսոիդի առանցքների երկարությունները համեմատական են կիրառված բեռնվածքին, ինչը թույլ է տալիս բավականին հեշտ օպտիկական անիզոտրոպիան կապել գլխավոր լարումների մեծությունների հետ: Առաձգականության տեսության հարթ խնդրի պայմաններում, երբ երրորդ լարումը կամ բացակայում է, կամ հաստատուն է` ըստ թիթեղի հաստության, լույսը տարածվում է թիթեղում երկու առանձին ճառագայթների տեսքով, որոնք բևեռացված են գլխավոր հարթակներում: Բեռնավորված d հաստությամբ թիթեղով անցման դեպքում այդ ճառագայթների օպտիկական քայլի δ տարբերությունը որոշվում է հետևյալ բանաձևով`
, (1) որտեղ.σ1 և σ2 – կոչվում են գլխավոր լարումներ: Դրանք այն լարումներն են, որոնց ուղղահայաց հարթություններում բացակայում են շոշափող լարումներ:
Cσ - գործակից է, որին հաճախ անվանում են լարումների հարաբերական օպտիկական գործակից: Ներկայումս Cσ -ի մեծությունը չափվում է 10-7 սմ2/կգ միավորով:
(1) բանաձևը կոչվում է Վերտգեյմի օրենք, որն էլ լուսաառաձգականության հիմնական օրենքն է, որով կապ է հաստատվում նյութի օպտիկական հատկությունների և լարվածային վիճակի միջև: Ներկայումս բևեռաօպտիկական մեթոդի համար մոդելների պատրաստման ժամանակ ամենալայն կիրառությունն ունեն էպօքսիդային խեժերը:
Նյութերը և մեթոդները
Բևեռաօպտիկական մեթոդով զսպախցուկային ներտունկների և ծնոտի համատեղ աշխա-տանքը մոդելավորելու նպատակով պատրաստվել են նմուշներ: Մոդելների պատրաստման համար վերցրել ենք էպօքսիդային խեժ, պատրաստվել են 5.5մմ հաստությամբ թիթեղներ: ՆԺ-16 տեսակի էպօքսիդային խեժից ստացված էպօքսիդային խեժի առաձգականության մոդուլը 3100ՄՊա է, իսկ սպունգանման ոսկրերի առաձգականության մոդուլը 5000ՄՊա է: Դա նշանակում է, որ մոդելում և ծնոտի սպունգանման ոսկրում իմպլանտատի շուրջը լարվածադեֆորմացիոն վիճակները կլինեն բավականին մոտ:

Նկ. 1. Կոնական և գլանային իմպլանտատները տեղադրված սալիկի մեջ
Արդյունքները և դրանց քննարկումը
Շատ կարևոր է, որ օպտիկական ակտիվ նյութը օժտված լինի լավ կապակցման հատ-կությամբ տիտանի նկատմամբ: Էպօքսիդային խեժից պատրաստված թիթեղները ունեն այդ հատկությունը, ինչով և պայմանավորված է էպօքսիդային խեժի և իմպլանտատների համատեղ աշխատանքը մեր փորձերում:
Այս մեթոդը հնարավորություն է տալիս համեմատելու կոնական և գլանային զսպախցու-կային ներտունկների շուրջը լարվածադեֆորմացիոն վիճակները:

Նկ. 2 Կոնական և գլանային ներտունկների շուրջը լարվածային վիճակների գունային պատկերը
Նկ. 2-ում ցույց են տրված այդ վիճակներն արտահայտող գունային իզոգծերը, որը և ապացուցում է մեր նախորդ [3] աշխատանքում բերած արդյունքների հավաստիությունը, համաձայն որի գլանային ներտունկի շուրջը մոտ 22% լարումներն ավելի մեծ են, քան կոնական ներտունկի շուրջը նրանց նույն բացվածքի դեպքում:
Գրականություն
- Григорян К.Л, Мусаелян С.Л. Об одном методе соединения зубных имплантатов с костной тканью. Известия АН РА, 2001, т. 54, 4, с. 54-60.
- Проблемы прочности в биомеханике. Под ред. И.Ф. Образцова, М.: Высшая школа, 1988.
- Կասյան Հ.Է., Գրիգորյան Կ.Լ., Մուսայելյան Ս.Լ. Զսպախցուկային ներտունկների կոնական տարբերակի կիրառման նպատակահարմարությունը: ԱԱԻ, Գիտաբժշկական հանդես, 2011, 1, էջ 47-51:
27.01.2012 Կարդացեք նաև
Բանալի բառեր. լյարդի վնասում, ներորովայնային արյան կորուստ, բարդություններ
Պոլիտրավման առաջնահերթ բժշկական խնդիրներից մեկն է, քանի որ այն հանդիսանում է մինչև 45տ մարդկանց մահացության թիվ 1 պատճառը [7]: Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգանները վնասվում են 19.6-36.5% դեպքերում [3]...
26.01.2012
Բանալի բառեր. քրոնիկ հուզական սթրես, սթրեսի ռիսկային գործոններ, սթրեսի գեր-բեռնվածության ախտանիշներ, սթրեսակայունության մակարդակ, սթրեսի վերահսկում, Ժաննա Սեգալի հարցաշար...
25.01.2012 Բանալի բառեր. նորածին, հոգեշարժական զարգացում, կենտրոնական նյարդային համա-կարգի պերինատալ հիպօքսիկ ախտահարում, նեյրոսպեցիֆիկ էնոլազա...
24.01.2012 Բանալի բառեր. թոքային երակների վիրաբուժական մեկուսացում, շողացող առիթմիա
Ներկայումս շողացող առիթմիան (ՇԱ) իրենից բավականին լուրջ առողջապահական խնդիր է ներակայցնում: Առանձնահատուկ տեղ է գրավում միտրալ փականի հիվանդությամբ զու-գորդված ՇԱ...
23.01.2012 Բանալի բառեր: սուր դակրիոցիստիտ, արցունքապարկի աբսցես, ֆլեգմոնա, դակրիոցիստո-ռինոստոմիա
Սուր դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի սուր բորբոքում, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով...
20.01.2012 Բանալի բառեր: տրավմատիկ դակրիոցիստիտ, մոդիֆիկացված դակրիոցիստոռինոստոմիա, սիլիկոնային ինտուբացիա
Տրավմատիկ դակրիոցիստիտը հանդիսանում է խիստ ծանր պաթոլոգիա և զարգանում է արցունքաքթային խողովակի տրավմատիկ օբստրուկցիայի հետևանքով...
19.01.2012 Բանալի բառեր:գլաուկոմա, կոնսերվանտ, մորֆոլոգիական փոփոխություններ
Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում էգլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշգլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա [3]...
18.01.2012 Բանալի բառեր. Վերարտադրողական առողջության պահպանում, ռիսկային վարքաջիծ
Սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններին դեռահասների սոցիալական և հոգեբանական դեզադապտացիան, գենդեռային իմացության բացակայությունը պատճառ են դառնում վաղ սեռական հարաբերությունների...
17.01.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSqqjXV' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ