Թերապիա
Փորլուծ
Դողէրոցքը կամ ստամոքսի խանգարումը հաճախ վարակիչ մանրէներով է պայմանավորված: Դողէրոցք նշանակում է, որ օրգանիզմում ինչ-որ տեղ վարակ կա: Երբ բարձր ջերմություն ու միաժամանակ նաև ստամոքսի խանգարում կա, ապա նշանակում է, որ վարակն ինչ- որ տեղ ստամոքսում կամ աղիքներում է:
Հիմնականում հիշյալ ախտանշաններն իրենք իրենց անցնում են, առանց բուժման: Մարդու օրգանիզմն ունակ է սպանելու ցանկացած վարակ 1-3 օրում: Տուժածին հնարավորինս շատ հանգիստ է հարկավոր ու ցանկացած տեսակի (հատկապես մարսողության դժվարություն առաջացնող, ասենք` լոբի կամ էլ կաթնամթերք) սննդամթերքից խուսափել:
Փսխումով ու փորլուծով ուղեկցվող դողէրոցքն ու ստամոքսի խանգարումն ինքնին վտանգավոր չեն, եթե շարունակական չեն, սակայն երկարաձգվելու դեպքում կարող են հանգեցնել օրգանիզմի ջրազրկման: Ուստի, սովորաբար փորլուծի դեպքում խորհուրդ է տրվում հնարավորինս շատ հեղուկ ընդունել (ցանկալի է` ջուր): Սուրճից, կոֆեինից պետք է ընդհանրապես խուսափել:
Երբեմն պատահում է, որ դողէրոցքն ու ստամոքսի խանգարումն առաջանում են այն դեպքում, եթե վարակն այլ օրգանում է, ոչ ստամոքսում: Իսկ դա նշանակում է, որ վարակը տարածվել է այլ օրգան համակարգերում: Այս վիճակում չհայտնվելու համար պետք է միսն ու ձուն շատ լավ ջերմամշակվի, և ընդհանրապես ձու և կաթնամթերք պարունակող սնունդը ինչպես հարկն է մշակվելուց հետո էլ սառնարանում պահվի: Այստեղ պակաս դեր չունի նաև խմելու անվտանգ ջուրը:
Երբեմն, սակայն, ստամոքսի խանգարումներ են լինում վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության արդյունքում, որն անվանում են վեգետոզ: Այն ուժեղ սթրեսի, հոգնածության, կլիմայի կտրուկ փոփոխության հետևանքով է առաջանում ու սովորական սննդային թունավորումից տարբերելն առաջին հայացքից դժվար է: Հիվանդությունը տարածված է հատկապես 40-ն անց տարիքի կանանց մոտ, չնայած հանդիպում է և երիտասարդների շրջանում: Դրսևորումները կարող են տարբեր լինել: Ծայրահեղ դրսևորում է վախը, որի դեպքում դեղորայքն անզոր է և հիմնականում հիվանդանոցում է ախտորոշվում, որ փորլուծի պատճառը վեգետոզն է: Եթե հաստատ գիտեք, որ «անհիմն» փորլուծից եք տառապում, ուրեմն դիմեք նյարդաբանին, որը համապատասխան բուժում կառաջարկի: «Միանգամյա» վեգետոզն ինքնիրեն անցնում է: Իսկ ընդհանրապես աղիքային տհաճությունների պատճառները բազում են.
- Եթե չափից շատ եք միրգ ու բանջարեղեն կերել: Դրանցում պարունակվող բջջանքը խթանում է աղիքների շարժունությունն ու արագացնում աշխատանքը, ընդ որում, սնունդը կարող է և չմարսվել:
Նանայով, մորու տերևներով թեյ խմեք. դրա համար 2 ճաշի գդալ հումքի վրա մեկ բաժակ եռման ջուր լցրեք ու թրմեք 30 րոպե, ապա քամեք ու խմեք 1/4 բաժակ օրական 3 անգամ:
- Եթե բուսակեր եք, ապա կենդանական սպիտակուցի պակասը նույնպես կարող է հանգեցնել խանգարման: Մսից հրաժարվելով` ձեզ գոնե մի զրկեք սպիտակուցային սննդից` ձվից, պանրից, կաթնաշոռից ու այլ կաթնամթերքից:
- Եթե փորձել եք համատեղել անհամատեղելին: Չի կարելի ուտել, ասենք, կաթնային ապուրը վարունգի հետ, կամ ձուկը` կաթի. սովորաբար նման սննդի դեպքում մթերքը գրգռում է աղիքները: Եթե, այնուամենայնիվ, չեք ցանկանում ձեզ զրկել սիրելի մթերքից, գոնե հարկավոր է անհամատեղելի մթերքներն ընդունել 4-6 ժամ տարբերությամբ:
- Եթե կաթ եք խմել: Շատերի մոտ տարիքի հետ նվազում է աղիքային լակտազա ֆերմենտը, որը պատասխանատու է կաթնաշաքարի յուրացման համար:Պարզեք, թե հատկապես որ կաթնամթերքին է օրգանիզմն արձագանքում փորլուծով, ու գուցե հանեք այն ձեր սննդացանկից:
- Եթե կծու և թթու սնունդ եք ընդունել. ասենք` մարինացված վարունգ կամ աղ դրած ուտելիք, համեմունք, բողկ, ծովաբողկ, կարմիր ու սև պղպեղ, գարեջուր, սպիրտային խմիչքներ, թունդ թեյ ու սուրճ, տոմատի ու նարնջի հյութ, ասպիրին ու որոշ այլ դեղեր, ապա իմացեք, որ դրանք կարող են փորլուծի, ստամոքսի խանգարման պատճառ դառնալ:
Վիճակը կարգավորելու համար փորձեք 6-12 ժամ ոչինչ չուտել, սակայն խմեք հիմնային հանքային ջուր` առանց գազի: Ի դեպ, մի հիշեցում էլ. թարմ մածունը թուլացնող հատկություն ունի, իսկ թթուն` հակառակը:
- Եթե նյարդայնացել եք կամ էլ վախեցել, ապա հիշեք, որ սթրեսն ուժգնացնում է աղիքների գալարակծկանքը ու խանգարում աղիքային ֆերմենտների առաջացմանը: Վախի ու հուզումների ժամանակ պայթյունանման լուծ է սկսվում: Դրա համար հարկավոր է մածուն ու յոգուրտ կիրառել, որոնք լակտո- և կենսամանրէների աղբյուր են:
Բուրմունքները նույնպես բարերար ազդեցություն են ունենում փորլուծի ժամանակ, օրինակ` մեխակի, կոճապղպեղի, խորդենու, սանդալի, եղեսպակի հոտերը հանգստացնում են նյարդերն ու ազատում աղիքային տհաճությունից:
- Եթե շատ եք կերել: Ստամոքսի պատերի ձգվածությունը հանգեցնում է նրան, որ աղիքները փորձում են արագ ազատվել պարունակությունից: Դրա համար հարկավոր է քաղցը հագեցնող թեյեր խմել մեկ գդալ մեղրով ու քնել:
- Եթե ֆիթնեսով եք զբաղվել, ապա քրտնքի հետ աղերի կորուստը, ակտիվ շարժումներն արագացնում են սննդի անցումն աղիքներով ու հաճախ հանգեցնում փորլուծի: Ուստի մարզասրահ գնալուց առաջ մի կերեք բջջանքով հարուստ սնունդ, ավելի լավ կլինի պարապմունքից 1,5-2 ժամ առաջ ընդհանրապես չուտել, ստամոքսը հանգիստ թողնել: Աղի ու հեղուկի կորուստը լրացրեք հանքային ջրով:
- Իսկ եթե ստամոքսը խանգարվել է ուղևորության ժամանակ (երբեմն լինում է անծանոթ ուտելիքների ու անսովոր ջրի պատճառով), ապա փորձեք սննդից ընտրել ձեզ սովորն ու անվտանգը, և փորձեք խմել այն ջուրը (հանքայինի մասին է), ինչ տանն էիք խմում:
- Իսկ եթե թունավորվել եք անորակ սննդից, ապա փորձեք չուտել 24-36 ժամ, իսկ հետո սկսեք փոքր չափաբաժիններից, 3-4 ժամը մեկ ու չգրգռող սննդից: Առաջին օրերին բավարարվեք մածունով կամ կեֆիրով ու չորահացով, բրնձի կամ վարսակաձավարի շիլաներով (ջրով պատրաստված):
2-րդ օրը կարող եք կաթնապուր ուտել կամ ձվածեղ: 3-րդ օրը` խաշած միս, ձուկ, կարտոֆիլային ու կաթնային խյուս, հավի արգանակ ու բրնձապուր:
Անհապաղ դիմեք բժշկի, եթե ջրազրկման ախտանշանները սրվում են, աչքերը փոս են ընկնում, բերանը չորանում է, թուքը մածուցիկ է դառնում ու կպչուն, եթե լուծը 3-4 օր շարունակվում է ու հասնում օրական 10 անգամի, դեղնել են մաշկն ու աչքի սպիտակուցները, ընդհանուր ինքնազգացողությունը զգալիորեն վատացել է, մարմինն ասես ջարդվում է, ջերմությունը 38,5 է, գլխապտույտ կա (զարկերակային ցածր ճնշման պատճառով) ու թուլություն:
Ամառ է, շոգ ու վերոնշյալ վիճակներից խուսափելու համար հարկավոր է լվացվել ու լվանալ մթերքը` բանջարեղենն ու մրգերը, եթե նույնիսկ ձեր այգուց են:
Եթե սննդամթերքն այլևս չեք օգտագործում, դրեք սառնարանը. միկրոօրգանիզմները հաջողությամբ բազմանում են կրեմի, մսի, աղցանների ու ձկնային կերակրատեսակների մեջ:
Եթե կղանքը ձյութի գույն ունի կամ շատ մուգ է, անհապաղ դիմեք բժշկի:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն