Թերապիա
Ֆարինգիտ
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն:
Սուր ֆարինգիտի առաջացման մեջ հիմնական դեր ունեն մանրէները (ստրեպտակոկեր, ստաֆիլակոկեր, պնևմակոկեր) և վիրուսները (գրիպ, ադենավիրուսներ): Շատ հաճախ բորբոքային պրոցեսն ըմպանի վրա տարածվում է քթի խոռոչից` հարբուխի կամ սինուսիտի դեպքում:
Կլինիկական դրսևորումները
-
կոկորդում չորության զգացողություն,
-
կլման ժամանակ ցավ, հատկապես, «դատարկ կլման»,
-
մարմնի ջերմաստիճանը նորմալ է կամ կարող է բարձրանալ մինչև 38օC,
-
չոր հազ:
Սուր ֆարինգիտը կարող է ինքնուրույն հիվանդություն լինել, որն ամենից առաջ, զարգանում է սառեցման արդյունքում: Սակայն ֆարինգիտը կարող է ուղեկցվել նաև այլ հիվանդություններով, օրինակ, ՍՇՎԻ-ով: Անհրաժեշտ է սուր ֆարինգիտը տարբերել սուր տոնզիլիտից (անգինայից): Անգինայի դեպքում բորբոքվում են քիմքային նշիկները, իսկ ֆարինգիտն ախտահարում է ըմպանի առավել լայն հատվածները:
Քրոնիկական ֆարինգիտն առավել արտահայտված ախտանիշներ ունի: Հիվանդ մարդը կոկորդում քերծվածության և չորության զգացում ունի, տառապում է տանջող հազից: Հիվանդությունը պարբերաբար սրանում է: Որոշ դեպքերում քրոնիկական ֆարինգիտ զարգանում է հիվանդության սուր ձևի ոչ լիարժեք կամ ոչ ճիշտ բուժման արդյունքում: Քրոնիկական ֆարինգիտ զարգանում է նաև ծխելու կամ ալկոհոլային խմիչքների չարաշահման, փոշու, թունավոր գազերի ազդեցության, սառեցման պատճառով ըմպանի լորձաթաղանթի երկարատև գրգռման հետևանքով: Հիվանդության զարգացմանը նպաստում են քթի մեջ քրոնիկական թարախային օջախները (հարբուխ), հարքթային խոռոչների (հայմորիտ), կոկորդի (տոնզիլիտ), բերանի խոռոչի (կարիես) ինֆեկցիաները, ինչպես նաև շնչառության խանգարումները:
Քրոնիկական ֆարինգիտը լինում է կատառային, հիպերտրոֆիկ, ատրոֆիկ: Հիվանդության կատառային ձևը բնութագրվում է ըմպանի լորձաթաղանթի չորությամբ, ինչը հաճախ հանդիպում է ծխող, խիստ աղտոտված օդի պայմաններում աշխատող մարդկանց մոտ: Քրոնիկական ֆարինգիտի հիպերտրոֆիկ ձևն ուղեկցվում է կոկորդի լորձաթաղանթի հաստացմամբ և կարծրացմամբ: Ֆարինգիտի ատրոֆիկ ձևի դեպքում կոկորդի լորձաթաղանթի մի որոշ հատված խառնվում է շարակցական հյուսվածքի հետ: Հիվանդության այս ձևը շատ հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ:
Ֆարինգիտի ախտորոշումն, առաջին հերթին, հիմնված է պացիենտի բողոքների և բժշկի` հատուկ գործիքով կոկորդի զննման հիման վրա: Ֆարինգիտի դեպքում ըմպանը կարող է կարմրած լինել, լորձաթաղանթը ծածկված լորձով կամ թարախով: Տեղ-տեղ տեսանելի են ավշաադենոիդային հյուսվածքի ֆոլիկուլների բորբոքում: Որոշ դեպքերում, բացի բժշկի զննումից, հնարավոր է պահանջվել ախտորոշման լրացուցիչ մեթդներ, որոնք ներառում են արյան ընդհանուր, նաև կոկորդի քսուքի մանրէաբանական հետազոտություններ, որոնք թույլ կտան որոշել հիվանդության հարուցիչները:
Բուժումը
Ֆարինգիտի բուժումը հաճախ սահմանափակվում է հականեխիչ միջոցների տեղային կիրառմամբ: Դրանք կարող են լինել ինչպես ներծծվող դեղպատրաստուկները (ֆալիմինտ, ստրեպսիլս, սեպոլետե, սեբենին և այլն), այնպես էլ սփրեյները (գեկսորալ, ինգալիտ, տանտում վերդե և այլն): Եթե ֆարինգիտը հրահրված է մանրէներով, ապա բուժման համար, բժշկի նշանակմամբ, կիրառում են հակաբիոտիկներ: Այն դեպքում, երբ ֆարինգիտ զարգացել է վիրուսային ինֆեկցիայի դեպքում, օրինակ, գրիպի պատկերի վրա, հակաբիոտիկներն անարդյունավետ են:
Ողողումների համար օգտգործում են կալիումի պերմանգանատի, բորաթթվի, աղի և սոդայի, ֆուրացիլինի լուծույթների խառնուրդը: Այն պետք է մի քիչ տաք լինի (բայց ոչ շատ): Բուժգործողությունն անցկացնում են օրական 8-10 անգամ: Կոկորդի ողողման համար օգտագործում են նաև երիցուկի և կալենդուլայի թուրմերը (1-2 ճաշի գդալ չոր ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10-15 րոպե):
Ֆարինգիտի դեպքում օգտակար են նաև սպիրտային թրջոցները: Դրա համար թանզիֆը թրջում են օղիով, դնում պարանոցին, ծածկում պոլիէթիլային թաղանթով և փաթաթում որևէ բրդյա կտորով: Թրջոցի համար չի կարելի օգտագործել 40 աստիճանից բարձր օղի, որպեսզի մաշկ չայրվի: Բուժման ընթացքում ցանկալի է տանը մնալ, սառեցումից խուսափելու համար:
Հիվանդը պետք է օգտագործի փափուկ, չգրգռող սնունդ, տաք ըմպելիքներ, այդ թվում կոկորդը փափկեցնող (մեղրով կաթ, կիսելներ, յոգուրտ, արգանակներ): Ֆարինգիտի բուժման ընթացքում ցակալի է նաև հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից:
Նարինե 34տ
01.02.2016
Ruzanna
29.01.2016
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Shushan, բարև Ձեզ: Եթե Ձեզ մոտ ֆարինգիտը խրոնիկ չէ, ապա նշանակված բուժումը բավականին էֆեկտիվ է: Խրոնիկական ֆարինգիտի դեպքում հարկավոր է սրացումների ժամանակ պարբերաբար կրկնել բուժումը:
Shushan
12.10.2015
Մեդ-Պրակտիկ
26.05.2015
Հարգելի ԳՈՌ 31տ, բարև Ձեզ: Սուր ֆարինիգիտն ունի հիմնականում վիրուսային ծագում, սակայն որոշ ժամանակ անց համապատասխան բուժում չստանալու դեպքում կարող է միանալ բակտերիալ ինֆեկցիա: Երբեմն ֆարինգիտը կարող է ունենալ սնկային կամ ալերգիկ ծագում: Բուժման տևողությունը կախված է ֆարինգիտի հարուցչի տեսակից և օրգանիզմի առանձնահատկություններից: Հիմնականում բուժման տևողությունը 7-10 օր է, սակայն կախված վերը նշված գործոններից, կարող է տատանվել: Օրինակ սնկային ֆարինգիտն ավելի երկարատև բուժում է պահանջում, բակտերիա և վիրուսային ֆարինգիտի հետ համեմատած:
ԳՈՌ 31տ.
22.05.2015
Մեդ-Պրակտիկ
13.03.2015
Հարգելի Shaliko, բուժման արդյունավետությունը կախված է ընթացքից: Եթե առկա է խրոնիկական ֆարինգիտ, ապա վերջնական բուժում, որպես այդիպիսին չկա: Սուր ֆարինգիտը հիմնականում սուր շնչառական ինֆեկցիաների ժամանակ կամ դրանցից հետո է առաջանում, և դրա բուժումը հիմնականում ուղղված է հարուցչի դեմ, ինչպես նաև նշանակվում է սիմպտոմատիկ հակաբորբոքային բուժում:
Մեդ-Պրակտիկ
07.03.2015
Հարգելի Sayat, բարև Ձեզ, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հարցերի շատանալու պատճառով դժվարացել ենք ժամանակին պատասխանել Ձեր հարցին: Մարտ ամսվա ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, և հարցերի պատասխանները կլինեն ժամանակին: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա վիրահատությունը չի բացառում նշված ախտանիշների ի հայտ գալը, քանի որ քիթ-կոկորդ-ըմպանային հատվածում նշագեղձային համակարգն ամբողջությամբ չի հեռացվում, և հաճախ հրահրվում են ֆարինգիտի սրացումներ: Հարկավոր է դիմել ԼՕՌ մասնագետի և ստանալ սիմպտոմատիկ, իմունային համակարգը բարձրացնող բուժում: Հնարավոր է հարկ լինի դիմելու նաև ֆիզիոթերապևտիկ միջոցների հետագա կրկնությունները բացառելու համար:
SAYAT
07.03.2015
shaliko
01.03.2015
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի Lusya, կարող եք օգտագործել "Դոկտոր Մոմ" պաստեղները, դրանք բուսական են և հակացուցված չեն կրծով կերակրող կանանց:
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի Hasmik, եթե Ձեր նշած կլինիկական ախտանիշներն ունեն պարբերական բնույթ, այսինքն կապված չեն որևէ սուր շնչառական վարակի հետ, ապա ամենայն հավանականությամբ Ձեզ մոտ ֆարինգիտ է: Հաստատելու համար ցանկալի է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվության:
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի Աննա, խրոնիկ տոնզիլիտի դեպքում, բոլոր միջոցները կարող են տալ միայն ժամանակավոր էֆեկտ: Խնդրի վերջնական լուծում կարող է լինել վիրահատական միջամտությունը:
Lusya
27.02.2015
Sayat
26.02.2015
Hasmik
12.02.2015
Աննա
09.02.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի GRISHA, քրոնիկական ֆարինգիտի դեպքում հազը հիմնականում չոր, խեղդող բնույթի է: Ձեր դեպքում հարկավոր է բացառել շնչուղնիերի այլ հիվանդությունները, որոնց դոպքում առաջանում է հազ՝ խորխարտադրությամբ: Ինչ վերաբերվում է բերանը չորանալուն, ապա դա կարող է լինել սենյակում օդի չորացման պատճառով: Օգտագործեք սենյակի խոնավեցման միջոցներ: Քրոնիկական ֆարինգիտի դեպքում կարող եք կատարել դեղաբույսերի եփուկների ինհալացիաներ (երիցուկի, եղեսպակի, էվկալիպտի տերևներից) և հիմնայուղային ինհալացիաներ: Ողողումներ երիցուկի, եղեսպակի, կաղնու կեղևի, էվկալիպտի տերևներից պատրաստված թուրմերով:
GRISHA
01.11.2014
Մեդ-Պրակտիկ
18.02.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, սովորաբար ֆարինգիտի ժամանակ նպաստող պայմանների դեպքում (երկար ու ակտիվ խոսքը, նյարդայնանալը, վազելը, սենյակի չոր օդը՝ հատկապես երբ բնակարանը ջեռուցվում է և չի օդափոխվում) կարող է առաջանալ կամ սպաստիկ հազ, կամ շնչարգելություն: Կախված պատճառից հարկավոր է համապատասխան միջոցառումներ, օրինակ, ըստ վերոնշյալ պատճառների՝ սենյակի օդի խոնավացում, հանգստացնեղ դեղամիջոցներ, հակաֆարինգիտային միջոց և այլն: Եթե գտնում եք, որ նման պատճառները չէ, որ կարող են նպաստող լինել, կամ Ձեր գանգատներին զուգահեռ ունեք նաև սրտի հետ կապված խնդիրներ, հարկավոր է մասնագետի խորհրդատվություն:
Anna
14.02.2014
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն