Թերապիա
Քննարկում. հորմոնալ հակաբեղմնավորիչները ժամանակակից արդյունավետ բուժական միջոց
«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերությունը մասնագետների հետ հանդիպումումների շարք է կազմակերպել` քննարկելու հորմոնալ հակաբեղմնավորիչները որպես բուժման միջոց օգտագործելու թեման։
Թեմայի հետ կապված զրուցեցինք բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյանի հետ։
– Որքանո՞վ է թեման հրատապ։
– Թեման հրատապ է այն տեսակետից, որ ամբողջ աշխարհում արդեն ընդունված է մի շարք հիվանդությունների բուժման գործընթացում հորմոնալ հակաբեղմնավորիչներն օգտագործել նաև որպես դեղամիջոց. կխոսենք այս մասին, որպեսզի է′լ ավելի բարձրանա տեղեկացվածությունն ասպարեզում։ Մենք տալիս ենք բուժման տարբերակներ` ո՞ր ախտորոշման դեպքում ինչպե՞ս կիրառել դեղամիջոցը։
– Տիրապետու՞մ եք վիճակագրական տեղեկատվության` Հայաստանում կանանց հղիությունից պաշտպանվելու համար օգտագործվող միջոցների վերաբերյալ։
– Սկզբնական շրջանում, երբ մեզ մոտ իրականացվում էր ընտանիքի պլանավորման հարցերին հարող ազգային ծրագիր, մենք, ուսումնասիրելով մայրաքաղաքի և մարզերի կանանց նախասիրություներն այս հարցում, եկանք այն եզրակացության, որ մեծամասամբ կանայք նախընտրում են մեխանիկական միջոցները. հատկապես տարածված էր ներարգանդային պարույրների կիրառումը։ Դեռևս չկար ճիշտ պատկերացում հորմոնալ հակաբեղմնավորիչների մասին, կամ կիրառվում էին առաջին սերնդի դեղամիջոցներ, որոնց մեջ հորմոնների մեծ չափաբաժին կար`հղի բարդություններով։ Սա վախ էր առաջացնում թե′ կանանց շրջանում, թե′` նույնիսկ բժիշկների։ Այժմ շրջանառման մեջ են արդեն 4-րդ սերնդի դեղահաբերը։
– Որքանո՞վ են Հայաստանում մեթոդներն արդիականացված և հասանելի կանանց համար
– «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունն առաջիններից է, ով սինթեզել է դարին համահունչ վերջին սերնդի դեղահաբեր, և այս փաստն էլ է կարևորում կազմակերպվող հավաքներն ու սեմինարները։ Տեղեկատվության մեծ հոսքը, մարդկանց իրազեկված լինելն ավելի պահանջված են դարձնում նորագույն միջոցներն ու մեթոդները, այս պարագայում` հակաբեղմնավորիչները որպես բուժման միջոց կիրառման փաստը։ Բոլոր գինեկոլոգներն արդեն հստակ կողմնորոշվում են, թե ո՞ր կնոջը ի՞նչ դեղահաբ է համապատասխանում, ո՞ր օրգանիզմը ի՞նչ տեսակի հակաբեղմնավորիչ կարող է ընդունել և այլն։
– Այսօր հատկապես ի՞նչ միջոցներ են նախընտրում կանայք, հայ կանանց նախընտրելի տարբերակներն ինչքանո՞վ են համընկնում աշխարհում ընդունված տարբերակներին։
– Ինչպես նշեցի, ճիշտ տեղեկատվությունը մարդկանց համար հասանելի է դարձրել դեղամիջոցների ճիշտ ընտրությունը։ Ամբողջ աշխարհում հակաբեղմնավորման ամենաընդունված տարբերակն այսօր հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերն են։ Կարելի է ասել, որ այս հարցում մեր կանանց ընտրությունը համընկնում է աշխարհում ընդունված մեթոդներին։
– Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց` հակաբեղմնավորիչների օգտագործման հարցում, որքանո՞վ են անվնաս։
– Առաջին խորհուրդն այն է, որ կանայք դիմեն մասնագետին, ինչը հատկապես հայ կանայք չեն սիրում։ Պետք չէ լուրեր լսել ընկերներից, բարեկամներից, ծանոթներից, պետք է պարզապես մեկ անգամ խորհրդատվություն ստանալ բժշկից, քանզի միայն մասնագետը կարող է ճիշտ որոշում կայացնել. ում` ինչ նշանակել։
«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերությունը մասնագետների հետ հանդիպումումների շարք է կազմակերպել` քննարկելու հորմոնալ հակաբեղմնավորիչները որպես բուժման միջոց օգտագործելու թեման
|
– Ըստ ցուցմունքի` ի՞նչ տեղ է գրավում հակաբեղմնավորիչների օգտագործումը որպես բուժման միջոց, և ո՞ր հիվանդությունների ժամանակ են օգտագործվում։
– Մանկածնության տարիքում գտնվող կանանց 50-60%-ի մոտ շատ են հանդիպում փոքր կոնքի սեռական օրգանների քրոնիկ բորբոքային գործընթացները, հատկապես լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումները, որոնք բերում են դաշտանային ցիկլի ծանր խանգարումների։ Այս ամենը կարելի է բուժել հենց հորմոնալ հակաբեղմնավորիչների օգնությամբ։ Վերջին ժամանակներս կան նույնիսկ տվյալներ, որ այս դեղահաբերով կարող ենք կանխել ֆունկցիոնալ կիստայի առաջացումը։ Յուրաքանչյուր վիրահատություն ծանր սթրես է կնոջ օրգանիզմի համար, ինչը շատ դեպքերում կարելի է կանխել այս դեղամիջոցների օգնությամբ, որոնք արդյունավետ են հատկապես մանկածնության տարիքում։
«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը սինթեզել է հատուկ դեղամիջոց, որը հնարավորություն է տալիս կնոջը զերծ մնալ արհեստական վիժումներից (աբորտներից), և պաշտպանել մանկածնության ֆունկցիան, ինչն արհեստական վիժման դեպքում, միանշանակ, վտանգված է։ Այս դեղամիջոցը կինը կարող է օգտագործել, երբ նա ունեցել է չպաշտպանված սեռական հարաբերություն — առաջացել է անցանկալի հղիության վտանգ։ Ընդամենը մեկ հաբ` ‚Էսկապելե չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում։ Պետք է նշել նաև, որ արհեստական վիժման դիմողների քանակը բավականին կրճատվել է։
– Ինչպե՞ս կիրառել այն. երբ են դեղահաբն ընդունում և ի՞նչ արդյունք ստանալու համար։
– Այս մեթոդը կոչվում է անհապաղ հակաբեղմնավորման մեթոդ, այսինքն` պետք է կիրառել միայն հատուկ դեպքերում։ Դեղամիջոցի հաճախակի կիրառումը կբերի դաշտանային ցիկլի խանգարման։ Այն պետք է օգտագործել անհետաձգելի դեպքերում, տարեկան ո’չ ավել, քան 4-5 անգամ։ Ենթադրենք, զույգը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ձեռք բերել իր մշտապես օգտագործելի հակաբեղմնավորիչ միջոցը, կամ պահպանակը պատռվել է, և կա անցանկալի հղիություն վախ։ Պետք չէ խուճապի մատնվել, պարզապես կարելի է 72 ժամվա ընթացքում օգտագործել այս հակաբեղմնավորիչ դեղահաբը` կանխելու անցանկալի հղիությունը, առանց օրգանիզմին վնասելու։
Մեր զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանը։
– Ի՞նչ տեղ է գրավում մանկաբարձա-գինեկոլոգիական ուղղությունը «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրանքի շրջանակներում և դեղագործական շուկայում` ընդհանրապես։
– «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացնում է դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են բժշկության ամենատարբեր ոլորտներում։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գինեկոլոգիական ուղղությունը։ Ամբողջ աշխարհում «Գեդեոն Ռիխտեր»-ը հայտնի է իր գինեկոլոգիական դեղամիջոցներով, ասինքն` այս դեղամիջոցների արտադրությունը նրա հիմնական ուղղություններից է։ Գինեկոլոգիական դեղամիջոցների ցանկի մեջ են մտնում նաև մի շարք կոմբինացված և ոչ կոմբինացված հակաբեղմնավորիչներ, որոնք օգնում են կանանց` կատարել ընտանիքի ճիշտ պլանավորում, ղեկավարել սեփական օրգանիզմը, խուսափել այնպիսի սթրեսային երևույթներից, ինչպիսիք են` արհեստական վիժումը, գինեկոլոգիական վիրահատությունը։
– Այսօր ընդունված է կոսմետիկ նպատակներով կոմբինացված հակաբեղմանորիչների օգտագործումը, կարո՞ղ եք մանրամասնել։
– Բոլոր հորմոնալ հակաբեղմնավորիչները հիանալի ազդեցություն են թողնում մաշկի, մազերի, եղունգների և նույնիսկ` կնոջ տրամադրության վրա, քանի որ պարունակում են իգական սեռական հորմոններ։
– Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց` որպես բժշկական ներկայացուցիչ, փնտրելու անցանկալի հղիությունից պաշտպանվելու անվնաս տարբերակներ։
– Հարցը փոքր-ինչ բարդ է այն առումով, որ յուրաքանչյուր կին իր բժշկի հետ պետք է որոշի խնդրի լուծման տարբերակը։ Խորհուրդ եմ տալիս ընտրել հորմոնալ հակաբեղմնավորիչները, որոնք անվնաս են, բուժում են, կանխում են անցանկալի հղիությունը, և ինչու ոչ` միաժամանակ թողնում են կոսմետիկ արդյունավետ ազդեցություն։ Ամբողջ աշխարհում լայնորեն ընդունված տարբերակ է։ Այստեղ ամեն ինչ պարզ է, մատչելի յուրաքանչյուր կնոջ համար։
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Իրինա, բարև Ձեզ, եթե որևէ այլ հակացուցումներ չկան, կարող եք օգտագործել:
Իրինա
05.04.2014
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն