Թերապիա
«Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկ
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
I. ՆԱԽԱԲԱՆ
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է:
Բժշկագիտության վերջին տվյալներով բուժաշխատողների ձեռքերը գործնականում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական գործոնը: Այդ պատճառով յուրաքանչյուր բուժաշխատող պետք է իմանա ձեռքերի հիգիենայի կանոնները, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները` թե ինչպես կարողանան արդյունավետ կազմակերպել այդ կարևոր միջոցառումների համակարգը:
Կիրառման ոլորտը` հանդիսանում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները:
Նպատակը` օգտագործել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` ձեռքերի հիգիենայի արդյունավետ մեթոդ ընտրելու համար և որպես մեթոդական ուղեցույց բուժանձնակազմի ուսումնա-մեթոդական դասընթացներ կազմակերպելիս:
II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ձեռքերի հիգիենան շարունակում է մնալ որպես հուզող հարց շատ առաջադեմ երկրների առողջապահության համակարգերում: «Լվա ձեռքերդ» կարգախոսը հայտնի է բոլոր բուժաշխատողներին, սակայն այն ոչ միշտ է ճշգրտորեն իրականացվում: Այդ պատճառով կատարվել են բազմաթիվ հետազոտություններ ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման խոչընդոտների պարզաբանման նպատակով, որպեսզի դրանց կատարումը դառնա ավելի մատչելի ու ճշգրիտ:
2. 21-րդ դարում աշխարհում առողջապահությունը զարգացման մեծ վերելք է ապրել, սակայն բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական օգնություն ցուցաբերելիս առաջացող անցանկալի երևույթների, այդ թվում` վարակային բարդությունների կանխարգելումն (բուժման վարակային անվտանգությունն) ապահովող խնդիրներն առողջապահության զարգացմանը համաչափորեն զարգանալու կարիք ունեն: Այդ է պատճառը, որ «Մի վնասիր» կարգախոսը շարունակում է մնալ արդիական:
3. Ներհիվանդանոցային (նոզոկոմիալ, հոսպիտալային) վարակը հիվանդանոցում բուժվելու ընթացքում հիվանդի ձեռք բերած վարակն է, որը նրա մոտ բացակայել է ընդունման պահին և դրանից առաջ: Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների ձեռք բերած վարակները ևս դասվում են ներհիվանդանոցային վարակների շարքին:
4. Այդ հիվանդությունները արտահայտվում են շնչառական համակարգի, մարսողական և միզասեռական ուղու, արյան հունի և արյունատար համակարգի, մաշկային ծածկույթի և հետվիրահատական վարակային բարդությունների տեսքով: Դրանք միանալով հիմնական հիվանդությանը, բարդացնում են բուժման ընթացքը և հիվանդության ելքը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 մլն.դեպք, ընդ որում, դրանց 40-80 %-ը փոխանցվում են ձեռքերի միջոցով:
5. Ներհիվանդանոցային վարակների առաջացմանը նպաստող պայմանները և հնարավոր հարուցիչները առկա են բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, և նույնիսկ կատարելագործված վարակի հսկողության ծառայությունը չի կարող այն արմատապես վերացնել:
6. Զարգացած երկրների բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր է կանխել դրանց միայն 1/3 մասը, իսկ մնացածը շարունակում է մնալ անհաղթահարելի: Այնուամենայնիվ որոշ պարզ և ոչ թանկարժեք նախազգուշական միջոցառումներ կարող են կարևոր դեր ունենալ դրանց կանխարգելման հարցում:
7. Ժամանակակից գիտական հետազոտությունները ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ձեռքերի հիգիենան: Այն ներհիվանդանոցային վարակների կանխարգելման պատմության մեջ առաջինն է, իսկ ֆինանսական ծախսերի տնտեսման գործում` ամենամեծը:
III. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
8. Այն, որ վարակային հիվանդությունները կարող են տարածվել ձեռքերի միջոցով հայտնի է եղել վաղուց: Դեռևս 1199թ. հրեա բժիշկ և փիլիսոփա Ռամբաման գրել է հիվանդի հետ շփվելուց հետո ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին: 1843թ Օլիվեր Վենդել Հոլմսը առաջին անգամ հայտարարեց այն կարծիքը, թե Բոստոնի ծննդատներում հետծննդաբերական արյան վարակումը անմիջական կապ ունի բուժաշխատողների ձեռքերի հետ: Հունգարացի բժիշկ` Իգնաց Ֆիլիպ Զեմմելվեյսը (1818-1865) փորձելով հասկանալ հետծննդյան տենդի (սեպսիս) պատճառները, մասնավորապես, այն փաստը, որ 1841-1847թ-ին, հիվանդանոցներում ծննդաբերների շրջանում մահացությունը 30-40% գերազանցում էր տնային պայմաններում ծննդաբերածների մահացությանը, ենթադրել է, որ հավանական պատճառը թաքնված է հիվանդանոցներում: Նախքան Զեմելվեյսը ոչ ոքի չէր հաջողվել համաճարակաբանական ապացույցներ ստանալ այն բանի վերաբերյալ, որ հետծննդաբերական արյան վարակման պատճառը բուժաշխատողների ձեռքերն են: Իր հետազոտական աշխատանքներում նա հետծնննդյան արյան վարակումը գնահատեց որպես բժշկության զարգացման հետ անմիջական կապ ունեցող բարդություն: Նա հետազոտում է Վիեննայում գրանցված մայրական մահացության տվյալները նախքան բշկաանատոմիական կենտրոնների ստեղծումը: Արդյունքում պարզում է, որ այդ ժամանակահատվածում արյան վարակումից մայրական մահերը եղել են եզակի, հազվադեպ և դրանց մակարդակր բարձրացել է, երբ ծննդատները ներառվել են բազմապրոֆիլ հիվանդանոցների կազմում, որտեղ հիմնադրվել են նաև ախտաբանա-անատոմիական բաժիններ:
9. Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում նա համոզվում է, որ բուժաշխատողները և ուսանողները հիվանդանոցի վարակային և ախտաբանա-անատոմիական բաժանմունքներից վարակը բերում էին անմաքուր ձեռքերի միջոցով և հեշտոցային զննման ընթացքում այն փոխանցում էին կանանց: Զեմմելվեյսը պարտադրում է բուժանձնակազմին ձեռքերը լվանալ և ախտահանել քլորակրով հիվանդներին և ծննդաբերներին միջամտություններ կատարելուց առաջ: Արդյունքում կանանց և նորածինների շրջանում մահացությունը 18,3%-ց նվազում է 2.5%: Սակայն, Զեմմելվեյսի հիպոթեզը արագ ճանաչում չի ստանում: Ավելին, նրա հայտնագործությունը հանդիպում է մեծ խոչընդոտների: Կլինիկայի ղեկավարը նույնիսկ արգելում է Զեմելվեյսին ձեռքերի մանրէազերծումից հետո մահացության իջեցման վերաբերյալ վիճակագրությունը հրատարակել և ընդհատում է նրա աշխատանքային պայմանագիրը:
10. Զեմմելվեյսի դերը ձեռքերի անտիսեպտիկայի բացահայտման և ներդրման հարցում ճանաչում է ստացաել միայն նրա մահից հետո: 1906թ.-ին Բուդապեշտում աշխարհի բժիշկների հանգանակություններով կանգնեցվել է Զեմմելվեյսի արձանը, որի վրա գրվել է «Մայրերի փրկչին»:
IV. ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԵՐԸ
11. Երկար տարիներ բուժաշխատողների մոտ ձեռքերի հիգիենայի դերը թերագնահատվել է` չնայած դրա բացահայտ անհրաժեշտությանը: Այս մոտեցումը արմատացել է և անթույլատրելիորեն շարունակվում է մինչև օրերս: Այն պայանավորված է այդ ուղղությամբ կատարած հետազոտությունների անլիարժեքությամբ և դրանց արդյունքները բուժաշխատողներին անբավարար տեղեկացմամբ:
12. «Հաճախ լվա ձեռքերդ» կարգախոսը ծանոթ է բոլոր բուժաշխատողներին, սակայն, ոչ բոլորն են այն կատարում ինչպես հարկն է, քանի որ միայն առաջին հայացքից է այն պարզ կիրառելի թվում: Ձեռքերի դերը մեծ է հատկապես ներհիվանդանոցային վարակների պատճառ հանդիսացող այնպիսի վտանգավոր մանրէների տարածման մեջ, ինչպիսիք են մետիցիլինկայուն ստաֆիլոկոկը, վանկոմիցինկայուն էնտերոկոկը, աղիքային վարակները, գրիպը և այլն:
13. Դիտարկումները ցույց են տալիս, որ կան որոշ պատճառներ, որոնք դժվարացնում են ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումը: Այդ պատճառները հիմնականում հետևյալն են.
- ձեռքերի մաշկի գրգռվածությունը,
- հիգիենայի միջոցների սղությունը կամ բացակայությունը,
- գերադասվում է հիվանդի հետ շփման ժամանակը ձեռքերի հիգիենայի համար ծախսվող ժամանակի նկատմամբ,
- լվացարանների տեղակայումը դժվար հասանելի տեղերում կամ բացակայությունը,
- ձեռնոցների կրումը,
- մոռացության տալը,
- գիտելիքների պակասը:
14. Բուժանձնակազմի հարցման արդյունքում պարզվել է, որ առողջապահության աշխատողները ձեռքերի հիգիենան պահպանում են 40 %-ով: Հատկանշական է, որ բժիշկները ձեռքերը լվանում են ոչ հաճախ, բայց ավելի մանրակրկիտ, քան բուժքույրերը:
15. Զարմանալիորեն փոքր չէ այն բուժաշխատողների թիվը, որոնք ձեռքերի հիգիենայի կանոնները խախտում են բավական հաճախ: ԱՄՆ, ՌԴ-ի և Եվրոպական մի շարք երկրների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կատարած մանրակրկիտ դիտարկումները ցույց են տվել, որ չնայած բուժաշխատողների կրթական բազմաթիվ ծրագրերի առկայությանը, այնուամենայնիվ այն բավարար չի կատարվում: Այլ խոսքերով` խնդիրը նաև ծառայողական պահանջների նկատմամբ անհետևողականությունն է, որն այսօր էլ շարունակում է մնալ որպես այս բնագավառի լուրջ խոչընդոտ:
16. Կան բազմաթիվ բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնց ջրամատակարարման համակարգը խնդրահարույց է, բացակայում է «ջրամատակարարման կենտրոնական համակարգը», իսկ «տեղայինը» գործում է հաճախ ընդհատումներով և անբավարար: Ուստի երբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ջրամատակարարման հետ առաջանում են խնդիրներ, ապա անհրաժեշտ է ապահովել այլընտրանքային ջրամատակարարում:
17.Բուժաշխատողները հաճախ թերագնահատում են վարակների տարածման տեսակետից ձեռքերի հիգիենայի դերը: Չեն ստանում համապատասխան հիշեցումներ և չեն տեղեկացվում, թե ինչպես պետք է ապահովել ձեռքերի հիգիենայի անհրաժեշտ մակարդակը` օգտագործելով տվյալ կազմակերպության սեփական հնարավորությունները:
18. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում արտաքին միջավայրում մանրէների շրջագայման ապահովումը և մեկ հիվանդից մյուսին դրանց փոխանցումը իրականանում է հաջորդաբար կատարվող հետևյալ գործողությունների արդյունքում, որտեղ ձեռքերը համարվում են փոխանցման գործոն կոնտակտային ճանապարհով մանրէների փոխանցման համար.
- հիվանդի մաշկից կամ նրան շրջապատող առարկաների մակերեսներից մանրէները փոխանցվում են բուժանձնակազմի ձեռքերին,
- այդ մանրէները շարունակում են պահպանվել (նույնիսկ մի քանի րոպե) բուժանձնակազմի ձեռքերի վրա,
- ձեռքերի հիգիենան կատարվում է անբավարար,
- բուժանձնակազմի աղտոտված ձեռքերից մանրէները փոխանցվում են այլ հիվանդի կամ նրա հետ շփում ունեցող որևէ առարկայի մակերեսի վրա:
19. Հաճախ շաքարային դիաբետով, քրոնիկ երիկամային անբավարարությամբ, քրոնիկ մաշկաբորբերով հիվանդների մաշկը կոլոնիզացված է ոսկեգույն ստաֆիլոկոկով:
20. Բուժօգնության ցուցաբերման ընթացքում մանրէները կարող են փոխանցվել նորմալ չվնասված մաշկի մանրէներով աղտոտված հատվածներից` աճուկային շրջան և թևատակ:
21. Քանի որ մաշկը թեփոտվում է, ապա հիվանդների անկողնային սպիտակեղենը, ինչպես նաև նրան շրջապատող անհատական օգտագործման առարկաները կարող են հեշտությամբ աղտոտվել մաշկի թեփուկների հետ պոկված մանրէներով: Արդյունքում բուժաշխատողների ձեռքերը կարող են հեշտությամբ աղտոտվել նույնիսկ «մաքուր» բժշկական միջամտությունների արդյունքում. օրինակ` հիվանդին նստեցնելիս, նրա սրտի զարկերը կամ զարկերակային ճնշումը չափելիս, հիվանդի ձեռքին, ուսին կամ աճուկային շրջանին դիպչելիս:
22. Երբեմն նույն հիվանդի տարբեր ախտաբանական օջախները կարող են աղտոտված լինել տարբեր մանրէներով: Հաճախ դա նկատվում է պոլիտրավմաներով, ապարատային շնչառությամբ, արյունային կենտրոնական և ծայրամասային կատետրներ ունեցող, քիթ-ստամոքսային զոնդով, միաժամանակ մարմնի տարբեր օրգանների և անատոմիական հատվածների վրա վիրահատական միջամտություններ կատարած հիվանդների մոտ: Այդ պատճառով այդպիսի հիվանդի հետ շփման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում ձեռքերը մշակել մի քանի անգամ` յուրաքանչյուր ախտաբանական օջախից մյուսին անցնելուց առաջ:
V. ՄԱՇԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
23. Ձեռքերի հիգիենայի արդյունավետ մեթոդ մշակելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ձեռքի մաշկի կառուցվածքը:
24. Մաշկիարտաքին շերտը բաղկացած է տափակ բջիջներից: Դրանք մաշկային ավելի խորը` բազալ շերտի բջիջներն են, որոնք բարձրանում են մաշկի մակերես` իրենց հետ տանելով այդտեղ գտնվող մանրէները:
25. Մաշկը ունի դինամիկ կառուցվածք, բաղկացած է 15 շերտերից, որոնք թարմանում և ամբողջությամբ նորացվում են 2 շաբաթում: Դա համարվում է նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց, որի ընթացքում յուրաքանչյուր օր առողջ մաշկի վրա գոյանում են 107 մաշկային թեփուկներ: Դրանց 10,0% պարունակում է կենսունակ մանրէներ: Մաշկը գործնականորեն անթափանց է ջրի և ջրային լուծույթների համար, սակայն, ճարպալուծ նյութերը կարող են թափանցել, քանի որ բջիջների թաղանթները մեծ քանակությամբ ճարպ են պարունակում:
26. Մաշկը ֆիզիկական պատնեշ է մանրէների թափանցման համար: Արտաքին շերտի միջբջջային տարածությունը լցված է ճարպային հյուսվածքի բջիջներով, որոնք ապահովում են դրա ամբողջականությունն ու պաշտպանիչ դերը: Բացի այդ, մաշկն ունի թթվային pH, որն իր հերթին ճնշում է մանրէների աճը: Մաշկային մազանոթները իրենց հերթին հնարավորություն են տալիս արագ մատակարարել լեյկոցիտներ և իմունոլոգիական պատասխանի համար կարևոր նյութեր:
VII. ՄԱՇԿԻ ՄԱՆՐԷԱՅԻՆ ԿԱԶՄԸ
27. Ձեռքերի հիգիենայի արդյունավետ մեթոդ ընտրելու համար նպատաակահարմար է տարբերակել ձեռքերի վրա աճող և բազմացող մանրէները դրանց վրա պատահականորեն հայտնված մանրէներից:
28. Համաձայն ամերիկացի վիրաբույժ Ռ.Բ.Պրայսի դասակարգման, ձեռքերի մաշկի մանրէները բաժանվում են երեք խմբի.
- ռեզիդենտ մանրէներ,
- տրանզիտոր մանրէներ,
- ինֆեկցիոն մանրէներ:
29. Ռեզիդենտ (մշտական)մանրէներ - ապրում և բազմանում են ձեռքերի մաշկի վրա։ Մաշկային ծածկույթի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրում կան 102-103 մանրէներ: Դրանց 10-20% գտնվում են մաշկի խորը շերտերում` հատկապես ճարպագեղձերի, քրտնագեղձերի և մազարմատների շուրջը:
30.Յուրաքանչյուր մարդու բնորոշ է մաշկի իր անհատական ռեզիդենտ մանրէային կազմը, որը կարող է փոխվել տեղային հակաբիոտիկների և հականեխիչների երկարատև օգտագործումից: Ռեզիդենտ մանրէների կազմում կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունները նույնպես կարող են առաջացնել կայուն տեղաշարժեր:
31. Ռեզիդենտ մանրէները յուրաքանչյուր հինգ րոպենմեկանգամկարող են թարմանալ:
32. Որտեղ են տեղակայված ռեզիդենտ մանրէները
- ապրում և բազմանում են մաշկի վրա,
- 10-20% մաշկի խորը շերտերում, ճարպագեղձերում և քրտնագեղձերում,
- եղունգների շուրջը և դրանց տակ,
- ավելի քիչ քանակությամբ` միջմատնային մակերեսներում:
33. Մանրէների այս խմբում ավելի հաճախ հանդիպում են ստաֆիլոկոկերը, կորինոբակտերիաները, երբեմն նաև անաէրոբ բակտերիաները: Գրամ բացասական մանրէներից ացինետոբակտերը և կլեբսիելա-էնտերոբակտերը սովորաբար հայտնաբերվում են մաշկի խոնավ հատվածներում, սակայն ոչ հազվադեպ անջատվում են նաև մաշկի մակերեսային շերտերից և ընդունակ են առաջացնելու նաև ներհիվանդանոցային բռնկումներ:
34. Տրանզիտոր (ժամանակավոր)մանրէները` դրանք ձեռքերի ժամանակավոր աղտոտվածության արդյունք են և ունեն հետևյալ բնութագիրը.
- առաջանում են ձեռքերի պատահական աղտոտման ժամանակ,
- կարող են պարունակել ցանկացած բնույթի մանրէ,
- մաշկի վրա ապրում են սահմանափակ ժամանակահատված` 24 ժամից պակաս,
- որակական և քանակական կազմը կայուն չէ,
- մաշկի վրա չեն բազմանում,
- ձեռքերը կարող են շփման ճանապարհով աղտոտվել նաև արտաքին միջավայրում կենսունակությունը երկարատև պահպանող վիրուսներով:
35. Տրանզիտոր մանրէները մաշկի ֆիզիկաքիմիական միջավայրի շնորհիվ կարող են ոչնչանալ, սակայն այս երևույթը հուսալի և ապահով չէ:
35. Տրանզիտոր որոշ մանրէներ կարող են ունենալ բարձր ախտածնություն և համաճարակաբանական տեսակետից ավելի մեծ վտանգ ներկայացնել, քան ռեզիդենտը:
36. Եթեմաշկըվնասվածէքերծվածքներով կամ մշակվել է ձեռքերի հիգիենիկ մշակման ոչ համարժեք մեթոդով, ապա տրանզիտորմանրէները կարող եներկարպահպանվել մաշկի վրա, առաջացնել աղտոտվածություն և ձևավորել նոր` ավելիվտանգավորռեզիդենտմանրէների ժամանակավոր օջախ:
37. Բուժանձնակազմի ձեռքերը կարող են աղտոտվել նաև ներհիվանդանոցային, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ բարձր կայունություն ունեցող շտամներով:
38. Մանրէները կարող են տարածվել հիվանդանոցային միջավայրում, ինչպես նաև փոխանցվել հիվանդից հիվանդ այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են ձեռքերի վրա: Այս հանգամանքով է պայմանավորված բուժաշխատողի ձեռքերի դերը ներհիվանդանոցային վարակների փոխանցման գործում:
39. Ինֆեկցիոն մանրէները մաշկային վարակների պատճառ հանդիսացող մանրէներն են, օրինակ` մատնաշունչ առաջացնող մանրէն: Դրանց առկայության դեպքում ձեռքերի հիգիենային ցանկացած մեթոդի կիրառումը անօգուտ է, քանի որ դրանք պահպանվում են ձեռքի մաշկի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ախտաբանական օջախը վերացված չէ: Ուստի բուժաշխատողի ձեռքերի մաշկի վրա վարակի օջախների և մանր վնասվածքների առկայության դեպքում անհրաժեշտ է դրանք միաժամանակ և' բուժել, և' վիրակապով փակել:
40. Ինֆեկցիոն մաշկային մանրէների խմբում ավելի հաճախ հանդիպում են ոսկեգույն ստաֆիլոկոկը և բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկը:
VIII. ՁԵՌՔԵՐԻ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԴԵԿՈՆՏԱՄԻՆԱՑԻԱ
41. Ձեռքերի հիգիենայի մեթոդները տարբեր են: Դրանցից յուրաքանչյուրիկ իրառումը պետք է բխի ձեռքերի մշակման նպատակից, որն էլ, իր հերթին կախված է այդ պահին իրականացվող բժշկական. միջամտությանտեսակից: Այն պետք է լինի համապատասխան և արդյունավետ` դարձնելով ձեռքը ապահով վարակի փոխանցման տեսակետից:
42. Նշված միջոցառումների շնորհիվ կարելի է նվազեցնել տրանզիտոր մանրէների քանակը, ինչպես նաև ընկճել կամ ամբողջությամբ վերացնել բոլոր մանրէների վարակելիությունը:
43. Ինչու է անհրաժեշտ փոխել մանրէները և' որակապես` ընկճելով դրանց վարակելիությունը, և' նվազեցնել քանակապես:
44. Քանի որ վարակ առաջացնելու համար պահանջվում է մանրէների որոշակի քանակ, որը բնութագրվում է որպես վարակման դոզա: Վարակման դոզան` վիրուլենտ հարուցիչի և ընկալ օրգանիզմի փոխհարաբերության արդյունքի գնահատման ցուցանիշ է: Ուստի որքան ընկալ է օրգանիզմը, այնքան ցածր է վարակման դոզան:
45. Հիվանդների որոշակի խմբի համար ձեռքերի մշակման արդյունավետ մեթոդով հնարավոր է մանրէների քանակը նվազեցնել, ավելի քան ինֆեկցման դոզան է: Սակայն հիվանդների մեկ այլ` ավելի ընկալ խմբի հետ աշխատելիս, բուժաշխատողի ձեռքերի մանրէների քանակի նույն չափով նվազեցումը կարող է անբավարար լինել:
46. Որքան բարձր է ձեռքերի վրա գտնվող մանրէների վիրուլենտությունը, այնքան փոքր քանակներով նա կարող է վարակ առաջացնել` վարակման դոզան փոքր է: Այս դեպքերում պահանջվում է կիրառել ձեռքերի հիգիենայի ավելի արդյունավետ մեթոդ:
47. Ձեռքերի հիգիենայի մեթոդի ընտրության համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև կատարվող բժշկական միջամտության տեսակը: Տարբեր իրավիճակներում պահանջվում է իրականացնել ձեռքերի հիգիենայի տարբեր մեթոդներ:
48. Ձեռքերի հիգիենայի դեկոնտամինացիայի մեթոդները պայմանականորեն բաժանվում են երեք խմբի.
- սովորական լվացում,
- հիգիենիկ անտիսեպտիկա,
- վիրաբուժական անտիսեպտիկա:
49. Ձեռքերի դեկոնտամինացման խնդրահարույց անատոմիական հատվածներ են համարվում մատների ծայրերը, միջմատնային տարածությունները և առաջին` բութ մատների շրջանը: Այս հատվածներում կուտակվում են մանրէների մեծ մասը, քանի որ հիվանդներին բժշկական միջամտություններ կատարելիս կամ նրանց խնամելիս ավելի սերտ շփումը իրականացվում է մատների ծայրերով և առաջինմատների մակերեսով:
IX. ՁԵՌՔԵՐԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԼՎԱՑՈՒՄ ՕՃԱՌՈՎ ԵՎ ՀՈՍՈՂ ՋՐՈՎ
50. Ձեռքերի սովորական լվացումը (հակամանրէային բաղադրիչներ չպարունակող) օճառով և հոսող ջրով ապահովում է կոլոնիզացված հիվանդների և շրջակա միջավայրի առարկաների հետ շփման հետևանքով բուժանձնակազմի ձեռքերի աղտոտման, տրանզիտոր և մաշկի մակերեսային շերտի մանրէների մեխանիկական հեռացումը:
51. Ձեռքերի լվացման ցուցումների վերաբերյալ բացարձակ խորհուրդներ դեռևս գոյություն չունեն` անբավարար հսկողական հետազոտությունների պատճառով: Ձեռքերի լվացում պահանջող բոլոր իրավիճակների թվարկումը կլիներ չափազանց բարդ և նույնիսկ վիճելի: Դրանք կախված են բժշկական միջամտության տեսակից, և վարակման «ռիսկից», տևողությունից և մասնագիտական գործողությունների հաջորդականությունից:
52. Երբ է անհրաժեշտ ձեռքերըիլվանալ հոսող ջրով և օճառով.
- Հիվանդի հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո:
- Բուժհիմնարկում համակարգչային ստեղնաշարի օգտագործումից առաջ և հետո:
- Սնունդ պատրաստելուց և բաժանելուց առաջ:
- Սնվելուց առաջ:
- Դեղորայք բաժանելուց առաջ:
- Սանհանգույցից օգտվելուց հետո:
- Բոլոր այն դեպքերում, երբ ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են:
- Ձեռնոցներ հագնելուց առաջ և դրանք հանելուց հետո:
53. Ձեռքերի մաշկի արտաքին տեսքը պետք է լինի տեսանելի մաքուր:
54. Ձեռքերի կարճատև լվացումը սովորական օճառի փրփուրով 10- 15 վրկ տևողությամբ` հաջորդիվ հոսող ջրի տակ ողողումով, հիմնականում համարվում է բավարար:
55. Տաք ջուրը օճառի ազդեցությունն ավելի արդյունավետ է դարձնում, սակայն ձեռքերը լվանալիս պետք է խուսափել շատ տաք ջրի օգտագործումից, որը վնասում է մաշկը: Այդ պատճառով ավելի հաճախ գործնականում կիրառվում է գոլ ջուր:
56. Ձեռքերը միայն հոսող ջրով և օճառով լվանալն ապահովում է մաշկի մակերեսային շերտի մանրէների մեխանիկական հեռացումը:Այն կոչվում է մեխանիկական մաքրում:
57. Գոյություն ունի հստակ կապ ձեռքերի լվացման տևողության և տրանզիտոր մանրէների քանակի նվազեցման միջև: Բուժհիմնարկներում այն ամենից հաճախ տևում է 8-20վրկ: Սա բավարար է տրանզիտոր մանրէնիրի 90 % հեռացնելու համար, իսկ ռեզիդենտ մանրէները նվազում են միայն կիսով չափ, ընդամենը 50%-ով:
58. Մի քանի րոպե տևողությամբ ձեռքերի լվացումկարող է պահանջվել միայն տեսանելի և արյան կամ այլ օրգանական միացություններով աղտոտման դեպքում:
59. Ձեռքերը լվանուլուց հետո նախքան հիվանդի և մաքուր գործիքների հետ շփվելը, ինչպես նաև մինչև ձեռնոցներ հագնելը չպետք է դիպչել ոչ մաքուր առարկաների:
X. ԼՎԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
60. Ձեռքերի սովորական լվացման մեթոդի ճշգրիտ կիրառումը կախված է նաև բուժհիմնարկի լվացարաններով հագեցվածությունից:
61. Ձեռքերի սովարական լվացման ընթացքում կատարվում է նաև մանրէների տարածում լվացարանի մակերեսին, ջրի ծորակին և հնարավոր է նույնիսկ լվացվողի հագուստին:Այդ պատճառով ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանները պետք է լինեն.
- հասանելի և հարմար տեղադրված
- օճառամանը` օգտագործման համար հեշտ և հասանելի տեղում,
- սրբիչը` մեկ անգամվա օգտագործման համար,
- օգտագործված սրբիչների հավաքման տարողությունը լվացարանի մոտ և հարմար տեղում,
- ձեռքի սրբման միանվագ օգտագործման թղթե անձեռոցիկը, ձեռքերը չորացնելուց հետո, թույլատրվում է օգտագործել լվացարանի ծորակը փակելու համար` լվացված ձեռքը աղտոտելուց խուսափելու նպատակով
- ձեռքերի լվացումից հետո կրկնակի աղտոտումից խուսափելու նպատակով մանրէներով վարակման բարձր ռիսկի (մեկուսարաններ, բոքսային հիվանդասեմյակներ և այլ) և <> գոտիներում`(վիրահատարաներում, վիրակապարաններում) խորհուրդ է տրվում տեղադրել ձեռքի հետ շփումը բացառող լվացարաններ, որոնց ջրի ծորակը արմնկային, ոտնաթաթային կամ սենսորային է:
62. Կան բազմաթիվ գիտականորեն հիմնավորված ապացույցներ այն մասին, որ ձեռքերի սովորական լվացումից հետո մատների ծայրերին և միջմատնային մակերեսներում այնուամենայնիվ հաճախ մանրէները պահպանվում են: Ուստի այս մեթոդի օգնությամբ բավարար արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խնամքով կատարել ձեռքերի լվացման բոլոր կանոնները:
63. Ձեռքերի արդյունավետլվացումնապահովելուհամարպահանջվումէ պահպանել հետևյալ կանոնները.
- կարճ կտրված եղունգներ` դրանց երկարությունը պետք է լինի 5 մմ-ից պակաս,
- արհեստական եղունգների բացակայությունը
- եղունգների վրա լաքի բացակայությունը, քանի որ մանրէները կարող են կուտակվել եղունգների հիմքում` լաքի և մաշկի կիսալուսնաձև աղեղի միջև,
- անհրաժեշտ է հանել մատանիները, ժամացույցը և այլ զարդերը, քանի որ դրանք դժվարացնում են մանրէների արդյունավետ հեռացումը,
- ջրի չափավոր շիթի տակ ձեռքերին օճառ քսել, շփել միմյանց 10-15 վայրկյան տևողությամբ, որից հետո ողողել հոսող ջրի տակ,
- ձեռքերը չորացնել թղթե անձեռոցիկով, որով էլ փակել ջրի ծորակը: Թղթե անձեռոցիկին կարող են փոխարինել 30х30 սմ չափի մաքուր գործվածքի կտորները, որոնք պետք է օգտագործվեն մեկ անգամ: Օգտագործելուց հետո դրանք հարկավոր է նետել սրբիչների համար նախատեսված տարողությունների մեջ և ուղարկել լվացման,
- չի թույլատրվում օգտագործել բազմակի օգտագործման սրբիչներ, քանի որ դրանք չեն հասցնում չորանալ և հեշտությամբ աղտոտվում են:
64. Էլեկտրական չորացնող սարքերի օգտագործումը հիվանդանոցներում նպատակահարմար չէ, քանի որ.
- ձեռքերի չորացումը ավելի երկար է տևում, միաժամանակ հանդիսանում է նաև աղմուկի աղբյուր,
- ինչպես հարկն է չի հեռացնում մաշկային թեփուկները և օճառի մնացորդը,
- ստեղծում է օդի անցանկալի շարժ:
65. Օճառի ընտրությունը իրականացվում է.
- Ձեռքերի լվացման օճառը կարող է լինել մեկանգամյա օգտագործման օճառի կտոր, հեղուկ, հատիկավոր և փոշի օճառի ձևով:
- Ցանկալի է, որ օճառը չունենա սուր հոտ:
- Նախընտրելի է օգտագործել հեղուկ օճառ` մեկանգամյա օգտագործման չափաբաժին ունեցող օճառամաններով: Բազմակի չափաբաժիններով օճառամանները ժամանակի ընթացքում աղտոտվում են, այդ պատճառով կիսով չափ դատարկված օճառամանի մեջ չի կարելի հեղուկ օճառ ավելացնել:
- Օճառամանը պետք է դատարկել, լվանալ, չորացնել և նոր միայն լցնել թարմ օճառ:
- Կտորներով օճառը պետք է տեղադրել անցքերով օճառամանների մեջ, որպեսզի լվացումների միջև ընկած ժամանակահատվածներում այն հասցնի չորանալ:
- Հատիկավոր և փոշի օճառի օգտագործման դեպքում երկարում է ձեռքերի լվացման տևողությունը: Դրանց լրիվ հեռացման համար պահանջվում է ձեռքերը ավելի մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ:
66. Օճառի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել բուժանձնակազմի ալերգիկ ռեակցիաների և մաշկաբորբերի առաջացման հաճախականությունը, նրանց նախասիրությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ֆինանսական հնարավորությունները:
67. Բազմաթիվ իրավիճակներում, (ախտորոշիչ-լաբորատոր հետազոտությունների ընթացքում, վարակային բաժանմունքներում, մեկուսարաններում և այլն) մանրէներով բուժաշխատողների ձեռքերի կոնտամինացման ռիսկը մեծ է: Այս դեպքերում ձեռքերի սովորական լվացումը նպատակահարմար է փոխարինել ձեռքերի մանրէների դեկոնտամինացիայի ավելի բարձր արդյունավետություն ապահովող մեթոդով:
68. Ձեռքերը կարելի է լվանալ հոսող ջրով և ցանկացած տեսակի օճառով: Եթե օճառը պարունակում է նաև ախտահանող որևէ նյութ, ապա ձեռքերի հիգիենայի այդ մեթոդը ընդունված է անվանել «ձեռքերի ախտահանող լվացում», իսկ եթե այն կատարվում է առանց հոսող ջրի` միայն ախտահանող լուծույթի կիրառմամաբ, ապա անվանվում է «ձեռքերի ախտահանող շփում»:
XI. ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԱՆՏԻՍԵՊՏԻԿԱ
69. Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկան հականեխիչ նյութերի միջոցով ձեռքերի մշակումն է, որի նպատակն է ձեռքերի մաշկի վրա մանրէները նվազագույն քանակի հասցնելը և դրանց ակտիվ աճը կասեցնելը: Այն ապահովում է ձեռքի մանրէների քիմիական հեռացումը: Այս մեթոդը նպատակահարմար է կիրառել այն դեպքերում, երբ առկա է ձեռքերի մանրէներով աղտոտման ռիսկ: Ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում անհրաժեշտ է նախապես լվանալ հոսող ջրով և օճառով, հետո միայն մշակել հականեխիչով:
70. Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով օգտագործվում են հակամանրէային ակտիվություն ունեցող տարբեր նյութեր` 4% քլորհեքսիդին, 7,5% պովիդոն յոդ, սպիրտ պարունակող նյութեր, իզոպրոպրանոլ և այլ: Անհրաժեշտ է նշել, որ սպիրտային հիմքով հականեխիչները ավելի արդյունավետ են, քան ջրային լուծույթները:
71. Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկան անհրաժեշտ է կատարել.
- Բարձր ընկալունակությամբ հիվանդների և նորածինների հետ շփվելուց և բուժօգնություն ցուցաբերելուց առաջ:
- Վերքերի, կատետերների հետ գործողություն կատարելուց առաջ և հետո:
- Վերքային արտադրությունների և կենսաբանական նյութերի հետ շփվելուց հետո:
- Վիրակապական միջամտություններից առաջ և հետո:
- Վիրահատական միջամտություններից առաջ և հետո:
72. Ձեռքերի հականեխիչների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների.
- առաջացնում է ալերգիա,
- մաշկի կնճռոտում (մացեռացիա),
- ճաքեր,
- վերանում է մշտական և ժամանակավոր մանրէների միջև բնական անտագոնիզմը:
73. Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով հականեխիչ նյութերի ընտրության համար պետք է հաշվի առնել բժշկական միջամտության բնույթը, մանրէների տեսակային կազմը, ձեռքերի հերթական մշակումների միջև ընկած ժամանակահատվածը և ձեռքերի մաշկի վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը: Անհրաժեշտ է յուրաքանչյուր նյութ ընտրելիս հաշվի առնել դրա ազդեցության առանձնահատկույունները:
74. Ձեռքերի մշակման ժամանակակից հականեխիչները օժտված են հակամանրէային լայն ազդեցությամբ, սակայն չեն ազդում մանրէների սպորների վրա: Դրանց հեռացման համար պահանջվում է ձեռքերի լվացում, որի շնորհիվ սպորները մեխանիկորեն հեռացվում են: Սպորիցիդ հատկությամբ օժտված նյութերը չափազանց ագրեսիվ են ձեռքերի մաշկի նկատմամբ:
75. Ձեռքերի ախտահանող շփումը ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի համար հանդիսանում է արդյունավետ մեթոդ և առանց լվանալու հեռացնում է տրանզիտոր մանրէները և սպանում է դրանք: Այն գնահատվում է որպես ձեռքերի հիգիենիկ մշակման ավելի արդյունավետ մեթոդ, քան օճառով ձեռքերի սովորական լվացումը:
76. Այս մեթոդով ձեռքերը մշակելու համար պահանջվում է 3-5 մլ հականեխիչ լուծույթը շփել երկու ձեռքերով մինչև հեղուկը լրիվ չորանա,կամ այնքան ժամանակ, որքան առաջարկվում է կիրառվող նյութը արտադրողի կողմից: Պահանջվում է ուշադիր լինել, որպեսզի մշակվեն ձեռքի բոլոր հատվածները, հատկապես եղնգատակերը և հարեղնգային մասերը:
77. Ձեռքերի ախտահանող շփման նպատակով օգտագործվող հականեխիչ նյութերը օժտված են հակամանրէային լայն ազդեցությամբ, ազդում են բակտերիաների, վիրուսների, սնկերի, նույնիսկ միկոբակտերիաների վրա, բացի սպորներից, չնայած այն բանին, որ այդպիսի ահրաժեշտություն գործնականում հազվադեպ է առաջանում:
78. Մշտապես անհրաժեշտ է հաշվի առնել այն աշխատանքային պայմանների առանձնահատկությունները, որում նախատեսվում է կիրառել այս մեթոդը. օրինակ` մանկական կլինիկաներում կիրառման նախապատվությունը պետք է տալ այն հականեխիչներին, որոնք ազդում են ռոտավիրուսների վրա, հակատուբերկուլոզային հիվանդանոցներում` օգտագործել այն հականեխիչները, որոնք օժտված են տուբերկուլոցիդ հատկությամբ:
79. Հաստատված է, որ սպիրտային հիմք ունեցող հականեխիչները օժտված են ավելի ակտիվ հակավիրուսային ազդեցությամբ, քան ֆենոլային, չորրորդային ամոնիումային, քլոր պարունակող միացությունները, պովիդոն - յոդը, քլորհեքսիդին գլյուկոնատը: Բացի այդ, տարբեր սպիրտային հիմքեր ունեցող հականեխիչներից էթանոլը համարվում է ամենաակտիվ հակավիրուսային նյութը:
80. Ձեռքերի ախտահանող շփումը հատկապես սպիրտային հիմքով հականեխիչների կիրառմամբ նախընտրելի է օճառով և ջրով ձեռքերի լվացումից: Այս նպատակի համար նախընտրելի են սպիրտ պարունակող նյութերի կիրառումը ջրային լուծույթներից, քանի որ դրանք լավ են թրջում մաշկը և արագ են գոլորշիանում:
81. Ձեռքերի ախտահանող շփման մեթոդի առավելությունները.
- Ապահովում է արագ ախտահանում:
- Հարմար է կիրառել այնտեղ, որտեղ չկա հոսող ջուր:
- Ավելի արդյունավետ է , քան ջրով լվացումը:
- Չի աղտոտում արտաքին միջավայրը:
82. Հոսող ջրի բացակայության դեպքում` շտապ օգնության մեքենաներում, կարելի է կիրառել սպիրտ պարունակող նյութերով առատ և թարմ թրջված մեծ անձեռոցիկներ` որպեսզի հնարավոր լինի ձեռքերը թրջել ամբողջ մակերեսով, և այն ձեռքի վրա պահպանվի 30 վայրկյանից ոչ պակաս: Այսպիսի անձեռոցիկները թույլ են տալիս ախտահանել և միաժամանակ ձեռքերից հեռացնել առաջացած նստվածքը: Սակայն միշտ անհրաժեշտ է ուշադիր լինել, որ անձեռոցիկը լինի թաց, առանց չորացման հետքերի, քանի որ այդ դեպքում անձեռոցիկը ոչ միայն չի ապահովում ձեռքերի թրջումը, այլ նաև նվազում է սպիրտի անհրաժեշտ խտությունը: Այդ պատճառով էլ այս մեթոդով ձեռքերի մշակման արդյունքների ուսումնասիրության արդյունքները հաճախ տարբեր են լինում: Հաշվի առնելով այս հանգամանքը, սպիրտով թրջված անձեռոցիկների կիրառումը որպես ձեռքերի սովորական լվացման այլընտրանքային տարբերակ` նախընտրելի է կիրառել հիվանդանոցային պայմաններից դուրս:
83. Ձեռքերի ախտահանող շփման մեթոդի բացասական հատկությունները.
- Առանց փափկեցնող նյութերի կիրառման` չորացնում է մաշկը,
- պայթունավտանգ է,
- պահանջում է հականեխիչ նյութի բարձր խտություն,
- ավելի արդյունավետ է, երբ կիրառվում է չոր ձեռքերի վրա,
- առաջացած մանրէների և փափկեցնող նյութից առաջացած շերտերի հեռացման համար մի քանի շփումից հետո այնուամենայնիվ պահանջվում է ձեռքերը լվանալ հոսող ջրով:
84. Ձեռքերի ախտահանող լվացում` ձեռքերից տրանզիտոր մանրէների մեխանիկական հեռացումն է միաժամանակ ազդելով դրանց ակտիվության վրա` օճառին ավելացրած հականեխիչ նյութի օգնությամբ: Այս մեթոդը նպատակահարմար է կիրառել մեկուսարաններում, ինչպես նաև ներհիվանդանոցային բռնկումների ժամանակ:
85. Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ հականեխիչ նյութ է պարունակում օճառը, քանի որ դրանք տարբերվում են իրենց հակամանրէային ազդեցությամբ: Օրինակ` չորրորդային ամոնիումային միացությունները ակտիվ չեն հիդրոֆիլ վիրուսների, միկոբակտերիաների և կապտաթարախածին մանրէի հանդեպ, քլորհեքսիդինը չի ազդում միկոբակտերիաների վրա: Ֆենոլային միացությունները չեն ազդում հիդրոֆիլ վիրուսների վրա: Տրիկլոզանը չի ազդում սնկերի վրա:
86. Այս նյութերը հաճախ են հանդիպում օճառների արտադրության Եվրոպական շուկայում:
87. Ձեռքերի հիգիենայի այս մեթոդի կիրառման ժամանակ անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել, թե որտեղ է նախատեսվում այն կիրառել, և ինչ հականեխիչ բաղադիչ ունի օճառը:
88. Ձեռքերի հիգիենայի ախտահանող լվացման մեթոդը կարելի է կիրառել նաև բուժման նպատակով` բուժանձնակազմի և հիվանդների մոտ առաջացած բազմակայուն մանրէների կոլոնիզացիան վերացնելու համար: (Ավստրալիայի և Բրիսբենի հիվանդանոցներում 1% տրիկլոզան պարունակող օճառի երկարատև օգտագործման միջոցով հաջողվել է կասեցնել և վերացնել մետիցիլինկայուն ստաֆիլոկոկի էնդեմիկ տարածումը նեոնատոլոգիայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ընդ որում առանց այնպիսի բարդությունների և կողմնակի ազդեցությունների առաջացման, ինչպիսիք են գրամ-բացասական մանրէներով ձեռքերի մաշկի կոլոնիզացիան և ճաքերի առաջացումը):
89. Այս մեթոդները կիրառվում են այն դեպքերում, երբ առկա է ձեռքերի մանրէային աղտոտվածություն: Այս մեթոդների միջոցով կարելի է հեռացնել միայն տրանզիտոր մանրէները, դրանք ռեզիդենտ մանրեների վրա չեն ազդում:
90. «Ձեռքերի ախտահանող լվացման» և «Ձեռքերի ախտահանող շփման» միջև ընտրությունը կախված է աշխատանքի ընթացքում ստեղծված իրավիճակից և բուժաշխատողի նախասիրությունից:
91. Որ դեպքերում են դրանք կիրառվում.
- Եթե աշխատանքի ընթացքում կատարվել է ձեռքերի հնարավոր աղտոտում պաթոգեն մանրէներով:
- Կիրառվում է այն մեթոդը, որը այդ իրավիճակում հասանելի է և հարմար բուժաշխատողի համար:
- Կիրառվում է այն մեթոդը, որը թույլ է տալիս խնայել ժամանակը:
- Մեթոդի ընտրության հարցում կարող է դեր ունենալ նաև բուժաշխատողի նախասիրությունը:
XII. ՁԵՌՔԵՐԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ
92. Ձեռքերի հիգիենայի այս մեթոդի նպատակն է հեռացնել և վերացնել տրանզիտոր, ինչպես նաև ռեզիդենտ մանրէները: Չնայած ձեռքերի հիգիենայի մեթոդների անընդհատ կատարելագործմանն ու նոր մեթոդների ներդրմանը, այնուամենայնիվ չի հաջողվել ստանալ այնպիսի հականեխիչ նյութ կամ մեթոդ, որը կապահովեր տրանզիտոր և ռեզիդենտ մանրէների ամբողջական վերացումը: Այս հանգամանքը հայտնի էր վիրաբուժներին շատ վաղուց: Սա էր պատճառը, որ դեռևս 1889 թվականին Բալտիմորի հիվանդանոցի վիրաբույժ Վ.Ս. Հալսթեդը առաջարկեց վիրհատական խմբի անդամներին վիրաբուժական միջամտությունների ժամանակ կրել ռետինե ձեռնոցներ: Սակայն դրանք էլ վիրահատական միջամտությունների ընթացքում հաճախ վնասվում և դառնում են թափանցելի մանրէների համար: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վնասվածքաբանական և օրթոպեդիայի վիրահատությունների ընթացքում 38% ձեռնոցները վնասվում են, ընդ որում ձախ ձեռքինը ավելի հաճախ` 47%, քան աջը` 29%: Փափուկ հյուսվածքների վրա վիրահատություններ կատարելիս ձեռնոցների վնասումը կազմում է 16%:
93. Հետվիրահատական վերքերի վարակային բարդությունների մանրամասն հետազոտությունները ապացուցել են, որ «մաքուր վիրահատություններից» հետո, որոնց ընթացքում տեղի է ունեցել ձեռնոցների վնասում, վարակային բարդությունների մակարդակը բաձր է`5,7 %, իսկ առանց ձեռնոցների վնասման այն կազմել է 1,7%: Այդ պատճառով ձեռքերի վիրաբուժական մշակման ընթացքում անհրաժեշտ է հասնել ձեռքերի մակերեսի վրա պարունակվող մանրէների քանակի նվազեցման այնպես, որ նույնիսկ ձեռնոցների վնասման դեպքում այն ցածր լինի «վարակման դոզայից»:
94. Տարիներ շարունակ ձեռքերի վիրաբուժական մշակման համար օգտագործվել են խոզանակներ: Սակայն, դրանց օգտագործումն առաջացնում է բուժանձնակազմի ձեռքերի վնասվածքներ և նպաստում է ձեռքերի մաշկից արտաքին միջավայր մանրէների տարածմանը: Այս նպատակով խոզանակի փոխարեն կիրառվել են նաև միանվագ օգտագործման սպունգներ` նույն արդյունավետությամբ: Սակայն այս մեթոդի երկարատև ուսումնսիրությունները ապացուցել են, որ վիրաբուժական մշակման համար ձեռքերի մշակումն առանց խոզանակի կամ սպունգի, միայն սպիրտ պարունակող հականեխիչներով, լիովին բավարար է: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում բուժաշխատողը մասնակցում է մի քանի վիրահատությունների, ապա խոզանակով ձեռքերի մշակումը բավարար է կատարել միայն առաջին վիրահատությանը նախապատրաստվելիս: Սրանք կատարվում է ձեռքերին ձեռնոցներ հագնելուց առաջ:
95. Ձեռքերի վիրաբուժական մշակման նպատակով հականեխիչ նյութի ընտրության դեպքում անհրաժեշտ է հիմնվել ռեզիդենտ մանրէների նկատմամբ դրանց հակամանրէային ազդեցության վրա:
96. Հաճախ այս նպատակով կիրառվում են հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով կիրառվող նույն հականեխիչ նյութերը, սակայն մշակման տարբեր տևողությամբ` 2-3 րոպե, ինչպես նաև մշակվում են ձեռքերի ավելի մեծ մակերես`նախաբազուկը և դաստակը: Երկար ժամանակ պահանջող վիրահատություների դեպքում նախընտրելի են այն հականեխիչները, որոնք օժտված են երկարաժամկետ ազդեցությամբ: Վիրաբուժության մեջ ավելի հաճախ կիրառվում են այն հականեխիչ նյութերը, որոնք ձեռնոցների տակ պահպանում են իրենց հակամանրէային ազդեցությունը ոչ պակաս, քան 3 ժամ, քանի որ այդ ընթացքում վիրահատությունների հիմնական մասը հասցվում է ավարտել: Մնացած բոլոր դեպքերում անհրաժեշտ է փոխել ձեռնոցները` կրկին կատարելով ձեռքերի վիրաբուժական մշակում:
97. Հատկանշական է, որ տարբեր երկրների առողջապահական համակարգերում նախընտրում են կիրառել տարբեր նյութեր` օրինակ Կենտրոնական և Հյուսիսային Եվրրոպայի երկրներում առավելությունը տրվում է սպիրտին կամ սպիրտ պարունակող նյութերին, իսկ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում` այլ հականեխիչներին:
XIII. ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ
98. Ձեռքերի արդյունավետ մշակման համար առողջ մաշկը պարտադիր պայման է: Ձեռքերի մաշկի խնամքի համար անհրաժեշտ է օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք անցել են մանրակրկիտ փորձարկումներ, ալերգիա առաջացնող բաղադրիչներ չեն պարունակում, նախընտրելի է` առանց հոտի: Խորհուրդ չի տրվում սպիրտ պարունակող հականեխիչով ձեռքերը մշակելուց առաջ ամեն անգամ ձեռքերը լվանալ օճառով և ջրով:
1. Ցանկալի չէ ձեռքերը լվանալ շատ տաք ջրով, քանի որ այն հեռացնում է ձեռքերի մաշկի պաշտպանական ճարպային շերտը:
2. Ձեռքերի մաշկը չորանալուց պաշտպանելու համար հարկավոր է պարբերաբար, առնվազն օրը մեկ անգամ օգտագործել մաշկը խոնավացնող քսուկ:
Աղյուսակ 1
Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով օգտագործվող հիմնական հականեխիչ միջոցների համեմատական բնութագիրը
Հականեխիչները
|
Հակամանրէային ակտիվությունը |
Ծանոթություն |
Սպիրտներ |
Օժտված են բարձր հակամանրէային ազդեցությամբ Գրամ-դրական և Գրամ-բացասական մանրէների մեծամասնության և տուբերկուլոզի միկոբակտերիայի նկատմամբ: Չունեն սպորիցիդ հատկություն, բայց, ազդում են որոշ սնկերի և վիրուսների շատ տեսակների վրա: |
Լավագույն խտությունը համարվում է 70°, որի հակամանրէային ակտիվությունը պայմանավորված է սպիտակուցները կազմալուծելու հատկությամբ, ընդ որում, 70° սպիրտային լուծույթներն ավելի արդյունավետ են համարվում, քան սպիրտների ավելի բարձր տոկոսային պարունակությամբ լուծույթները, քանի որ սպիտակուցներն ավելի հեշտ են կազմալուծվում ջրի ներկայությամբ: Սպիրտների ակտիվությունը նվազում է սպիտակուցների մակարդող ազդեցությունից, որոնք հետո ստեղծում են պաշտպանիչ շերտ մանրէների համար: Արդյունավետ են համարվում ձեռքերի մշակման համար, չնայած այն հանգամանքի, որ չորացնում են մաշկը, սակայն, այդ բացասական ազդեցությունը կարելի է մեղմացնել փափկեցնող նյութեր ավելացնելիս (օրինակ, գլիցերին, որն րի հերթին, ուժեղացնում է նյութի ազդեցությունը):
|
Յոդի միացություններ, յոդի սպիրտային լուծույթներ |
Ունեն հակամանրէային ազդեցության լայն սպեկտր, ներառյալ Գրամ-դրական և Գրամ-բացասական մանրէները և տուբերկուլոզի միկոբակտերիան, ինչպես նաև սպորները, սնկերը, վիրուսները: |
Երկարատև օգտագործման ժամանակ և զգայուն մարդկանց մոտ կարող է առաջացնել մաշկի տոքսիկ կամ ալերգիկ ազդեցություն, սակայն, դա քիչ հավանական է 1% թուրմի կամ կարճատև օգտագործման ժամանակ: |
Յոդոֆորմներ |
Ազդում են, ինչպես յոդը: Ակտիվ են մանրէների, ներառյալ ստաֆիլոկոկերի ռեզիստենտ շտամների, տուբերկուլոզի միկոբակտերիայի, կապտաթարախածին մանրէների, սպորների, սնկերի, էնտերո-, հերպես-, ռոտա-, ադենովիրուսների և ՄԻԱՎ-ի նկատմամբ: |
Ի տարբերություն յոդի, ունեն ավելի քիչ գրգռիչ ազդեցություն, օժտված են երկարատև ազդեցությամբ: |
Քլորհեքսիդին |
Ունի հակամանրէային բավական լայն սպեկտր, սակայն, ավելի ակտիվ է Գրամ-դրական,քան Գրամ-բացասական մանրէների նկատմամբ: Քիչ ակտիվ է տուբերկուլոզի միկոբակտերիայի և սնկերի նկատմամբ: |
Չունի գրգռող և ալերգիկ ազդեցություն, տոքսիկ չէ: Ակտիվ է օրգանական նյութերի ներկայությամբ: Բնորոշվում է արտահայտված երկարատև ազդեցությամբ: Որոշ մանրէներ կարող են դրսևորել կայունություն նյութի նկատմամբ: Ազդեցությունը խիստ կախված է համակցված նյութի կազմից և մասնավորապես, pH-ից: |
Տրիկլոզան |
Օժտված են ազդեցության լայն սպեկտրով, ակտիվություն է դրսևորում Գրամ-դրական և որոշ Գրամ-բացասական մանրէների նկատմամբ (կապտաթարախածին մանրէները կայուն են տրիկլոզանի նկատմամբ): Քիչ ակտիվ է սնկերի նկատմամբ: |
Օժտված է ներթափանցող բարձր ազդեցությամբ, չի գրգռում մաշկն ու լորձաթաղանթները: |
Քլորքսիլեն |
Ունի ազդեցության բավական լայն սպեկտր, սակայն, ավելի ակտիվ է Գրամ-դրական,քան Գրամ-բացասական մանրէների նկատմամբ: Չափավոր ակտիվ է տուբերկուլոզի միկոբակտերիաների, որոշ սնկերի և վիրուսների նկատմամբ: |
Ավելի քիչ ակտիվ է, քան քլորհեքսիդինը և յոդոֆորը: Չի գրգռում մաշկն ու լորձաթաղանթները: Էթիլենդիամինտետրաքացախաթթվի /EDTA/ ավելացման դեպքում կարող է ակտիվ լինել կապտաթարախածին մանրէների նկատմամբ: |
Աղյուսակ 2
Ձեռքերի մանրէներով աղտոտման հավանականությունը տարբեր բժշկական միջամտությունների ժամանակ ` նվազագույնից դեպի առավելագույնը
|
Գործողության տեսակը
|
1 |
Շփումը մաքուր, ախտահանված կամ մանրէազերծված առարկաների հետ |
2 |
Առարկաներ, որոնք հիվանդի հետ անմիջական շփում չեն ունեցել |
3 |
Առարկաներ, որոնց հետ հիվանդների շփումը սահմանափակ է /օրինակ, կահույքը/ |
4 |
Առարկաներ, որոնց հետ անմիջական շփում են ունեցել ոչ վարակիչ հիվանդները /օրինակ, անկողնային սպիտակեղենը/ |
5 |
Ոչ վարակիչ հիվանդները` նվազագույն շփում պահանջող գործողությունների ժամանակ /օրինակ` արյան զարկերակային ճնշումը, անոթազարկը չափելիս և այլն/ |
6 |
Առարկաներ, որոնք ենթադրյալ աղտոտված են, հատկապես, խոնավացված և թաց առարկաները |
7 |
Առարկաներ և իրեր, որոնք անմիջական շփում են ունեցել վարակիչ հիվանդների հետ, օրինակ, անկողնային սպիտակեղենը |
8 |
Օրգանիզմի ցանկացած կենսաբանական նյութ |
9 |
Վարակիչ հիվանդների օրգանիզմի ցանկացած կենսաբանական նյութ |
10 |
Վարակի օջախները |
Աղյուսակ 3
Վիրաբուժական և որոշ ոչ վիրաբուժական միջամտությունների ժամանակ առաջարկվող ձեռքերի մշակման մեթոդները
Միջամտությունների տեսակները |
Դրանց օրինակները |
Ձեռքերի մշակման առաջարկվող եղանակը |
Ձեռնոցների կիրառումը |
Ծանոթություն |
Ոչ վիրաբուժական |
|
|
|
|
Միջամտության ժամանակ օգտագործվող գործիքները շփվում են լորձաթաղանթների հետ |
Բրոնխոսկոպիա, աղեստամոքսային ուղու էնդոսկոպիա, շնչափողի մաքրում /սանացիա / Ցիստոսկոպիա, միզուղիների կատետրավորում |
Ձեռքերի լվացում
Ձեռքերի լվացում |
մանրէազերծ ձեռնոցներ |
|
Ծայրամասային երակային կատետրավորում |
Ներերակային թերապիա, |
Ձեռքերի լվացում կամ հիգիենիկ անտիսեպտիկա |
Թույլատրվում է կրելմաքուր, ոչ մանրէազերծ, միանվագ ձեռնոցներ |
|
Կենտրոնական կատետրի տեղադրում |
Կենտրոնական երակային ճնշման մոնիտորինգ, անգիոգրաֆիա |
Ձեռքերի անտիսեպտիկ մշակում |
մանրէազերծ ձեռնոցներ |
|
Մանրէազերծ ասեղի ներմուծում /և անմիջապես`հեռացում/ օրգանիզմի խորանիստ հյուսվածքներ կամ հեղուկներ`նմուշառման կամ դեղամիջոցի ներմուծման նպատակով |
Ողնուղեղային պունկցիա, թորակոցենտեզ, աբդոմինալ պարացենտեզ |
Ձեռքերի լվացում կամ հիգիենիկ անտիսեպտիկա |
մանրէազերծ ձեռնոցներ |
|
Վիրաբուժական |
|
|
|
|
Մանրէազերծ խողովակի կամ սարքավորման ներմուծում մանրէազերծ հյուսվածքներ կամ հեղուկների ներմղում հյուսվածքների միջով |
Կրծքավանդակային դրենաժի տեղադրում, լապարոսկոպիա, պերիտոնեալ կատետրի տեղադրում |
Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկա |
մանրէազերծ ձեռնոցներ |
|
Փոքր վիրահատական միջամտություններ մաշկի վրա |
Մաշկիբիոպսիա, կարերի տեղադրում փոքր կտրվքծքների վրա, գորտնուկների հեռացում |
Ձեռքերի լվացում |
մանրէազերծ ձեռնոցներ |
Ձեռնոցները կրում են կարճատև, այդ պատճառով նման մակերեսային միջամտությունների ժամանակ ռեզիդենտ մանրէների ճնշման նպատակով հականեխիչների կիրառումը սովորաբար չի պահանջվում |
Այլ միջամտություններ /մեծ և փոքր վիրահատություններ/, որոնք կապված են ենթամաշկային կամ ավելի խորը շերտեր ներթափանցելու հետ |
Հիստերէկտոմիա, խոլեցիստէկտոմիա, ճողվածքի հատում |
Ձեռքերի վիրաբուժական անտիսեպտիկա |
մանրէազերծ ձեռնոցներ |
Խորանիստ շերտեր ներթափանցումով վիրահատական միջամտություններից առաջ` կատարել ձեռքերի վիրաբուժական մշակում |
Նկատառում - Ձեռքերն անհրաժեշտ է լվանալ բոլոր միջամտություններից հետո, որոնց ընթացքում կարող է տեղի ունենալ բուժաշխատողի ձեռքերի մանրէային աղտոտվածություն, հատկապես` լորձաթաղանթների և կենսաբանական նյութերի հետ շփումից հետո, անկախայնբանից, միջամտության ժամանակ բուժաշխատողը կրել է ձեռնոցներ, թե ոչ:
Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով օգտագործվող միջոցները համատեղելիս, բարձրանում է դրանց արդյունավետությունը, ինչպես նաև առաջանում է երկարացված ազդեցության արդյունք, ինչը կարևոր է վիրաբուժական պրակտիկայում, քանի որ այս դեպքում ձեռնոցների տակ մանրէները չեն բազմանում: Այն ցանկալի չէ ձեռքերի հիգիենիկ մշակման համար, քանի որ ախտածին մանրէների հետ միասին ճնշվում են նաև պաշտպանիչ ռեզիդենտ մանրէները և վերանում է անտագոնիզմը մանրէների միջև: Ձեռքերի լվացման ոչ ճիշտ մեթոդների կամ հականեխիչ նյութերի սխալ ընտրությունը կարող են առաջացնել մաշկի չորություն, գրգռվածություն, մանր ճաքեր: Դա կարող է հաճախ տեղի ունենալ միջոցների թույլ թթվայինից` pH 5,5 դեպի ավելի հիմնային փոփոխման հետևանքով, ինչը խանգարում է մաշկին բնական ճանապարհով ճնշել մանրէների աճը: Արդյունքում դրանք կարող են թափանցել մաշկի մեջ, առաջացնել վարակ: Վերջինս բուժաշխատողներին դարձնում է մանրէների կրող, ինչով էլ բարձրացնում է բուժանձնակազմի հետ շփվող հիվանդների վարակման հավանականությունը:
Ձեռքերի հիգիենիկ մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլտրված ցանկացած ախտահանիչ և հականեխիչ միջոցի օգտագործմամաբ` համաձայն վերջինիս ուղեկցող հրահանգի պահանջների:
XIV. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կոլոնիզացիա` դա մանրէների բազմացումն է տիրոջ մարմնի մակերեսի վրա կամ խոռոչներում` հյուսվածքների վնասմանև վարակի կլինիկական երևույթների բացակայության պայմաններում:
Դեկոնտամինացիա` մանրէներիով աղտոտված` կոնտամինացված մակերեսներից դրանց հեռացման գործընթացն է:
Բուժման վարակային անվտանգություն` բժշկական օգնություն ցուցաբերելիս առաջացող վարակային բարդությունների ծագման կանխարգելում:
Էկզոգեն վարակ` վարակ, որը զարգացել է արտաքինից մանրէներով վարակման արդյունքում:
Էնդոգեն վարակ` վարակ, որը զարգացել է օրգանիզմի սեփական մանրէային կազմի ակտիվացմամբ:
Վարակի հսկողություն` համաճարակաբանական ախտորոշման վրա հիմնված միջոցառունների համակարգ է, որն ուղղված է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելմանը:
Պաթոգենություն`հարուցչի տվյալ տեսակի օրգանիզմում բազմանալու և ախտաբանական փոփոխություններ առաջացնելու հատկությունն է, որը որակական ցուցանիշ է:
Վիրուլենտություն` հարուցչի պաթոգենության աստիճանն է, /քանակական արտահայտումն է/:
Անտիսեպտիկա` գործողությունների համակարգ է, որն ուղղված էվերքիմեջ, հիվանդի օրգաններում և հյուսվածքներում մանրէներիոչնչացմանը:
Անտագոնիզմ` համատեղ գոյատևման ընթացքում մանրէների մի տեսակի կողմից մյուս տեսակի գործունեությունը ճնշելու հատկությունն է:
Վարակման դոզան` վիրուլենտ հարուցիչի և ընկալ օրգանիզմի փոխհարաբերության արդյունքի գնահատման ցուցանիշ է: Ուստի որքան ընկալ է օրգանիզմը, այնքան ցածր է վարակման դոզան:
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Նորոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականիհունիսի 28-ի N 26`«Ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագիրը և ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» արձանագրային որոշման «VII. Վարակի հսկողության նորմատիվ իրավական բազայի կատարելագործում» բաժնի «Ռազմավարական ուղղություն 1. ՆՀՎ-ների հարցերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների ուսուցում» բաժնի 2-րդ՝ «Մշակել և հաստատել տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, դրանց բաժանմունքների (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ուռոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ատամնաբուժական և այլն) համար բժշկական միջամտությունների անվտանգության ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր, ուղեցույցներ, մեթոդական ցուցումներ, գործընթացի ստանդարտ ընթացակարգեր» կետի պահանջները:
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ. Հաստատել`
1) «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկը` համաձայնհավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանին:
Մեդ-Պրակտիկ
16.01.2014
Հարգելի ANAHIT, բարև Ձեզ, 2-3 աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ կպատասխանի մասնագետը:
ANAHIT
13.01.2014
Robert
01.10.2013
ԱՍՏՂԻԿ
08.08.2013
Դոնարա
11.05.2013
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն