Թերապիա
Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ վիրուսային վարակներ են տարածված, ավելացե՞լ է, արդյոք, բժիշկներին դիմող մարդկանց թիվը: Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Ստելլա Հովհաննիսյանը։
– Տարեցտարի դիմելիության վիճակագրական ի՞նչ փոփոխություններ եք նկատում։
– Տարիների ընթացքում նկատվել է հիվանդների դիմելիության շեշտակի աճ‚ ինչն‚ իհարկե‚ պայմանավորված է բուժսպասարկման մատչելիությամբ‚ դրա որակի բարձրացմամբ‚ ինչպես նաեւ ազգաբնակչության հետ տարվող աշխատանքներով։
– Ինչպիսի՞ն է վարակիչ հիվանդությունների միտումը։
– Վերջին տարիներին դպրոցական եւ նախադպրոցական երեխաների շրջանում‚ ինչպես նաեւ մեծահասակների մոտ նկատվում է ջրծաղիկ հիվանդության ակտիվացում։ Վիրուսային վարակներից տարածված են հատկապես սեզոնային գրիպը, կոկսակի- եւ ԷԽՈ (ЕСНО) վիրուսները։
– Բժիշկներին դիմելիության ո՞ր հիվանդություններն են գերակշռող։
– Երեխաների շրջանում գերակշռում են սուր շնչառական վիրուսները‚ էնտերովիրուսները։ Մեծահասակների մոտ առավել տարածված հիվանդություններն են շաքարային դիաբետը‚ հիպերտոնիկ հիվանդությունը‚ սրտի իշեմիկ հիվանդությունը։
– Որքա՞ն դեպքերում են հիվանդները հոսպիտալացվում ու որ ախտորոշումների դեպքում է դա կատարվում։
– Հոսպիտալացման մակարդակը չի գերազանցում դիմելիության 10 տոկոսը։ Հոսպիտալացում տեղի է ունենում միայն ծանր դեպքերում։
– Ինչպիսի՞ն է «Արմենիա» ԲԿ պոլիկլինիկայի դերը հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում։
– «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկան սպասարկում է ավելի քան 70 հազար ազգաբնակչությանը․ իրականացնում է բուժական‚ կանխարգելիչ եւ հասարակական իրազեկման աշխատանքներ։
Վաղ հայտնաբերումը հիվանդության բուժման լավագույն գրավականն է։ Սրտի իշեմիկ հիվանդության‚ հիպերտոնիայի‚ շաքարային դիաբետի‚ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում հիվանդները գտնվում են թերապեւտների ամենօրյա հսկողության տակ։
Թերապեւտների եւ համապատասխան նեղ մասնագետների կողմից հիվանդները ստանում են խորհրդատվություն‚ իսկ ստացիոնար բուժման ցուցման դեպքում ուղեգրվում են «Արմենիա» բազմապրոֆիլ հիվանդանոց։
Ինչ վերաբերում է հիվանդությունների կանխարգելմանն‚ ապա դա պոլիկլինիկայի գերակա նպատակն է։
Նշեմ‚ որ պոլիկլինիկայում աշխատանքներ է իրականացվում նաեւ սոցփաթեթի շահառուների հետ։
– Ինչպե՞ս է իրականացվում տարափոխիկ հիվանդությունների դեմ պայքարը։
– Տարափոխիկ իվանդությունների կանխարգելումն իրականացվում է պատվաստումների միջոցով։ Անհրաժեշտ է հիշել‚ որ սեզոնային գրիպից պաշտպանվելը ո՛չ միայն առողջության պահպանում է‚ այլեւ կենսակերպի մշակույթ։
– Ո՞րն է ձեր սկզբունքը։
– Հասարակության առողջության պահպանումը մեր գերակա նպատակն է։ Մեր դեվիզն է` իրազեկված եք‚ ուրեմն պաշտպանված եք։ Միասին կանխարգելենք հիվանդությունները։
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն