Շնչառական համակարգ
Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից. nairimed.com
Ի՞նչ է նշանակում սրտային հազ։ Մենք գիտենք, որ հազը բրոնխաթոքային համակարգի խանգարման նշան է։ Եթե մարդուն տանջում է հազը, ապա պատճառը կարող է լինել բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի տուբերկուլոզը։ Բժիշկներից քչերն են նման իրավիճակում կասկածում, որ հիվանդի մոտ հնարավոր է սրտային խնդիր լինի։ Իրականում հազը կարող է վկայել սրտային անբավարարության մասին։ Այդ դեպքում այն կոչվում է սրտային հազ։
Ինչու՞ է առաջանում սրտային հազը
Հայտնի է, որ հազի օգնությամբ օրգանիզմը փորձում է պաշտպանվել, և այն առաջանում է բրոնխներում տեղակայված հազային ռեցեպտորների գրգռման հետևանքով։ Սրտային հազի ժամանակ նման գրգռում առաջացնում է թոքի այտուցը։
Այտուցը զարգանում է սրտի աշխատանքի խանգարման պատճառով` թոքերում առաջացած արյան կանգի հետևանքով։ Չէ՞ որ հենց սիրտն է ապահովում արյունամատակարարումը արյան փոքր շրջանառությունում, որոնք մատակարարում են բրոնխաթոքային համակարգը։
Ո՞ր սրտային հիվանդություններն են սրտային հազ առաջացնում։
Այս հազի պատճառը սրտային անբավարարությունն է, որը բնորոշ է սիրտ-անոթային համակարգի շատ հիվանդություններին և ախտաբանական վիճակներին.
- ինֆարկտ,
- ստենոկարդիա, սրտի իշեմիկ հիվանդություն,
- հիպերտոնիկ հիվանդությունը,
- տարբեր առիթմիաներ,
- միոկարդիտ,
- սրտի արատներ,
- միտրալ փականի ախտահարում։
Սրտային անբավարարության հետևանքով առաջացած հազը կարող է լինել նաև սպիրտային խմիչքների չարաշահման, ծխելու հետևանքով, մշտական սթրեսային իրավիճակներում։
Հազի առաջացմանը կարող են նպաստել ծանր աստիճանի սակավարյունությունը, էնդոկրին համակարգի ախտաբանությունները, որոշ դեղեր։
Ինչպե՞ս տարբերել սրտային հազը` մրսածության, բրոնխաթոքային հիվանդությունների ժամանակ առաջացած հազից
Կան նշաններ, որոնք բնորոշ են սրտային հազին:
- Սրտային խնդիրների ժամանակ առաջացած հազը միշտ առանց խորխի է (կամ` չոր)։ Երբեմն արյան բծեր են առաջանում։
- Հազի ժամանակ հաճախանում է շնչառությունը, հնարավոր է հևոց (այսպես կոչված` սրտային հևոց)։
- Բացի հազից, հիվանդի մոտ կապտում են շուրթերը, շուրթերի շուրջը, մատները (ցիանոզ)։
- Սկզբնական շրջանում հազն առաջանում է զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հետագայում՝ հիվանդի վիճակի վատացման դեպքում, հազ առաջանում է բավականին քիչ լարվածության ժամանակ, նաև` ընդհատվող շնչառություն և հևոց։
- Հիվանդի պառկած դիրքում սրտային հազն ուժեղանում է։
- Սրտի շրջանում ցավեր են առաջանում։
- Պարանոցային երակներն ուռչում են։
- Առաջանում է ընդհանուր թուլություն, հնարավոր են` ուշագնացություններ։
- Զարգանում է ոտքերի այտուց։
Հիվանդների որոշ մասի մոտ ախտանիշներն առավել արտահայտված են, մյուսների մոտ` ավելի մեղմ են, որոշ ախտանիշներ կարող են բացակայել: Ամեն ինչ պայմանավորված է հազի առաջնային պատճառով, հիվանդի վիճակի ծանրության աստիճանով։
Ինչպե՞ս են ախտորոշում սրտային հազը
Հազը կարող է առաջանալ սրտի և անոթների տարբեր ախտաբանությունների և հիվանդությունների ժամանակ, այդ պատճառով ճիշտ ախտորոշման նպատակով բժիշկը տարբեր հետազոտություններ է նշանակում։
- Էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) ցույց է տալիս իշեմիկ փոփոխությունները, սրտի չափերի ախտաբանական մեծացումը։
- Էխոսրտագրությունը հնարավորություն է տալիս գնահատել սրտամկանի փոփոխությունները, զարգացման արատները։
- Կրծքավանդակի օրգանների ռենտգենը ցույց է տալիս թոքանկարը, կանգին բնորոշ փոփոխությունները։
- Սրտի ՄՌՇ-ն ցույց է տալիս սրտի կառուցվածքը, անոթների վիճակը, արյան հոսքը։
Կարդացեք նաև
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն