Շնչառական համակարգ
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը համակարգչային սպիրոգրաֆի միջոցով:
Ո՞ր հիվանդությունների ժամանակ է նշանակվում։
Հետազոտությունն իրականացվում է տարբեր հիվանդությունների ժամանակ, երբ հարկ է որոշել բրոնխների օբստրուկցիան՝ բրոնխոսպազմը, թոքերի հյուսվածքային փոփոխությունները, երբ սահմանափակված է թոքերի առաձգականությունը: Իհարկե, մեծավ մասամբ այն իրականացվում է բրոնխաթոքային համակարգի հիվանդությունների ժամանակ, սակայն երբեմն անհրաժեշտ է նաև սիրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման, կրծքավանդակի դեֆորմացիաների ժամանակ արտաքին շնչառության փոփոխություններն ուսումնասիրելու համար:
Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը։
Հետազոտության ժամանակ ներբեռնվում են բուժառուի տվյալները՝ տարիքը, սեռը, հասակը, քաշը, ուստի նորման անհատական է որոշվում: Շնչառական հրահանգների արդյունքում ստացված ցուցանիշների և բուժառուի նորմայի տոկոսային հարաբերությամբ էլ որոշվում է հետազոտության արդյունքը:
Հետազոտության ընթացքում բուժառուն կատարում է բժշկի կողմից տրվող շնչական հրահանգները՝ համակարգչային սպիրոգրաֆի պնևմոտապոգրաֆի միջով շնչելով (ներշնչում, կտրուկ արտաշնչում և այլն): Դիտվում է ստացված գրաֆիկ պատկերը, կորը, որն արտացոլում է ցուցանիշների փոփոխությունները:
Առաջնորդվելով այդ փոփոխություններով և հիվանդության կլինիկայով, որոշվում է արտաքին շնչառության խանգարման տեսակը՝ օբստրուկտիվ, ռեստրիկտիվ կամ խառը:
Օբստրուկտիվ ախտահարումն արտահայտվում է բրոնխների սպազմով և լուսանցքի նեղացումով, ռեստրիկտիվը՝ թոքերի հյուսվածքի փոփոխություններին է վերաբերում՝ թոքերի առաձգականության սահմանափակում, բորբոքային գործընթացներ՝ (թոքաբորբեր, բրոնխոէկտազներ), նաև խնդիրներ, որոնք կապված չեն բրոնխաթոքային համակարգի հիվանդությունների հետ, օրինակ՝ կրծքավանդակի դեֆորմացիաներ:
Հետազոտության ժամանակ կորի ձևից արտացոլվում են տեղի ունեցած փոփոխությունները: Եթե առկա է օբստրուկցիայի ակնհայտ պատկեր, նշանակվում է բրոնխալայնիչ փորձ, որը կատարվում է կարճատև ազդեցությամբ բրոնխոդիլատատորների ինհալյացիայով, օրինակ՝ սալբուտամոլի օգտագործմամբ։ Ինհալյացիայից 15-20 րոպե անց բուժառուն նորից է կատարում շնչառական հրահանգները։ Եվ եթե ցուցանիշները փոխվում են՝ աճում են, դա նշանակում է, որ օբստրուկցիան դարձելի է: Դարձելի օբստրուկցիան ավելի բնորոշ է բրոնխիալ ասթմա հիվանդությանը՝ հատկապես սկզբնական փուլում։ Եթե օբստրուկցիան ոչ դարձելի է, այն առավել բնորոշ է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությանը։
Դա փաստորեն նաև ախտորոշիչ լրացուցիչ թեստ է՝ տարբերակելու առկա հիվանդությունը:
Հետազոտության համար անհրաժե՞շտ է նախապատրաստվել։
Հետազոտությունը ցանկալի է կատարել օրվա առաջին կեսին և սոված վիճակում, կամ 1-1,5 ժամ ուտելուց հետո, որպեսզի բուժառուն կարողանա հանգիստ, ամբողջ ծավալով շնչել: Հետազոտության համար կարևոր պայման է նաև նախապես կատարված կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը:
Որքա՞ն է տևում հետազոտությունը։
Եթե բուժառուն հրահանգները ճիշտ է կատարում, հետազոտությունը տևում է մոտավորապես 5 րոպե, իսկ եթե հուզվում է, միանգամից ճիշտ չի կատարում հրահանգները, հարկ է նորից կրկնել:
Ի՞նչ հակացուցումներ կան։
Եթե կրծքավանդակի ռենտգեն քննությամբ կամ համակարգչային տոմոգրաֆիայով հայտնաբերվում են սուբպլևրալ օդակիր մեծ բուլաներ, ապա հետազոտությունն իրականացվում է միայն անհրաժեշտության դեպքում, որովհետև այն կարող է բարդանալ պնևմաթորաքսի զարգացումով՝ բուլայի պատի պատռման հետևանքով։
Մանր բուլաների առկայությունը թոքի հյուսվածքում հակացուցման պատճառ չէ:
Հետազոտության սարքը որքանո՞վ է բավարարում ժամանակակից պահանջները։
Հետազոտությունը նախկինում կատարվում էր այլ սարքերով: Ներկայում դա համակարգչային սպիրոգրաֆ է, որը շատ առավելություններ ունի հին սարքի նկատմամբ:
Ի՞նչ ախտորոշիչ նշանակություն ունի ԱՇՖ-ն։
Ի դեպ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության նորագույն դասակարգումը հիմնվում է նաև այդ հետազոտության արդյունքների վրա:
Արտաքին շնչառության ֆունկցիան՝ համակարգչային սպիրոմետրիան, նաև արտացոլում է բուժառուի մոտ առկա հիվանդության ծանրությունը, որովհետև ստացված ցուցանիշներից որոշվում է առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի խանգարումը: Այդ տվյալներից և բրոնխադիլատացիոն փորձի արդյունքներից հաստատվում է ախտորոշումը:
Հետազոտության կրկնություններով վերահսկվում են նաև բուժման արդյունավետությունը և հիվանդության ընթացքը:
Կարդացեք նաև
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն