ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա
Ֆիզիոթերապիան ո՞ր դեպքերում կարող է փոխարինել դեղամիջոցներին. news.am

Ֆիզիոթերապիան ու վերականգնողական բժշկությունը որոշ դեպքերում կարող են փոխարինել դեղորայքային բուժմանը, ընդ որում, ոչ պակաս արդյունավետ: Շատ դեպքերում ֆիզիոթերապիան ու դեղորայքային բուժումը պետք է համատեղել: NEWS.am Medicine-ի թղթակցի հետո զրույցում նման տեսակետ է հայտնել Բժշկական ռեաբիլիտացիայի ու կուրորտոլոգիայի ռուսական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Շակուլան:
Նրա խոսքով, բուժման ֆիզիկական մեթոդներով դեղամիջոցների փոխարինումը բժշկության կարեւոր ու հեռանկարային ուղղություններից է: Դեղագործական բիզնեսը մշտապես նորանոր դեղամիջոցներ է ստեղծում, որոնք մի շարք դեպքերում այնքան էլ անվտանգ չեն մարդու առողջության համար, նշեց մասնագետը: Իսկ ֆիզիկական բուժման մեթոդները, մասնավորապես, ֆիզիոթերապիան, շատ դեպքերում կարող են արդյունավետորեն փոխարինել թանկարժեք դեղամիջոցներին:
Բնականաբար, դեղամիջոցները ֆիզիոթերապիայով փոխարինելը ոչ բոլոր դեպքերում է հնարավոր: Ինչպես նշեց մասնագետը, եթե խոսքը ինֆեկցիոն հիվանդությունների կամ սուր վիճակների մասին է, երբ մարդուն անհապաղ օգնություն է պետք, ֆիզիոթերապիան անօգուտ է, դեղամիջոցներ են պետք: Բայց երբ խոսքը վերականգնողական բուժման, ռեաբիլիտացիայի մասին է՝ ապա այս դեպքերում ֆիզիկական բուժման մեթոդների մասնաբաժինը պետք է գերազանցի դեղամիջոցային բուժման մասնաբաժնին:
Օրինակ, ֆիզիոթերապիան ու ռեաբիլիտացիոն բժշկությունն անփոխարինելի են սրտանոթային հիավնդություններից հետո վերականգնվելու տեսակետից: Անկախ նրանից, թե որքան դեղորայք է մարդն ընդունել, միեւնույն է, նրան վերականգնողական թերապիա ու կենսակերպի փոփոխություն է պետք: Ֆիզիոթերապիան նաեւ հաճախ է օգտագործվում հենաշարժային համակարգի թե՛ բնածին, թե՛ ձեռքբերովի հիվանդությունների, եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ու պաթոլոգիաների դեպքում: Հիվանդներին սովորեցնում են քայլել, ճիշտ կենսակերպ վարել ու իրենց հիվանդությունների պայմաններում կյանքի հնարավոր առավելագույն որակ ապահովել: Այդ ամենը միայն դեղամիջոցների օգնությամբ անելն անհնար է:
Հիշեցնենք, որ ֆիզիոթերապիան ու ռեաբիլիտացիոն բժշկությունը բժշկության առավել արագ զարգացող ուղղություններից է, որի հիմնական խնդիրն է օգնել մարդկանց վերականգնվել հիվանդություններից հետո, նաեւ վերականգնել ֆիզիկական ու հոգեկան սահմանափակ հնարավորություններով մարդկանց աշխատունակությունն ու առողջությունը:

Կարդացեք նաև

Բարոթերապիայի բաժանմունք, թունավորումներով, տարբեր հիվանդություններով տառապող պացիենտներից զատ, դիմում են նաև պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդները: Հարկ եմ համարում նշել, որ, ի սկզբանե, հենց այդ հիվանդներն էին դիմում...

Ձմռանը մրսելու և հիվանադանալու հավանականությունն ավելի մեծ է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սուր շնչառական հիվանդություններից խուսափելու համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը, երբ մարդը սառը օդը շնչում է, ապա իմունային համակարգի պաշտպանները թուլանում են, և Ա. Ոսկանյանը խորհուրդ է տալիս ձմռանը տաք տեղից մի անգամից դուրս չգալ...
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը այսօր կայացած ասուլիսում նշեց , որ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունների բուժման...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն