ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա
Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. ամերիկյան FDA. news.am

Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի վերահսկողության վարչությունը (U.S. Food and Drug Administration, FDA):
Կրիոթերապիան ֆիզիոթերապիայի տեսակ է, որի դեպքում մարդու օրգանիզմը խստորեն սառում է: Կարծիք կա, թե ամբողջ մարմնի կրիոթերապիան օգնում է ամենատարբեր հիվանդությունների դեպքում` դեպրեսիայից եւ ճարպակալումից մինչեւ ասթմա եւ ցրված սկլերոզ: Պրոցեդուրայի ընթացքում հիվանդը մտնում է սենյակ կամ տեղավորվում խցիկում, որտեղ հետո գազ է լցվում, որի ջերմաստիճանը կարող է հասնել ըստ -185°C աստիճանի:
FDA-ի մասնագետները, ուսումնասիրելով բժշկական գրականությունը, եզրակացրել են, որ այդ պրոցեդուրայի օգուտը գուցե չափազանցված է, իսկ անվտանգությունն ապացուցված չէ:
Հետազոտողներից Աննա Ղամբարյանը մեկնաբանել է. «Մենք ուղղակի ոչինչ չգիտենք: Հանրայնորեն մատչելի տեղեկատվությունը բավարար չէ այդ հարցին պատասխանելու համար»:
FDA-ի տեսուչ Արոն Յուշտեյնը հավելում է. «Քանի որ սպառողները գնալով ավելի ու ավելի են հետաքրքրվում կրիոթերապիայով, FDA-ն ոչ պաշտոնապես ուսումնասիրել է այդ թեմայով առկա ամբողջ բժշկական գրականությունը: Մենք գրեթե ոչինչ չենք գտել, որը հաստատեր կրիոթերապիայի անվտանգությունը կամ այն հիվանդությունների բուժման գործում դրա արդյունավետությունը, որոնց կապակցությամբ գովազդվում է»:
Այսպիսով` FDA-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ ֆիզիոպրոցեդուրաների այդ տեսակի օգտագործումից: Մասնագետները հայտնում են, որ եթե մարդը սառեցված գազով լի սենյակում է գտնվում, նրա մոտ կարող է շնչահեղձություն սկսվել, թթվածնի պակասի հետեւանքով` հիպօքսիա, նա կարող է կորցնել գիտակցությունը: Հնարավոր են նաեւ ցրտահարություն, աչքերի վնասվածքներ:
FDA-ից նշել են, որ նրանց հանձնարարականները չեն նշանակում, թե պետք է ամբողջությամբ խուսափել կրիոթերապիայից, սակայն պրոցեդուրայից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ եւ չզարմանալ, եթե սպասված բարելավումը տեղի չունենա կամ` ընդհակառակը, հակառակ արդյունք ստացվի:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Նեւադայի նահանգում Չելսի Պատրիսիա Էյք-Սալվեյշն անունով աղջիկը մահացել էր կրիոթերապիայի պրոցեդուրայի ընթացքում: Նա սենյակ էր մտել սեփական նախաձեռնությամբ ու առանց ուղեկցության եւ, ինչպես ցույց է տվել հետաքննությունը, մահացել էր մի քանի րոպեում:

Կարդացեք նաև

Բարոթերապիայի բաժանմունք, թունավորումներով, տարբեր հիվանդություններով տառապող պացիենտներից զատ, դիմում են նաև պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդները: Հարկ եմ համարում նշել, որ, ի սկզբանե, հենց այդ հիվանդներն էին դիմում...


Ֆիզիոթերապիան ու վերականգնողական բժշկությունը որոշ դեպքերում կարող են փոխարինել դեղորայքային բուժմանը, ընդ որում, ոչ պակաս արդյունավետ: Շատ դեպքերում ֆիզիոթերապիան ու դեղորայքային բուժումը պետք է համատեղել...

Ձմռանը մրսելու և հիվանադանալու հավանականությունն ավելի մեծ է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սուր շնչառական հիվանդություններից խուսափելու համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը, երբ մարդը սառը օդը շնչում է, ապա իմունային համակարգի պաշտպանները թուլանում են, և Ա. Ոսկանյանը խորհուրդ է տալիս ձմռանը տաք տեղից մի անգամից դուրս չգալ...
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, Անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը այսօր կայացած ասուլիսում նշեց , որ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունների բուժման...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն