ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Եթե դեմքը ցրտից քոր է գալիս, իսկ աչքերն էլ արցունքոտվում են, նշանակում է` դուք ալերգիա ունեք
 
                            Բժիշկները երկար ժամանակ հրաժարվում էին ընդունել ցրտի նկատմամբ ալերգիան: Չէ՞ որ ցուրտն ինքնին ալերգածին չէ: Ուրեմն ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ցուրտ եղանակին այնպիսի բնորոշ երեևույթներ են ի հայտ գալիս, ինչպիսիք են հարբուխը, հազը, արցունքոտությունն ու մաշկի վրա կարմիր բծերի առաջացումը: Իսկ տաք եղանակին ամեն ինչ կարգին է:
Մասնագետների մեծ մասը ենթադրում է, որ օրգանիզմի նման արձագանքը ցրտին պայմանավորված է ջերմաստիճանի իջեցման հետ սպիտակուցների «վարքագծով», դրանց մեծ մասը ձուլվում է` ստեղծելով  կույտեր: Իմունային համակարգն էլ իր հերթին այդ կույտերն օտարածին գոյացություններ է համարում ու սկսում ակտիվ պայքարել դրանց դեմ, ինչի հետևանքով մարդու մեջ անհանգստությունների ու անհարմարությունների մի ամբողջ փունջ է ստացվում: Ջերմության ազդեցությամբ սպիտակուցների խմբերը նախնական վիճակ են ձեռք բերում, հետևաբար իմունային համակարգն էլ այլևս ստիպված չէ պայքարել, ու թվում է, թե  խնդիրները վերացել են, առողջացել եք:
Ցրտով պայմանավորված եղնջատենդ. սրա ժամանակ առաջին հերթին տուժում են ականջները, դեմքը, ձեռքերը, շուրթերը, հետո միայն` մարմնի մնացած մասերը: Առաջանում է կարմրություն ու քոր: Սրացումներ են լինում աշնանը, ձմռանն ու վաղ գարնանը: Այն կարող է զգացնել տալ նաև ամռանը, երբ սառը ջրի հետ գործ ունենաք:
Կեղծ, ալերգիկ քթաըմպանաբորբ. փողոցում կտրուկ հարբուխ է սկսվում կամ էլ գրիպի նման փակվում է քիթը:
Կեղծ, ալերգիկ կոնյուկտիվիտ. բնորոշ է արցունքակալումը, կոպերի կարմրությունն ու լույսի նկատմամբ գերզգայնությունը:
Օդերևութաբանական հեյլիտ, շրթունքների եզրաշերտը բորբոքվում է, դառնում չոր ու թեփոտում է:
Ցրտային միգրեն. քամուց կարծես տրաքում են ճակատն ու քունքերը: Առաջանում է գլխացավ, որը տաքությունից անցնում է:  Ցրտի նկատմամբ ամենատարածված մաշկային  հակազդեցությունը ցրտային եղնջատենդն է: Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ  այս ալերգիայից ավելի  հաճախ տառապում են կանայք (դեպքերի 70%-ը): Հիմնականում ալերգիան առաջին անգամ 25-30 տարեկանում է սկսվում ու  գրեթե միշտ` վարակիչ հիվանդություններից հետո: Սկզբում ախտահարվում են քամուց չպաշտպանված մարմնամասերը (դեմքը, ձեռքերը, ականջներն ու շուրթերը), իսկ հետո, ժամանակի ընթացքում նաև` մնացած հատվածները: Ցրտից մաշկը սկսում է քոր գալ, ապա կոշտ գոյացություններ են ի հայտ գալիս, որոնք լինում են վարդագույն կամ սպիտակավուն գույնի: Սակայն չշփոթեք ցրտից առաջացած եղնջատենդը ցրտի նկատմամբ օրգանիզմի բնական արձագանքի հետ: Վերջին դեպքում կարմրությունն ու քորը 20-30 րոպեից անցնում է: Սակայն,  եթե տհաճ զգացումները մի քանի ժամ չեն անհետանում (մինչև 2 օր), ապա դա արդեն ցրտային ալերգիա է: Ծանր դեպքերում դիտվում է թուլություն, դող, ընդհանուր թուլություն, զարկերակային ճնշման իջեցում, գլխացավ, գլխապտույտ, շնչարգելություն,  սրտխփոց: Որոշ դեպքերում սրտխառնուք է լինում ու ցավ որովայնի շրջանում: Ընդ որում, հաճախ այդ ախտանշաններն ի հայտ են գալիս ոչ անմիջապես, այլ այն ժամանակ, երբ գտնվում եք տաք սենյակում ու  արդեն տաքացել եք: Եթե հիվանդությունը ժառանգական բնույթ չունի, ապա առանց հատուկ բուժման էլ 6-7 տարի հետո կանցնի: Իսկ ժամանակին որակյալ մասնագետի նշանակած բուժումն էլ կբարելավի վիճակը:
Ներկայումս կան մեթոդներ, որոնց շնորհիվ   կարելի է ոչ միայն նվազեցնել օրգանիզմի զգայունությունը ցրտի, ջերմաստիճանային ներգործության նկատմամբ, այլև կարճ ժամանակահատվածում  ընդմիշտ ձերբազատվել այդ տհաճությունից:
Սակայն երբեմն ցրտի  նկատմամբ ալերգիան ինչ-որ հիվանդության հետևանք է լինում: Շատ հաճախ ցրտային եղնջատենդը լյամբլիոզի (ճիճվային), թունավորման ու նյարդավեգետատիվ թերֆունկցիայի հետևանքով է առաջանում: Ուստի առաջին իսկ դեպքից հետո հարկավոր է պարզել դրա հիմնական պատճառը: Իսկ ստուգել կարելի է նույնիսկ տնային պայմաններում: Դրա համար հարկավոր է  Դունկատ-թեսթ կատարել. մի փոքր կտոր սառույցը դնել դաստակին կամ նախաբազկի հատվածում ու թողնել20 րոպե: Եթե սառչելու պահին առաջանում է քոր ու ցան, ապա դա խոսում է այն մասին, որ ցրտի  նկատմամբ ալերգիա ունեք, իսկ եթե ոչ մի հետևանք չի  մնում, ապա  ձեր ալերգիան ինչ-որ հիվանդության  դրսևորում է, որը կարելի է ախտորոշել  լաբորատոր հետազոտությամբ:
Ինչպե՞ս կարելի է պայքարել ցրտից առաջացած ալերգիայի դեմ
Կրկին նշենք, որ հիմնականում նման ալերգիայով տառապում են 21-60 տարեկան կանայք: Հիվանդների  բազմակողմանի հետազոտությամբ պարզվում է, որ առկա են մարսողական տրակտի, լեղամուղ օրգանների, լյարդի կամ էլ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, կամ նույնիսկ հնարավոր է, որ ալերգիան պայմանվորված լինի աղիքային կամ լյարդի մակաբույծներով: Ալերգիաների բուժման ավանդական մեթոդներն այս դեպքում նվազ արդյունավետ են: Իսկ հակահիստամինային դեղամիջոցներն էլ կարճատև ազդեցություն են ունենում, հաճախ էլ ոչ բոլորին են օգնում: Իսկ մեծերի` տաք հագնվելու, դեմքը քսուքով կամ էլ սագաճարպով պատելու խորհուրդներն էլ շատ հաճախ անարձագանք են մնում: Եղնջատենդը կարող է առաջանալ ինչպես զրոյից բարձր ջերմաստիճանում, այնպես էլ բարձր խոնավության և ուժեղ քամու ազդեցությամբ: Աչքաթող անելու դեպքում այն կարող է խորանալ: Այս դեպքում, քանի որ տաք երկրներ տեղափոխվելու առաջարկ-խորհուրդը մի փոքր անլուրջ է, պետք առաջնորդվել «մարդու ճակատագիրը սեփական ձեռքերում է» կարգախոսով:
Ցանկացած մարդ ի զորու է սովորեցնել, վարժեցնել օրգանիզմը ցրտին:
Նախ պետք է հետազոտվել ալերգաբանի մոտ: Բժիշկը կարող է ճիշտ սննդակարգ առաջարկել, ինչն այս դեպքում ևս շատ կարևոր է օրգանիզմը կարգի բերելու համար: Եվ ամենահարմարն ու մատչելին` կոփեք օրգանիզմը սառը-տաք ցնցուղով: Հետո ձեռքերը 30 վայրկյան պահեք սկզբում սառը, ապա հնարավորինս տաք ջրի մեջ: Կրկնեք այդ  գործողությունը 2-3 անգամ ու ավարտեք սառը ջրով: Տեղային կոփումից անցեք ընդհանուր կոփման: Դրա համար ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազեցրեք` հասցնելով 10 աստիճանի: Ցրտից ալերգիան այնքան էլ անլուրջ բան չէ, ինչպես թվում է: Տհաճ ախտանշաններն էլ մի անտեսեք: Միշտ էլ հիշեք, որ ցանկացած հիվանդության դեմ կարելի է պայքարել:
 21.11.2011
21.11.2011                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։ Պոլիպոզները, սովորաբար, ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ գործոնից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ...
 19.02.2021
19.02.2021                                     
                                        
                                
                29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում...
 22.01.2021
22.01.2021                                     
                                        
                                
                Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
 16.09.2020
16.09.2020                                     
                                        
                                
                55 տարեկան հիվանդը «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայություն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ ցավազրկող դեղամիջոցից առաջացած ալերգիայով: Ախտորոշվել է Լայելի համախտանիշ, երբ շերտազատվում է...
 07.05.2019
07.05.2019                                     
                                        
                                
                Պատվաստում՝ ալերգիայի դեմ:Հատուկ բուսական պատվաստումներով հնարավոր է վերացնել ամենատհաճ եւ հաճախ վտանգավոր այս հիվանդությունը: «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունն արդեն մի քանի տարի է՝...
 22.12.2018
22.12.2018                                     
                                        
                                
                Գիտական հանրությունը սկսել է քննարկել այն հարցը, թե ինչքան հաճախ մարդիկ պետք է լվանան ձեռքերը, հայտնում է newsyou.info-ն: Ալերգաբանների մեծ մասը համոզված է, որ անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ...
 13.10.2016
13.10.2016                                     
                                        
                                
                Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ մանկության տարիներին ալերգիկ մթերքների օգտագործումը նվազեցնում է հասուն տարիքում ալերգիայի առաջացման վտանգը: Իրենց եզրակացությունները...
 26.09.2016
26.09.2016                                     
                                        
                                
                Ծննդյան ամիսը մեծացնում կամ փոքրացնում է հետագայում ալերգիայի զարգացման ռիսկը, կարծում են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ աշնանը ծնվածներն ավելի հաճախ են...
 23.03.2016
23.03.2016                                     
                                        
                                
                Ազդրի ալերգիա չառաջացնող նոր իմպլանտը կարող է օգնության հասնել հոդացավից տառապող մարդկանց, ովքեր չեն կարող օգտագործել դրա ավանդական մետաղական տարատեսակները: Այսպիսին են սարքի կլինիկական...
 10.02.2016
10.02.2016                                     
                                        
                                
                Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հետազոտողները վստահեցնում են, որ ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար։ Կենսաբաններն առաջին անգամ մոլեկուլյար մակարդակով նմանություն են...
 02.11.2015
02.11.2015                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    