Հիվանդություններ Շագանակագեղձի ադենոմա
Ադենոման կամ շագանակագեղձի գիպերպլազիան հիվանդություն է, որը պայմանավորված է շագանակագեղձի մեծացման հետ: Մեծանում է ոչ թե հենց ինքը շագանակագեղձը` այլ այսպես կոչված միզածորանի հավելյալ (հարուրետրալ) գեղձերը, որոնցից էլ ձևավորվում է ադենոման`բարորակ ուռուցքը: Այս վիճակը համարվում է տղամարդու ծերացման նորմալ գործընթացի մի մասն և կախված է տեստոստերոնի և դեհիդրոտեստոստորոնի աշխատանքից:
Շագանակագեղձի մեծացող ադենոման քայքայում է միզապարկի մկանները` խախտելով նրա կրճատման ունակությունը: Միզապարկի պատը հաստանում է և դառնում դյուրագրգիռ. զգայունության մեծացումը բերում է միզապարկի ծավալի փոքրացման, հաճախամիզության և միզարձակման ակտի խանգարման: Միզապարկի պատերի կրճատման ունակությունն աստիճանաբար թուլանում է, վատանում է միզապարկն ամբողջությամբ դատարկելու հնարավորությունն, ինչը բերում է մնացորդային մեզի ծավալի ավելացման և երբեմն էլ սուր կամ քրոնիկ միզակապության:
Ախտանշաններ
Հիվանդության առաջին փուլում նկատվում է հաճախամիզություն` հատկապես գիշերը: Հետագայում կարող է առաջանալ անմիզպահություն, երբեմն միզարձակումն ընդհատվում է և մեզը դուրս է գալիս ուժ գործադրելու արդյունքում: Զգացվում է «լիքը միզապարկ», միզապարկի մկանները չեն կարողանում հաղթահարել մեզի հոսքի դեմ առաջացած խոչընդոտն, որի հետևանքով մեզի մի մասը մնում է միզապարկում: Ժամանակ առ ժամանակ հանկարծակի առաջանում է միզակապություն, որը պահանջում է կատետրային միջամտություն: Առանց համապատասխան բուժման` հիվանդությունը շարունակում է զարգանալ, լցված միզապարկից մեզը դուրս է գալիս կաթիլ-կաթիլ, միզելու ցանկութկունը բացակայում է: Այլ դեպքերում զարգանում է բացարձակ միզակապություն: Խախտվում է երիկամների գործունեությունն, առաջանում է ընդհանուր թուլություն, ծարավ, փորլուծություն կամ փորկապություն, քաշի կորուստ, ախորժակի բացակայություն:
Շագանակագեղձի ադենոման կյանքի որակի անկման ամենահաճախ հանդիպող պատճառներից է, որը հանդիպում է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Ըստ վերջին տվյալների` շագանակագեղձի ադենոմայով տառապող պացիենտների 70%-ը ունեն պոտենցիայի խանգարումներ:
Բուժում
Սկզբնական շրջանում բուժումը կոնսերվատիվ է, հետագայում` վիրահատական, որն իրենից ներկայացնում է շագանակագեղձի ադենոմայի հեռացում:
Ներկայումս մեր բժշկական կենտրոն դիմած պացիենտների մեծամասնությունն ուզում է շրջանցել վիրահատությունը: Պացիենտները ստանում են մեզի պրոցեսը կարգավորող դեղամիջոցներ և բարելավում են կյանքի որակը:
«Օն Կլինիք» կորպորացիան օգտագործում է համաշխարհային բժշկության առաջատար մշակումներ, սեփական լաբորատորիաներում մշակած դեղամիջոցներ, որոնք պարունակում են բնական և արհեստական ճանապարհով ստեղծված էլեմենտներ: Այսպիսի համատեղությունը շատ դեպքերում հնարավորություն է տալիս խուսափել վատ ազդեցությունից` միաժամանակ հզորացնելով պացիենտի օրգանիզմի դիմադրողական համակարգը:
Մեր բժշկական կենտրոնում մեծ հաջողությամբ բուժում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գիշերային անմիզապահությունը(էնուրեզ), սթրեսային անմիզապահությունը, անմիզապահությունը կանանց մոտ:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն