Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ

Հիշողությունը վերածել գործողության. մայիսի երրորդ կիրակին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:

Հիշողությունը վերածել գործողության. մայիսի երրորդ կիրակին`  ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:

Հոդվածը տրամադրված է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից: Տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյան

 

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1983 թ.` Սան Ֆրանցիսկո քաղաքում: Միջոցառման կազմակերպիչներն այն մարդիկ էին, ում կյանք էր ներխուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Այդ ժամանակից ի վեր` ողջ աշխարհում, մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր: Այդ օրը միլիոնավոր մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց, նաև արտահայտում իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին: ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվա շրջանակներում ողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության, կառավարությունների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն: Այդպիսի միջոցառումներից են մոմավառությունը և «Քվիլթը»:


ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին մոմեր վառելու արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1983 թ., երբ գրանցված էր ՁԻԱՀ-ից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք: Արարողությունը կարևոր նշանակություն ունի ՁԻԱՀ-ից մահացածներին հիշատակելու, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցություն ցուցաբերելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մեջ համայնքներին ներգրավելու համար: Այն առաջացնում է համախմբվածության զգացում և գրավում համընդհանուր ուշադրություն: Այս արարողությունը տեղի է ունենում ազմաթիվ երկրներում: Տարբեր համայնքներում այն յուրովի է ընթանում. մեկ համայնքում կատարվում է ընդամենը մի քանի ընկերների միջավայրում, մեկ այլ տեղ` հազարավոր մարդիկ երթի  են դուրս գալիս վառվող մոմեր բռնած և հիշատակի երգեր երգելով:


 ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի «Քվիլթը» ողջ աշխարհում իրականացվող ամենամեծ հասարակական ծրագիրն է` ուղղված ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի կանխարգելմանն ու ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: «Քվիլթ»՚` նշանակում է լաթերից կարված ծածկոց: Ըստ հնում ծագած ավանդույթի, ծածկոցը կարել են ի հիշատակ մահացածի նրա ընտանիքի անդամները, հարևանները և ծանոթները: Այդ նպատակով օգտագործվել են բազմագույն լաթեր:


ՄԻԱՎ վարակի համաճարակը նոր հնչեղություն հաղորդեց լաթերից կարվող ծածկոցի ավանդույթին: Առաջին անգամ «Քվիլթը» կարել է Ջոնս Քլիվը, ինչով արտահայտել է ՁԻԱՀ-ից մահացած իր ընկերոջ կորստի ցավը: Միջոցառման նպատակը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը հավերժացնելն ու համաճարակի կործանարար ազդեցությունը մարդկանց տեսանելի դարձնելն էր: «Քվիլթի» յուրաքանչյուր կտորը նվիրված է ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին: «Քվիլթը» հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ՄԻԱՎ վարակի համաճարակի իրական մասշտաբների մասին, գրավում է բազմաթիվ մարդկանց ուշադրությունը, ովքեր երբևէ չեն էլ մտածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին` կարծելով, թե այդ խնդիրն իրենց չի վերաբերում:


ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնՔանի դեռ ՁԻԱՀ-ը շարունակում է ողջ աշխարհում կյանքեր խլել, «Քվիլթը» մեծանում է` իր մեջ ներառելով հիշողություն, հույս և հավատ, որը կօգնի հաղթա-հարելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազդեցության հետևանքները:


Թվում է, ՁԻԱՀ-ի մասին բոլորն արդեն ամեն ինչ գիտեն: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ անգամ տեղեկատվական մեծ հոսքերի մեր օրերում, շատերը չգիտեն ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին, ինչը համաճարակի դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտող կարևոր գործոններից է: Ուստի, ելնելով օրվա խորհուրդից, տեղին ենք համարում մեկ անգամ ևս անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերին և պատասխանել այս համատեքստում առավել հաճախ հնչող հարցերին:

Ինչպե՞ս է հնարավոր վարակվել մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ)

ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Դրանք են` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերոնշյալ հեղուկները ներթափանցում են առողջ մարդու oրգանիզմ` լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով վարակվում են.

 

  • առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ,
  • արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ, չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ օգտագոր-ծելիս,
  • երեխաներն իրենց ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:


Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված

Այո, ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ: ՄԻԱՎ-ով վարակվածները չունեն յուրահատուկ արտաքին նշաններ, ուստի անհնար է պարզապես մարդուն նայելով ասել վարակված է ՄԻԱՎ-ով, թե` ոչ: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մի զգալի մասը չգիտի իր վարակված լինելու մասին: Հիվանդության խարդավանքը հենց նրանում է, որ այն ընթանում է երկարատև անախտանիշ` թաքնված շրջանով (8-10 տարի), որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և չի էլ կասկածում իր վարակված լինելու մասին: Սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց:


Կարո՞ղ է արդյոք մարդը վարակվել ՄԻԱՎ-ով մոծակի կծելու միջոցով

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կծելու միջոցով, քանի որ վիրուսը կարող է ապրել և բազմանալ միայն մարդու բջիջների մեջ և շատ արագ քայքայվում է մոծակի ստամոքսում:


Հնարավո՞ր է վարակվել ՄԻԱՎ-ով ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս, նրան ձեռքով բարևելիս:


ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնՀնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս, նրան ձեռքով բարևելիս, քանի որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սննդի միջոցով, կենցաղային շփումների ժամանակ: Ուստի, առանց ավելորդ վախի, կարելի է հյուրընկալվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդուն և հյուրասիրվել: ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել նաև ջրի միջոցով, հազի կամ փռշտոցի միջոցով, համբույրի, գրկախառնվելու ժամանակ, ընդհանուր սպասքից, հեռախոսից, համակարգչից, սանհանգույցից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, լողավազանում լողանալիս:

 

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը` միայն մեկ հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով:

Միայն մեկ հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկեր ունենալու դեպքում հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը: Սակայն պետք է հիշել, որ միայն երկկողմանի հավատարմությունը կարող է լիովին պաշտպանել վարակումից: Եթե զուգընկերները վարակված չեն և փոխադարձաբար հավատարիմ են միմյանց, սեռական հարաբերությունների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումը բացառվում է:


Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը նվազեցնել պահպանակ օգտագործելով

Այո, հնարավոր է: Պահպանակը սեռական հարաբերությունների ժամանակ ՄԻԱՎ-ով վարակումը կանխելու առայսօր հայտնի ամենաարդյունավետ միջոցն է: Այն օգնում է կանխել ոչ միայն ՄԻԱՎ վարակը, այլև սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունները, նաև անցանկալի հղիությունը: Պահպանակի օգտագործումը սեփական առողջության հանդեպ հոգատար վերաբերմունքի և զուգընկերոջ նկատմամբ հարգանքի նշան է:


Ի՞նչ անել ՄԻԱՎ-ով չվարակվելու համար

ՄԻԱՎ-ով չվարակվելու համար անհրաժեշտ է զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց և դրսևորել անվտանգ սեռական վարքագիծ, այսինքն` պահպանել փոխադարձ (ամուսնական) հավատարմություն, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց դեպքում մշտապես պահպանակ օգտագործել:


Ինչպե՞ս իմանալ ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին

Դրա համար հարկավոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն անցնել, որի արդյունքում հայտնաբերվում են իմունային համակարգի կողմից վիրուսի նկատմամբ արտադրված հակամարմինները: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պետք է հետազոտվել հնարավոր վարակման պահից առնվազն 3 ամիս հետո: Այդ ընթացքում հարկավոր է ձեռնպահ մնալ որպես դոնոր արյուն հանձնելուց, սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես օգտագործել պահպանակ, իսկ կանանց խորհուրդ է տրվում խուսափել հղիությունից:


Ինչո՞ւ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության կլինիկական դրսևորումներ դեռևս չկան:


Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է.  

 

  • անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու և հիվանդի կյանքը հնարավորինս երկարացնելու համար,
  • հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու,
  • հարազատ ու սիրելի մարդկանց չվարակելու,
  • մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխարգելելու համար:


Ովքե՞ր ունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք:

 

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն այն մարդիկ, ովքեր`

 

  • երբևէ  օգտագործել են թմրամիջոցներ` ներարկային ճանապարհով,
  • առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել պատահական զուգընկերների հետ,
  • երբևէ հիվանդացել են  որևէ սեռավարակով,
  • ենթարկվել են մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող միջամտությունների (դաջում, դակում և այլն)` չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով:  

 

 

ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում.
Երևան, Ավան, Աճառյան 2

 

Հետազոտությունն անվճար է, ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, կարող է կատարվել անանուն: Հետազոտության և դրա արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է:


Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցողունային բջիջները կարող են փրկել ՄԻԱՎ վարակվածներին. biostem.am
Ցողունային բջիջները կարող են փրկել ՄԻԱՎ վարակվածներին. biostem.am

Կալիֆորնիական գիտնականների թիմը գտնվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակից ընդամենը մեկ քայլ հեռու: Ցողունային բջիջները կարող են լուրջ զենք դառնալ մահացու վիրուսի դեմ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ստեղծվել է սեռական ճանապարհով ՄԻԱՎի փոխանցումը արգելափակող դեղ. news.am
Ստեղծվել է սեռական ճանապարհով ՄԻԱՎի փոխանցումը արգելափակող դեղ. news.am

Իսպանացի մոլեկուլյար կենսաբանները ստեղծել են նոր հակառետրովիրուսային դեղ, որը ոæչ միայն գրեթե ամբողջովին արգելափակում է օրգանիզմում ՄԻԱՎ-ի բազմացումը, այլեւ գրեթե լիովին բացառում է սեռական...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Իսպանացի բժիշկները ՄԻԱՎ-ի՝ սեռական ճանապարհով փոխանցումը կանխարգելող դեղ են ստեղծել. tert.am
Իսպանացի բժիշկները ՄԻԱՎ-ի՝ սեռական ճանապարհով փոխանցումը կանխարգելող դեղ են ստեղծել. tert.am

Իսպանիայում բժիշկները դեղ են ստեղծել, որն արգելափակում է ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով: Euromag-ի հաղորդմամբ` դեղը ներթափանցում է արական սեռական գեղձերի մեջ և արագ ոչնացնում վիրուսը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Նոր USB սարքը րոպեների ընթացքում ՄԻԱՎ-ի առկայությունը ստուգող արյան հետազոտություն կիրականացնի. news.am
Նոր USB սարքը րոպեների ընթացքում ՄԻԱՎ-ի առկայությունը ստուգող արյան հետազոտություն կիրականացնի. news.am

Լոնդոնի Կայսերական քոլեջի (Imperial College London) ու ամերիկյան DNA Electronics ֆիրմայի գիտնականները USB կուտակիչով սարք են ստեղծել, որը կկարողանա արագ ու հստակ որոշել մարդու արյան մեջ իմունային...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել. news.am
Մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել. news.am

Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
ՄԱԿ-ը մտադիր է ավելի քան եռակի նվազեցնել աշխարհում ՄԻԱՎ վարակման դեպքերի թիվը. 1in.am
ՄԱԿ-ը մտադիր է ավելի քան եռակի նվազեցնել աշխարհում ՄԻԱՎ վարակման դեպքերի թիվը. 1in.am

ՄԱԿ-ը նպատակ է դրել ավելի քան եռակի կրճատել ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը և զգալիորեն նվազեցնել մահացությունը ՁԻԱՀ-ից։ Քաղաքական հռչակագիրն ընդունվել է առանց քվեարկության ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բոլոր...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հրատապ թեմա Աշխարհում
Գիտնականները կարողացել են «կտրել» ՄԻԱՎ-ի գեները կենդանի օրգանիզմների ԴՆԹ-ից. 1in.am
Գիտնականները կարողացել են «կտրել» ՄԻԱՎ-ի գեները կենդանի օրգանիզմների ԴՆԹ-ից. 1in.am

Գիտնականները կարողացել են ՄԻԱՎ-ի վիրուսի ԴՆԹ-ի մասը հանել կենդանի օրգանիզմի գենոմից: Այդ մասին գրված է Nature Gene Therapy պարբերականում: ՄԻԱՎ-ի վիրուսը տեղավորվում է մարդու օրգանիզմի գենոմում...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մարդկանց արյան մեջ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ը հաղթահարելու բանալին. 1in.am
Մարդկանց արյան մեջ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ը հաղթահարելու բանալին. 1in.am

Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասի օրգանիզմում կան իմունային բջիջներ՝ ունակ հաղթահարելու ՄԻԱՎ-ը: Աշխատանքի արդյունքները հրապարակված են...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
ՄԻԱՎ վարակի դեմ բուժումը պիտի սկսվի ախտորոշումից անմիջապես հետո․ ԱՀԿ ուղեցույցները. news.am
ՄԻԱՎ վարակի դեմ բուժումը պիտի սկսվի ախտորոշումից անմիջապես հետո․ ԱՀԿ ուղեցույցները. news.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հակառետրովիրուսային դեղամիջոցների վերաբերյալ նոր ուղեցույցներ է թողարկել։ Նոր ուղեցույցների համաձայն, հակառետրովիրուսային դեղամիջոցները պիտի նշանակվեն ՄԻԱՎ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Վեներական հիվանդություններն ի հայտ բերող մատանի է ստեղծվել. med.news.am
Վեներական հիվանդություններն ի հայտ բերող մատանի է ստեղծվել. med.news.am

Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Լուսարձակող պահպանակը թույլ է տալիս բացահայտել սեռավարակները. med.news.am
Լուսարձակող պահպանակը թույլ է տալիս բացահայտել սեռավարակները. med.news.am

Մեծ Բրիտանիայի դպրոցականները բացառիկ պահպանակ են ստեղծել, որը սկսում է լույս արձակել, երբ մարդը որեւէ սեռավարակ ունի:  S.T.EYE անվանումը ստացած հատուկ բարակ շերտը, որով ծածկված է պահպանակը, թույլ է տալիս...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում վերանայել ՄԻԱՎ-ի բուժման մոտեցումները
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում վերանայել ՄԻԱՎ-ի բուժման մոտեցումները

ՄԱԿ-ի փորձագետները առաջարկում են վերանայել ՄԻԱՎ-ի բուժման մոտեցումները: Այժմ դեղորայք են ստանում միայն լեյկոցիտների մակարդակի` արյան մեկ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Քաղցրի նկատմամբ սերը ՄԻԱՎ-ի «աքիլլեսյան գարշապարն է». գիտնականներ. 1in.am
Քաղցրի նկատմամբ սերը ՄԻԱՎ-ի «աքիլլեսյան գարշապարն է». գիտնականներ. 1in.am

Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները փոխպատվաստվող սարք են ստեղծել ՄԻԱՎ կանխարգելման համար. news.am
Գիտնականները փոխպատվաստվող սարք են ստեղծել ՄԻԱՎ կանխարգելման համար. news.am

Մաշկի տակ տեղադրվող նոր սարքավորումն օրգանիզմն ապահովում է հակառետրովիրուսային նյութերով, որոնք օգնում են կանխարգելել ՄԻԱՎ-ը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մեծ Բրիտանիայում մեկնարկել է ՄԻԱՎ-ի ստուգման տնային թեստերի վաճառքը. 1in.am
Մեծ Բրիտանիայում մեկնարկել է ՄԻԱՎ-ի ստուգման տնային թեստերի վաճառքը. 1in.am

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է ՄԻԱՎ-ի ստուգման տնային թեստերի վաճառքը, որը ճշգրիտ է 99.7 տոկոսով...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ