ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. հասել ենք մի կետի, երբ կարող ենք վերջ տալ ՁԻԱՀ համաճարակին

ՁԻԱՀ-Ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` նշելով, որ ՁԻԱՀ-ի տարածման չորրորդ տասնամյակում վերջապես հասել ենք մի կետի, երբ կարող ենք վերջ տալ այս համաճարակին:
«Մինչ օրս գրանցված մեր առաջընթացն ապացույցն է այն բանի, որ մենք ի վիճակի ենք կյանքի կոչել մեր տեսլականը, այն է՝ ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի զրոյական մակարդակ, զրոյական խտրականություն և ՁԻԱՀ-ով պայմանավորված մահերի զրոյական քանակ:
ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի քանակը 1997 թվականից ի վեր կրճատվել է ավելի քան 20 տոկոսով: Վարակման նոր դեպքերի քանակը շարունակում է նվազել աշխարհի շատ մասերում: Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած հատվածում՝ ՁԻԱՀ համաճարակի ամենամեծ տարածումն ունեցող տարածաշրջանում, ՄԻԱՎ վարակի հիվանդացության մակարդակը նվազել է 22 երկրներում:
Բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում համաճարակը «տեղատվություն» է ապրում: ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծառայությունների հասանելիությունը երիտասարդներին, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրողներին և նրանց հաճախորդներին, թմրամիջոցների ներարկային օգտագործողներին, տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց և տրանսգենդերներին օգնում է ստանձնել սեփական առողջության վերահսկումը՝ հանուն իրենց բարօրության:
Բուժումը 1985 թվականից ի վեր կանխել է ՁԻԱՀ-ով պայմանավորված 2.5 միլիոն մահ: Միայն անցյալ տարի 700 000 կյանք է փրկվել: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում բնակվող և բուժման կարիք ունեցող անձանց գրեթե կեսը՝ մոտ 6.6 միլիոն մարդ, այժմ բուժում է ստանում:
ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման միջև դրական փոխազդեցությունները (սիներգիաները) արագացնում են գործընթացը:
Սակայն ՁԻԱՀ-ին վերջ տալու համար անհրաժեշտ է, որ մենք ապահովենք նույնիսկ ավելի մեծ արդյունքներ:
Այս տարվա հունիսին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բարձր մակարդակի հանդիպման ընթացքում 2015 թվականի համար ընդունվեցին համարձակ թիրախներ. կիսով չափ կրճատել ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով, վերացնել երեխաների վարակման դեպքերը, բուժում ապահովել ՄԻԱՎ-ով ապրող 15 միլիոն անձանց համար, վերջ տալ խարանին ու խտրականությանը, փակել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ֆինանսավորման բացը:
Ուժեղ քաղաքական կամքի, խելամիտ ֆինանսական միջոցների առկայությամբ և մարդու իրավունքների հիման վրա որդեգրած հաստատակամ մոտեցմամբ մենք ի վիճակի ենք հասնել նշված բոլոր թիրախներին:
Հաջողության հասնելու հարցում ֆինանսավորումն ունենալու է վճռորոշ նշանակություն: Այս խնդրին առնչություն ունեցող բոլոր կողմերին կոչ եմ անում գործնական քայլերի դիմել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից առաջ քաշված ֆինանսավորման ծրագրի շրջանակներում և ամբողջությամբ ապահովել ներդրումների համաշխարհային նպատակային ցուցանիշի ֆինանսավորումը՝ տարեկան 24 միլիարդ դոլար: Արդյունքը կփոխհատուցի կարճաժամկետ ծախսերը մեկ սերնդի կյանքից էլ պակաս ժամանակահատվածում:
Մենք պարտավոր ենք հենվել այն քաղաքական հանձնառությունների, ներդրումների, էներգիայի, ակտիվիզմի և նպատակասլացության վրա, որոնք մեզ հասցրել են այս շրջադարձային կետին:
Շարժման ընթացքը նպաստավոր է: Եկեք օգտագործենք այն՝ մեկընդմի՛շտ վերջ տալու համար ՁԻԱՀ-ին»,-ասված է ուղերձում:

Կարդացեք նաև

Կալիֆորնիական գիտնականների թիմը գտնվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակից ընդամենը մեկ քայլ հեռու: Ցողունային բջիջները կարող են լուրջ զենք դառնալ մահացու վիրուսի դեմ...


Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով...


Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասի օրգանիզմում կան իմունային բջիջներ՝ ունակ հաղթահարելու ՄԻԱՎ-ը: Աշխատանքի արդյունքները հրապարակված են...


Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է...


Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ...


Մաշկի տակ տեղադրվող նոր սարքավորումն օրգանիզմն ապահովում է հակառետրովիրուսային նյութերով, որոնք օգնում են կանխարգելել ՄԻԱՎ-ը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն