Պլաստիկ վիրաբուժություն
Մաշկի և ենթամաշկի գոյացությունների վիրաբուժություն. drtehmine.com

Մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի բարորակ նորագոյացությունները մաշկային գոյացություններ են, որոնք մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, սակայն երբեմն որոշակի գործոնների ազդեցությամբ դրանք կարող են վերածվել չարորակ գոյացությունների:
Մաշկի գոյացությունների տեսակները
Տարբերում են մաշկի բարորակ գոյացությունների հետևյալ տեսակները.
- Աթերոման ճարպագեղձերի ուռուցք է, իրենից ներկայացնում է հստակ ուրվագծերով, էլաստիկ, ձեռքով զննման ժամանակ շարժուն գոյացություն, առաջանում է ճարպագեղձերի կուտակման շրջանում (գլխի մաշկի վրա, պարանոցի, մեջքի վրա, աճուկային շրջանում):
- Հեմանգիոման անոթային ուռուցք է: Տարբերում են հեմանգիոմաների հետևյալ տարատեսակները՝ մազանոթային, որն առաջանում է մաշկի մակերևույթին, հասնում է մեծ չափերի, գույնը տատանվում է կարմիրից մինչև կապտասև, մյուսը կավերնոզն է, որն առաջանում է մաշկի խոր շերտերում, իրենից ներկայացնում է ենթամաշկային սահմանափակ հանգույցային գոյացություն, համակցված տեսակն իրենից ներկայացնում է նախորդ երկու տեսակների զուգակցումը, խառը տեսակը ներառում է ոչ միայն անոթները, այլ նաև հարակից հյուսվածքները:
- Լիմֆանգիոման գոյացություն է՝ բաղկացած ավշային անոթների պատերից, իրենից ներկայացնում է 1 մմ-ից մինչև 5 սմ և ավելի չափերի խոռոչ: Կիստոզ լիմֆանգիոման գոյացություն է՝ բաղկացած մի քանի մեկուսացված կամ հաղորդակցվող կիստաներից, կարող է տեղակայվել կենսական կարևոր օրգանների մոտակայքում (շնչափող,կոկորդ):
- Լիպոման ճարպային հյուսվածքի ուռուցք է, իրենից ներկայացնում է փափուկ, շարժուն և անցավ գոյացություն:
- Պապիլոմաները, գորտնուկները հանգույցի կամ պտկիկի ձևով գոյացություններ են, հանդիսանում են վիրուսային ծագման հիվանդություններ: Հաճախ ունեն տարբեր ձևի և չափի պալարի տեսք՝ բացից մինչև մուգ շագանակագույն և մոխրագույն:
- Խալերը, նևուսները մաշկի ուռուցքներ են: Կարող են ունենալ տարբեր չափեր, ձև, գույն և կառուցվածք:
- Ֆիբրոման գոյացություն է շարակցական հյուսվածքում: Իրենից ներկայացնում է խորը տեղակայված հանգույց, որը բարձրանում է մաշկի մակերևույթից, գոյացության գույնը կարող է լինել մոխրագույնից մինչև դարչնագույն, երբեմն կապտասևավուն, երբեմն մակերևույթը հարթ է, հազվադեպ խորդուբորդ:
- Նեյրոֆիբրոման նյարդերի թաղանթների բջիջներից բաղկացած ուռուցք է: Ձեռքով զննման ժամանակ այն պինդ թմբիկ է 0,1-ից մինչև 3 սմ չափերով՝ ծածկված դեպիգմենտավորված մաշկի շերտով:
Այնպիսի գոյացություններն, ինչպիսիք են լիպոման, պապիլոման, գորտնուկները, խալերը, ֆիբրոմաները, նեյրոֆիբրոմաները, կարող են վերածվել չարորակ գոյացությունների:
Կլինիկայում իրականացվում են մաշկի նորագոյացությունների՝ այդ թվում բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններ, որոնց թվին են պատկանում խալերի, պապիլոմաների, լիպոմաների, աթերոմաների, հեմանգիոմաների, լիմֆանգիոմաների, ֆիբրոմաների հեռացումը:
Ախտորոշում
Եթե Դուք Ձեզ մոտ հայտնաբերել եք մաշկի նորագոյացություն, պետք է մաշկաբանի կամ ուռուցքաբանի մոտ գրանցվեք խորհրդատվության համար: Հարցման, զննման և վիճակի ուսումնասիրման հիման վրա բժիշկը կախտորոշի:
Մաշկի նորագոյացությունների հեռացման ցուցումները
- մաշկի գոյացության մշտական վնասում
- օրգանների ֆունկցիայի խանգարում
- մաշկի գոյացության սրընթաց աճ
- մաշկի գոյացության գույնի փոփոխություն
- բորբոքային պրոցես
- կոսմետիկ թերություններ
Վիրահատության հակացուցումները
- շաքարային դիաբետ
- շարակցական հյուսվածքի հիվանդություններ
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
- արյան հիվանդություններ
- էպիլեպսիա
- պսորիազ
- բորբոքային հիվանդություններ
- հոգեկան խանգարումներ
- ներքին օրգանների ծանր հիվանդություններ
Մաշկի բարորակ գոյացությունների վիրահատական բուժում
Մաշկի բարորակ գոյացությունները բնութագրվում են դանդաղ աճով, որի ընթացքում բջջային տարրերը մնում են ուռուցքի սահմաններում՝ առանց հարևան հյուսվածքներ հարաճելու: Հավասարաչափ մեծանալով՝ նորագոյացությունը հրում և ճնշում է առողջ հյուսվածքները, որի արդյունքում վերջիններս ասես պատիճի դեր են տանում: Թեև բարորակ ուռուցքները ատիպիկ են, սակայն նրանց բջիջների մետաստազավորումը բացակայում է:
Մաշկի նորագոյացությունների հեռացման վիրահատության նախապատրաստումը
Մաշկի նորագոյացության հեռացման վիրահատությունից առաջ անհրաժեշտ է վիրաբույժի խորհրդատվություն, որի ընթացքում հիվանդի հետ համատեղ ընտրվում է վիրահատության իրականացման եղանակը: Բժիշկը որոշում է նորագոյացության հեռացման օրը, պացիենտը ուղարկվում է վիրահատության նախապատրաստման:
Բացի պարտադիր նախավիրահատական քննությունները, հիվանդին կարող են նշանակվել հետևյալ ախտորոշիչ հետազոտությունները.
- ուռուցքաբանի զննում
- օնկոմարկերների կապակցությամբ արյան քննություն
Անոթային վիրաբույժի խորհրդատվությունից և ստորին վերջույթների երակների ՈւՁՀ-ից հետո Ձեզ խորհուրդ կտրվի կոմպրեսիոն տրիկոտաժ կամ ստորին վերջույթների էլաստիկ բինտավորում: Դա անհրաժեշտ է վիրահատական և հետվիրահատական թրոմբոտիկ բարդությունների կանխարգելման համար:
Վիրահատության նախորդ օրվա երեկոյան խորհուրդ է տրվում հրաժարվել առատ սննդի ընդունումից և կատարել մաքրող հոգնա: Ինչպես նաև վիրահատությունից երկու շաբաթ առաջ և երկու շաբաթ հետո խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից և ծխելուց: Վիրահատության օրն արգելվում է ուտել և խմել:
Անզգայացում
Մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացման պլաստիկ վիրահատություններն իրականացվում են տեղային անզգայացմամբ, սակայն հյուսվածքներում խորը տեղակայված մեծ չափերի գոյացությունների դեպքում կամ , երբ հիվանդը գտնվում է հոգեհուզական գրգռված վիճակում, խորհուրդ է տրվում ներերակային անզգայացում:
Գոյություն ունեն մաշկային նորագոյացությունների հեռացման մի քանի եղանակներ.
- Ռադիոալիքային եղանակ. իրականացվում է Surgitron (Սուրգիտրոն, ԱՄՆ) ռադիալիքային սարքավորման կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս կտրվածքները կատարել բացառապես ճշգրիտ՝ առողջ հյուսվածքների սահմանում և նվազագույն վնասումով:
- Էլեկտրակոագուլյացիայի դեպքում գոյացությունը հեռացվում է բարձր հաճախության հոսանքի ազդեցությամբ: Այս դեպքում նորագոյացությունը հեռացվում է արագ՝ անոթների միաժամանակյա կոագուլյացիայով (զոդումով):
- Վիրաբուժական հեռացումը մաշկի նորագոյացության հեռացումն է վիրադանակի և վիրահատական թելի օգնությամբ: Վիրադանակով իրականացվում է կտրվածք առողջ հյուսվածքների սահմաններում, գոյացությունը հեռացվում է, ապա իրականացվում է հեմոստազ (արյունահոսության դադարեցում) և վերքի կարում:
Եղանակի ընտրությունը պայմանավորված է մարդու օրգանիզմի անհատական առանձնահատկություններով և հեռացվող մաշկային նորագոյացության տեսակով:
Վերականգնողական շրջան
Մաշկի նորագոյացության հեռացումից հետո վերականգնողական շրջանը բավականին կարճ է: Նման վիրահատությունները հիմնականում իրականացվում են ամբուլատոր՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում և հետվիրահատական շրջանում մեծ ուշադրություն չեն պահանջում: Լրիվ վերականգնողական շրջանը կազմում է 5–ից 14 օր:
Հնարավոր բարդությունները
Մաշկի նորագոյացությունների հեռացման դեպքում բարդությունները շատ հազվադեպ են հանդիպում:

Կարդացեք նաև

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...


Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...


Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...


Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...


Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...


Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...


Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...


Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...


Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...


Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...


Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...


Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն