Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն

Պլաստիկ վիրաբուժության պատմությունից` արտասահմանում և Հայաստանում։ Մեր հյուրն է Արմեն Հովհաննիսյանը

Պլաստիկ վիրաբուժության պատմությունից` արտասահմանում և Հայաստանում։ Մեր հյուրն է Արմեն Հովհաննիսյանը

1814 թ. հոկտեմբերի 23-ին Լոնդոնում վիրաբույժ Ժոզեֆ Կարպյուն անց է կացրել առաջին պլաստիկ վիրահատությունը Եվրոպայում

Ռինոպլաստիկան պլաստիկ վիրաբուժության ամենահին ուղղություններից մեկն է: Պլաստիկ վիրաբուժության  ժամանակակից վիրահատությունների նման միջամտություններ կատարում էին դեռևս  600 տարի մ.թ.ա., երբ Հնդկաստանում Սուշատա Սամ-գիտան վերականգնում էր վնասված քթերը: Ա. Բեշեմի «Հրաշք, որը Հնդկաստանն էր» գրքում նշվում էր. «Մեծ ուշադրության են արժանի հին հնդկական բժիշկների պլաստիկ վիրահատությունները, նրանք կարողացել են վերականգնել մարտի դաշտում կորցրած կամ խեղված քթեր, ականջներ, շրթունքներ: Այս ոլորտում հնդկական վիրաբուժությունն առաջ է անցել եվրոպականից մինչև XVIII դար, երբ Օսթ-Հնդկական ընկերության վիրաբույժներն ամոթլի չհամարեցին հնդկացիներից սովորել ռինոպլաստիկայի արվեստը»: 


Ռինոպլաստիկայի ձևը, նման Սուշռուտայի նկարագրությանը, պատմության մեջ մտել է «հնդկական» մեթոդի անվան տակ:  Ապագա քթի ձևավորման համար մաշկի կտորը կտրվում էր  անոթային ոտիկի վրա ճակատի կամ այտի մաշկից:


Դրանից հետո պլաստիկ վիրաբուժության զարգացման հետքերը բացակայում են ընդհուպ մինչև XV դար: Այդ ժամանակ սիցիլիացի Անտոնի Բրանկան օգտագործում էր ձեռքի հյուսվածքը ՝ վնասված ականջների և շրթունքների վերականգնման համար:


Իտալացի Գասպար Տալյակոցցին (1545-1599) համարվում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը: 1597 թ. նա աշխատություն է հրապարակել վնասված քթերի վերականգնման վերաբերյալ՝ ձեռքի հյուսվածքների ֆրագմենտների օգնությամբ: Սակայն Տալյակոցցիի աշխատանքը քննադատվել է նրա ժամանակակիցների կողմից` նրա վիրահատությունները համարելով անօրինական և գտնելով, որ դա հանցագործություն է բնության դեմ: Տալյակոցցին թաղվել է ոչ սրբագործված հողում:


Վիրաբույժ Ժոզեֆ Կարպյուն 1814 թ. հոկտեմբերի 23-ին  Լոնդոնում` առաջին անգամ Եվրոպայում, կատարել է ռինոպլաստիկա՝ «հնդկական» մեթոդի համաձայն: Այն բարեհաջող է անցել, և նա վիրահատությունից երեք օր անց հանել է վիրակապը ու բացականչել. «Աստվա՜ծ իմ, չէ՞ որ սա քիթ է»:


Այդ պահից  ի վեր պլաստիկ վիրաբուժությունը սկսեց զարգանալ: Մշակվեցին քթի ձևափոխման մեթոդներ, ճեղքված քիմքերի վերականգնում և այլն: XIX դարի վերջում հրապարակվեցին հարյուրավոր հոդվածներ, որոնք նկարագրում էին պլաստիկ վիրաբուժության տարբեր մեթոդներ:


Արագ առաջընթացի ազդակը, որը հանգեցրեց ժամանակակից պլաստիկ վիրաբուժության զարգացմանը, Առաջին համաշխարհային պատերազմն էր: Մինչ այդ շատ քիչ վիրաբույժներ գիտեին՝ ինչպե՞ս բուժել դեմքի հրազենային վերքերը: Ստեղծված իրադրությունը հանգեցրեց մասնագիտացված վիրաբուժական կենտրոնների առաջացմանը:


Այդ օրվանից ի վեր պլաստիկ վիրաբուժությունն անհավատալի առաջընթաց ունեցավ և այսօր դարձել է բժշկության ամենաինքնուրույն ուղղություններից մեկը:


Քթի պլաստիկ վիրահատությունները միշտ ամենապահանջվածը կլինեն Հայաստանում


Պարզելու, ինչ ճանապարհ է անցել ու անցնում պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում, մենք զրուցեցինք պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, «Դա Վինչի» կլինիկայի տնօրեն, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանի հետ:


–   Պարոն Հովհաննիսյան, կարո՞ղ եք հիշել պլաստիկ վիրաբուժական միջամտության առաջին հաջողված փորձը Հայաստանում:


–   1980-ականների սկզբին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ստեղծվեց մի փոքրիկ խումբ, որը սկսեց առաջին անգամ Երևանում իրականացնել միկրովիրաբուժություն, ինչը պլաստիկ վիրաբուժության մի մասն է կազմում: Առաջին հաջող փորձը մատի փոխպատվաստման դեպքն էր, որն իրականացրեց Արտավազդ Սահակյանը:


–   Այսինքն, սկզբնական շրջանում պլաստիկ միջամտություններ էին անցկացնում վիրաբույժնե՞րը:


–   Կարելի է ասել, որ անոթային ու ընդհանուր վիրաբույժները ժամանակի ընթացքում մասնագիտացան միկրովիրաբուժության մեջ:


–   Զարգացման ի՞նչ ճանապարհ է անցել պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում:


–   Հետագայում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ստեղծվեց միկրովիրաբուժության բաժանմունք, իսկ ավելի ուշ` Հայկական բարեգործական միության ջանքերով, երկու վիրաբույժ մեկնեցին ԱՄՆ, վերապատրաստվեցին,  վերադարձան, ինչը հնարավորություն տվեց բացելու արդեն պլաստիկ վիրաբուժության բաժանմունք: 1980-ականների վերջին սկսվեց պատերազմը, և պարզ է, որ չափազանց դժվար ու պատասխանատու տարիներ էին, համակցված ու զուգակցված վնասվածքներով ամենածանր վիրավորները բուժվում էին հենց միկրովիրաբույժների կողմից, քանի որ վնասված էին լինում և' անոթները, և' նյարդերը, և' ջլերն ու ոսկրերը: Պատերազմից հետո վիրաբուժության մեջ սկսեց զարգանալ նոր ուղղություն. խոսքն էսթետիկ վիրաբուժության մասին է:


–   Իսկ ինչպե՞ս կազմակերպվեց համապատասխան կրթությունը  ոլորտի զարգացման տարիներին:


–   1996 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվեց պլաստիկ վիրաբուժության ամբիոն: Բժիշկների վերապատրաստման ինստիտուտում էլ նման ամբիոն կար, բայց անցյալ տարի այդ երկու ամբիոնները վերամիավորվեցին:


–   Մեր մասնագետներն այսօր վերապատրաստվու՞մ են արտերկրում:


–   Միանշանակ: Այդ գործին նպաստում է նաև Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան` օգնելով մեր երիտասարդ բժիշկներին արտոնյալ պայմաններով վերապատրաստվել արտերկրում:


–   Բացի այդ, որո՞նք են ասոցիացիայի հիմնական առաքելությունները:


–   Այն ստեղծվել է 2006 թվականին: Հիմնական նպատակն է բարձրացնել հայ պլաստիկ վիրաբույժների կրթական մակարդակը, ինտեգրել նրանց համաշխարհային բժշկագիտության ոլորտ: Խնդիրներից մեկը միջազգային վեհաժողովների, կոնֆերանսների կազմակերպումն է: Արդեն թվով հինգ նման վեհաժողովներ են կազմակերպվել  Երևանում` ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Կորեայի, ԱՊՀ երկրների մի շարք հեղինակավոր վիրաբույժների մասնակցությամբ: Ասոցիացիայի ջանքերով` մեր մասնագետները ևս հաճախ մասնակցում են արտասահմանում կազմակերպվող նմանատիպ վեհաժողովների, ինչը լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար:


–   Տարիներ շարունակ Հայաստանում ամենատարածված վիրաբուժական միջամտությունը քթի պլաստիկան է եղել: Վիճակագրության մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է:


–   Այդպես էր առաջ, այդպես է հիմա և հավատացնում եմ, որ 10-20 տարի հետո էլ ոչինչ չի փոխվելու, քանի որ մենք գենոֆոնդով մեծ քիթ ունեցող ժողովուրդ ենք:


–   Իսկ արտերկրում ո՞ր պլաստիկ միջամտություններն են տարածված:


–   Քթի պլաստիկան դրսում համեմատաբար քիչ տարածված է, փոխարենը տարածված են, օրինակ, կրծքագեղձի պլաստիկ վիրահատությունները:


–   Ճի՞շտ է, որ էսթետիկ վիրաբուժության ավելի շատ դիմում են կանայք, իսկ տղամարդիկ ` հիմնականում վնասվածքների դեպքում:


–   Տոկոսային հարաբերությամբ կանայք այսօր, իրավամբ, ավելի շատ են դիմում էսթետիկ վիրաբուժությանը, սակայն տարեցտարի այդ տոկոսը փոխվում է, ու տղամարդկանց շրջանում տարածվելու միտում կա:


–   Մարդուն, ով որոշել է գնալ պլաստիկ վիրահատության, փորձու՞մ եք երբեմն հակառակը համոզել:


–   Միանշանակ: Չկա գեղեցկության չափանիշ, կան ընդամենը մորֆոմետրիկ համամասնություններ, և, եթե մարդը պահանջում է մի վիրահատություն, որը, ըստ էության, տգեղ է ու դեմ է այդ համամասնությանը, հավատացնում եմ, ոչ մի վիրաբույժ չի իրականացնի այն: Օրինակ` կան աղջիկներ, ովքեր պահանջում են չափից մեծ կուրծք կամ հետույք, ոչ մի պլաստիկ վիրաբույժ իրեն թույլ չի տա անցնել սահմանը, քանի որ նախևառաջ կկանգնի ավելի շատ բարդությունների առաջ:


–   Ճի՞շտ է արդյոք, որ մեկ անգամ պլաստիկ վիրաբուժության դիմելուց հետո մարդն անընդհատ ունենում է դրա պահանջը:


–   Զուտ ֆիզիկական իմաստով դա անհեթեթություն է, այլ բան է, որ կան հոգեբանական շեղումներով մարդիկ, ովքեր ուղղակի կախվածություն են ձեռք բերում իրենց տեսքից և անընդհատ զգում են պլաստիկայի կարիք:

 

–   Ինչպիսի՞ն են հայաստանյան գներն այս ոլորտում:


–   Իհարկե, պլաստիկ վիրաբուժությունը պետպատվերի շրջանակներից դուրս է, բոլոր միջամտությունները վճարովի են. գուցե էսթետիկ վիրահատությունները քիչ ավելի թանկ արժեն, քան մյուսները, բայց, հավատացնում եմ, 5-7 անգամ ավելի էժան են, քան արտերկրում, որը, սակայն, չի անդրադառնում որակի վրա: Մենք այսօր ունենք մասնագետներ, ովքեր չեն զիջում համաշխարհային ամենահայտնի պլաստիկ վիրաբույժներին։ Գնային քաղաքականությունը տարբեր է` կապված բժշկի աշխատանքային փորձի և որակավորման հետ:


–   Ռուսաստանում վերջին շրջանում պլաստիկ վիրահատությունների անհաջող դեպքերի մի քանի աղմկահարույց օրինակներ եղան, մեզ մոտ լինու՞մ են նման դեպքեր:


–   Ցավոք, ամբողջ աշխարհում նման խնդիրներ լինում են: Պետք է հստակ հասկանալ մի բան` բարդություններ կարող են լինել ո´չ միայն պլաստիկ, այլև ցանկացած վիրաբուժական միջամտության դեպքում. Քանի որ բժիշկը գործ ունի մարդու հետ: Հասարակության ընկալմամբ` կա տարբերություն պլաստիկ և ոչ պլաստիկ  վիրարահատություններից առաջացող բադությունների միջև, քանի որ առաջին դեպքում նպատակը էսթետիկ է, երկրորդում` բուժական: Իրականում այդպես չէ: Ցանկացած վիրահատության ընթացքում կարող է, օրինակ, պարզվել, որ վիրահատվողը ալերգիկ նախատրամադրվածություն ուներ մի դեղամիջոցից, ինչի մասին չգիտեր նախկինում: Սա ընդամենը օրինակ է, կարող են լինել նմանատիպ բազմակի դեպքեր:


–   Իսկ դաշտն  ինչպե՞ս է  կարգավորվում օրենսդրորեն:


–   Օրենսդրական դաշտը, ցավոք, այսօր անկատար է: Հայաստանում դեռևս չկա օրենք բժշկության մասին: Մեզ մոտ, փաստացիորեն, պաշտպանված չեն ո'չ հիվանդները, ո'չ բժիշկները: Հաճախ փորձում ենք վիրահատություններն անցկացնել պայմանագրերի կամ կամավոր համաձայնության սկզբունքով, որը թերի կողմեր ունի, քանի որ  Հայաստանում հիվանդը չի ստորագրում մի փաստաթղթի տակ, ինչպես դա արվում է Եվրոպայում, որում հաշվի են առնվում բոլոր հնարավոր ու անհնար ելքերը` ընդհուպ մինչև այն, թե ինչ կլինի, եթե վիրահատության պահին հիվանդանոցի վրա երկնաքար ընկնի:


–   Օրենքի անկատարությունը կարո՞ղ է բերել նրան, որ լինեն չլիցենզավորված կազմակերպություններ, ովքեր էժան գներով կազմակերպեն ոչ որակյալ պլաստիկ վիրահատություններ:


–   Արտերկրներում նման դեպքերն ավելի շատ են, քան մեզ մոտ, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, և մեր պլաստիկ վիրաբույժները բավական շատ են` դաշտը լրացնելու համար, թեև չի կարելի ասել, թե նման դեպքեր չեն լինում:


–   Ո՞րն է ոլորտի հիմանական խնդիրն այսօր:


–  Հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդ մասնագետների  արտահոսք կա , ինչը կարող է հանգեցնել կադրային լուրջ  խնդիրների:

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Բարդ վիրահատությունների արդյունքում պահպանվել է պացիենտի ձախ դաստակը
ԵՊԲՀ. Բարդ վիրահատությունների արդյունքում պահպանվել է պացիենտի ձախ դաստակը

Ինքնավթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք տեղափոխված կնոջ մոտ ախտորոշվել էր ձախ ճաճանչ-դաստակային...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Համալսարանական մասնագետները հաջողությամբ պահպանել են 36-ամյա տղամարդու ջնջխված ոտքը. drtehmine.com
Համալսարանական մասնագետները հաջողությամբ պահպանել են 36-ամյա տղամարդու ջնջխված ոտքը. drtehmine.com

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա կարճ ժամանակ առաջ տեղափոխվել էր 36-ամյա տղամարդ՝ սրունքի բաց կոտրվածքով...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հաջողությամբ վերականգնել են 55-ամյա տղամարդու ամբողջական կտրված դաստակը
ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հաջողությամբ վերականգնել են 55-ամյա տղամարդու ամբողջական կտրված դաստակը

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Դեմքի ոսկրային դեֆեկտը վերականգնվել է տիտանե թիթեղի օգնությամբ. nairimed.com
Դեմքի ոսկրային դեֆեկտը վերականգնվել է տիտանե թիթեղի օգնությամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Սպիտակ թիկունք» շարքից. «Փակում եմ աչքերս, վիրավոր ընկերներս իմ առջև են․․․ Օգնության կանչող ձայներն ու…». drtehmine.com
«Սպիտակ թիկունք» շարքից. «Փակում եմ աչքերս, վիրավոր ընկերներս իմ առջև են․․․ Օգնության կանչող ձայներն ու…». drtehmine.com

«Հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային վնասվածքներով։ Բացի ձեռքի նյարդի վնասվածքից կային ստորին վերջույթների բազմաբեկորային վնասվածքներ, թիակի շրջանի խորը վնասվածք, որը գրեթե կրծքավանդակ էր թափանցել...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Սպիտակ թիկունք» շարքից. «Եղբոր խրատները երբեք չի մոռանա, հպարտությամբ է պատմելու նրա մասին...». drtehmine.com
«Սպիտակ թիկունք» շարքից. «Եղբոր խրատները երբեք չի մոռանա, հպարտությամբ է պատմելու նրա մասին...». drtehmine.com

«Նրա վնասվածքները, բարեբախտաբար, ծանր չէին (վնասված էին մաշկն ու ենթամաշկը)։ Նա կրկնակի վիրահատության է ենթարկվել...»,- պատմում է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Սպիտակ թիկունք» շարքից. կարծում էին՝ անտառը խիտ է, բայց․․․ drtehmine.com
«Սպիտակ թիկունք» շարքից. կարծում էին՝ անտառը խիտ է, բայց․․․ drtehmine.com

Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաբույժ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բարիատրիկ վիրաբուժություն՝ ստամոքսի վիրահատություն. nairimed.com
Բարիատրիկ վիրաբուժություն՝ ստամոքսի վիրահատություն. nairimed.com

Վիրաբույժ, բ.գ.թ., Սամվել Զաքարյանը պատասխանում է պացիենտների հարցերին...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
«Նաիրի» ԲԿ-ում կատարում են իմիջային պլաստիկ վիրահատություններ. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ում կատարում են իմիջային պլաստիկ վիրահատություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ոտնաթաթի վնասված մատների վերականգնում. պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը
Ոտնաթաթի վնասված մատների վերականգնում. պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը

Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա` առաջին անգամ Հայաստանում
Վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա` առաջին անգամ Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա՝ սիլիկոնային էնդոպրոթեզների կիրառմամբ։ Նպատակը՝ կրծքագեղձերի հիպոպլազիայի շտկումը կամ, այլ կերպ ասած, մեծացումն է։ Այս վիրահատությունը կատարել է...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի բազմաֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ժամանակակից բարդ միջամտություններ: Վերջին տարիներին այստեղ իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.
«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.

Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ  մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am

Կրծքագեղձի, հետույքի և անգամ առնանդամի չափերի մեծացման ստանդարտ վիրահատությունները դառնում են անցյալ: The Daily Mail-ը հաղորդում է, որ StemProtect կազմակերպության բժիշկներն առաջարկում են օգտագործել պացիենտի...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am

Կրծքագեղձի, հետույքի և անգամ առնանդամի չափերի մեծացման ստանդարտ վիրահատությունները դառնում են անցյալ: The Daily Mail-ը հաղորդում է, որ StemProtect կազմակերպության բժիշկներն առաջարկում են օգտագործել պացիենտի...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ