Գիտե՞ք, որ...
1873թ. մարտի 1-ին, 141 տարի առաջ Ռեմինգտոնը սկսեց արտադրել առաջին գրամեքենան

Գրամեքենա ստեղծելու գաղափարը հասարակության մեջ հասունացել էր շատ վաղուց: Դեռևս 1714թ. Անգլիայում թագավորական հրամանագիր դուրս եկավ, որը կարգադրում էր տարբեր տեքստեր տպագրելու համար մի սարք ստեղծել:
Նույն թվականին նմանատիպ մեքենայի առաջին արտոնագիրը թողարկվեց անգլիայի թագուհու՝ Աննա Հենրի Միլուի կողմից: Հեղինակն արտոնագրեց ո՛չ միայն մեքենան, այլ նաև թղթի վրա նշաններ տպելու եղանակը: Ցավոք, այս գյուտի մասին որևէ մանրամասն տեղեկություն չի պահպանվել: Չեն պահպանվել նաև նկարագրված մեքենայի իրական ստեղծման և օգտագործման մասին տեղեկատվությունները:
Միայն հաջորդ դարում մարդիկ կրկին սկսեցին հետաքրքրվել արագ տպագրություն կատարելու հնարավորությամբ: 1808թ. Պելլեգրինո Տուրրին, ով հայտնի է նաև որպես պատճենահանող թղթի ստեղծող, ստեղծեց սեփական տպագրական մեքենան: Այսօր նրա գյուտի ստեղծման մանրամասներն անհայտ են, սակայն մինչև մեր ժամանակները այդ սարքի վրա տպագրված տեքստերը պահպանվել են:
Սքոուլզի և Գիդդենի տպագրական մեքենան, հայտնի որպես Ռեմինգթոն №1, տնտեսապես մատչելի և հաջողակ առաջին տպագրական մեքենան է, որը հետագայում ճանապարհ հարթեց բոլոր գրամեքենաների համար: Վերջինիս ստեղծման աշխատանքները սկսվեց 1867թ.: Դրա ստեղծման վրա աշխատում էին Քրիստոֆեր Սքոուլզը, Սամուել Սոուլը և Կառլոս Գիդդենը, ավելի ուշ նրանց միացավ Ջեյմս Դենսմորը: 1868թ. Սքոուլզն արտոնագրեց մեքենան, սակայն ևս հինգ տարի աշխատանքներ էին տարվում դրա կատարելագործման համար:
1873թ. մարտի 1-ին ներկայացվեց արտադրական նմուշը՝ գրամեքենայի բավականին հուսալի և հարմար մոդել: Սքոուլզը իր գյուտն առաջարկեց Ռեմինգտոնի հայտնի գործարանին, որը զբաղվում էր զենքի, կարի և գյուղատնտեսական մեքենաների թողարկմամբ: 1874թ. նրա կողմից թողարկվեց մեքենաների առաջին հարյուրյակը:
Մեքենայի առաջին գնորդների շարքերում էր ամերիկացի հայտնի գրող Մարկ Տվենը: Երկար ժամանակ գրամեքենան շքեղություն էին համարում: Մոտ ութ տարի անհրաժեշտ եղավ, որպեսզի հասարակությունը սովորի այս զարմանալի տեխնիկական նորությանը:

Կարդացեք նաև

Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...


Շատերին է հետաքրքիր, թե ինչու են բժիշկները վիրահատարանում կրում ոչ թե սպիտակ, այլ՝ կանաչ կամ կապույտ համազգեստ: Պարզվում է համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է...


Գինու հետքն ու քրտինքից մնացած բծերը սպիտակ հագուստի «թշնամին» են համարվում: Որքան էլ ցանկանաք խուսափել գինու բծերի, քրտինքից մնացած հետքերի դեմ, պայքարն անիմաստ է: Այն ցանկացած պահի կարող է փչացնել ամենալավ...


Ֆրանսիայում բացվել է աշխարհում առաջին ավտոմայրուղու երթևեկելի հատվածը, որը կառուցված է արևային վահանակներից:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բացման արարողությանը ներկա է գտնվել երկրի էկոլոգիայի...


Վաճառքի են հանվել եզակի ականջակալներ, որոնք կարող են թարգմանել օտար խոսքը մայրենիի՝ իրական ժամանակի ռեժիմում։ Waverly Labs ընկերությունը ներկայացրել է իր եզակի մշակումը՝ The Pilot «խելացի» ականջակալները...


Նորարար գրիչը կարող է այնպես անել, որ գրելիս թույլ տրված սխալներն ու ջնջումները մեկընդմիշտ վերանան: Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, գրիչը դա անում է ջերմության օգնությամբ: Նորարար սարքը ստացել է...


Tech Insider-ը ներկայացնում է նորաստեղծ աշխատանքային ձեռնոցները, որոնք կարող են ցանկացած շինարարական աշխատանքի ժամանակ զերծ պահել մատները վնասելուց: Նորարար անվտանգության ձեռնոցներն անհավատալիորեն...


Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հաստատել է Մենդելեևի աղյուսակի նոր 4 տարրերի պաշտոնական անվանումներն ու խորհրդանշանները, որոնք ներկայացվել են 113.115.117 և 118 թվերի ներքո...


Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ նստելը վտանգավոր է առողջության համար ու կարող է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Երկար նստելու բացասական կողմի մասին, թերևս...


Ճանապարհորդներից շատերն իրենց հետ բարձեր են վերցնում երկարատև թռիչքների ժամանակ ննջելու համար, սակայն դրանք միշտ չէ, որ հարմարավետ են լինում: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում նորարար...


Խուտուտը ֆիզիկական բոլոր զգացողություններից, հավանաբար, ամենահանելուկայինն է: Ինչո՞ւ ենք ծիծաղում, երբ մեզ խուտուտ են տալիս: Մարմնի որոշ մասերն ինչո՞ւ են խուտուտի հանդեպ ավելի զգայուն, քան`...


Որպես կանոն, տոնական ավանդույթները սկիզբ են առնում հին ծիսակարգերից։ Վառ օրինակ է ծննդյան օրը տորթի վրա շարված մոմերը փչելը և երազանք պահելը։ Ինչո՞ւ են մարդիկ նման կերպ վարվում...


«Ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը: Եվ այսպես, ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը...


Littlebits ընկերության և MIT Media Lab լաբորատորիայի տնօրեն Այա Բդեյրը համարում է, որ 2030-ական թվականների երիտասարդության համար մասնագիտությունների 65%-ը դեռևս գոյություն չունի...


Ամերիկյան Time ամսագիրն իր կայքում հրապարակել է բոլոր ժամանակների 50 ամենաազդեցիկ սարքերի ցուցակը: Նշվում է, որ ներառված սարքերը ոչ միշտ են առաջինը եղել իրենց տեսակի մեջ և ոչ միշտ են հասել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն