Գիտե՞ք, որ...
Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ
Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարկանց և կանանց մոտ 12%-ը ընդհանրապես չեն կարողացել մտաբերել, թե երբ են վերջին անգամ համբուրվել: Հ
ամբուրվելը յուրաքանչյուրիս կյանքում այնքան ինքնաբուխ և բնական երևույթ է դարձել, որ շատ հաճախ մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս: Բայց իզուր, քանի որ վերջինս ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, այլև բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը: Համբույրի մոգական ուժը թույլ է տալիս ձեռբազատվել նույնիսկ զկրտոցից:
Համբուրվելու արվեստը գալիս է դարերի խորքից: Այն ռոմանտիկ և հանելուկային երևույթ է: Առանձնահատուկ կախարդանք ունեն ամենաանմեղ, համարյա մայրական սուրբ քնքշանքները երեխայի հանդեպ, որոնք և' ցավն են մեղմում, և' վերքերն են ամոքում: Լինում են նաև նենգ համբույրներ, ինչպիսին, օրինակ, Հուդայինն էր` դավադրությամբ դրոշմված Քրիստոսի ճակատին: Գոյություն ունեն նաև այսպես կոչված հեռահար նպատակներ հետապնդող համբույրներ, կրոնական և ծիսական համբույրներ, ինչպես նաև ողջույնի, քաղաքական, ընկերական և էրոտիկ համբույրներ...
Ուզում եք` հավատացեք, ...
Հակառակ տարածված այն կարծիքի, թե համբուրվելը միայն բանական մարդուն է հատուկ` ամերիկացի մարդաբանները պնդում են, որ մինչև մարդ արարածի հայտնվելը շիմպանզեներն ու օրանգուտանգները վաղուց արդեն «տրվում էին» այդ զբաղմունքին: Այդ հաճելի «նախապատմական ժառանգությունը» յուրացվել և իր ուրույն տեղն է գտել աշխարհի ժողովուրդների 90%-ի մոտ: Մնացած 10%-ը կազմում են Աֆրիկայի հարավում բնակվող տոնգա ցեղի ներկայացուցիչները, որոնց կարծիքով համբուրվելը պարզապես նողկալի երևույթ է, և վերջիններիս հյուսիսային եղբայրակիցները, որոնք էլ իրենց հերթին համբուրվելը կատարյալ անվայելուչ արարք են համարում: Նույնիսկ քթերն իրար քսելու համբավ ունեցող էսկիմոսները չեն բացառում «շուրթերի միաձուլումը». պարզապես նրանց համբույրը խիստ յուրօրինակ բնույթ է կրում, ինչն էլ կողմնակի դիտորդի աչքերում նույնացվում է «քթերով համբուրվելու» հետ:
Անտիկ տարեգիրների վկայությամբ Հին Հռոմում մարդիկ համբուրում էին գրեթե յուրաքանչյուր հանդիպածին (բացառություն էին կազմում միայն ստրուկները): Դրան հակառակ` միջնադարյան իտալացին ստիպված էր կնության առնել այն աղջկան, որին համբուրել էր մարդաշատ վայրում: Իսկ Ասիայում, օրինակ, համբուրվելը մինչ օրս խիստ անձնական երևույթ է համարվում, և զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ-ները) մեկը մյուսին հաջորդող արշավներ են կազմակերպում` պարսավելով հասարակական վայրերում համբուրվող երիտասարդներին: Առավել պահպանողական համարվող ճապոնական դաստիարակության կանոնները պահանջում են ընկերներին, կողակիցներին և սիրեցյալներին հասարակական վայրերում ողջունել` լոկ բարեկրթորեն գլուխ տալով: Նույնիսկ երկարատև բացակայությունից հետո տուն վերադարձող զինվորի մայրն ու կինն իրենց կարոտն արտահայտում են միմիայն քնքշալից ժպիտով:
Հին ավանդապատման համաձայն` համբույրը հնարավորություն է տալիս «ներթափանցել» դիմացինի հոգու խորքը: Միգուցե հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ եգիպտական թագուհի Կլեոպատրան, որը հայտնի է ոչ միայն իր քաղաքական խարդավանքներով, այլև բազմաթիվ հաղթական ավարտ ունեցած սիրավեպերով, երբեք չի համբուրվել (եթե, իհարկե, հավատանք պատմագրական տեղեկություններին):
Ուզում եք` ոչ...
Ի դեպ, համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ է համարվում: Բոլորովին վերջերս Թայլանդում տեղի ունեցող ամենաերկարատև համբույրի մրցույթում բավականին հետաքրքրաշարժ մի դեպք պատահեց: Նախկինում իրար անծանոթ մի աղջիկ ու մի պատանի, որոնք «տարերայնորեն» որոշել էին մասնակցել այդ արտառոց մարաթոնին, մի քանի ժամ տևող համբույրից հետո ամուսնության որոշում կայացրին:
Այնուամենայնիվ, ոմանք գիտակցաբար թույլ չեն տալիս ո'չ իրենց հոգիները «ներթափանցել», ոչ էլ նման յուրօրինակ «թեստավորում» են ուզում անցնել: Ավելի քան հարյուր տարի առաջ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների էմանսիպացված մասի մոտ համբույրի հանդեպ կատաղի ատելության մի իսկական ալիք բարձրացավ: Իսկ գիտե՞ ք, թե որն էր դրա պատճառը. «ազատագրված կանայք» գտնում էին, որ այդ «բացարձակապես անօգուտ զբաղմունքը» հակահիգիենիկ և նույնիսկ վտանգավոր է: Իլֆի և Պետրովի` բոլորիս հայտնի անմահ ստեղծագործության մեջ կա մի դրվագ, որտեղ Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի (ԶԱԳՍ-ի) պատին փակցված է մի հայտարարություն, որում ասվում է. «Համբույրը ինֆեկցիաների փոխանցողն է»: Իսկ արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը:
Համբույրի «նվիրական գործին» անխուսափելիորեն մասնակից բերանի խոռոչի լորձաթաղանթը իրականում ցանկացած ինֆեկցիայի համար բաց դարպաս է հանդիսանում: Ու, չնայած այն հանգամանքին, որ մեր օրգանիզմը մեր մասին հոգ է տանում` շատ միկրոօրգանիզմների դեմ բավականին ագրեսիվ նյութեր արտադրելով, այնուամենայնիվ, համբույրն իր «փոխանցողի» գործն անում է: Շուրթերի գեթ մեկ զգայական հպման արդյունքում համբուրվողները մոտ 250 տարբեր բնույթի բակտերիաներ են «փոխանակում»: Սրան հակառակ` որոշ ստոմատոլոգներ համոզված են, որ համբույրը հանդիսանում է ամենաբնական մաքրիչ միջոցը, որով կարելի է կանխել կարիեսի և պարադոնտոզի առաջացումը: Մինչդեռ ստոմատոլոգների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ համբույրը կարող է հանգեցնել ատամների քայքայմանը:
«Հոգու ներթափանցման» միջոցով կարելի է վարակվել գրիպով, ինֆեկցիոն մոնոնուկլեոզով, տոնզիլիտով, դիֆտերիայով, կապույտ հազով, կարմրուկով, քութեշով, ստոմատիտով, հերպեսով:… Տեսականորեն համբույրը կարող է նպաստել նույնիսկ ՁԻԱՀ-ով, պալարախտով և կենցաղային սիֆիլիսով վարակվելուն. էլ չենք խոսում օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին: Բերանի խոռոչի լորձաթաղանթում հայտնաբերվել են տարրեր, որոնք կարող են խթանել գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև Helikobacter pylori բակտերիայի զարգացումը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ համբույրը կարող է նաև նման հիվանդությունների տարածման պատճառ դառնալ:
Հեքիաթը կյանք չէ, բայց իրականությունից է ծնվում:
Համբույրի հրաշագործ ուժին երբևէ չեն կասկածել միայն հեքիաթային հերոսները: Հենց համբույրն էր, որ Կային փրկեց կախարդանքից, Սպիտակաձյունիկին արթնացրեց մահաբեր քնից, գորտին արքայադստեր վերածեց, իսկ հրեշին` գեղեցիկ արքայազնի: Ակնհայտ է նաև մի փաստ, որ հեքիաթներում երբեք «չար նպատակներով» չեն համբուրել («Վամպիրների համբույրները» հաշվի չենք առնում, քանզի դրանք ո'չ հեքիաթային պատմություններ են):
Դե ինչ, արժե՞ արդյոք երկմտել կամ կասկածանքով վերաբերվել «երկու հոգիներն իրար կապող այդ գեղեցիկ կամրջին» կամ էլ սիրեցյալին համբուրելուց առաջ ուշի-ուշով թերթել նրա բժշկական անկետան: Ընտրությունը ձերն է, սակայն ակնհայտ հիվանդ մարդու հետ շփվելիս ավելի լավ է քիթը և բերանը ծածկել բամբակ-թանզիվային դիմակով կամ օգտվել հաղորդակցման ձեռքի տակ եղած միջոցներով (հեռախոս, ինտերնետ, sms հաղորդագրություններ և այլն): Կարծում ենք` կհամաձայնեք, որ ամենաանվտանգ համբույրն այն համբույրն է, որը տեղի չի ունենում: Իսկ եթե այնուամենայնիվ ձեր շուրթերը միաձուլվել են ձեր սիրեցյալի շուրթերին, պետք չէ խուճապի մատնվել և մտածել այն հազարավոր միկրոբների մասին, որոնք հավանաբար «վխտում» են նրա բերանի խոռոչում: Ավելի լավ չէ՞ տրվել զգայական հաճույքի բերկրանքին` չմտածելով հնարավոր հետևանքների մասիÝ:
Narine
26.11.2012
Կարդացեք նաև
Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...
Շատերին է հետաքրքիր, թե ինչու են բժիշկները վիրահատարանում կրում ոչ թե սպիտակ, այլ՝ կանաչ կամ կապույտ համազգեստ: Պարզվում է համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է...
Գինու հետքն ու քրտինքից մնացած բծերը սպիտակ հագուստի «թշնամին» են համարվում: Որքան էլ ցանկանաք խուսափել գինու բծերի, քրտինքից մնացած հետքերի դեմ, պայքարն անիմաստ է: Այն ցանկացած պահի կարող է փչացնել ամենալավ...
Ֆրանսիայում բացվել է աշխարհում առաջին ավտոմայրուղու երթևեկելի հատվածը, որը կառուցված է արևային վահանակներից:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բացման արարողությանը ներկա է գտնվել երկրի էկոլոգիայի...
Վաճառքի են հանվել եզակի ականջակալներ, որոնք կարող են թարգմանել օտար խոսքը մայրենիի՝ իրական ժամանակի ռեժիմում։ Waverly Labs ընկերությունը ներկայացրել է իր եզակի մշակումը՝ The Pilot «խելացի» ականջակալները...
Նորարար գրիչը կարող է այնպես անել, որ գրելիս թույլ տրված սխալներն ու ջնջումները մեկընդմիշտ վերանան: Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, գրիչը դա անում է ջերմության օգնությամբ: Նորարար սարքը ստացել է...
Tech Insider-ը ներկայացնում է նորաստեղծ աշխատանքային ձեռնոցները, որոնք կարող են ցանկացած շինարարական աշխատանքի ժամանակ զերծ պահել մատները վնասելուց: Նորարար անվտանգության ձեռնոցներն անհավատալիորեն...
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հաստատել է Մենդելեևի աղյուսակի նոր 4 տարրերի պաշտոնական անվանումներն ու խորհրդանշանները, որոնք ներկայացվել են 113.115.117 և 118 թվերի ներքո...
Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ նստելը վտանգավոր է առողջության համար ու կարող է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Երկար նստելու բացասական կողմի մասին, թերևս...
Ճանապարհորդներից շատերն իրենց հետ բարձեր են վերցնում երկարատև թռիչքների ժամանակ ննջելու համար, սակայն դրանք միշտ չէ, որ հարմարավետ են լինում: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում նորարար...
Խուտուտը ֆիզիկական բոլոր զգացողություններից, հավանաբար, ամենահանելուկայինն է: Ինչո՞ւ ենք ծիծաղում, երբ մեզ խուտուտ են տալիս: Մարմնի որոշ մասերն ինչո՞ւ են խուտուտի հանդեպ ավելի զգայուն, քան`...
Որպես կանոն, տոնական ավանդույթները սկիզբ են առնում հին ծիսակարգերից։ Վառ օրինակ է ծննդյան օրը տորթի վրա շարված մոմերը փչելը և երազանք պահելը։ Ինչո՞ւ են մարդիկ նման կերպ վարվում...
«Ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը: Եվ այսպես, ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը...
Littlebits ընկերության և MIT Media Lab լաբորատորիայի տնօրեն Այա Բդեյրը համարում է, որ 2030-ական թվականների երիտասարդության համար մասնագիտությունների 65%-ը դեռևս գոյություն չունի...
Ամերիկյան Time ամսագիրն իր կայքում հրապարակել է բոլոր ժամանակների 50 ամենաազդեցիկ սարքերի ցուցակը: Նշվում է, որ ներառված սարքերը ոչ միշտ են առաջինը եղել իրենց տեսակի մեջ և ոչ միշտ են հասել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն