Թերապիա
Տարեցների և ծերերի շրջանում ընդհանուր հիվանդացության մակարդակը և առանձնահատկությունները ըստ դիմելիության տվյալների
Բանալի բառեր. առողջապահության կազմակերպում, տարեցների և ծերերի խնամք, դիսպանսեր հսկողություն, պոլիկլինիկական ծառայություն
Տարեցների և ծերերի արտահիվանդանոցային բուժօգնության ուսումնասիրությունը և վերլուծությունը կարևորվում է նրանով, որ բնակչության այդ շրջանում առավել հաճախ են հանդիպում տարբեր տեսակի խրոնիկական հիվանդությունները և շատերի մոտ դրանք հանդես են գալիս համակցված ձևով: Ինչպես հայտնի է, խրոնիկական հիվանությունները էական ազդեցություն են ունենում կյանքի որակի վրա: Նման հիվանդները առավել կարիք ունեն շարունակական, երկարատև խնամքի և դիսպանսեր հսկողության` քան բուժման: Այս խնդիրները իրականացնում է կամ պետք է իրականացնի բուժօգնության առաջնային օղակը` քաղաքային պոլիկլինիկան կամ ընտանեկան բժշկության գրասենյակը: 2006թ-ի հունվարի 1-ից տարեցների և ծերերի առաջնային բուժօգնությունը ՀՀ կառավարության որոշմամբ իրականացվում է անվճար, սակայն բնակչության այս հատվածի համար առ այսօր չկան որոշակի չափորոշիչներ և մշակված չեն այն ծավալները, որոնց շրջանակներում պետք է մատուցվեն անհրաժեշտ ծառայությունները:
Նյութը և մեթոդը
Հետազոտության օբյեկտ են հանդիսացել Երևան քաղաքի տարեցներն ու ծերերը (60 և բարձր տարիքի անձինք): Կատարվել է ընտրովի հետազոտություն և ընտրանքի ծավալը կազմել է 432 վիճակագրական միավոր: Հետազոտվողների թվաքանակը հայտնաբերվել է ըստ ընտրանքի ծավալի որոշման հետևյալ բանաձևի. (Лисицин Ю.П., 2002)
որտեղ N–ՀՀ-ում 60 և բարձր տարիքի բնակչության քանակությունն է;
t – Ստյուդենտի գործակիցը;
p – հետազոտվող երևույթի ինտենսիվ ցուցանիշը;
q = (100-p);
– ցուցանիշի թույլատրելի առավելագույն միջին սխալը:
Վերջինիս միջոցով ստացված հետազոտության անհրաժեշտ ծավալից ավելի մեծ ծավալ է վերցվել` առանձին դեպքերի բարձր հավաստիություն ապահովելու համար:
Տարեցների և ծերերի արտահիվանդանոցային բուժօգնության արդյունավետության գնահատման և նոր մոտեցումների մշակման համար մեր կողմից մշակվել է «պոլիկլինիկայի 60 և բարձր տարիքի հիվանդի ուսունմասիրության քարտ», որը հնարավորություն է տվել ստանալ համապարփակ, ընդհանրական և լիարժեք տեղեկատվություն ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդների տարիքասեռային կառուցվածքի, հաշմանդամության առկայության, ախտորոշման, ուղեկցող հիվանդությունների առկայության, լաբորատոր (կլինիկական, կենսաքիմիական, բակտերիոլոգիական) և գործիքային (ԷՍԳ, ռենտգենագրաֆիա, սոնոգրաֆիա, գաստրո-կոլոնոսկոպիա, ֆոտոֆլյուորոգրաֆիա, ԷՍԳ, դոպլեր-էխոգրաֆիա) հետազոտությունների, ամբուլատոր հաճախումների, դրանց նպատակի ու բնույթի, ինչպես նաև իրականացվող դիսպանսեր հսկողության որակի մասին: Ուսումնասիրվել են Երևան քաղաքի 60 և բարձր տարիքի այն բնակչության ամբուլատոր քարտերը, ովքեր 2006թ-ին կատարել են պոլիկլինիկական այցելություն: Ստացված տվյալների վերլուծությունը հնարավորություն է տվել բացահայտել և գնահատել առողջության առաջնային պահպանման օղակում տարեցներին և ծերերին մատուցված արտահիվանդանոցային բուժսպասարկման համար ծառայությունների արդյունավետությունը, որի հիման վրա հնարվոր կլինի մշակել այդ տարիքային խմբի անձանց համար չափորոշիչները և անհրաժեշտ ծավալները:
Վիճակագրական նյութի վերլուծությունը իրականացվել է SPSS-12 և Microsoft Excel համակարգչային ծրագրերով:
Արդյունքներ և քննարկում
Հետազոտվածների 43,3%-ը կազմել են կանայք, 56,7%-ը տղամարդիկ: Հիվանդների 45,4%-ն ունեցել է հաշմանդամություն, որոնց 4,9%-ը` I, 31,5%-ը` II և 9%-ը` III խմբի: Ըստ դիմելիության արդյունքների տարեցների ու ծերերի շրջանում առավել տարածված են եղել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (78±2%)` արյան ճնշման բարձրացմամբ պայմանավորված հիվանդություններ, գլխուղեղի անոթների հիվանդություններ, ՍԻՀ` ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, սրտի այլ հիվանդություններ (ռիթմի խանգարումներ, սրտային անբավարարություն, նոպայաձև տախիկարդիա, բլոկադաներ, հաղորդչականության այլ խանգարումներ)(նկ. 1): Ըստ տարածվածության հաջորդ տեղում են եղել ներզատական համակարգի հիվանդությունները` մասնավորապես շաքարային դիաբետը (19±1,9%), մարսողական օրգանների հիվանդությունները (17,9±1,8%), ոսկրային համակարգի և շարակցական հյուսվածքի (արթրոզներ, արթրիտներ, ռևմատիզմ, արթրոպաթիաներ, օստեոխոնդրոզ) (16,7±1,8%), շնչառական օրգանների (15,4±1,7%), աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ (13,7±1,7%), միզասեռական օրգանների (7,3±1,3%) և նյարդային համակարգի հիվանդությունները (4.6±1%):
Նկ. 1. Երևան քաղաքի տարեցների և ծերերի մոտ` ըստ դիմելիության հիվանդությունների տարածվածությունը
(ըստ ՀՄԴ 10) (P‹0.01)
Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները ըստ առանձին նոզոլոգիաների դիտարկելիս պարզվել է, որ այդ խմբում առավել տարածված է եղել ՍԻՀ: Հիվանդների 47,4%-ի մոտ գրանցվել է այս հիվանդությունը (կրծքահեղձուկ, սրտամկանի սուր ինֆարկտ, սրտամկանի կրկնակի ինֆարկտ, սրտամկանի սուր ինֆարկտ բարդություններով, սրտի սուր իշեմիկ հիվանդությունների այլ ձևեր, սրտի խրոնիկական իշեմիկ հիվանդություն): Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները ըստ սեռի դիտարկելիս, պարզվել է, որ տղամարդկանց մոտ դրանք ավելի տարածված են (81,8±2,8%) կանանց համեմատ (75,1±2,8%) (P‹0.05):Տղամարդկանց մոտ ըստ տարածվածության երկրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են (18,2±2,8%), ի տարբերություն կանանց, որոնց մոտ այդ տեղը զբաղեցնում են ոսկրային համակարգի հիվանդությունները (20,4±2,6%) (P‹0,05): Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առանձին նոզոլոգիաները ըստ սեռի դիտարկելիս պարզվել է, որ տղամարդկանց մոտ ՍԻՀ 12,1%-ով (P‹0,05) գերազանցում է կանանց մոտ գրանցված նույն ցուցանիշին (նկ. 2):
Նկ. 2. Տարեցների և ծերերի մոտ, ըստ դիմելիության, արյան շրջանառության համակարգի
հիվանդությունների տարածվածությունը
Կանանց մոտ տղամարդկանց համեմատ 5,1%-ով (P‹0.05) գերազանցում են արյան ճնշմամբ պայմանավորված հիվանդությունները: Սրտի այլ հիվանդությունների և գլխուղեղի անոթների հիվանդությունների միջև վիճակագրորեն հավաստի տարբերություն չի արձանագրվել: Ըստ դիմելիության տարեցների և ծերերի մոտ 2006թ. արձանագրված հիվանդություններից 96,1±0.9% եղել են խրոնիկական հիվանդությունների սրացումներ և միայն 11,8%-ի մոտ են արձանագրվել սուր դեպքեր (դիմելիության 7,9±1.6% պատճառ հանդիսացել են և խրոնիկական հիվանդությունների սրացումները և սուր դեպքերը): Հետազոտվածների 82,2%-ի մոտ գրանցվել են մեկ և ավել հարակից խրոնիկական հիվանդություններ: Լաբորատոր հետազոտություն իրականացվել է դեպքերի միայն 50%-ի ժամանակ, որոնցից ամենահաճախը կատարվել է արյան մեջ գլյուկոզայի քանակի որոշումը (62,5±3,3%), իսկ գործիքային հետազոտություն` 45,4% դեպքերում, որոնցից ամենահաճախը կատարվել է ԷՍԳ (78,1±3%): Յուրաքանչյուր 60 և բարձր տարիքի բնակչի այցելությունների միջին թիվը տեղամասային թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ մեկ տարվա ընթացքում եղել է 2.2 և 0.9 այցելություն կարդիոլոգի մոտ: Հիվանդների 67,4%-ը գտնվել է դիսպանսեր հսկողության տակ: Դրանց 50,5 %-ը դիսպանսեր հսկողության տակ է եղել տեղամասային թերապևտի կամ ընտանեկան բժշկի, 19,6` էնդոկրինոլոգի, 16,2` կարդիոլոգի, 6,9` նևրոպաթոլոգի, 2,7` ռևմատոլոգի, 0,7` օֆթալմոլոգի և ուռոլոգի և 0,3%` օնկոլոգի մոտ: Նախքան դիսպանսեր հսկողության տակ վերցնելը` հիվանդության բացահայտման ձևը դիտարկելիս, պարզվել է, որ դեպքերի 91,4%-ը արձանագրվել է ամբուլատոր հաճախումների ընթացքում, և միայն 8,6% է հայտնաբերվել կանխարգելիչ բժշկական քննությունների ժամանակ: Դիսպանսեր հսկողության տակ գտնվողների միայն 48,1% է ունեցել բուժառողջական միջոցառումների պլան:
Այսպիսով, տարեցների և ծերերի մոտ բավականաչափ տարածված են խրոնիկական հիվանդությունները` մասնավորապես ՍԻՀ, հիպերտոնիկ հիվանդությունը, արթրոզները, շաքարային դիաբետը, որոնք ճնշող մեծամասնության մոտ հանդես են գալիս համակցված ձևով և նշանակալի չափով իջեցնում են կյանքի որակը: Դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների մոտ հիվանդությունները միայն չնչին դեպքերում են հայտնաբերվել կանխարգելիչ միջոցառումների ժամանակ և այդ հիվանդների կեսից ավելին չունեն բուժառողջական միջոցառումների պլան: Այս ամենը հաշվի առնելով, պոլիկլինիկայի կողմից պետք է իրազեկվի բնակչության այդ խումբը առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագրերի մասին` հնարավորինս բարձրացնելու համար նրանց նկատմամաբ իրականացվող բուժօգնության որակը և արդյունավետությունը:
Կարդացեք նաև
Ինչպես գիտենք մանրէների դեմ պայքարի մեթոդները հետևյալներն են. ազդում միկրոբի վրա՝ սպեցիֆիկ /հակամիկրոբային շիճուկ/ և ոչ սպեցիֆիկ /հակաբիոտիկներ, քիմիաթերապիա, վիրուսաստատիկ միջոցներ...
Բանալի բառեր. զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում
Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 50%-ն...
Բանալի բառեր. ծանր մետաղներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, թերապևտիկ պրոֆիլի հիվանդացություն, մասնագիտություն, հիվանդությունների դասեր, նյարդային համակարգ
Բազմաթիվ աշխատանքներով հաստատվել է ծանր մետաղների բացասական ազդեցության փաստը լեռմամետալուրգիական համակարգում աշխատողների առողջական վիճակի վրա [1,5,6]...
Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն
Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...
Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն