Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ։

 

Պարոն Քրմոյան, Դուք աշխատում եք որպես ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար, ունեք իրավաբանական կրթություն և փորձ, մեծ դեր եք խաղացել առողջապահության ոլորտում իրավական ծառայության կայացման գործում: Զուգահեռներ անցկացրեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների առողջապահության ոլորտների միջև, շեշտը դնելով իրավական հարցերի վրա:

 

– Ցավոք, առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք է ունեցել, սակայն փորձեր են արվել կանոնակարգել, զարգացնել առողջապահական ծառայությունները: Խորհրդային տարիներին առողջապահական համակարգը զգալի զարգացում է ապրել, գիտական լուրջ հաջողություններ են գրանցվել, բազմաթիվ հիվանդանոցներ են կառուցվել, զարգացել է բժշկագիտությունը, հիմնադրվել է բժշկական մայր բուհը, ձևավորվել են այնպիսի ավանդույթներ, որոնք մինչև այժմ էլ պահպանվում են: Ներկայիս մեր բժշկագիտության պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մեծ թվով վաստակաշատ բժիշկներ կրթություն են ստացել և կայացել խորհրդային տարիներին: Հայաստանի նորանկախ հանրապետության նվաճումները ևս նշանակալից են: Թեպետ դժվար տարիներ էին` պատերազմ, շրջափակում, բայց բժշկական հանրությունը լուրջ ներդրում ունեցավ անկախության կայացման գործում: Պատերազմի տարիներին բժիշկներն առանց աշխատավարձի, նույնիսկ դաշտային պայմաններում կատարում էին իրենց մասնագիտական պարտքը, և կարծում եմ, որ մեր հանրությունն ըստ արժանվույն է գնահատում նրանց ներդրումն անկախության կայացման գործում: 

 

Ի՞նչ տվեց անկախությունն առողջապահության ոլորտին:


– 1990 թ. վերջերից մինչև օրս լուրջ զարգացումներ տեղի ունեցան, որոնք թույլ տվեցին էապես բարելավել բժշկական ծառայությունների որակը, կառուցվեցին նոր հիվանդանոցներ, 100-ից ավելի բժշկական ամբուլատորիաներ և այլն, որը դժվար էր նորանկախ հանրապետության համար սուղ ֆինանսների պայմաններում: Այսօր արդեն որոշ ծառայությունների մասով մենք փորձում ենք ոտք մեկնել զարգացած երկրների հետ և ներդնել նոր տեխնոլոգիաներ: Անկախության տարիներին ընդունվեցին առաջին օրենքներն այս ոլորտում`«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և այլն: Կարող ենք փաստել, որ անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական, ֆինանսավորման և իրավական հարաբերությունների համակարգեր, որոնք, իհարկե, ամեն ամիս, ամեն տարի վերափոխման, արդիականացման կարիք ունեն: Մենք կատարում ենք միջազգային պարտավորությունները և կարողանում ենք պատշաճ ձևով ներկայացնել գործառույթներն առողջապահության ոլորտում: 

 

Անկախության վերջին տարիների նվաճումներից են ծննդօգնության, շտապ բուժօգնության բարեփոխումները, մանկական հավաստագրի և համավճարի ներդրումը: Աշխատում ենք, որ այդ բարեփոխումները տեսանելի լինեն նաև բնակչի համար: Այսօր մենք արդեն կարող ենք հպարտանալ, որ նորածինները, մանուկները, ինչպես նաև զորակոչիկները որակյալ ծառայություններ են ստանում, պետությունը կարող է հոգալ մատաղ սերնդի առողջական խնդիրները: Մենք փորձելու ենք ներդնել նոր ֆինանսական մեխանիզմներ, որ կարողանանք լուծել բնակչության առողջական խնդիրները:

 

Իսկ ի՞նչ դժվարություններ առաջացան անկախությունից հետո առողջապահության ոլորտի կայացման գործում:


– Անկախությունն իր հետ բերեց նաև որոշակի դժվարություններ. քանի որ խորհրդային տարիներին ղեկավարումն իրականացվում էր կենտրոնից, այդ կապը կտրվեց, ստիպված եղանք ինքներս մեր համակարգը կառավարել: Այդ վիճակը թույլ տվեց մեր բժշկական հանրությանը համախմբվել անկախության, պետականություն ունենալու, նոր ծառայություններ ստեղծելու գաղափարի շուրջ: Դժվարություններից էր նաև այն, որ առողջապահության նորմատիվային բազան կորցրեց իր ուժը և մենք ստիպված եղանք նոր օրենսդրություն և կանոնակարագ ստեղծել և ձևավորել: Ասեմ, որ բավական հաջողված փորձ ունենք մասնավոր բժշկական հաստատությունների կազմակերպման, որոշակի ծառայությունների ստեղծման ուղղությամբ, ինչպիսիք են պետական առողջապահական գործակալությունը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը, կարողանում ենք կառավարել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բռնկումը հանրապետության տարածքում: Բավականաչափ լուրջ ներդրումներ եղան հիվանդանոցաշինության ուղղությամբ` կառուցելով և վերակառուցելով լավագույն բժշկական կենտրոնները: Ծրագրերի իրականացման գրասենյակն ունի մասնագիտական մեծ ներուժ, տարածաշրջանում լավագույն պետությունն ենք ճանաչվել, որը հիվանդանոցաշինության բնագավառում ծրագրեր է իրականացնում: Ընտանեկան բժշկության հիման վրա ներդրվել է առողջապահության պահպանման համակարգ, կատարողականի հիման վրա` ֆինանսավորում, ստեղծեցինք հարաբերությունների նոր դաշտ` պայմանագրային, որն ընդունել է ամբողջ աշխարհը: 180 աստիճանով փոխվել են հարաբերությունները` պլանային տնտեսությունից անցնելով շուկայականի: Փորձում ենք այնպես անել, որ բացասական երևույթները հնարավորինս բացառվեն: Ձգտում ենք շուկայական տնտեսության պայմաններում այնպես անել, որ արտոնյալ խմբերն առողջապահական ծառայություններից օգտվելիս քիչ զգան տնտեսության ճգնաժամային վիճակը: Վերջին տարիներին մեր քաղաքականությանը փորձում ենք ավելի շատ սոցիալական ուղղվածություն տալ, ինչպես նաև հիվանդի և բուժհաստատության միջև ստեղծվի նորմալ հարաբերություն, որպեսզի քաղաքացին վստահաբար դիմի բժշկի:

 

Բարեփոխումների ընթացքում իրավական առումով այժմ ի՞նչ խնդիրներ կան ոլորտում:


– Վերջին 3-4 տարիների աշխատանքներն իրենց արդյունքները տվել են, օրինակ` մանկական և մայրական մահացության ցուցանիշները նվազել են, նվազել են նաև վարակիչ հիվանդությունները, գրեթե վերացել մալարիան, կարմրախտը: Դժվարությունն այն է, որ «առողջապահություն և իրավունք» հասկացություններն այնքան էլ փոխկապակցված չեն: Վերջին 2-3 տարիներին կարողացել ենք «իրավական կուլտուրա» մտցնել այս ոլորտում, ինչպես նաև մեծածավալ օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես գալիս: «Դեղերի մասին» օրենք է մշակվում, ակնկալում ենք, որ ՀՀ Աժ-ն այս տարի կընդունի նաև «Արյան և դրա բաղադրամասերի մասին» «Մանկական կաթնախառնուրդների» մասին օրենքները: Փորձում ենք նաև իրավական առումով կրթել թե´բնակչությանը, թե´բժիշկներին, որպեսզի բնակիչը իմանա իր իրավունքները և պարտականությունները, իսկ բժիշկը` իր: Յուրաքանչյուր սուբյեկտ պետք է իրազեկ լինի այս ամենին, որպեսզի խախտումները կանխվեն: Լուրջ խնդիրներ են առկա պայմանագրային հարաբերությունները ճիշտ ձևով ներդնելու գործում: Հարցերը բազմաթիվ են, անելիքները` նույնպես, գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ նոր մարտահրավերներ են ծագում, որոնց դիմակայել է պետք: Մեր վերջնական նպատակն առողջապահական ցուցանիշների բարելավումն է և բնակչության գոհունակությանն արժանանալը:

 

Իրավական առումով անլուծելի խնդիրներ կա՞ն այս ոլորտում:


– Չեմ կարծում, թե իրավական խնդիրները, որ անլուծելի են, բժշկագիտության մեջ ավելի շատ են, քան առողջապահական իրավական հարցերն են: Խնդիրները վերհանելու և լուծելու համար մենք փորձել ենք ստեղծել արագ արձագանքման և վերլուծական մեխանիզմներ, որպեսզի ցանկացած համակարգից եկող ահազանգ արձագանք և լուծում ստանա:

 

Ի՞նչ թերություններ կան և ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ իրականացնել:


– Շատ փոփոխություններ են տեղի ունեցել նախ և առաջ ֆինանսական ոլորտում: Մենք, իհարկե, ունենում ենք բացթողումներ, բայց վերջին 3-4 տարիների ընթացքում ստեղծել ենք դիտարկային խմբեր, որոնց օգնությամբ բացահայտվում են առկա խնդիրները և փորձում ենք շտկել դրանք, որ այդ բարեփոխման ընթացքը սահուն լինի:

 

Այժմ անդրադառնանք 55-ամյա «Առողջապահությանը»: Ի՞նչ կմաղթեիք հանդեսին, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել այն ապագայում:

 

– Հանդեսը, լինելով նախարարության պաշտոնական լրատվամիջոցը, լուրջ ներդրում ունի ոլորտի զարգացման գործում: Նրա միջոցով մենք փորձում ենք հանրության լայն շրջանակներին ծանոթացնել առողջապահության նախարարության գործունեությանը, ծրագրերին, կատարվող փոփոխություններին: Այս առումով հանդեսը իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հասարակության կողմից նաև արձագանք ստանալու միջոց է: Բժշկագիտությունը, ի տարբերություն տնտեսության և գիտության այլ ճյուղերի, մեկ օր, մեկ տարի չի կարող դոփել տեղում, այս ոլորտում ամեն օր նոր տեխնոլոգիաներ, նոր դեղեր են հայտնաբերվում, նոր հետազոտություններ են կատարվում, հները հաճախ փոխարինվում են նորերով: Այս առումով կարևոր է հանդեսում տպագրվող թե′ գիտական, թե′ հանրամատչելի նյութերը:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ