Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Երկրի անկախությունը բարձրագույն արժեք է. հարցազրույց «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, վիրաբույժ, արցախյան ազատամարտի մասնակից Տարոն Տոնոյանի հետ

Երկրի անկախությունը բարձրագույն արժեք է. հարցազրույց «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, վիրաբույժ,   արցախյան ազատամարտի մասնակից Տարոն Տոնոյանի հետ

Պարոն Տոնոյան, խնդրում եմ համեմատական զուգահեռներ անցկացնեք հայկական երեք հանրապետությունների առողջապահության ոլորտների զարգացման մակարդակների միջև:

 

– Առաջին հանրապետության ժամանակ սով էր, համաճարակներ, պատերազմ, չորս կողմից շրջափակում, բայց, այնուամենայնիվ, լուրջ ուշադրություն է դարձվել առողջապահությանը, դարմանատներ են բացվել, համաճարակների դեմ են կարողացել պայքարել, լուրջ աշխատանք է կատարվել անձնազոհ մարդկանց շնորհիվ, ովքեր եկել են Հայաստան և օգնել հարազատ ժողովրդին: Խորհրդային տարիներին երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց` զարգացել է նաև առողջապահությունը: Բայց այն, ինչպես յուրաքանչյուր համակարգ, ուներ իր թե´ դրական, և թե´ բացասական կողմերը: Բացասական կողմերից էր չարդարացված, մասնավորապես տարբեր ոլորտներում ոչ տնտեսվարական ծախսերը: Անկախության տարիներին, երբ ազատականացվեց այդ ոլորտը, մի շարք հիվանդություններով տառապողների բուժման հարցը մնաց պետության հոգածության ներքո` վարակական և ուռուցքային հիվանդություններ, տուբերկուլոզ, հաշմանդամություն և այլն, սակայն ֆինանսների պակասը բացասաբար է ազդում աշխատանքների ամբողջական ծավալով կատարման վրա: Ամեն տարի առողջապահության համակարգին հատկացվող բյուջեն ավելանում է, սակայն միաժամանակ ավելանում են նաև բուժման ծախսերը: 


Անկախությունից այսօր ի՞նչ ձեռքբերումներ են եղել ոլորտում:


– Հայաստանում առողջապահությունը տարեցտարի ավելի է զարգանում: Անկախությունից հետո ձեռքբերումները կապված են գիտատեխնիկական առաջընթացի հետ, օրինակ` բազմաթիվ սարքավորումներ, որոնք չունեինք այն տարիներին, այժմ ունենք: Համակարգում գոյություն ունեցող թերությունները գալիս են պետության սուղ միջոցներից, այլապես մի փոքր հանրապետության մեջ աշխատատեղ ստեղծելը դժվար չէ, սա անծայրածիր Ռուսաստանը չէ: Այսինքն` պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ շրջանավարտը չմեկնի արտասահման` աշխատելու: Կցանկանայի անդրադառնալ մասնավորապես շրջաններում կադրերի պակասի և հիվանդանոցների տեխնիկական թերհագեցվածության հարցին, որի լուծման ուղղությամբ արդեն քայլեր են արվում: Մայրաքաղաքում էլ անհավասար պայմաններ են ստեղծված բուժհիմնարկների համար: Օրինակ` հանրապետությունում օպտիմալացման ծրագրի գաղափարը ճիշտ էր և տեղին, բայց այն չիրականացվեց այնպես, որ նպաստեր առողջապահության ոլորտի առողջացմանը: Խոսքը բուժմիավորումների բուրգերի ստեղծման և դրանց փլուզման մասին է: Կարծում եմ` հանրապետությունում բացակայում է հավասար մրցակցության դաշտը, որն ավելի կնպաստեր առողջապահության զարգացմանը: Անհրաժեշտ է, որ հիվանդանոցի անձնակազմը դիտվի որպես մեկ թիմ, որը պետք է մրցակցի մեկ այլ թիմի հետ: 

 

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է առողջապահական համակարգի վիճակը ներկայումս և ինչպիսի՞ն եք տեսնում այն ապագայում:

 

– Հայաստանում առողջապահության ոլորտի վիճակը վատ չէ, բայց կարող էր ավելի լավ լինել: Վատն այն է, որ բուժսպասարկումը հասանելի չէ ժողովրդի լայն շրջանակներին: Անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ իրականացնել:

 

Պետք է այնպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, որ ազատամարտիկները լինեն պետության ուշադրության և հոգածության ներքո, այնպես, որ բոլորն իրենց գնահատված զգան: Մեր հիվանդանոցում, օրինակ, ամեն տարի մայիս ամսին կատարվում են անվճար վիրահատություններ: Դրանով փորձում ենք օգնել ազատամարտիկների ընտանիքներին: Հավատում եմ, որ առողջապահության ոլորտն ավելի կուժեղանա, կհամալրվի որակյալ մասնագետներով, որը և կնպաստի մեր երկրի հզորացմանը:

 

Դուք մասնակցել եք արցախյան պատերազմին, խնդրում եմ պատմեք այդ մասին:

 

– Այո, հպարտ եմ, որ մասնակցել եմ արցախյան ազատամարտին: Սկզբում ես գումարտակի զինվոր էի, այնուհետև զինվորական հոսպիտալի ղեկավար: 1300-ից ավելի վիրահատություններ ենք կատարել: Հետաքրքիր, տխուր և հիշարժան օրեր էին, որոնք հպարտությամբ եմ հիշում: Արցախում ինձ մոտ էին նաև կինս և երեխաս: Պատերազմի դաշտում զգացողությունները սրվում են, կյանքն ավելի է քաղցրանում, ավելի է մեծանում պատասխանատվությունը յուրաքանչյուր վիրավոր մարտիկի կյանքի փրկության համար, ապրում էինք… Նույն օրը կարող էր և´ զոհ լինել, և´ ծնունդ: Մենք մի օրգանիզմ էինք, պայքարում էինք մի նպատակի համար և հասանք դրան: Եվ ցանկալի է, որ այդ միասնությունը սրբորեն պահպանվի:

 

«Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է, ինչպե՞ս եք գնահատում նրա գործունեությունը ոլորտի կայացման և զարգացման համատեքստում:

 

– «Առողջապահություն» հանդեսը ոչ միայն պրոՖեսիոնալների համար է, այլև բոլորի: Կարծում եմ, որ առողջապահության զարգացման գործում հանդեսը մեծ դեր է ունեցել և´ ԽՍՀՄ-ի, և´ անկախության տարիներին: Վերջին ժամանակաշրջանում ևս, չնայած լրատվամիջոցների բազմազանությանը, հանդեսը կարողանում է լինել արդիական և կատարել իր դերը: Հոբելյանի կապակցությամբ հանդեսի խմբագրակազմին հաջողություններ եմ մաղթում:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ