Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հոկտեմբերի11-ը Տեսողության համաշխարհային օրն է։ Հանդիպում Ալլա Հովհաննիսյանի հետ

Հոկտեմբերի11-ը Տեսողության համաշխարհային օրն է։ Հանդիպում Ալլա Հովհաննիսյանի հետ

Հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այս տարի այն հոկտեմբերի 11-ն է: Օրվա  նպատակը հանրության ուշադրության սևեռումն  է  կույր և վատ տեսողություն ունեցող մարդկանց խնդիրներին:

 

Օրվա առիթով զրուցեցինք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ալլա Հովհաննիսյանի հետ:


–  Տեսողական ո՞ր խնդիրներն են ամենից լայն տարածում գտել հայերիս շրջանում:


–  Հայաստանում հիմնական խնդիրը կարճատեսությունն է` հատկապես երիտասարդների շրջանում: Բավականին երիտասարդացել են ներակնային ճնշմանը հարող խնդիրները: Կապված շաքարախտի` վերջին տարիներին լայն տարածում ստանալու հետ, շատացել են նաև աչքի հատակում առաջացող խնդիրները: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում մեծ խնդիր է դարձել չոր աչքի ախտանիշը:


–  Ի՞նչը կարող է պատճառ լինել նմանօրինակ տեսողական խնդիրների առաջացմանը:


–  Չոր աչքի ախտանիշը, որը հիմա ամենատարածված խնդիրն է, առաջանում է մի քանի պատճառներով: Դրա առաջացմանը մեծապես նպաստում են համակարգիչները: Մենք ժամեր շարունակ նստում ենք  համակարգչի, հեռուստացույցի առջև և մոռանում անգամ թարթել աչքերը: Պատճառներից մեկը նաև օդափոխիչ համակարգերն են, որոնք չորացնում են օդը, ինչն էլ բացասականորեն է անդրադառնում մեր աչքերի վրա: Կոսմետիկ միջոցները նույնպես վնասում են տեսողությունը:  Տեսողական խնդիրներ առաջանում են նաև սթրեսների հետևանքով:


–  Տեսողությանը վնասում են նաև կոսմետիկ միջոցնե՞րը, ինչպե՞ս:


–  Այո, դրանք առաջացնում են չոր աչքի ախտանիշ: Քսուքները, թարթիչաներկերը, մատիտները, որոնք ներսի կողմից են քսում, վնասակար են տեսողության համար: Մատիտը, որը քսվում է ներսի կոպին, արցունքի հետ գնում և մխրճվում է շաղկապենու մեջ:  Դա առաջացնում է բորբոքում և տհաճ զգացողություն: Պետք է անպայման մաքրել կոսմետիկ միջոցները` մինչև քնելը:


–  Մեծ է նաև կարճատեսների թիվը, ինչո՞վ է դա  բացատրվում:


–  Սկսենք սկզբից: Այսօր կարճատեսությունն իսկապես շատ ավելի լայն տարածում ունի, քան նախկինում: Դրա պատճառներից մեկն այն է, որ դեռ փոքր տարիքից ծնողները հետևողական չեն երեխայի տեսողության պահպանման հարցում: Մինչև վերջերս երեխաների համար նախատեսված խաղերը հիմնականում բակում էին, ազատ տարածության մեջ, որն աչքերին հեռուն նայելու կարողություն է տալիս: Հիմա երեխաների խաղերը մեծավմասամբ սահմանափակվում են տնային պայմաններում: Բոլոր տեսակի խաղալիքները, որոնք մոտ տեսողության համար են` լեգո, համակարգչային խաղեր, ձեռքի խաղալիքներ, սահմանափակում են երեխայի տեսողական հնարավորությունները: Երկրորդ խնդիրն այն է, որ դպրոցներում  բացակայում է աչքի հիգիենա կոչվածը: Այսինքն` եթե ժամանակին մեր գրասեղանները որոշակի թեքություն ունեին, որը հարմարեցված էր երեխաների տեսողությանը, այժմ բոլորը հարթ են: Նույնը վերաբերում է ճիշտ նստելուն, գիրքը ճիշտ պահելուն, կարդալու ձևին:


–  Կարճատեսությունը շտկելու ամենատարածված միջոցը ժամանակին ակնոցն էր: Ի՞նչ է կիրառվում այժմ:


–  Կիրառելի են ակնոցը, կոնտակտային լինզաները, որոնք լայն տարածում ունեն: Կոնտակտային լինզաները բազմաթիվ են. շնչող, ջուր պարունակող, երկարատև օգտագործման և այլն: Իհարկե, կարճատեսությունը կարելի է շտկել լազերային միջամտությամբ, որն ակնթարթային արդյունք է տալիս: Նման միջամտության արժեքը սկսում է 310 հազ. դրամից:


–  Իսկ կուրությա՞ն խնդիրը…


–  Եթե մարդիկ ժամանակին են դիմում, հնարավորինս կարողանում ենք կանխել կուրությունը: Պետք է հաճախ դիմել ակնաբույժի, ի սկզբանե բացահայտել խնդիրը: Կուրությունը շատ լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում:


–  Ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը  կույրերի հանդեպ  և  ինչպիսի՞ն պետք է լինի այն` ըստ Ձեզ:


–  Հայաստանում, ցավոք, կույր մարդիկ անտեսված են: Մենք ունեցել ենք կայացած կույրերի միավորում, որն օժանդակում էր կույրերին աշխատանք ունենալ, մեծ ֆաբրիկաներ ունեին, որտեղ էլ նրանց ապահովում էին աշխատանքով: Հիմա չկա այդպիսի բան: Ես  հաճախ եմ լինում արտասահմանում, տեսնում եմ, թե  այնտեղ ինչպիսին է վերաբերմունքը դեպի կույրերը:  Օրինակ, շատ երկրներում կույր մարդիկ ունեն հատուկ սպիտակ ձեռնափայտ, որն`այսպես կոչված , «ազդանշան» է բոլորի համար` մարդուն աջակցելու, ճանապարհ տալու, օգնելու և այլն: Մեզ մոտ չկա այդպիսի մշակույթ, անպայման պետք է մտերիմներից մեկի ուղեկցությամբ դուրս գան տնից: Կան նաև հատուկ վարժված շներ, որոնք ուղեկցում են կույրերին: Արտասահմանում գործում են այդպիսի դպրոցներ, որտեղ վարժեցնում են շներին` կույրերին ուղեկից դարձնելու: Մի խոսքով՝ այնտեղ կույր մարդն ապահովված է, իսկ Հայաստանում` միանշանակ, ոչ:


–  Ակնաբուժության ոլորտում ի՞նչ նվաճումներ ունի Հայաստանը:


–  Ընդհանրապես ամբողջ աշխարհում շատ արագ են զարգանում ակնաբուժության մեթոդները, տեխնոլոգիաները: Մենք էլ աշխատում ենք այդ նորությունները շատ արագ ներմուծելու և կիրառելու: Նորամուծությունների կիրառումը կապված է նաև սարքավորումների հետ, իսկ դրանք բավականին թանկ են: Եթե անգամ չենք կարողանում ձեռք բերել  տվյալ սարքը, հաստատ կարելի է գտնել փոխարինողը, որն` իհարկե, ավելի շատ հետևողականություն ու աշխատանք է պահանջում, բայց արդյունքը նույնն է, ինչ թանկարժեք սարքավորումների կիրառման դեպքում: Առհասարակ ակնաբուժությունը մեծ քայլերով է առաջ գնում: Միայն իմ աշխատանքային պրակտիկայում` 25 տարվա ընթացքում, կատարակտայի բուժման մեթոդներն արդեն 4 անգամ նորացվել են:


–  Իսկ այդ ինովացիոն սարքավորումները որևէ կերպ չե՞ն վնասում հիվանդի առողջությունը:


–  Գիտեք, հիվանդի համար ոչ մի վնաս չկա, քանի որ նա մեկ անգամ է ստուգումն անցնում, իսկ, այ, եթե հարցնեք բժիշկներին հասցված վնասի մասին, ապա այստեղ հավանականությունը մեծ է: Օրինակ՝ այն  բժիկները, ովքեր լազերային սարքերով են աշխատում,  իրականում մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը` ամբողջ օրվա ընթացքում լինելով ճառագայթման մեջ: 


–  Ինքանո՞վ է կիրառելի արտասահմանյան փորձը Հայաստանում:


–  Կիրառելի է այնքանով, որ բոլորս սերտ կապված ենք արտասահմանի հետ: Շատ հաճախ արտասահմանի լավագույն ակնաբուժները գալիս են Հայաստան, ժամանակ առ ժամանակ մեր ակնաբուժներն են գնում արտասահման` վերապատրաստվելու, մասնակցելու տարբեր կոնֆերանսների և այլն:


–  Ի՞նչ ծրագրեր, մեթոդներ, սարքավորումներ կան արտասահմանում, որոնց կիրառումը Հայաստանում ցանկալի կլինի:


–  Շատ սարքեր կան, շա՜տ: Շատ մեծ նվաճում էր ակնային տոհերենտ տոմոգրաֆը, որը մենք կարողացանք արագ ներմուծել Հայաստան: Կան նաև այս սարքի նոր, ավելի կատարելագործված մոդելները: Ինչ վերաբերում է ներակնային ճնշմանը` մենք դեռ հին մեթոդներով ենք չափում, բայց աշխարհում կան սարքավորումներ, որոնք, առանց աչքի հետ որևէ շփման, կարողանում են ուսումնասիրել ճնշումը: Կցանկանայի, որ դրանք նույնպես կիրառելի լինեին Հայաստանում:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ