Բժիշկներ
Չկա անբուժելի հիվանդություն, կա անդարձ կորցրած ժամանակ։ Մեր հյուրն է Անդրանիկ Ոսկանյանը
Նոյեմբերի առաջին ուրբաթը ողջ աշխարհում նշվում է որպես թոքերի քրոնիկ օկստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի օր: Նման ձևակերպումը թույլ է տալիս ուշադրության արժանացնել այդ շարքի հիվանդությունները, անց կացնել մեծամասշտաբ հետազոտություններ` հայտնաբերելու թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները, և դրանով իսկ հնարավորություն տալու կանխել դրա զարգացումը, քանի դեռ հիվանդությունը չի զարգացել:
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների, Հայաստանում առկա անձավաբուժության միջոցով դրանց կանխարգելման, հիվանդի վիճակի բարելավման, ինչպես նաև Հայաստանում բնաբուժության զարգացման ճանապարհի, ձեռքբերումների ու խնդիրների մասին զրուցեցինք «Բնաբուժություն» ՍՊԸ նախագահ, «Անձավաբուժություն» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ-թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանի հետ:
– Պարոն Ոսկանյան, կպատմե՞ք, թե ինչպես են դրվել բնաբուժության հիմքերը Հայաստանում:
– Եթե ընդունենք, որ «առողջարան» հասկացությունն ինքնին բնաբուժական տարրեր է պարունակում, ապա պետք է ասենք, որ այս ճյուղը մեզանում շատ հին պատմություն ունի, սակայն, իբրև առանձին միավոր, բնաբուժությունն առաջին անգամ հանդես եկավ այն ժամանակ, երբ սկսեց գործել աղի հանքի ստորգետնյա առողջարանը` 1987 թվականին: Այդ տարվա մայիսի 5-ին մենք ընդունեցինք առաջին հիվանդներին:
– Համապատասխանու՞մ է արդյոք աղի հանքի ստորգետնյա առողջարանը միջազգային ստանդարտներին:
– Աշխարհի գրեթե բոլոր անձավաբուժարանները կառուցված են փորվածքների մեջ, այսինքն՝ հանածոն ժամանակին հանվել է, և հետագայում առաջացած խորշը կիրառվել է բուժական նպատակներով: Մեզ մոտ աղի հանքի ստորգետնյա առողջարանը կառուցված է հատուկ նախագծով ու համապատասխանում է բուժական հիմնարկների բոլոր ստանդարտներին: Նշեմ նաև, որ մենք ունենք, չեմ վախենա ասել, աշխարհի լավագույն քարաղը: Ինձ համար համոզիչ է այն միտքը, որ կյանքը երկրի վրա սկիզբ է առել հենց Հայկական լեռնաշխարհից, քանի որ այստեղ աղի բաղադրությունը իդեալական է:
– Նոյեմբերի 16-ին նշվեց թոքերի քրոնիկ օկստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի օրը: Ի՞նչ նպատակի է ծառայում նման օրերի հռչակումը: Արդյոք բերու՞մ է որևէ շոշափելի արդյունք այդ հիվանդություններով տառապող մարդկանց:
– Այս օրերին բոլոր բժիշկների ու ողջ հասարակության ուշադրությունը հրավիրվում է խնդրի վրա: Ինչու՞ չկա, օրինակ, թոքաբորբի դեմ պայքարի օր. քանի որ թոքաբորբը սուր բորբոքում է, որն անցնում է 14 օրվա ընթացքում, իսկ օբստրուկտիվ հիվանդություններն ունեն քրոնիկ բնույթ: Նման հիվանդությունների քայքայիչ ազդեցությունը վերացնելը բարդ է, դրանք թոքերը ենթարկում են անդառնալի փոփոխությունների, և նման դեպքում կարելի է միայն բարելավել հիվանդի վիճակը կամ ավելացնել կյանքի տևողությունը: Բացի այդ, այս հիվանդությունները զարգացող են, այսինքն՝ բուժես, թե ոչ, միևնույն է, հիվանդի վիճակը շարունակ վատանալու է: Սա է պատճառը, որ արտերկրում, որտեղ արդեն զարգացած է ապահովագրական բժշկությունը, շատ բժիշկներ հրաժարվում են ընդունել քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններով մարդկանց, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ապահովագրական ընկերությունը վճարել է նրանց բուժման դիմաց, բայց վերջում պարզվել է, որ փաստացի հիվանդությունը բուժված չէ, և ապահովագրական ընկերությունը դատի է տվել բժշկին ու հետ վերցրել գումարը: Ես սկզբում զարմանում էի, երբ արտերկրից նման հիվանդները գալիս էին մեզ մոտ բուժվելու։ Փաստորեն, պարզ դարձավ, որ պատճառն այդ խնդրի բացակայությունն էր մեզ երկրում և որ բժիշկները կընդունեն ու կբուժեն նրանց: Հիմա պարզ է դառոնւմ նաև, որ ապահովագրական բժշկության զարգացումը Հայաստանում ևս կարող է բերել նմանատիպ հետևանքների: Ահա ինչու այսօր գերխնդիր է. ոչ թե բուժել այս հիվանդությունները, այլ կանխարգելել, գտնել խոցելի խմբերն ու աշխատել նրանց հետ այնպես, որ հիվանդության չնչին ռիսկն անգամ վերանա: Պետք է նաև ստեղծել հատուկ ֆոնդ նման հիվանդների բուժման համար, քանի որ այդ գումարը վստահաբար հետ չի գալու պետությանն այն պարզ պատճառով, որ նման հիվանդները երբեք ի զորու չեն լինելու ինչ-որ կերպ աշխատելու ու փոխհատուցելու պետությանը:
– Խոսեցիք խոցելի խմբի մասին: Կմանրամասնե՞ք:
– Այո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններով հիվանդանալու ռիսկային խմբում են նախևառաջ նրանք, ովքեր ունեն գենետիկ նախատրամադրվածություն. (A(II) արյան խումբ, IgA բացակայություն, IgA բարձր աստիճան, աղտոտված շրջապատ (SO2, NO2, O3), C վիտամինի պակաս, նաև նրանք, ովքեր հաճախ են հիվանդանում վիրուսային վարակներով, ապրում են սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում, ծխում են կամ պասիվ ծխողներ են մանուկ հասակից: Ծխախոտն, առհասարակ, կարող է դառնալ նախանշանների ազդարար նման հիվանդության դեպքում: Հիշու՞մ եք` ինչպես էր հայտնի հեքիաթում. շաղգամը չկարողացան հանել պապիկը, տատիկը, թոռնիկը... և մկնիկի գործոնը շաղգամը դուրս բերեց: Ծխախոտինը` մկնիկի դերն է, մի փոքր ներգործություն, և կարող է արթնացնել հիվանդությունը:
– Այսինքն՝ եթե այս ռիսկային խմբի մարդիկ կատարեն հետազոտություններ` մինչև հիվանդության գլուխ բարձրացնելը, բուժումը հնարավո՞ր է:
– Միանշանակ: Ես սիրում եմ այս դեպքում մի խոսք ասել՝ չկա անբուժելի հիվանդություն, կա անդարձ կորցրած ժամանակ: Մի անգամ մենք կատարել ենք հետազոտություն: Զննել ենք Շենգավիթի տարածաշրջանի 28 դպրոցների 1-3 դասարանների բոլոր երեխաներին ու պարզել, որ, չնայած Հայաստանում քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններով գրանցված է երեխաների 1-1,9%-ը, իրականում այդ թիվը 12,6% է։ Ավելին, թիվն աճում է` կախված ընտանիքում ծխող անձանց քանակից: Եթե ընտանիքում ծխում է մեկը, սպառնացող թիվը մոտ 22% է, երկուսը` 28% է, 3-ը` 38%, 4 և ավելի ծխողների դեպքում հիվանդության զարգացման հավանականությունը դառնում է 50%: Մենք հայտանբերեցինք նաև, որ եթե ոչինչ չանենք, հիվանդության 12,6% նախատրամադրվածությամբ ապրող այդ երեխաների մոտավորապես 1/3-ն առողջ են մեծանում, իսկ եթե միջամտենք, հնարավոր կլինի առողջ մեծանալու հավանականությունը դարձնել 85-88%:
– Ինչպիսի՞ն է բուժման Ձեր մեխանիզմը:
– Շատերին թվում է, թե մեկ անգամ իջնելով ու մի քիչ քայլելով աղի հանքում, հնարավոր է առողջանալ: Այդպես չէ: Մենք անց ենք կացնում բուժում հանգստի միջոցով: Այսինքն, մարդն ախտոտված վերգետնյա աշխարհից մտնում է մի տեղ, որտեղ չկա փոշի, մագնիսական դաշտ, աղմուկ, ալերգեններ, ի վերջո, չկա զոքանչ ու սկեսուր… Մարդը լիակատար հանգստանում է, և երբ դուրս է գալիս, նրա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան ասես սկսում է զրոյից աշխատել, վերակառուցվել: Այլ կերպ ասած, մենք ոչ թե բուժում ենք մարդուն, այլ հնարավորություն ենք տալիս բնությանն ուղղել սեփական սխալը: Այս մեթոդով բուժվելու լավագույն հնարավորություն ունեն երեխաները, քանի որ նրանց օրգանիզմը` մինչև սեռական հասունացման շրջանը, դեռևս դյուրափոփոխ է, ու նրանց դեպքում այս մեթոդն աշխատում է գրեթե անսխալ: Մեթոդն առավել անսխալ է աշխատում, եթե բուժումը սկսվում է մինչև երեխայի ծնունդը: Այս հավաստմանը մենք եկանք այն ժամանակ, երբ ասթմայով հիվանդ հղի կանայք, ովքեր չէին կարող դեղորայք ընդունել, դիմեցին բնաբուժության: Աղի հանքի առողջարանում անցկացրած բուժումն օգնեց ո´չ միայն բարեհաջող ավարտել հղիությունը, այլև պարզվեց, որ փաստացի հիվանդ մորից ծնվեց առողջ երեխա: Սա վաղվա խնդիրն է: Պետք է հասնել նրան, որ ռիսկային խմբում գտնվող բոլոր ապագա ծնողներն ինքնակամ անցնեն ռեսպիրատոր հետազոտություն, անհրաժեշտության դեպքում բուժվեն ու լույս աշխարհ բերեն լիակատար առողջ երեխաներ:
– Բացի աղի հանքի ստորգետնյա առողջարանից ունեք նաև հատուկ գալաէրոզոլ-քրոմոքվանտային մոդուլացիոն պալատ, որտեղ կան մարզասարքեր, կանխարգելիչ լուսամփոփներ, կաղնու փայտից բուժական-կազդուրիչ տակառ և այլն: Ո՞րն է դրանց նշանակությունը:
– Երբ ունեցանք ստորգետնյա առողջարանի առաջին հաջողությունները, ի հայտ եկան նաև բարդություններ: Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող իջնել աղի հանք։ Հատուկ նրանց համար որոշեցինք ու ստեղծեցինք այդ պալատը, որն իզոլացված է արտաքին աշխարհից և որտեղ լամպերի ու որոշ այլ փոխարինող էներգիայի աղբյուրների միջոցով ստեղծված են բոլոր պայմանները: Այդ պալատը նույնքան արդյունավետ է, որքան աղի հանքի ստորգետնյա առողջարանը:
20.11.2012 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ