Բժիշկներ
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին
Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում: Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն:
«Ցանկացած բան, որն իր մեջ կեղծիք է պարունակում, մերժելի է: Իրականում վախենում ենք նույնիսկ անկեղծ էմոցիաներից, Հայաստանում դա բավական լուրջ խնդիր է: Մարդկանց հետ աշխատելով` հասկացել ենք. նրանք վախենում են լուրջ էմոցիաներ արտահայտելուց, խուսափում են անկեղծ զգացմունքներից: Գրկախառնության տոնի հեղինակը ` ստեղծելով այն, գուցե նպատակ է ունեցել այնպես անել, որ մարդիկ այդ օրը կարողանան ինչ-որ էմոցիաներ արտահայտել, սակայն, ըստ իս, դա էլ իր կեղծիքն ունի. արհեստական ցանկացած բան որեւէ կերպ խնդիր չի լուծում»,- խոսելով տոնի էության մասին` մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր Հայաստան» ՀԿ, «Տիբեթ» մտավոր, հոգեւոր եւ հոգեբանական կենտրոնի հիմնադիր Էլեոնորա Մանանդյանը:
– Տիկի՛ն Մանանդյան, ամեն դեպքում, ի՞նչ լիցքեր կստանա մարդը` այդ օրն ուղղակի անծանոթի գրկելով: Չէ՞ որ գրկախառնության համար պետք է դիմացինը հարազատ լինի, որ հաճելի, դրական էներգիա փոխանցի:
– Իհարկե: Պետք է նշեմ, որ հոգեբաններն էլ միշտ խոսում են, այսպես կոչված, մեկ մետր պաշտոնական գոտու մասին, ու երբ մտերմության այդ սահմանները որոշակի ձեւով խախտվում են, շատ մարդկանց կարող է տհաճ լինել: Նախ. ոչ մտերիմ մեկի շատ մոտ կանգնելն էներգետիկ առումով խախտում է դաշտը, եւ դա կարող է բացասական անդրադառնալ։ Երկրորդ. երբ ուզում ենք մարդուն դրական էներգիա փոխանցել, պարտադիր չէ նրան գրկել։ Դրական էներգիա փոխանցելը սկսվում է ամենապարզից` ժպիտից: Խոսքը ոչ եվրոպական կամ ամերիկյան մոդելային ժպիտի մասին չէ։ Իսկապես անկեղծ ժպիտը շատ ավելի մեծ լիցք է տալիս:
– Նշեցիք, որ գրկախառնությունը կարող է առաջացնել նաեւ բացասական էներգիա, կպարզաբանե՞ք:
– Ընդհանրապես էներգիաների հանպատրաստի շփումը կարող է բացասական ազդեցություն ունենալ, ընդ որում՝ երկուսի համար էլ:
– Իսկ էներգետիկ ինչպիսի՞ լիցքեր կարող է մարդուն հաղորդել սովորական ընկերական գրկախառնությունը:
– Շատ մեծ, օրինակ, երբ խոսքը վերաբերում է փոքր տարիքում երեխային գրկելու մասին, դա կարեւոր է այնքանով, որքանով այդ ժամանակ, թեկուզ մարմնական մակարդակում, երեխայի մեջ որոշակի ջերմություն է առաջանում, նա սկսում է զգալ… Փոքր տարիքից մինչեւ խորը ծերություն մենք նույն բանի կարիքն ունենք` հենարանի, շփման, սփոփանք ենք զգում, երբ հարազատ մարդիկ գրկում են մեզ ու ջերմություն փոխանցում: Կրկին կարեւորում եմ գիտակցվածության ու անկեղծության գործոնը, իսկ ձեւական ու չգիտակցված գրկախառնությունը ոչ մի դրական էներգիա չի կարող փոխանցել:
– Մարդիկ գրկախառնվում են շատ տարբեր առիթներով ու պատճառներով, իսկ կապ ունի՞` տվյալ պահին դիմացի մարդու էներգետիկ դաշտն ինչպիսին է:
– Ճիշտ հարց եք տալիս, փաստեմ, որ դրական էներգիան միշտ շատ ավելի հզոր է… Շատ հաճախ մարդիկ վախենում են բացասական էներգիայից, բայց դրականը, միանշանակ, ավելի շատ է: Երբ մենք զգում ենք, որ մարդը դեպրեսիվ վիճակում է, աջակցության կարիք ունի, օգնում ենք, նորից եմ նշում` առանց ձեւականության հիմքի. այդ դեպքում հնարավոր է` ստանանք բացասական էներգիա:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ ԵՊԲՀ սեսքոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի հետ: «Ընկերական գրկախառնումների ժամանակ մարդիկ դրական լիցքեր են փոխանցում միմյանց,։ Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր ոք օրական 8 անգամ պետք է գրկախառնվի: Հենց այդ ընկերական հույզերն են երկարացնում մարդկանց կյանքը: Վստահության դրսեւորում է դիմացինին գրկել կարողանալը, իսկ եթե վստահություն չկա, գրկախառնվելու ժամանակ արագ հետ քաշվելու զգացողություն կառաջանա»,- պարզաբանեց սեքսոպաթոլոգը` հավելելով, որ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաեւ նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը, կանխել դեպրեսիան, բացի այդ, այս նույն «դեղը» կօգնի դիմակայել վարակներին: «Դրական հույզերը, որոնք առաջանում են գրկախառնության ժամանակ, հանգեցնում են ֆիզիոլոգիական եւ կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես` բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը (կապվածության եւ վստահության հորմոն) ու նվազեցնում կորտիզոլի մակարդակը (սթրեսի հորմոն): Հետեւաբար սթրեսից, դեպրեսիայից, քրոնիկ ցավերից ազատվելու համար պետք է հաճախ գրկախառնվել»,- ասաց Վրեժ Շահրամանյանը:
Ամփոփելով թեման` սեքսոպաթոլոգն ավելացրեց, որ գրկախառնության ժամանակ ուղեղի մեջ ակտիվանում է հաճույքի կենտրոնը, իսկ ցավ եւ սթրես փոխանցելու համար պատասխանատու համակարգի աշխատանքը դադարում է: Դրա շնորհիվ մարդը հանգստանում է, եւ ցավերը դադարում են: Ահա թե ինչու մարդիկ, ցանկանալով հանգստացնել նեղված ու հիասթափված մեկին, գրկում են նրան:
21.01.2013 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ