Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Ստոմատոլոգիան գիտություն է, արվեստ և արհեստ

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Ստոմատոլոգիան գիտություն է, արվեստ և արհեստ

Մեր զրուցակիցն է ստոմատոլոգ-օրթոպեդ, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Մարինե Պետրոսյանը:


–   Ակնհայտ է, որ ստոմատոլոգիան իր առանձնահատուկ տեղն ունի ոչ միայն բժշկագիտության մեջ, այլ նաև հասարակական կյանքում: Մարդիկ յուրովի են վերաբերվում այդ մասնագիտությանը, քանի որ այն առնչվում է ոչ միայն նրանց  առողջության, այլ նաև արտաքին տեսքի, հոգեբանական վիճակների, ի վերջո, կյանքի որակի հետ:  Որո՞նք են, ըստ Ձեզ, վերջին ձեռքբերումներն այս ոլորտում:


–    "Ստոմատոլոգիան" ապրում է բուռն զարգացման շրջան, իսկ եթե դիտարկենք համաշխարհային մակարդակով, ապա պետք է փաստել, որ այդ զարգացումը տեղի է ունենում օրեցօր: Զարգացումն ընթանում է ինչպես ստոմատոլոգիական կատարելագործված սարքավորումների և նյութերի ստեղծման, այնպես էլ նոր մեթոդների և մոտեցումների մշակման  ուղղությամբ: Դրանց մեջ իր ազդեցիկ տեղն է զբաղեցում ախտորոշմանն ուղղված թվային սարքավորումների կատարելագործումը՝ նախատեսված հատուկ ստոմատոլոգիական պրակտիկայի համար: Ինչպես այլ հիվանդությունների դեպքում, ստոմատոլոգիական խնդիրների Ճիշտ բուժման համար նախևառաջ անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում: Այդ փուլը բժիշկ-ստոմատոլոգից պահանջում է առավելագույն ուշադրություն և անտարբերությունն ու անփութությունն այս պարագայում աններելի են:


–   Ստոմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար նախատեսված նորագույն տեխնիկան ունի՞ տարբերվող առանձնահատկություններ։


–   Ինչպես նշեցի վերջին ժամանակաշրջանի նորույթներից է թվային տեխնոլոգիաների կիրառումը ստոմատոլոգիայում` հատկապես ախտորոշման բնագավառում, որի շնորհիվ հնարավոր է լինում ախտորոշել ցանկացած պաթոլոգիա զարգացման վաղ շրջանում, կատարել բուժման ճիշտ և ռացիոնալ պլանավորում, ինչպես նաև խուսափել բուժման ընթացքում տարբեր տեսակի բարդություններից: Տարբեր սարքեր ևս ունեն աշխատանքային առանձնահատկություններ՝ կապված ճառագայթման աղբյուրի  ուղղության, դոզայի և այլնի հետ:


–   Ախտորոշման և բուժման հարցում հատկապես ո՞ր հիվանդություններն են այսօր դարձել հնարավոր։ 


–   Գիտեք, այնպես չէ, որ նախկինում այդ հիվանդությունները չէին ախտորոշվում, պարզապես այժմ նորագույն տեխնիկայի կիրառմամբ դրանք կարող են ախտորոշվել ավելի արագ, ճշգրիտ և հիվանդության վաղ փուլում:


Ախտորոշման նորագույն տեխնիկայի կիրառման անհրաժեշտությունն առավել կարևորվում է, երբ այն դիտարկում ենք ստոմատոլոգիայի այնպիսի զարգացող ճյուղերի տեսանկյունից, ինչպիսիք են իմպլանտոլոգիան, օրթոդոնտիան, էնդոդոնտիան, պարօդոնտոլոգիան: 


–   Ստոմատոլոգիայի երեկն ու այսօրը.  հսկայակա՞ն է տարբերությունը, կարո՞ք եք մանրամասնել։


–   Տարբերությունն ավելի քան հսկայական է: Այսօր ստոմատոլոգիական ծառայությունների հիմնական մասը մասնավոր հատվածում է, որը թույլ է տալիս մասնագետներին լինել մրցունակ և հետևողական, խթանում է բարձրորակ տեխնիկայի ձեռքբերումն ու նորամուծությունների կիրառումը: Ստոմատոլոգիան ներդրումային մասնագիտություն է՝ թե ֆինանսական, թե մտավոր տեսակետներից: Ցավոք միայն ինտելեկտով և տեսական գիտելիքներով ստոմատոլոգիայում հնարավոր չէ հասնել զգալի արդյունքների: Մասնագիտության բարձունքները նվաճելու  համար կա 3 պայման՝ ինտելեկտ, ձեռքի հմտություն և նյութատեխնիկական հագեցվածություն: Բժշկագիտության ճյուղ լիներով հանդերձ՝ ստոմատոլոգիան սոսկ գիտություն չէ, այն նաև արվեստ Է և արհեստ: Մոտեցումները տարբեր են` կախված մարդկանց մտածելակերպից և մակարդակից: Ցավոք, շատերի համար ստոմատոլոգը միայն "պլոմբող", "նյարդ" հեռացնող, "ատամ քաշող" կամ "ատամ քցող" մասնագետ է,  ինչն ամենացածր մակարդակի՝ արհեստի մասին է խոսում: Արվեստին մոտ է այնքանով, որքանով յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, ավելին, անգամ նույն պացիենտի մոտ ատամնաշարի տարբեր հատվածներ կարող են պահանջել ինքնատիպ և ստեղծագործական մոտեցում՝ կյանքի կոչելով ինտելեկտը, ճաշակը, ձեռքի հմտությունները, փորձը, տեխնիկան:  


–   Արդյո՞ք նույն տեմպով կշարունակի զարգանալ ստոմատոլոգիան, և շա՞տ են դեռ անելիքները ստոմատոլոգիայում։


–   Անելիքները շատ են: Ուրախալին այն է, որ կա երիտասարդ սերունդ, որը հետաքրքրված է այս մասնագիտությամբ: Այլ խնդիր է այնպես անել, որ ուսումն ավարտելուց հետո նրանք շարունակեն խորացնել իրենց մասնագիտական գիտելիքներն ի բարօրություն հայկական ստոմատոլոգիայի զարգացման:


Ստոմատոլոգ-օրթոպեդ, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Մարինե Պետրոսյան–   Մայիսի 4-5-ն անցակցվելու է դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշման մասին սեմինար: Կմանրամասնե՞ք:


–   Նախ, թույլ տվեք, երկու խոսքով անդրադառնալ բանախոսին՝  Դմիտրի Վասիլեվիչին: Նրան ճանաչել եմ որպես մասնագիտական ֆունդամենտալ գրքերի հեղինակի: Ուսումնասիրելով գրքերը և հասկանալով, որ դրանք հարուստ կլինիկական փորձի արդյունք են, այդ բնագավառում գիտելիքներս խորացնելու նպատակով մեկնեցի ՌԴ՝ մասնակցելու նրա սեմինարին և վարպետության դասերին (master- class): Վերադարձա մեծագույն տպավորություններով: Կարծում եմ, որ նա ոլորտի եզակի մասնագետներից է, ում մասնագիտական վերելքի գաղտնիքը երկու մասնագիտությունների՝ ստոմատոլոգիայի և ճառագայթային ախտորոշման կատարյալ տիրապետումն է և ճիշտ համադրումը:


Հասկանալով տվյալ բնագավառի գիտելիքների կիրառման անհրաժեշտությունը առօրյա ստոմ.պրակտիկայում (քաջատեղյակ լինելով այդ ոլորտի բացերին, և, հստակ գիտակցելով, որ Հայաստանում սեմինարն ավելի մատչելի կլինի, քան արտերկիր մեկնելը), բանակցեցինք Դմիտրի Վասիլևիչի հետ՝ Հայաստան ժամանելու և իր փորձն ու գիտելիքները հայ մասնագետներին փոխանցելու վերաբերյալ: Երկարատև բանակցություններից հետո նա ժամանեց Հայաստան: I-ին սեմինարը կայացավ 2012թ. նոյեմբերին, որին մասնակցում էին Հայաստանի առաջատար ստոմատոլոգիական կլինիկաների բժիշկները, ԵՊԲՀ-ի դասախոսները, գիտելիքի ուժն ու արժեքը գնահատող երիտասարդ մասնագետներ, ովքեր երկօրյա հագեցած նյութն ունկնդրելուց հետո հեռացան երախտագիտության զգացումով՝ հայտնելով իրենց շնորհակալությունը թե մատուցված նյութի, թե միջոցառման կազմակերպման մակարդակի համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ բանախոսը ևս հեռացավ տպավորված թե ընդունելությունից, թե լսարանի ուշադրությունից: Մասնակիցների խնդրանքով կազմակերպել ենք այս երկրորդ սեմինարը, որն իրենից ներկայացնում է խորացված դասընթաց՝ դիմածնոտային շրջանի պաթոլոգիաների եռաչափ ախտորոշման և միջդիսցիպլինար նյութերի վերաբերյալ:


–   Ի՞նչ կտան այդ երկու օրերը ստոմատոլոգին։


–   Վստահ եմ, որ սեմինարից  իրենց անհրաժեշտ ինֆորմացիան կքաղեն  թե հմուտ մասնագետները, թե սկսնակները, դրանում համոզվել եմ ինքս: Կարծում եմ, որ բժշկությունն այն բնագավառներից մեկն է, որն անկախ մասնագիտական կայացման աստիճանից, կոչումից և զբաղեցրած պաշտոնից պահանջում է անընդհատ կատարելագործում: Աշխատանքի ընթացքում հանդիպում են այնպիսի "ստանդարտից դուրս" կլինիկական դեպքեր, որ դրանց մասին ցանկանում ես կիսվել գործընկերներիդ հետ կամ մասնակցել մյուսների պրակտիկայում հանդիպած առանձնակի հետաքրքիր դեպքերի քննարկմանը:  Երբեմն մտովի թերթում ես քո կլինիկական փորձի էջերը և, եթե, համոզվում ես, որ խնդրին ճիշտ լուծում ես տվել, հոգեպես հանգստանում ես, ինչպես նաև բարձրանում է քո՝ բժշկիդ  ինքնավստահությունն ու ինքնագնահատականը: Կարծում եմ, որ այս սեմինարը հենց այդպիսինների շարքից է լինելու:  Սեմինարից հետո միանշանակ կփոխվի  մասնագետների մտածելակերպը, կսկսեն բոլորովին այլ կերպ վերաբերվել ռենտգեն պատկերներին, դրանց վերլուծմանը, ինչն անխոս կանդրադառնա նաև հիվանդների սպասարկման որակի բարձրացման վրա: 

 

Սեմինարի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` կարդալով հետևյալ հղումը.
Մայիսի 4-5-ը` սեմինար. «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում: Խորացված կուրս», Դ. Վ. Ռոգացկին

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ