Բժիշկներ
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»
Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ և Առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ինստիտուտ` այժմ Առողջապահության ազգային ինստիտուտ և մոտ 45 տարվա աշխատանքային ստաժ, վերջին 25 տարին` ազգային ինստիտում:
Էլենորա Ալեքսանդրովնան ազգությամբ հույն է և, բնական է, որ մեր զրույցը հագեցված էր հիշողություններով: Ինչպես նա է ասում մենք` Հելլադայի զավակներս ևս վերապրել ենք և´ կոտորածը Թուրքիայում, և´ ռեպրեսիան Ռուսաստանում:
-Մայրս ծնվել է Տրապիզոնում: 15 թվականի հայերի եղեռնից հետո, 18-ին սկսվեցին հույների կոտորածը և երկրից վտարումը: Պապիս մորթեցին, ինչպես հատուկ է թուրքերին, տատս իր 6 մանկահասակ երեխաների հետ կարողանում է փախչել Ռուսաստան և տնավորվել Սոչիում, տուն են տալիս` մեկհարկի, կարողանում է մեծացնել իր 4 երեխաներին (երկուսը փոքր էին, հիվանդանում մահանում են): Սոչիում կար հունական դպրոց և մայրս ու իր քույրերն ու եղբայրը սովորում են հունական դպրոցում: Նրանք մնում են Սոչիում մինչև 38 թվականը: 38-ին սկսեցին հույներին աքսորել, բոլոր տղամարդկանց, որպես ժողովրդի թշնամիներ, քշեցին Սիբիր, որտեղ էլ անհետ կորան: Հետագայում մորաքույրներս, ովքեր հունահպատակ էին, կարողացան վերադառնալ Հունաստան և մենք մոտ 35 տարի տեղեկություն չունեինք նրանցից:
Ես ծնվել եմ Սոչիում: Մայրս խուսափեց ռեպրեսիայից շնորհիվ այն բանի, որ նա այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի տեքսիլագործության ինստիտուտում և ոչ ոք չգիտեր, որ նա հույն է: Ապրում էինք հանրակացարանում, որի շնորհիվ մայրս Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել: Մորաքույրներիցս մեկը` Տաիսան, գալիս է Մոսկվա Հունաստանի դեսպանությունից իմանալու, թե երբ են իրենց հետևից նավ ուղարկելու: Մոսկվայում գտնում է մորս և խնդրում ցույց տալ դեսպանության տեղը: Հետագայում մայրս պատմում է, որ հեռվից հեռու ցույց է տվել դեսպանատան շենքը և արագ հեռացել: Սակայն միլիցիոները, ով հետևում էր շրջակայքը, անմիջապես նրան բռնում է` թե ինչ ես անում դեսպանատան մոտ և տանում Պետրովկա 38: Մայրս սկսվում է լաց լինել, ասել, որ ինքը սովորում է Մոսկվայում, տանը հարևանի մոտ է թողել կրծքի երեխային: Պահել են մինչև երեկո, երևի ստուգել, որ ճիշտ է ասում և բաց են թողել: Իսկ մորաքույրը կարծելով, որ քույրը վախեցած փախել է, հրաժարվել է իրենցից, չեն իմացել, որ նրան բռնել են, անմիջապես վերադառնում է Սոչի: Միայն 35 տարի անց, երբ հույները ռեաբիլիտացվեցին, մորաքույրներս սկսել են մեզ փնտրել և գտել են մորս: Մայրս ավարտում է ինստիտուտը և գործուղվում է Երևանի Շահումյաի անվան տեքստիլի ֆաբրիկա: Իմ և քրոջս հետ մայրս գալիս է Երևան: Դա 1944 թվականն էր: Պատերազմ էր, ռմբակոծումներ, մեր ինքնաթիռն անընդհատ իջնում ու բարձրանում էր, 5 օր տևեց մինչև հասանք Երևան: Ոչ ոք չունեինք, Կոնդում վարձով էինք ապրում, մայրս գիշեր-ցերեկ աշխատում էր, որ կարողանա տուն գնել: Ես արդեն 6 տարեկան էի, սկսեցի դպրոց հաճախել` Շևչենկոյի անվան դպրոցը: Քույրս էլ նույն դպրոցն սկսեց հաճախել: Երբ մեր դպրոցի տնօրենն ասաց, որ ով հայ չէ կարող է հայերենի դասերին չմասնակցել, ես ու քույրս լաց լինելով մտանք տնօրենի մոտ և խնդրեցինք, որ մեզ չհանեն, մենք ուզում ենք հայերեն սովորել: Եվ այդպես սովորեցինք հայերեն, որը հետագայում մեզ շատ օգնեց, նույնիսկ հունարենից լավ…
Սա էր հույների մի տոհմի պատմությունը, ովքեր ծնվել են Թուրքիայում, գաղթել Ռուսաստան և տոհմի մի ճյուղը բնավորվել է Հայաստանում:
Իսկ ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:
-Ես շատ եմ մտածել ինչ դառնալ: Սիրում եմ մարդկանց օգնել, որևէ բանով օգտակար լինել: Եվ գնացի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ:
1962-ին Էլենորա Ալեքսանդրովնան ավարտում է ինստիտուտը, արդեն ամուսնացել էր և տղա ուներ: Առողջապահության նախարարությունում իմանալով, որ նա համաձայն է գիտությամբ զբաղվել, գործուղում են Գիտությունների ակադեմիա և առաջինը հանդիպում է ակադեմիայի փոխնախագահ Հրաչյա Բունիաթյանի հետ, ով էլ առաջարկում է աշխատել բիոքիմիայի ինստիտուտում նախ որպես ավագ լաբորանտ, ավագ գիտաշխատող, այնուհետև գիտական խմբի ղեկավար, իսկ 1968 թվականին մեծ հաջողությամբ պաշտպանում է բավական բարդ թեմայով «Գամմա-ամինայուղային թթվի ազդեցությունն ամինաթթուների և ածխաջրերի նյութափոխանակության որոշ պարագաների վրա», թեկնածուական ատենախոսությունը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ.Բունյաթյանի ղեկավարությամբ:
- Շատ էի սիրում իմ աշխատանքը, սակայն քիմիական նյութերից ինձ մոտ ալերգիա էր առաջանում և ստիպված թողեցի ինձ համար շատ հարազատ դարձած կոլեկտիվը, 20 տարի աշխատելուց հետո:
Իմանալով, որ բժիշկների կատարելագործման ինստիտուտում/այն ժամանակավա լրիվ անունը/ ավագ գիտաշխատողի թափուր հաստիք կա, դիմեցի այն ժամանակվա ռեկտոր Սուրեն Ավդալբեկյանին և նա ընդունեց ինձ, առավել ևս իմանալով որ ավարտել եմ բժշկականը, ռուսական բաժինը, այն ժամանակ ինստիտուտը միութենական էր և ռուսերենի իմացությունը կարևոր էր, ինձ ընդունեց:
Էլենորա Ալեքսանդրովնա կրկին գիտության ոլորում է, սակայն արդեն որպես կազմակերպիչ, նա գիտության կազմակերպչական բաժնի վարիչն է, ինչպես նաև հասարակական հիմունքներով կատարում է գիտական քարտուղարի պարտականությունները: Հիանալի տիրապետելով գիտական կոչում ստանալու համար փաստաթղթերի հավաքագրման ամբողջ գործընթացին` նա 25 տարիների ընթացքում սիրով և մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ հարյուրավոր երիտասարդների է օգնել պաշտպանելու թեկնածուական թեզերը, տասնյակ դոկտորների է աջակցել նախապատրաստական աշխատանքներում: Նրա բոլոր ասպիրանտներն ու հայցվորները այսօր էլ, ովքեր հանրապետության ճանաչված մասնագետներ են, որտեղ էլ որ հանդիպեն իրենց անմոռանալի Էլյա Ալեքսանդրովնային սիրով և ջերմությամբ են ընդունում նրան:
- Սիրում եմ մարդկանց, սիրում եմ լինել մարդկանց շրջապատում, խուսափում եմ մենակությունից: Երբեք չեմ հրաժարվում ներկա լինել տարբեր միջոցառումներին` լինի դա հունական համայնքի կողմից կազմակերպված, թե իմ ընկերների: Սիրում եմ երաժշտություն, թատրոն: Ես ունեմ Հունաստանում բնակության իրավունք, միշտ էլ մեզ ասում էին մնացեք Հունաստանում, բայց մենք` և´ մայրիկս, և´ ես վերադառնում էինք Հայաստան: Մայրս շատ շնորհակալ էր հայերից իրենց ջերմ վերաբերմունքի համար և միշտ ասում էր, որ ինքը ապրում է իր երկրորդ Հայրենիքում: Մենք երբեք Հայաստանում չենք զգացել մեզ որպես ազգային փոքրամասնություն: Վերջիվերջո Հայաստան նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է:
18.04.2013 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ