Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ԱԼԻՆԱ ՔՈՒՇԿՅԱՆ. Բուժքույրը պետք է լինի համակարգող, խնամող, կրթող և բուժող

ԱԼԻՆԱ  ՔՈՒՇԿՅԱՆ. Բուժքույրը պետք է լինի համակարգող, խնամող, կրթող և բուժող

Մեր հյուրն է ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն, ԵՊԲՀ Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ բ.գ.դ. Ալինա Մաքսիմի Քուշկյանը:


–    Տիկին Քուշկյան, ինչպիսի՞ն է բուժքույրական ծառայության իրավիճակը Հայաստանում, ի՞նչ խնդիրներ կան:


–    Ի պատիվ հայ բուժքույրերի, պետք է ասել, որ ընդհանուր ծառայության մակարդակը վատ չէ: Սակայն սա ցուցանիշ չէ մեզ համար, դեռևս արտասահմանյան չափանիշների հետ համեմատվել մենք չենք կարող: Դրա համար մի քանի պատճառներ կան: Այս մասով թերի են իրավական, օրենսդրական դաշտերը, աշխատանքային պայմանները, կրթական մակարդակը: Եթե ուզում ենք ծառայությունները հասցնել բարձր որակի, առաջին հերթին պետք է մտածենք բարձր, որակյալ կրթություն ապահովելու մասին: Եթե ուզում ենք քայլել ամբողջ աշխարհի հետ հավասար քայլերով, ապա այս բնագավառում ևս պետք է կիրառվեն եվրոպական չափորոշիչները: Բուժքույրը պետք է կարողանա տարբեր իրավիճակներում շատ արագ կողմորոշվել և կատարել այս կամ այն գործողությունը: Դրա համար ուսումնական գործընթացը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի բուժքույրերը կարողանան ձեռք բերել անհրաժեշտ ունակություներ պրակտիկ աշխատանքներ կատարելու համար: Սակայն նման գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ են գործնական չափորոշիչներ, որոնք մեզ մոտ դեռևս գոյություն չունեն: Արդյունքում`հնարավոր չէ ճիշտ գնահատական տալ բուժքրոջ կատարած ծառայությանը:


–    Ամբողջ աշխարհում բուժքույրական ծառայության ներկայիս վիճակը ի՞նչ մակարդակի վրա է:


–    Տարիներ շարունակ բուժքույրությունը դիտվել է որպես երկրորդական մասնագիտություն: Այսօր վստահաբար պետք է ասել, որ աշխարհում վերանայվել է այս մոտեցումը, և բուժքույրությունն այսօր շատ կարևոր մասնագիտություն է համարվում ամբողջ աշխարհում: Հուսով եմ մեր երկրում էլ կընդունի բուժքույրական գործի կարևորության փաստը։ Այն մտածելակերպը, որ բուժքույրը միայն ենթակա է, պետք է փոխվի մեր երկրում:


–    Ի՞նչ է արվում եվրոպական չափանիշներին հասնելու համար: 


–    Դրա համար նախևառաջ պետք է, որ մեր չափորոշիչները ևս համապատասխան լինեն եվրոպականին: Առաջին հերթին բուժքույրերին պետք է ապահովենք գիտելինքերի անհրաժեշտ ծավալով, պրակտիկայի հնարավորություն տանք, խթանենք բուժքույրական գործի ունակությունների զարգացմանը թե՛ քոլեջներում, թե՛ հետագայում նաև հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և լաբորատորիաներում: Մեզ մոտ` Հայաստանում, բուժքույրը չի ստանում բարձրագույն կրթություն, չի կարողանում ապահովել իր մասնագիտական շարունակական զարգացումը,  ինչը ոլորտի առաջնային խնդիրներից է: Մենք չենք կարող և իրավունք չունենք ետ մնալ այս  ոլորտում արդի զարգացումներից, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում:


–    Իսկ ի՞նչ փոփոխություն է սպասվում ոլորտում առաջիկայում:


–    Կարծում եմ շուտով կընդունվի առողջապահության վերաբերյալ օրենքը, որի մեջ կներառվեն միջին բուժծառայության մասին կետեր, ըստ որոնց կվերանայվեն բուժքույրերի կրթական գործընթացի և նրանց աշխատանքային պայմանները:


–    Աշխատանքային ի՞նչ պայմանների մասին է խոսքը:


–    Բուժքույրերն աշխատում են գերծանրաբեռնված: Պետք է վերանայվեն նրանց աշխատանքային ժամերը: Երբ բուժքույրը երկարատև հերթապահում է,  բնականաբար, հոգնում է, առաջանում է օրգանիզմի հյուծվածություն: Եթե աշխատանքի առաջին ժամերին բուժքույրը շատ զգոն է, կատարում է որակյալ աշխատանք, ապա հերթապահության վերջին ժամերին կորցնում է որակ ապահովող աշխատունակությունը, արդյունքում տուժում է և´ հիվանդը, և´ բուժքույրը: Այս խնդրի շուրջ բազմաթիվ հետազոտություններ են կատարվել, ինչի արդյունքում արտասահմանյան մի շարք երկրներում վերանայվել են բուժքույրերի աշխատանքային պայմանները:


–    Սեպտեմբերի 18-20-ը Հայաստանի II միջազգային բուժքույրական համագումարն է, սա նշանակո՞ւմ է, որ այն շարունակական բնույթ կկրի:


–    Հաշվի առնելով, որ սա արդեն երկրորդ համագումարն է, պետք  է ասել, որ արդեն շարունակական բնույթ ունի:  Եթե նախորդ համագումարի հետ համեմատենք գրանցված մասնակիցների թիվը, կտեսնենք, որ հետաքրքրությունը է´լ ավելի է մեծացել, մասնակիցները կրկնապատկվել են: Սա եզակի հնարավորություն է Հայաստանի բուժքույրերի և հատկապես հեռավոր տարածաշրջաներում, նաև Արցախում աշխատող բուժքույրերի համար: Այս համագումարը նոր մոտեցում է  բուժքույրական գործում:


–    Ինչի՞ն էր նվիրված 1-ին համագումարը, և ի՞նչ նպատակներ էր հետապնդում, ի՞նչ արձագանքներ ու ձեռքբերումներ եղան:


–    Մեր նպատակն էր համախմբել Հայաստանի և տարբեր երկրներից ժամանած  բուժքույրերին և ներգրավել գլոբալ բուժքույրության հանրության մեջ: Համագումարը փորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռում բուժքույրերին: Առաջին համագումարին մասնակցեցին տարբեր միջազգային բուժքույրական ասոցիացիաների նախագահներ, ովքեր պատմեցին, թե ինչպես և ինչ ճանապարհով է իրենց երկրում տեղի ունեցել ոլորտի զարգացումը և այլն: Մեր կողմից նույնպես ներկայացվեց ոլորտում ձեռքբերումներն ու փորձը: Համագումարի վերջում ստորագրեցինք փաստաթուղթ` ներկայացնելու կառավարությանը, որով առաջարկվում էր բարձրացնել բուժքույրական կրթությունը մինչև բակալավրի աստիճան: Մեր բուժքույրերին կարողացանք ապացուցել, որ իրենք նույնպես կարող են խորանալ իրենց մասնագիտության մեջ, հասնել գիտական  աստիճանների, լինել առաջնորդներ, կատարել հետազոտական աշխատանք:


–    Ո՞րն է II համագումարի նպատակը, մանրամասնեք, խնդրեմ, համագումարի առջև դրված խնդիրների մասին:


–    Եթե առաջին համագումարում շեշտը դրված էր բուժքույր-առաջնորդների վրա, ապա այս անգամ ուշադրության կենտրոնում կլինի գործնական հմտությունների զարգացման հարցը: Կխոսվի նորագույն նվաճումների, ոլորտում տեղի ունեցած հսկայական փոփոխությունների մասին:


–    Ի՞նչ կտա բուժքրոջն այս համագումարը:


–    Պետք է փորձենք բարձրացնել բուժքույրության մակարդակը, ինչը բնականաբար կախված է գիտելիքներից և պրակտիկ փորձից:  Այսպիսի համագումարները հնարավորություն են տալիս խորը գիտելիքներ ստանալ ոլորտի վերաբերյալ, բարձրացնել բուժքրոջ գիտական մակարդակը, իրազեկ լինել արտասահմանյան երկրների փորձին: Մեզ համար շատ կարևոր է փորձի փոխանակումը, նորագույն չափորոշիչների ներմուծումը մեր աշխատելաոճի մեջ, որ, ի վերջո, բուժքույրն էլ կարող է պրոֆեսորի կոչում ստանալ։


Բուժքույրը պետք է հասնի այն մակարդակին, որ ո´չ միայն կատարող լինի, այլև կանխարգելող, խնամք ապահովող, կրթող և բուժող:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Lianna

11.10.2013

Tikin Qushqyan es voxjunum em Dzes ev dzer xosq@ es dzer shrjanavartneric em Lianna petrosyan@

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ