Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է. հանդիպում սրտաբան Հովհաննես Կժդրյանի հետ

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է. հանդիպում սրտաբան Հովհաննես Կժդրյանի հետ

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման հարցերի շուրջ զրուցեցինք Երևանի Մխ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ասիստենտ, Համալսարանական կլինիկական № 1 հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանի հետ:

–   Յուրաքանչյուր տարի Սրտի համաշխարհային օրն ինչ-որ յուրահատուկ խորհուրդ է ունենում: Այս տարի այն ինչո՞վ է նշանավորվում:


–   Ամբողջ աշխարհում հիվանդությունները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի՝ վարակիչ և ոչ վարակիչ: Ոչ վարակիչների շարքում են սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղը, քրոնիկ շնչառական հիվանդությունները, դիաբետը և այլն… Ի՞նչն է անհանգստացնում: Պարզվում է, որ ոչ վարակիչ հիվանդությունների շարքում մահացության մեծ մասը հենց սիրտ-անոթային հիվանդություններից է՝ 48%, քաղցկեղից մահացությունը` 21%, քրոնիկ շնչառական հիվանդություններից` 12-13%: Տարվա մեջ սրտային հիվանդություններին նվիրված  մեկ օր ունենալը պարզապես խարհրդանշական է՝ ուղերձ հղելու հասարակության բոլոր շերտերին, տագնապ բարձրացնելու  խնդիրների վերաբերյալ: Գործընթացում շատ կարևոր է հասարակության բոլոր շերտերի ու խմբերի ներգրավվածությունը. դա միայն պետության, կառավարության գործը չէ, այլ յուրաքանչյուր ընտանիքի, դպրոցի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների…

 

Կառաջարկեի ավելին՝ տարվա բոլոր օրերը, շաբաթվա յուրաքանչյուր օրը հայտարարել սրտի առողջության օր:


Այս տարի շատ հետաքրքիր ձևաչափ է ընդունվել, որը կոչվում է «25 անգամ 25»:  Ի՞նչ է դա նշանակում. մինչև 2025 թվականը 25%-ով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններից մահացածությունը: Մշակված է ռազմավարական մեծ ծրագիր՝ հստակ մոտեցումներով, և շեշտը դրվում է կանխարգելիչ միջոցառումների վրա, այն է՝ առողջ կենսակերպ, որի մեջ մտնում են` առողջ սննդակարգ, ֆիզիկական ծանրաբեռնվածության մեծացում, ազատում ավելորդ քաշից, հրաժարում ծխախոտից, ալկոհոլի սահմանափակում… Ընդ որում. ռազմավարական պլանը մշակված է ըստ բնակչության խմբերի՝ հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները:


–   Ի՞նչ է ցույց տալիս Ձեր տարիների փորձը. հայ մարդը ինչպե՞ս է հետևում իր սրտի առողջությանը:


–   Պետք է անկեղծ ասեմ՝ անփույթ: Մեզանից յուրաքանչյուրը սկսում է սիրել իր սիրտը, երբ այն արդեն հիվանդ է: Իհարկե′, դա նաև առողջապահության կազմակերպիչների մասնագիտական խնդիրն է: Պետք է կարողանանք կրթել մեր բնակչությանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով:


–   Աշուն է՝ ամենավիտամինառատ սեզոնը, սրտի առողջությունն էլ հաճախ կապում են շատ միրգ ու բանջարեղեն օգտագործելու հետ: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս ամրացնել սիրտը սննդով:


–   Սրտի համար օգտակար է, այպես կոչված, միջերկրածովյան սննդակարգը: Ավելի կոնկրետ՝ սննդի մեջ կտրուկ սահմանափակել կենդանական ճարպերի, կերակրի աղի քանակը, բարձրացնել թարմ միրգ-բանջարեղենի տեսակարար կշիռը …


–   Հատկապես ի՞նչ միրգ-բանջարեղեն:


–   Որպես սրտաբան նախապատվությունը տալիս եմ, այսպես կոչված, կանաչ բանջարեղենին, որի մեջ շատ են «Բ» խմբի վիտամինները, իսկ դրանք նվազեցնում են արյան մեջ հոմոցիստեինի մակարդակը: Վերջինս արդեն վաղուց ճանաչված ռիսկ է սրտի իշեմիկ հիվանդության զարգացման համար: Նաև՝ ինչքան շատ թարմ մրգեր, այնքան լավ: Օգտակար են ձկնեղենն ու թռչնամիսը:


–   Մեր հայկական ծիրանի հաճախ նշվող օգտակար հատկություններից հատկապես շեշտվում է սրտի համար օգտակարությունը: Նույնն է ասվում նաև ծիրանաչրի համար: Կա՞ նման բան:


–   Այո, շատ օգտակար են թե´ ծիրանը, թե´ ծիրանաչիրը: Դրանց մեջ մեծ քանակությամբ կալիում է պարունակվում, նաև տարբեր օգտակար միկրոէլեմենտներ, որոնց նվազ քանակով պայմանավորված են շատ ախտաբանական գործընթացներ:


–   Այսքանը սննդի մասին, ի՞նչ կասեք սպորտով զբաղվելու վերաբերյալ, որպես սրտաբան: Ինձ երկու կարծիքն էլ հանդիպել է, որ սպորտով զբաղվելն օգտակար է սրտին, և՝ հակառակը… Ինչպե՞ս օգտագործել սպորտը՝ առողջ սիրտ ունենալու համար:


–   Առաջնային կանխարգելման համար միանշանակ օգտակար է ֆիզիկական ակտիվությունը: Ինչ վերաբերում է մասնագիտական սպորտին, որոշ դեպքերում այն կարող է խնդիրներ առաջացնել, դրա մասին ճիշտ կլինի ներկայացնի սպորտային բժշկության մասնագետ:


Անհրաժեշտ է բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը. սա միանշանակ է, պարտադիր: Շաբաթվա մեջ նվազագույնը հինգ օր և օրական ամենաքիչը կես ժամ պետք է քայլել միջին տեմպով: Խրախուսվում են այնպիսի մարզաձևեր, ինչպիսին են լողը, հեծանվասպորտը:


–   Ինձ հանդիպել է տեղեկատվություն, որ «սրտի համար նախատեսված» երաժշտություն կա, այսինքն՝ երաժշտություն, որը նպաստում է սրտի լավ աշխատանքին: Լիրիկա՞ է…


–   Դասական երաժշտությունն է, կարծում եմ: Լսեք. այն ներդաշնակ է սրտի հետ (ժպտում է-խմբ.): Բայց հիմա արժեհամարկարգն այնքան է փոխվել…


–   Նաև քնելու ռեժիմն է շատ փոխվել նախկինի համեմատությամբ: Նախկինում այսքան ուշ չէին քնում մարդիկ. սրտի վրա ինչպե՞ս է անդրադառնում:


–   Իհարկե, վատ են անդրադառնում քնի խանգարումները: Այն, որ առողջ քունն անհրաժեշտ է, չի կարող լինել երկրորդ կարծիք: Օրական 6-8 ժամն է նորմալ, բայց ես ինքս այդքան չեմ քնում, իմ օրինակն այնքան էլ լավը չէ (ծիծաղում է-խմբ.):


–   Ուրեմն խոսենք այս մասին. հատկապես ինչո՞վ շատ լավ օրինակ կարող եք լինել… Ձեր հանգստությամբ: Սի՞րտն եք պահպանում:


–   Այնքան ուրախ եմ, որ այդպիսի տպավորություն թողեցի. իրականում հանգիստ եմ միայն աշխատանքի ժամանակ: Կենցաղում բոլորովին այլ եմ: Սիրում եմ իմ աշխատանքը, շփումը պացիենտներիս, նրանց հարազատների հետ: Ինչ վերաբերում է սիրտը պահպանելուն, այո, պահպանեք այն սթրեսներից, դեպրեսիաներից:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ