Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Անեսթեզիոլոգիան ձանձրույթի ժամեր է և սարսափի վայրկյաններ»: Մեր զրուցակիցն է Անատոլի Գնունին

«Անեսթեզիոլոգիան ձանձրույթի ժամեր է և սարսափի վայրկյաններ»:  Մեր զրուցակիցն է Անատոլի Գնունին

1846 թվականի հոկտեմբերի 16-ին ատամնաբույժ Թոմաս Մորտոնն առաջին անգամ՝ եթերի ազդեցությամբ, անզգայացման ճանապարհով վիրահատություն կատարեց: Հենց այդ օրն էլ պատմության մեջ մնաց որպես Անեսթեզիայի համաշխարհային օր:


Անեսթեզիայի և անեսթեզիոլոգների մերօրյա խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայությունների ղեկավար Անատոլի Գնունու հետ:


–   Պարոն Գնունի, ի՞նչ ձեռքբերումներ ունի Հայաստանը բժշկության այս ոլորտում:


–   Նվաճումները սկսվում են 1990-ականներից. դա այն ժամանակահատվածն է, երբ մենք՝ երիտասարդ բժիշկներս, սկսեցինք հաճախ լինել արտասահմանում, անցանք վերապատրաստումներ, բերեցինք որակյալ տեխնիկա: Դա նաև երկրաշարժից և պատերազմից հետո ընկած շրջանն էր, երբ կար սփյուռքի օգնությունը, ինչը թույլ տվեց շատ բան վերափոխել: Շատ կուզեի, որ այդ գործընթացի մասին խոսելիս հիշատակեինք մեր շատ հարգարժան պրոֆեսոր Գագիկ Մխոյանի վաստակը, ով այն ժամանակ, լինելով անզգայացման և վերակենդանացման ծառայության ղեկավարն ու Հայաստանի գլխավոր մասնագետը, կարողացավ մեծ հեղաշրջում կատարել մեր ոլորտում: Արդյունքում՝ այսօր աշխատում ենք միջազգային չափանիշներին համապատասխան: Իսկ գլխավոր նվաճումն այն էր, որ բոլոր անեսթեզիոլոգները իրար հետ սկսեցին «մեկ լեզվով» խոսել՝ խնդիրներին լուծումներ տալու ճանապարհին:


–   Վերջին հինգ-տասը տարվա կտրվածքով զգո՞ւմ եք նոր տեղաշարժեր:


–   Այո, իհարկե՛: Նախևառաջ մարդկանց ընկալումն է շատ փոխվել, վերաբերմունքը դեպի բժշկությունը: Բժշկական հաստատությունների ղեկավարները ներդրումներ կատարեցին, նոր դեղորայք, սարքավորումներ ձեռք բերեցին և այդ գործընթացը շարունակվում է: Այսօր Հայաստան է ներկրվում ժամանակակից դեղորայք՝ հինն ու էժանագինն աստիճանաբար դուրս բերելով կիրառությունից:


–   Անեսթեզիայի համաշխարհային օրը բավական հին պատմություն ունեցող տոն է. ինչպե՞ս է սովորաբար նշվում:


–   Սկսած 1990-ականներից նշում ենք, սկզբում նեղ շրջանակով՝ մեր բաժանմունքով: Հետո կամաց-կամաց շրջանակներն ընդլայնվեցին: Այսօր Հայաստանի անեսթեզիոլոգները տոնը նշում են՝ իրար զանգահարելով, շնորհավորելով… Սակայն, տոնական լինելուց բացի նաև պատասխանատու օր է այնքանով, որքանով մեզանից յուրաքանչյուրը վերագնահատում է ընտրած մասնագիտությունը՝ ինչպե՞ս է աշխատել, ինչի՞ է հասել: Մի շատ դիպուկ ասացվածք կա՝ «Անեսթեզիոլոգիան ձանձրույթի ժամեր է և... սարսափի վայրկյաններ»: Իսկապես, այդպիսին է մեր աշխատանքը. հնարավոր է՝ ժամեր շարունակ ամեն ինչ կարգին ու հանգիստ լինի, բայց լինեն պահեր, երբ հիվանդի կյանքի համար պայքարի պահերը վերածվեն սարսափի վայրկյանների: Անեսթեզիոլոգը նման պահերին մեծ սթրեսի է ենթարկվում:

 

Անատոլի Գնունին Նաիրի բժշկական կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի բժիշկների հետ

Անատոլի Գնունին

Նաիրի բժշկական կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի բժիշկների հետ

 

 

–   Շատերին կհետաքրքրի, թե Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգն ինչպես է ընտրել այս ոլորտը:


–   Բժշկությունը ես ընտրեցի, կարելի է ասել, դեռ մանկուց և այն ժամանակից ի վեր կամաց-կամաց մոտենում էի նրան: Սիրում էի կենսաբանությունը, անատոմիան, տարբեր փորձեր էի կատարում… Բժշկական համալսարան ընդունվելու առաջին փորձերս Հայաստանում և Ուկրաինայում անհաջողության մատնվեցին, ծառայեցի խորհրդային բանակում, վերադառնալուց հետո ընդունվեցի զրո կուրս, մեկ տարի անց՝ առաջին կուրս: Մի խոսքով՝ «փառահեղ» ճանապարհ եմ անցել. մինչ ընդունվելը հասցրել եմ նաև բանվոր աշխատել (այն ժամանակ ստաժը մեծ դեր ուներ): Ի՞նչը դրդեց՝ դառնալու ռեանիմատոլոգ... Ցավոք, ընկերոջս կնոջ մահը: Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի դիմաց երդվեցի՝ պետք է վերակենդանացման բժիշկ դառնամ: Երկրաշարժին հաջորդած շրջանում՝ աշխատելով որպես բուժակ, նորից կանգ առա նույն ընտրության վրա: Երրորդ՝ վերջին դերն իմ որոշման մեջ, պրոֆեսոր Մխոյանինն էր, ով աշխատանքային պրակտիկայի ժամանակ իր հսկողությամբ թույլ էր տալիս որոշակի գործողություններ կատարել, իսկ դա շատ կարևոր է ուսանողի համար. չէ՞ որ  մասնագիտությունը դառնում է ավելի սիրելի, երբ  զբաղվում են քեզնով ու գնահատում ամեն փոքրիկ հաջողությունդ:


–   Անեսթեզիայում որակի ապահովման համար ավելի մեծ դեր է վերագրվում բժշկի՞ն, սարքավորմա՞նը, թե՞ դեղորայքին:


–   Բոլորը՝ միասին վերցրած: Չնայած… եղել են ժամանակներ, երբ դեղորայք չի եղել և սարքավորումների պակաս է եղել, հատկապես պատերազմների ժամանակ՝ մարտի դաշտում: Խաղաղ ժամանակներում էլ՝ լինում են իրավիճակներ, երբ ձեռքիդ տակ եղած շատ քիչ միջոցներով, ուղեղդ աշխատեցնելով, պետք է գտնես հնարքներ, որպեսզի հիվանդին օգնես: Բժշկի «հոտառությունն» ու հմտությունները շատ կարևոր են:


–   Տարածված կարծիք կա, որ անզգայացումը հետագայում հետևանքներ է ունենում առողջության, մասնավորապես, հիշողության վրա: Որպես գլխավոր մասնագետ, ինչպե՞ս կմեկնաբանեք:


–   Ժամանակակից դեղորայքը չի կարող ազդել հիշողության և, ահասարակ, օրգանիզմի վրա: Անզգայացնող միջոցները դեղորայք են, որոնք օրգանիզմից դուրս են գալիս շատ արագ՝ գրեթե ոչ մի ազդեցություն չթողնելով, իհարկե, խոսքն այն դեղորայքի մասին չէ, որոնք այս կամ այն պատճառներով օգտագործվում են, սակայն ցանկալի տարբերակներ չեն և կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ:


–   Հայաստանում կիրառվող ամենաժամանակակից  անեսթեզիայի մեթոդները ...


–   Հայաստանում կան բոլոր այն մեթոդները, որոնք այսօր կիրառվում են աշխարհում, իսկ դրանք բավականին շատ են. թե՛ ընդհանուր անզգայացում, թե՛ էպիդուրալ, թե՛ սպինալ, թե՛ հյուսակային պաշարում… Արտասահմանից բժիշկներ են գալիս և զարմանում մեր անեսթեզիայի որակով՝ թե՛ դեղորայքային, թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ:


–   Անզգայացումից հետո գիտակցության գալով՝ վիրահատվածները սովորաբար առասպելական պատմություններ են պատմում, թե ինչ են տեսել այդ ընթացքում: Անեսթեզիայի մեջ գտնվելն իսկապե՞ս նման առեղծվածային վիճակ է:


–   Կա մի օրինաչափություն՝ ինչ տրամադրությամբ հիվանդը քնում է, նույն տրամադրությամբ էլ արթնանում է: Պետք է միշտ լավ տրամադրվել և լավը մտածել, որ ամեն ինչ արվում է լավագույն արդյունքի համար:


–   Կեսարյան հատումն ուղիղ առնչություն ունի անեսթեզիայի հետ: Արդյո՞ք անզգայացումը ոչ մի վտանգ չի ներկայացնում կնոջ և պտղի առողջությանը: Խորհուրդ տալի՞ս եք այդ եղանակով լույս աշխարհ բերել երեխային:


–   Առաջին հերթին, օգտվելով առիթից, խորհուրդ եմ տալիս կանանց՝ մեր ազգը շատացնել, ունենալ շատ երեխաներ, լա՛վ երեխաներ: Կեսարյան հատման մասին կարող եմ խոսել միայն անեսթեզիոլոգիայի հատվածով: Ամբողջ աշխարհում այսօր արդեն ընդունվում է, որ ընդհանուր անզգայացմամբ կատարվող կեսարյան հատումը շատ վտանգավոր է հղիի կյանքի համար: Առաջին վտանգն այն է, որ ստամոքսահյութը չի իջնում դեպի աղիք, կուտակվում է ստամոքսում, և ընդհանուր անզգայացման ժամանակ կարող է հայտնվել շնչուղիներում, որից մահացությունը բարձր տոկոս է կազմում: ...Եվ այսպիսի մի շարք բարդություններ: Այսօր արդեն հաջողությամբ կիրառվում է սպինալ ցավազրկումը:

–   Ի՞նչ մաղթանք ունեք անեսթեզիոլոգներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:


–   Կուզեի բոլորին շնորհավորել. լինենք անփորձանք, իրար հետ, միասին հաղթահարենք բոլոր խնդիրները, դժվարությունները:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ