Բժիշկներ
Բանալի բառերով «ամենափնտրված բժշկագիտական հոդված»-ի հեղինակ ԼԵՎՈՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին
«Նաիրի» բժշկական կենտրոնի Քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Լևոն Բադալյանի «Паллиативная химиотерапия рака: основные понятия и особенности» վերնագրով հոդվածը med-practic.com առողջապահական պորտալում 2013 թ. ընթացքում ամենից շատն է փնտրվել որոնման համակարգերով (այցելուների կողմից ընտրված բանալի բառերի միջոցով):
Մեդ-Պրակտիկ թիմն այցելեց բժշկին՝ հանձնելու ավանդական մրցանակը:
– Շնորհավորում ենք «Որոնման համակարգերով բանալի բառերով կայքում ամենափնտրված գիտաբժշկական հոդվածը» անվանակարգում հաղթող ճանաչվելու կապակցությամբ: Սպասելի՞ էր այս արդյունքը Ձեզ համար:
– Անսպասելի էր, քանի որ չգիտեի, որ նման մրցանակաբաշխություն կա, և որ իմ հոդվածը ներառված է: Լուրն ինձ շատ ոգևորեց: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մասնագետի համար կարևոր է ամբողջ երկրի մասշտաբով լինել առաջինն ինչ-որ անվանակարգում:
– Հիշո՞ւմ եք հոդվածը գրելու ընթացքը: Ինչո՞ւ հենց այս թեման:
– Այն իմ թեկնածուական աշխատանքի գլխավոր հոդվածներից է: Բավականին ծավալուն հոդված էր. գրվել է երկար ժամանակ՝ բավական շատ հետազոտություններ կատարելուն զուգահեռ: 2010 թվականին եմ գրել: Փաստորեն, արդեն 3-4 տարի անցել է:
– Մի կողմից՝ ուրախալի փաստ է, որ այդքան ընթերցվել է Ձեր հոդվածը, մյուս կողմից՝ տխրեցնող, որ քիմիոթերապիայի թեման է այդքան փնտրվել…
– Այո, ցավոք, ամբողջ աշխարհում գրանցվում է քաղցկեղով հիվանդացության թվի բարձրացում: Մեծանում է դրան առնչվող հարցերով թե՛ մասնագետների, թե՛ պացիենտների հետաքրքրվածությունը: Քաղցկեղն այն ախտորոշումն է, որի դեպքում չես կարող կուրորեն վստահել բժշկին. հիվանդները սկսում են լրացուցիչ տեղեկատվություն փնտրել համացանցում: Դա է գլխավոր պատասխանն այն հարցի, թե ինչու է այդքան շատ փնտրվել հոդվածը: Բացի այդ, պալիատիվ քիմիոթերապիան ժամանակակից տերմին է և համացանցում բավական քիչ են նրա մասին նյութերը, համենայն դեպս՝ ռուսալեզու գրականության մեջ: Իմ ատենախոսության թեման ընտրելիս հատուկ ուշադրություն է դարձվել արդիականության հարցին. այս թեմային նվիրված մեծ ու լուրջ հետազոտություն չկար: Քանի դեռ ոլորտում տպագրված աշխատանքները շատ չեն, կարծում եմ՝ այս հոդվածը դեռ կունենա պահանջարկ, կմնա բարձր հորիզոնականներում:
– Հոդվածը ռուսերեն է: Հնարավո՞ր է՝ այս մրցանակը, որը վկայում է նրա բարձր պահանջարկի մասին, առիթ դառնա, որ թարգմանեք հայերեն և այլ լեզուներով:
– Մինչ այս չէի մտածել, հիմա արդեն կարծում եմ՝ արժի… Հատկապես անգլերեն:
– Տարիներ են անցել այն գրելու օրից: Եթե հիմա վերանայեիք, ի՞նչ փոփոխություններ կանեիք:
– Երեք-չորս տարի է անցել, և թե՛ պրակտիկ, թե՛ գիտական աշխատանքի ընթացքում նոր բաներ եմ հասկացել. փոփոխություններ կանեի, իհարկե: Քանի որ մտադրված եմ առաջիկայում սկսել դոկտորական ատենախոսության աշխատանքները, կարծում եմ՝ նորություններ կգրվեն նաև այս թեմայով:
– Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի զարգացածությունը Հայաստանում:
– Փորձեմ համառոտ ասել: Եթե խոսենք առհասարակ քիմիոթերապիայի վերաբերյալ, ապա Հայաստանում եվրոպական բարձրակարգ քիմիոթերապիան նոր է զարգանում: Շատ նորություններ են սկսել կիրառվել վերջին յոթ-ութ տարիների ընթացքում: Այսօր այն շատ արագ զարգացող ոլորտ է, որում մեծ դեր ունեն երիտասարդ մասնագետները:
Մեր զրույցին ներկա էր նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի Քիմիոթերապիայի բաժանմունքի հիմնադիր, Ֆրանսիայում բնակվող հայազգի բժիշկ Գևորգ Աբգարյանը:
– Պարոն Աբգարյան, Ձեր սանը մրցանակի է արժանացել շատ արդիական թեմայով հոդվածի շնորհիվ: Մեզ հետաքրքիր է Ձեր կարծիքը նրա մասին:
– Ես Լևոնին ընտրեցի, քանի որ նա լավագույնն էր ինձ առաջարկված թեկնածուներից: Ես տեսա, թե ինչքան գիտելիք ունի նա՝ չնայած իր երիտասարդ տարիքին: Բժիշկ Լևոն Բադալյանը նաև սկսեց շատ լավ կառավարել այս բաժանմունքը: Ես նրա պես շատ կարդացող հայ չեմ տեսել. նա սովորում է ամեն րոպե:
– Ինչպե՞ս ստեղծվեց այս բաժանմունքը, որը ղեկավարում է բժիշկ Լևոն Բադալյանը:
– Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ եմ, ուռուցքաբանությամբ պատահաբար սկսեցի հետաքրքրվել: Կինս մահացավ քաղցկեղից: Իր վերջին ցանկությունն էր, որ Հայատանում բացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան քիմիոթերապիայի կենտրոն: Այս միտքն ինձ հանգիստ չէր տալիս... Ինձ շատ էր հուզում նաև այն, որ բազմաթիվ հիվանդներ Հայաստանից հասնում էին Փարիզ՝ բուժվելու, և դա անում էին բավականին մեծ դժվարություններ կրելով: Բացեցինք: Մեր նորաբաց կենտրոնը մշտապես կապ ունի Ֆրանսիայի իմ հիվանդանոցի հետ, որը շատ մեծ ուռուցքաբանության կենտրոն է Փարիզի արվարձանում: Նման համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում օգնել մեր ազգակիցներին սեփական հողում՝ ինչ-որ չափով թեթևացնելով առանց այն էլ ծանր հոգսերը:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն