Բժիշկներ
Աչքի խնդիրներն այժմ լուծելի են՝ 100% արդյունավետությամբ. ԱՐՏԱՇԵՍ ԶԻԼՖՅԱՆ
Մեր զրուցակիցն է Շենգավիթ բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արտաշես Զիլֆյանը:
– Պարոն Զիլֆյան, ներակայցրեք, խնդրե՛մ, ակնաբուժական ծառայության գործունեությունը, ինչո՞վ է այն առանձնանում:
– Շենգավիթ բժշկական կենտրոնի ակնաբուժության ծառայությունը մասնագետների որակավորման, ժամանակակից տեխնիկայի հագեցածության, ախտորոշման և բուժման կազմակերպման բարձր մակարդակի տեսանկյունից Հայաստանում առաջատարների շարքում է:
Բաժանմունքի հաջողության առաջին գրավականը լավագույն մասնագետների կողմից աշխատանքային փորձի և գիտելիքների ներդրումն է, ովքեր պարբերաբար՝ տարվա մեջ 2-3 անգամ, վերապատրաստվում են արտերկրներում, նոր գիտելիքներ ձեռք բերում և կիրառում բաժանմունքում հիվանդների բուժման գործընթացում:
2-րդ կարևոր առանձնահատկությունը. մաքսիմալ տեղեկացվածության արդյունքում բաժանմունքի ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունն է, որի արդյունքում կիրառվում են միայն բարձրորակ սարքավորումներ, ինչն օգնում է ավելի նվազ միջամտությունների հաշվին լուծել պացիենտի խնդիրները: Այսպես. օրինակ՝ ներկայումս մենք աշխատում ենք աշխարհում ամենաբարձրորակ լազերների ցուցակում հայտնված Էքսիմեր լազեր սարքավորման օգնությամբ: Այս տարբերակով կատարվող լազերային կորեկցիայի առանձնահատկությունն է` արագ, բարձրորակ, առանց բարդությունների, 99% արդյունավետություն: Ցուցումներն են՝ կարճատեսություն, հեռատեսույթուն և աստիգմաիզմ: Այսինքն` յուրաքանչյուր մարդու, ում օգնում է ակնոցը կամ կոնտակտային լինզան, կարող է հրաժարվել դրանցից` վերջնականապես բուժվելով: Հատուկ տորիկ ոսպնյակների միջոցով աչքերի աստիգմատիզմն ուղղելու եղանակը հանրապետությունում կատարվում է միայն մեզ մոտ:
Բաժանմունքում գործում են ակնաբուժության բոլոր անհրաժեշտ ուղղությունները:
– Նշեցիք, որ բաժանմունքը տեխնիկապես հագեցած է, ի՞նչ նոր տեխնիկական ձեռքբերումներ ունեք:
– Մենք Super Lazik մեթոդի կիրառման պիոներներն ենք՝ առաջինը հանրապետությունում սկսեցինք կիրառել այս մեթոդը: Դա լազերային սարք է, որն անհատական մոտեցմամբ է վիրահատում և թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել: Կան 2 տեսակի լազերներ` անհատականացված և ընդհանուր: Ընդհանուր լազերները ազդեցության նույն մեխանիզմն ունեն բոլոր կարճատեսների համար, իսկ անհատականացված լազերները յուրաքանչյուր դեպքում յուրովի մոտեցմամբ են աշխատում: Ընդհանուր լազերի դեպքում բարդությունների ռիսկը բավականին մեծ է:
Այսօր մենք ձեռք ենք բերել 2-րդ լազերը, որը շատ լայն տարածում է գտել արտասահմանյան առաջատար կլինիկաներում, սակայն Հայաստանում դեռևս չկար: Առաջին անգամ այս սարքը Հայաստանում կկիրառվի մեր բաժանմունքում: Սա բավականին թանկարժեք սարք է, երաշխավորվում է լավ արդյունք: Խոսքը Femto Lasik սարքի մասին է:
– Ինչպե՞ս է աշխատում Ֆեմտո վայրկյանային լազերը` ի տարբերություն նախորդի:
– Աչքն ունի պաշտպանիչ շերտ, որի վրայից լազերային վիրահատություն կատարել հնարավոր չէ: Մենք ունենք հատուկ գործիք` միկրոկերատոն, որը հնարավորություն է տալիս եղջերաթաղանթի վրա շատ բարակ կտրվածք կատարել: Կտրված եղջերաթաղանթը բարձրացնում ենք, կատարում վիրահատություն ու նորից հետ տեղադրում: Սակայն Super Lazik-ով կատարվող լազերային կորեկցիայի ժամանակ հնարավոր է դանակով աշխատելիս պատահաբար դիպչել աչքին, վարակի հավանական պատճառ լինել, կամ դանակի հետ խնդիրներ ունենալ… Ահա այս բոլոր անհարմարությունները, որոնք միասին վերցրած չնայած ընդամենը 1% են կազմում, սակայն սա նույնպես չի կարելի անտեսել: Մեր նոր ձեռքբերումը՝ Femto Lasik սարքը, թույլ է տալիս խուսափել անգամ 1% հավանական բարդություններից, քանի որ այստեղ ոչ թե կտրող դանակն է գործում, այլ լազերը, ոչ թե կտրում է թաղանթը, այլ շերտազատում է հյուսվածքը: Այնքան բարակ է այդ շերտը, որ որևիցե խնդիր չի կարող առաջացնել:
– Իսկ այս դեպքում ի՞նչ բարդություններ կարող են լինել: Որո՞նք են ռիսկերը:
– Ռիսկեր չկան:
– Կարելի է ասել` այն կատարյա՞լ սարք է:
– Այո, բարդություններ չի առաջացնում առհասարակ: Ֆեմտո վայրկայանային լազերը անթերի վիրահատություններ է իրականացնում:
– Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական գործընթացը:
– Եթե կրկին համեմատենք Super Lazik-ի հետ, ապա տարբերությունը շատ մեծ է: Առաջինի դեպքում հիվանդը վիրահատությունից հետո պետք է մեկ օր տանը մնա, երկրորդ օրը միայն այցելի բժշկին և որոշվի, թե երբ կարող է անցնել կյանքի սովորական ռիթմին: Նոր տեխնիկան ազատում է այս խնդրից. հիվանդը կարող է վերադառնալ իր աշխատանքային առօրյային վիրահատությունից ընդամենը 2 ժամ անց:
– Ամփոփելով մեր համեմատական վերլուծությունը, կարո՞ղ եք կետ առ կետ նշել, թե ի՞նչ հնարավորություն է տալիս Femto Lazikը:
– Ի տարբերություն Super Lazik-ի, Femto Lasik-ը կիրառվում է բոլոր աչքերի վրա: Super Lazik-ով չեն վիրահատում այն աչքը, որի թաղանթը բարակ է ի սկզբանե: Այսինքն` այս սարքի շնորհիվ մենք կկարողանանք օգտակար լինել ավելի մեծ թվով հիվանդների: 2-րդ կարևոր առավելությունը հետվիրահատական գործընթացի պարզությունն է և կարճ տևողությունը: Մյուս առավելությունը բարդությունների բացառումն է:
– Ի՞նչ խորհուրդ կամ կոչ ունեք մեր ընթերցողներին:
– Բոլոր հիվանդները, ովքեր ունեն աչքի խնդիր, դիմեն ակնաբուժին՝ ժամանակի՛ն: Այսօր Հայաստանում կան բավականին բարձրորակ սարքավորումներ և լավ մասնագետներ, և հնարավոր է կազմակերպել բարձրորակ ու արդյունավետ բուժում:
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ` զանգահարելով +374 99 45 55 77 հեռախոսահամարին
"Շենգավիթ" ԲԿ
Տեսողության Լազերային Կորեկցիայի Կենտրոն
http://eyelasercenter.org
http://mcshengavit.am
29.01.2014 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ