Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Աչքի կերատոպրոթեզավորումն Անդրկովկասում իրականացվում է միայն Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում

Աչքի կերատոպրոթեզավորումն Անդրկովկասում իրականացվում է միայն Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 2002թ. գործում է Բորբոքային հիվանդությունների բաժանմունքը` սկզբում որպես լաբորատորիա, իսկ 2005թ. սեպտեմբերից` առանձին բաժանմունք։

 

Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի եղեջրաթաղանթի և բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ-վիրաբույժ Անի Համբարձումյանը մեզ հետ զրույցում ներկայացրեք բաժանմունքում իրականացվող ծառայությունները և գործող նորամուծությունները։ Անի Համբարձումյանը ղեկավարում է Հայաստանի աչքի բանկը, որը զբաղվում է աչքի հյուսվածքների` սկլերայի և եղջերաթաղանթի հայթհայթմամբ ու պահածոյացմամբ։ 

 

–   Ներկայացրեք, խնդրե՛մ, ներկայումս ինչ ծառայություններ է մատուցում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքը։

 

–   Բաժանմունքում հետազոտվում, վիրահատվում և բուժվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի, ցանցաթաղանթի զանազան բնույթի բորբոքումներով հիվանդներ։ Կատարվում են կատարակտայի և եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ, մսամոլի, խալազիոնի, եղջերաթաղանթի տատուաժի վիրահատություններ և այլն։

 

–   Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել բաժանմունքը վերջին տարիներին։ 

 

–   Բաժանմունքում ներդրվել են մի շարք ախտորոշիչ և թերապևտիկ մեթոդներ, ինպիսիք են եղջերաթաղանթի քերուկի հետազոտությունը և վերջինիս մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջերաթաղանթի տարբեր ախտահարումների ժամանակ։ Բաժանմունքում ներդրվել է նաև վիրուսային կերատիտների ժամանակ պոլիմերազային շղթայական ռեակցիաների մեթոդի կիրառումը, չոր աչքի ախտորոշման թեստերը և արցունքատար կետիկների իմպլանտների տեղադրումը։ Այժմ ունենք գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն` կատարելու ուվեիտով հիվանդների արյան գենետիկական թեստ, որը կնպաստի ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելուն: Ներկայումս մեզ մոտ դիսպանսեր հսկողության տակ գտնվում են մոտ 1800 ուվեիտով (աչքի խոռոչի բորբոքումներ) հիվանդներ։

 

Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի եղեջրաթաղանթի և բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ-վիրաբույժ Անի Համբարձումյան–   Վիրաբուժական ի՞նչ ծառայություններ է կատարում բաժանմունքը։

 

–   Ինչ վերաբերում է վիրաբուժությանը, այստեղ դեռևս 2006-ից՝ որպես նորամուծություն, Հայաստանում առաջին անգամ կատարվում է կերատոպրոթեզավորում բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով: Կատարվում են նաև լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիա, ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիա, խորը առաջային լամելյար կերատոպլաստիկա, որոնք զգալիորեն բարձրացնում են հիվանդների բուժման արդյունավետությունը։

 

–   Մի քանի խոսքով ներկայացրեք, խնդրե՛մ, այս վիրահատությունների էությունը։

 

–   Լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիան կատարվում է այրվածքների և արտաքին աչքի նորագոյածությունների ժամանակ։ Ամնիոտիկ մեմբրանի փոխպատվաստումը, որը ներդրվել է 2006թ., կիրառվում է բուժա-պլաստիկ նպատակներով։ Բորբոքային բաժանմումքում տարեկան կատարվում է 180-200 տարբեր ախտաբանությունների վիրահատություններ։ 

 

–   Ձեր թեկնածուական աշխատանքը ևս անդրադարձ է ամնիոտիկ մեմբրանի փոխպատվաստմանը։ Եթե խոսենք ընթերցողներին մատչելի լեզվով` ի՞նչ է ամնիոտիկ մեմբրանը և ե՞րբ է կիրառվում։

 

–   Ամնիոտիկ մեմբրանը թափանցիկ թաղանթ է, որն անցնում է համապատասխան մշակում և չորացվում սիլիկագելի վրա։ Այն ունի բազմաթիվ թերապևտիկ հատկություններ, որոնցից են՝ արտաքին աչքի քիմիական այրվածքների դեպքում կենսաբանական վիրակապի հատկությունը, հակամիկրոբային հատկությունը, խոցերի և էրոզիաների լավացման արագացումը, բորբոքային գործընթացի ճնշումը, կոպիտ սպիացման և ավելորդ անոթավորման կանխումը։ Ամնիոտիկ մեմբրանը լայն կիրառվում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են աչքի տարբեր բնույթի խոցերը, թափածակումը, եղջերենու և սկլերայի բարակեցումն ու հալեցումը, ինչպես նաև գոյացությունների հեռացումից հետո հուսվածքի պակասը լրացնելու համար պլաստիկ նյութ է ծառայում։  

 

Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի եղեջրաթաղանթի և բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ-վիրաբույժ Անի Համբարձումյան–   Դուք խոսեցիք նաև կերատոպրոթեզավորման մասին…

 

–   Անդրկովկասյան ամբողջ տարածաշրջանում կերատոպրոթեզավորում միայն այստեղ է կատարվում։ Կերատոպրոթեզն իրենից ներկայացնում է արհեստական եղջերաթաղանթ և ցուցված է այն դեպքերում, երբ մարդկային եղջերաթաղանթի փոխպատվաստումն արդյունավետ չէ, օրինակ, քիմիական այրվածքները, նախկինում եղջերենու տրանսպլանտատի բազմաթիվ օտարումները, աչքի սպիական հիվանդությունները։ Կերատոպրոթեզավորման մեր արդյունքները տպագրվել են ԱՄՆ-ի արաջատար ամսագրերից մեկում, ավելին, պարզվում է, որ Հայաստանն աշխարհում իր փորձով ղբաղեցնում է III տեղը։ Այս վիրահատությունը կատարվում է այն հիվանդներին, ովքեր տարիներ շարունակ կույր են եղել և կրկին տեսնելու հնարավորություն են ստանում։ 

 

Նորամուծություն է նաև բաժանմունքում կատարվող եղջերենու խորը առաջային լամելյար կերատոպլաստիկան (DALK)։ Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում պահպանել եղջերաթաղանթի չվնասված հատվածները (շերտերը)։ Հիմնականում կատարվում է առաջնային եղջերաթաղանթի մակերեսային ախտահարումների, սպիների ժամանակ։

 

Բաժանմունքում այժմ լայնորեն կիրառվում են իմունոսուպրեսանտներ ուվեիտների (ներակնային բորբոքումների) բուժման համար, որը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը։ Կուտակվել է զգալի փորձ այս դեղորայքը ստացող հիվանդների արյան հսկողության գործում։ 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ