Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Առողջ քնի վերջին նոտաները լավ կլինի, որ լինեն հաղթական». մեր զրուցակիցն է Պարունակ Զելվեյանը

«Առողջ քնի վերջին նոտաները լավ կլինի, որ լինեն հաղթական». մեր զրուցակիցն է Պարունակ Զելվեյանը

Քնի համաշխարհային օրն  առաջին անգամ անց է կացվել 2008 թ. մարտի 14-ին: Ամեն տարի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության  ծրագրի շրջանակներում իրականացվում են միջոցառումներ՝ նվիրված քնի և առողջության հարցերին։ 

 

Օրվա առիթով մեր զրուցակիցն է Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

 

–   Լինելով սրտաբան և Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, ինչու՞ եք կարևորել քնի կենտրոնի գոյությունը:

 

–   Քնի խանգարումներն այսօր լուրջ հիմնախնդիր են ո՛չ միայն իրենց բավականին բարձր տարածվածությամբ, այլ նաև այն պատճառով, որ դրանց զգալի մասը չի հայտնաբերվում և չի ախտորոշվում ու, բնականաբար, չի բուժվում, ինչն էլ պատճառ է կյանքի որակի զգալի վատթարացման, սրտանոթային հիվանդացության և մահացության զգալի բարձրացման։

 

Ինչու՞ եմ կարևորել քնի կենտրոնի գոյությունը. դեռևս Մոսկվայի Սրտաբանական կենտրոնում ուսումնառելու տարիներին, ի թիվս սրտանոթային այլ գիտական հիմնախնդիրների, 1993 թվականից զբաղվում եմ քնի շնչառական խանգարումների, մասնավորապես, զարկերակային գերճնշման հետ փոխկապակցվածության խնդիրներով։ Հայաստանում շատ երկար տարիներ այդ հիմնախնդիրը ո՛չ միայն լայն հասարակության, այլ նաև, որքան էլ տարօրինակ է, բժշկական հանրության ուշադրությունից, մեղմ ասած, չափազանց հեռու էր, այդ իսկ պատճառով անհրաժեշտ համարեցինք խնդրի բարձրաձայնումը: Այդ նպատակով Հայկական բժշկական ասոցիացիայի և Քնի եվրոպական ասոցիացիայի հետ համատեղ մի շարք միջոցառումներ իրականացվեցին։ Ի դեպ, առանց ավելորդ համեստության, անհրաժեշտ եմ համարում նշել, որ 2009թ. «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնում» ստեղծվեց Հայաստանում առաջին «Քնի խանգարումների ուսումնասիրման կենտրոնը», որը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որտեղ արտերկրում բազմիցս վերապատրաստված մասնագետների կողմից իրականացվում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ախտորոշիչ և բուժական լայնածավալ ու որակյալ միջոցառումներ։ 

 

–   Վերջին տարիներին ամենահաճախակի հանդիպող բժշկական խնդիրների 10-յակում են քնի հետ կապված խանգարումները. ինչո՞վ եք բացատրում խնդրի նման արդիականացումը: 

 

–   Հրատապության պատճառը քնի հետ կապված խնդիրների իրականում բարձր տարածվածությունն է, հասարակության շրջանում և, որքան էլ զարմանալի ու տարօրինակ է՝ նաև բժշկական հանրությունում, քնի խանգարումների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը: Արդյունքում շատ անձինք, ովքեր կարող էին բուժվել և ունենալ կյանքի բարձր որակ, կանխարգելել մի շարք, այդ թվում՝ մահաբեր սրտանոթային բարդություններ, դեռևս ախտորոշված չեն, տեղյակ չեն իրենց մոտ առկա առողջական լրջագույն խնդրի վերաբերյալ, ուստի և համապատասխան արդյունավետ բուժում չեն ստանում։

 

«Կանխարգելիչ սրտաբանության կենտրոն»` «Քնի խանգարումների ուսումնասիրման կենտրոն» «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոն»` «Քնի խանգարումների ուսումնասիրման կենտրոն» Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյան

 

Շատ կարևոր եմ համարում նաև այն փաստը, որ հատկապես վերջին տասնամյակում քնի խանգարումները գտնվում են գիտական հետազոտությունների կիզակետում, ինչումն, իհարկե, անմասն չէ նաև «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի» «Քնի խանգարումների ուսումնասիրման կենտրոնը», որտեղ իրականցվող աշխատանքները՝ ի թիվս այլ գիտաժողովների, արժանվույնս ներկայացվում են Քնի բժշկության Համաշխարհային և եվրոպական ասոցիացիաների գիտաժողովներին։

 

–   Քնի հետ կապված խնդիրներից հատկապես որո՞նք հետազոտման կարիք ունեն: 

 

–   Ցանկացած խնդիր, ցանկացած գանգատ անհրաժեշտ է արժեվորել և համապատասխան մասնագետի հետ լուծման ուղիներ փնտրել։

 

–   Ինչպիսի՞ն է կանխարգելումը քնի խանգարումների դեպքում. ի՞նչ անել, եթե անքնության նշաններ են սկսում ի հայտ գալ:

 

–   Կանախարգելման ճանապարհը քնի հիգիենայի պահպանումն է, իսկ «ի՞նչ անել, եթե անքնության նշաններ են սկսում ի հայտ գալ» հարցին շատ պարզ ու բավականին կանխատեսելի պատասխան եմ տալու…. Ինչպես ցանկացած առողջական խնդիրների ի հայտ գալու պարագայում՝ Դիմել բժշկի, և շատ լավ կլինի, եթե նա լինի քնաբան, քանզի անկասկած, նա առավել մասնագիտացված խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան հետազոտություններ ու թիրախային բուժում կարող է իրականացնել։

 

–   Ինչպե՞ս ունենալ արդյունավետ քուն: Նվազագույն քանակից առավելագույն որակ ստանալն այսօր հետաքրքրում է յուրաքանչյուրին, ով ժամանակի սղություն ունի:

 

Ես երևի կրկնեմ…. Անհրաժեշտ է հնարավորինս պահպանել քնի հիգիենան։

 

–   Ցերեկային քունը կարո՞ղ է լիարժեք փոխարինել գիշերը բաց թողած ժամերին:

 

Իհարկե՝ ո՛չ, բայց եթե այս կամ այն պատճառներով գիշերային քունը լիարժեք և բավարար չէ, ապա այն անհրաժեշտ է լրացնել ցերեկային քնով։

 

Ինչու՝ ո՛չ, որովհետև քունը, ինչպես շատերն են ընկալում, դա «պասիվ» գործընթաց չէ, այլ՝ «ակտիվ»։ Քունն օրգանիզմի ցիրկադային ռիթմի կարևորագույն բաղկացուցիչ օղակն է։ Գիշերային քնի ժամանակ, բացի հանգստանալուց և վերալիցքավորվելուց, օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր ունեն լրացուցիչ և շատ կարևոր ֆունկցիաներ, մասնավորապես՝ օրգանիզմի հոմեոստազի պահպանումը։ Ընկալելի լինելու համար մի շատ պարզ օրինակ կարող եմ բերել։ Քնի խորը փուլերում սինթեզվում է սոմատոտրոպին աճի հորմոնը, որն օրգանիզմում պատասխանատու է նաև ճարպային փոխանակության կարգավորման հարցում։ Երբ տարբեր պատճառներով՝ հատկապես քնի շնչառական խանգարումների առկայության պարագայում, հաճախակի ախտաբանական արթնացումների հետևանքով գերակշում են քնի մակերեսային ֆազաները, ապա աճի հորմոնի նյութափոխանակության խանգարումները կարող են հանգեցնել ավելցուկային քաշի, ճարպակալման և շաքարային դիաբետի առաջացման հավանականության հավաստի բարձրացման։ Աճի հորմոնի սինթեզման առումով քնի խորը փուլերի կարևորությունը փաստելու համար եկեք հիշենք, թե որքան երկար են քնում նորածին երեխաները, և մեր մայրերի հորդորը … «բալիկ ջան գնա շուտ քնի… որ շուտ մեծանաս…»։

 

–   Ամենալուրջ վտանգները, որոնց կարող են հանգեցնել քնի հաճախակի խանգարումները, օրինակ՝ 2-3 օր շարունակ չքնելը:

 

–   Քնի պարբերաբար և հաճախակի խանգարումները կարող են հանգեցնել ո՛չ միայն լրջագույն նյարդա-հոգեբանական խնդիրների առաջացման, այլ նաև սրտանոթային և էնդոկրին համակարգերի արտահայտված ախտաբանական վիճակների։

 

«Կանխարգելիչ սրտաբանության կենտրոն»` «Քնի խանգարումների ուսումնասիրման կենտրոն» «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոն»` «Քնի խանգարումների ուսումնասիրման կենտրոն» Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյան

 

–   Զարթուցիչի օգնությամբ արթնանալն արդյո՞ք սթրեսային չէ օրգանիզմի համար: Առողջ քնի վերջին նոտաները ինչպիսի՞ն պետք է լինեն, ինչպե՞ս արթնանալ:

 

Զարթուցիչը՞… Իհարկե սթրեսային է…. Եթե անկեղծ լինեմ, ապա իմ կյանքում զարթուցիչը՞ ամենասթրեսային ու ամենաատելի բանն է… Սակայն դա ժամանակակից կյանքի պարտադրանքներից է, ինչ-որ ձևով պետք է վճարենք չէ՞ քաղաքակրթության ձեռքբերումների համար… «Առողջ քնի վերջին նոտաները ինչպիսին ե՞ն»՝ լավ կլինի, որ լինեն հաղթական… «Ինչպե՞ս արթնանալ»՝ քնից լիովին հագեցած և լիարժեք հանգստացած, կենսուրախ, էներգիայով լիցքավորված և ավյունով լեցուն։

 

–   Որքանո՞վ է այսօր հայ հասարակությունում թեման արդիական: 

 

–   Թեման մեր իրականությունում չափազանց արդիական է։ Վերջերս Երևան քաղաքում քնի շնչառական խանգարումների տարածվածության գնահատման նպատակով Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ իրականացված հետազոտության արդյունքները փաստեցին, որ բնակչության 20-25%-ն ունեն քնի շնչառական խանգարումներ։ Ի դեպ, չափազանց կարևորում եմ և անհրաժեշտ եմ համարում նշել, որ քնի շնչառական խանգարումների ամենագլխավոր ախտանիշներն են՝ խռմփոցը, քնի ժամանակ շնչառական կանգերի առկայությունը, ինչպես նաև արտահայտված ցերեկային քնկոտության առկայությունը։ Սա բավականին կարևոր հիմնախնդիր է և արժանի է չափազանց լուրջ ուշադրության, քանի որ քնի շնչառական խանգարումներ ունեցող անձինք բավականին ռիսկային խմբում են գտնվում սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի և հանկարծամահության առաջաման առումով։

 

–   Ըստ Ձեր կենտրոնի դիտարկումների՝ 1 տարի առաջ և վերջին տարում դիմելիությունն ու արդյունավետությունը:

 

–   Իհարկե, դիմելիության աճի տենդենց կա։ Հատկապես վերջին տարիներին հասարակությունը, և ինչն առավել ուրախալի ու ողջունելի է՝ հատկապես երիտասարդությունը, սկսել է առավել լրջությամբ վերաբերվել առողջության խնդիրներին ընդհանրապես, այդ թվում նաև քնի խանգարումներին՝ մասնավորապես։ Արդյունքները ևս բավականին գոհացուցիչ են, քանզի այսօր մենք կիրառում ենք համաշխարհային բժշկագիտության ժամանակակից մոտեցումները։ Մեր բուժական արսենալում ունենք ժամանակակից դեղորայքային բուժման լայն հնարավորություններ, ինչպես նաև սարքավորումներ, որոնց կիրառումը բերում է քնի խանգարումների, այդ թվում՝ քնի շնչառական խանգարումների լիարժեք կարգավորման։

 

Վերջում ցանկանում եմ բոլորիս մաղթել՝ «Առողջ քուն, առողջ, աշխատունակ, էներգիայով լեցուն և երջանիկ կյանք…»։

 

Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի աշխատակազմը

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ