Բժիշկներ
Ստեփանակերտում սրտի ստենտավորումներ կկատարվեն. Հ. Քուշկյանի բացառիկ զրույցը «Արցախպրես»-ին
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում նշել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` հավելելով, որ ներկայումս նախարարության հրավերով պարբերաբար Արցախ են այցելում Հայաստանի և արտասահմանի առաջատար մասնագետներ, որպեսզի ժամանակակից բժշկագիտական ձեռքբերումներն առաջավոր փորձի փոխանակման արդյունքում իրենց կիրառությունը գտնեն նաև այստեղ:
«Առողջապահության ոլորտի արագ զարգացումն, ըստ ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի, և մենք պարտադիր կյանքի ենք կոչելու այն խնդիրների լուծումները, որոնք այսօր դրված են մեր առջև»,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը: Հ. Քուշկյանի հաղորդմամբ, նախարարության կողմից ծրագրված ժամանակացույցի համաձայն` շաբաթը մեկ անգամ Ստեփանակերտի և շրջանային հիվանդանոցներ են այցելելու ՀՀ և արտասահմանյան առաջատար մասնագետներ, ովքեր տեղերում իրենց արցախցի գործընկերների հետ բարդ վիրահատություններ են կատարելու: Պարբերաբար այցելությունների մեկնարկն արդեն տրված է, մասնավորապես, օրեր առաջ Արցախում էր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով Շուշիում 43 վիրահատություն է կատարել, իսկ այս օրերին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում բուժզննում և խորհրդատվություններ է իրականացնում Ռուսաստանից ժամանած Մոսկվայի` Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Ժոլոբովան:
Նախարար Քուշկյանը կարևորեց նաև տեղի կադրային ներուժի մեծ հնարավորությունները, որոնք համագործակցության դեպքում լավ արդյունքներ են խոստանում: «Մեր կարգախոսն այն է, որ արցախցին պիտի բուժվի Արցախում: Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի մեր բնակիչները միայն եզակի դեպքերում բուժվեն այլ վայրերում: Առաջիկայում ծրագրում ենք բարդ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումներ ձեռք բերել, որոնք հնարավորություն կտան այդպիսի վիրահատությունները նույնպես տեղում իրականացնելու»,- մանրամասնեց Հ. Քուշկյանը` ավելացնելով, որ ծրագրված է ընթացիկ տարվա սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին Հանրապետական հիվանդանոցի կողմից անգիոգրաֆիկ սարքի ձեռք բերումը հնարավորություն կընձեռի կատարել սրտի ստենտավորում, իսկ մինչ այդ կվերապատրաստվի նաև համապատասխան մասնագետը:
Անդրադառնալով առողջապահության նախարարության ընթացիկ աշխատանքներին` Հ. Քուշկյանը տեղեկացրեց, որ մեկ-երկու ամսից կբացվի Մարտունու նորակառույց հիվանդանոցը, որը կապահովվի անհրաժեշտ գույքով, դեղորայքով, բուժպարագաներով և ժամանակակից սարքավորումներով: Նույն ժամանակահատվածում նախատեսված է նաև Կովսականի հիվանդանոցին անհրաժեշտ բուժպարագաների և սարքավորումների տրամադրումը: Գերատեսչության ղեկավարի խոսքով, առաջիկայում ծրագրված է փոքր, սակայն ժամանակակից պահանջներին համապատասխան հիվանդանոցների բացում Գետավանում, Քարվաճառում և Ասկերանում:
Առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կարդիականացվի շտապօգնության ծառայությունը: «Այդ առումով կունենանք կենտրոնական դիսպետչերական ծառայություն՝ հատուկ ծրագրերով: Կանչն ընդունելուց հետո շատ արագ կորակավորվեն դրա առանձնահատկությունները, և ըստ այդմ էլ կուղարկվեն համապատասխան բժիշկներ: Բացի այդ, նոր դեղորայքով կհամալրվեն շտապօգնության բժշկական պայուսակները, որոնք կներառեն առաջին բուժօգնության բազմաթիվ դեղամիջոցներ: Փոփոխություններ կլինեն նաև շտապօգնության աշխատակիցների համազգեստների առումով»,- մանրամասնեց Հ. Քուշկյանը:
Խոսելով ոլորտի խնդիրների մասին` առողջապահության նախարարը նկատեց, որ դրանք, լինեն առօրյա, թե համակարգային, բոլորն էլ լուծելի են, հատկապես, երբ բոլոր պատասխանատուների և իր մոտ առկա են լավատեսական տրամադրվածությունն ու հավատը Արցախում առողջապահական բնագավառի մեծ առաջընթացի նկատմամբ:
Մեդ-Պրակտիկ
11.05.2014
Հարգելի Elizabeth Grigoryan, բարև Ձեզ, միանգամայն համաձայն ենք Ձեզ հետ: Հոդվածը տեղադրել է ադմինիստրատորը և հենվել է աղբյուրի հավաստիությանն ու չի խմբագրել: Շնորհակալություն, այժմ ամեն ինչ նորմալ է:
Elizabeth Grigoryan
09.05.2014
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն