Բժիշկներ
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)
Յուրաքանչյուր տղամարդու սեռական կյանքում սրբության սրբոցը նրա սեռական պոտենցիան է:
Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները: Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն, նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն լիարժեք տղամարդ զգալուց: Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանն ի սկզբանե տրված «իմպոտենցիա» ավանդական անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ», քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչ դեր: Տղամարդու Ես-ը վիրավորող «իմպոտենցիա» բառը պետք է փոխարինել «էրեկցիայի դիսֆունկցիա» (ԷԴ) անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումն ամբողջ աշխարհում, թեև մինչս օրս «իմպոտենցիա»-ն մնում է շրջանառության մեջ:
Ըստ վիճակագրության` աշխարհում 152 մլն տղամարդ տառապում է էրեկցիայի դիսֆունկցիայից: Յուրաքանչյուր տղամարդու համար սրբության սրբոցը սեքսուալ կյանքում նրա էրեկցիան է:
Տղամարդու սեռական պոտենցիան (էրեկցիան) բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով:
Պոտենցիայի խանգարումը սեռական գրգռման պարբերաբար կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը դրսևորվում է էրեկցիայի առաջացման կամ միչև սեռական հարաբերության ավարտը պահպանման մասնակի կամ լրիվ անկարողությամբ: Տարբերում են պոտենցիայի խանգարման օրգանական և հոգեբանական ձևեր: Դրանց արտաքին դրսևորումները սովորաբար նույնն են: Հաճախ շատ ուշադիր և մանրակրկիտ զրույց է պահանջվում՝ ի հայտ բերելու այն տարբերակիչ տվյալները, որոնք կարևոր կլինիկական նշանակություն ունեն պոտենցիայի խանգարման ձևի ախտորոշման համար: Կարևոր է պարզաբանել յուրաքանչյուր մանրամասնություն, որը նպաստել է պոտենցիայի խանգարմանը:
Շատ հաճախ տղամարդկանց մոտ էրեկցիայի հասնելը և պահպանելը կապված է հոգեբանական գործոնների հետ: Դրանց մեջ են մտնում. դեպրեսիվ վիճակը, նևրոզը, սթրեսը, կուտակված ֆիզիկական հոգնածությունը, վատ ինքնազգացողությունը, ընտանեկան աններդաշանակությունը և այլն:
Երբեմն տղամարդիկ այնքան են ֆիքսվում իրենց սեռական օրգանի ձգվածության աստիճանի վրա, որ մեկ անհաջող փորձից հետո սեռական հարաբերությունը ընդունում են իբրև սպառնալից մի փորձություն և սկսում են այն վերահսկել ամբողջ ակտի ընթացքում: Պոտենցիան կորցնելու վտանգը սեռական վախի պատճառ է, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետևելը: Այս դեպքում բուժման հիմնական նպատակը կատարման տագնապի վերացումն է:
Տղամարդու մոտ էրեկցիայի բացակայության պատճառ են մի շարք հանգամանքներ: Օրինակ՝ ինչ-որ մեկի ներս մտնելու հավանականությունը, անհարմար դիրքը, տհաճ հոտերը, ձայները և զուգընկերուհու արտաքին տեսքը:
Սեռական անկարողության հոգեբանական պատճառ են նաև վեճերն ու գժտությունները, որոնք անցյալում տեղի են ունեցել զույգերի միջև, նրանց սեռական նախասիրությունների անհամապատասխանությունը:
Անհաջողության պատճառ կարող է լինել այն, որ տղամարդուն անհրաժեշտ է օգտագործել պահպանակ, ինչը շատերի համար անցանկալի է: Այդ դեպքում խնդիրը լուծելուն օգնության են գալիս այլ հակաբեղմնավորիչները:
Երբեմն հանդիպում է սեռական անկարողության, այսպես կոչված, ընտրողական տեսակը, որի դեպքում տղամարդու մոտ բարդություններ են առաջանում միայն մի կնոջ նկատմամբ, այն դեպքում, երբ ուրիշ զուգընկերուհիների հետ սեռական ակտը բարեհաջող է ընթանում: Գոյություն ունի նաև հակառակ իրավիճակը, երբ տղամարդը իրեն շատ լավ է զգում իր մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ հետ, իսկ այլ կանանց հետ նրա մոտ ոչինչ չի ստացվում:
Սեռական անհաջողության պատճառ կարող է դառնալ ուժեղ սեռական ցանկությունը, ինչը հանգեցնում է նրան, որ օրգանիզմը չի դիմանում այդ լարվածությանը, էրեկցիան թուլանում է կամ՝ ընդհանրապես անհետանում:
Սեռական անկարողության հոգեբանական նախանշաններից են.
- պոտենցիայի խանգարման հանկարծակի սկիզբը,
- առավոտյան և գիշերային էրեկցիաների պահպանումը,
- պոտենցիայի խանգարումը միայն որոշակի իրավիճակներում:
Սեռական անկարողության զարգացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար տղամարդուն անհրաժեշտ է ապրել առողջ ապրելակերպով, այսինքն՝ ճիշտ սնվել, զբաղվել սպորտով, թողնել ծխելը և հրաժարվել ալկոհոլից, այսինքն՝ այսօրվանից մտածել վաղվա մասին:
Շարունակելի...
Armine
10.02.2016
Vardan
07.02.2016
Armine
01.02.2016
Ալլա
28.01.2016
marat
22.01.2016
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
ROMAN
03.10.2015
Մեդ-Պրակտիկ
26.07.2015
Հարգելի Arman, բարև Ձեզ: Սեռական հարաբերությունը ֆիզիկական ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար, հատկապես ,եթե մարդն առօրյայում ֆիզիկապես այնքան էլ ակտիվ չէ: Ցավերը կապված են ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Եթե ցավեր լինում են միայն հարաբերությունից հետո անհանգստանալ պետք չէ:
Մեդ-Պրակտիկ
23.07.2015
Հարգելի AZ, բարև ձեզ: "Լակտո Ջ"-ն պրոբիոտիկ է և հակացուցված չէ հղիության ընթացքում օգտագործելը: Ինչ վերաբերում է ցիկլոֆերոնին, այն հակացուցված է հղիության ընթացքում, ուստի ցանկալի է դեղի օգտագործման ընթացքում և ևս մի քանի օր, ունենալ պաշտպանված հարաբերություններ: Ինչ վերաբերում է գարդներելային, պետք է նշեմ, որ այն վիուս չէ, այլ բակտերիա է: Գարդներելյոզ կամ բակտերիալ վագինոզը զարգանում է հեշտոցի միկրոֆլորայի խախտման հետևանքով: Ցանկալի է, իհարկե մինչ պլանավորվող հղիությունը ստանալ համապատասխան բուժում: Եթե բուժում չեք անցել և հղիանացել եք, սարսափելի չէ, այն չի ազդում հղիության և պտղի նորմալ զարգացման վրա: Բացի այդ նույնիսկ հղիության ընթացքում կարելի է բուժել գարդներելյոզը:
Մեդ-Պրակտիկ
07.07.2015
Հարգելի Tigran, բարև Ձեզ: Խոսքը էրեկտիլ դիսֆունկցիայի մասին է, որը կարող է ունենալ օրգանական և հոգեբանական պատճառներ: Ձեզ մոտ օրգանական խնդիր չկա, քանի որ ձեռնաշարժությամբ զբաղվելիս էրէկցիա դիտվում է: Ամենայն հավանականությամբ խնդիրն ունի հոգեբանական ծագում: Ցանկալի է դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի, համապատասխան բուժում ստանալու համար:
arman
27.06.2015
az
27.06.2015
AZ
21.06.2015
Մեդ-Պրակտիկ
18.06.2015
Հարգելի Arman, բարև Ձեզ: Սեռական գրգռման ժամանակ որոշ քանակությամբ թափանցիկ արտադրությունը սեռական անդամից ֆիզիոլոգիական երևույթ է: Այն իրենից ներկայացնում է միզուկային գեղձերի սեկրետ, կախված տղամարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններից արտադրուկի քանակությունը տարբեր է: Բուժման կարիք ամենևին չկա, դա նորմա է:
Tigran
14.06.2015
Arman
08.06.2015
Arman
08.06.2015
Մեդ-Պրակտիկ
18.05.2015
Հարգելի ANAHIT, բարև Ձեզ: Կանանց սեռական ակտիվությունն ավելի բարձր է գիշերային ժամերին ի տարբերություն տղամարդկանց, դա կապված է ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ, անհանգստանալու կարիք չկա: Եթե դա Ձեզ անհանգստացնում է կարող եք դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի խորհրդատվության:
Մեդ-Պրակտիկ
18.05.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Հնարավոր է, որ կուսազրկում ուղղակի դեռ չի եղել, դա կարող է լինել, եթե կուսաթաղանթը տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ, անհանգստանալու կարիք չկա: Հնարավոր է, նաև, որ կուսազրկում արդեն եղել է, բայց Դուք չեք զգացել, պարտադիր չէ, որ կուսազրկումն ուղեկցվի առատ արյունով և ցավով:
Ani
12.05.2015
ANAHIT
12.05.2015
Մեդ-Պրակտիկ
11.05.2015
Հարգելի ALINA, բարև Ձեզ: Պարտադիր չէ, որ այդ հարաբերությունից հետո բեղմնավորում եղած լինի, եթե նույնիսկ եղել է, ոչինչ չենք կարող փոխել: Հղիությունը բուժման ընթացքում ցանկալի չէ, քանի որ բուժման ընթացքում կիրառվող դեղերը կարող են ազդել պտղի վրա: Հարկավոր է տեղյակ պահել բուժող բժշկին:
ALINA
08.05.2015
Մեդ-Պրակտիկ
02.05.2015
Հարգելի ԱՆԺԵԼԱ, բարև Ձեզ: Այո կա նման միջոց, դա հորմոնային դեղամիջոց է, և նշանակվում է միայն գինեկոլոգի կողմից:
ԱՆԺԵԼԱ
30.04.2015
Մեդ-Պրակտիկ
31.01.2015
Հարգելի Վահան Վ.,Ձեր դեպքում հարկավոր է ճշտել ինչ նկատի ունեք "չեմ գրգռվում" ասելով. էրեկցիաªն է ուշ տեղի ունենում, թէ սեռական ցանկությունն է բացակայում: Եթե խնդիրը սեռական ցանկության մեջ է,ապա դա հոգեբանական խնդիր է: Իսկ եթե խնդիրը էրեկցիայի ուշացումն է,ապա դա կարող է կապված լինել ինչպես հոգեբանական,այնպես էլ օրգանական խնդիրների հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել նեղ մասնագետի` պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:
Վահան Վ.
19.01.2015
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի Karen,սերմնաժայթքման բացակայությունը,կամ անէակուլյացիան հաճախակի հանդիպող խնդիր է տղամարդկանց մոտ:Ձեր մոտ անէակուլյացիան երկրորդային է,այսինքն առաջացել է նորմալ սեռական ֆունկցիայի ֆոնի վրա:Պատճառները բազմաթիվ են,և բուժում սկելուց առաջ հարկավոր է նախ և առաջ պարզել պատճառը:Երկրորդային անէակուլյացիայի պատճառ կարող են լինել բորբոքումները,միզասեռական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները,որոնք առաջացնում են սերմնատար խողովակների անանցանելիություն:Պատճառ կարող են լինել նաև հոգեբանական խնդիրները,լարվածությունը,սթրեսը,ֆիզիկական հոգնածությունը:Անէակուլյացիա կարող է լինել նաև որոշ դեղամիջոցների ընկունումից,ողնաշարի վրա կատարված վիրահատություններից հետո,ինչպես նաև շաքարային դիաբետի դեպքում:Եթե խնդիրը անհանգստացնող է և ժամանակի ընթացում ինուրույն չի անցնում,հարկավոր է դիմել սեքսոպաթոլոգի,կամ ուրոլոգի կոնսուլտացիայի:
Karen
30.12.2014
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի Արման, համողված եղեք, որ եթե Ձեզ մոտ անցնեն դեպրեսիան և դրան հրահրող պատճառները սեփական ուժերով կամ հոգեթերապևտի հետ խորհրդակցելով, Ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն