Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ հանդիպում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբույժ Արա Անանյանի հետ

«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ հանդիպում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբույժ Արա Անանյանի հետ

Սիրված վիրաբույժն այսօր «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում շարունակում է իր նվիրումը բժշկությանը: «Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում բժիշկն անկեղծացավ՝ նշելով, որ, ճիշտ է, կյանքն իր համար հստակորեն սահմանազատվում է դժբախտ պատահարով, սակայն որպես մարդ իր տեսակը չի փոխվել…


–   Ի՞նչ է բժշկի մասնագիտությունը Ձեզ համար: Եղե՞լ է պահ, որ զղջացել եք այս ընտրության համար:


–   Կարծում եմ՝ միակ մասնագիտությունն է, որ կարող էի ընտրել, և նորից կընտրեի այն, եթե ևս մեկ հնարավորություն լիներ ապրելու: Ի սկզբանե չգիտեմ, թե ինչպես եղավ ընտրությունը… Ես այն ընտրեցի դեռևս դպրոցական տարիներին՝ բացարձակապես առանց ճանաչելու, առանց հասկանալու՝ ինչ է: Հետագայում, մտնելով այդ իրականություն, ապրելով բժշկի կյանքով, երջանկություն զգացի, որ չեմ սխալվել: Ինձ համար ամենալավ մասնագիտությունը բժշկությունն է: Հետաքրքիր է, որ ի սկզբանե բժշկությունն ինձ համար եղել է վիրաբուժության ենթատեքստում: Իմ ընկերները նույնիսկ հիշում են, որ ժամանակին բժշկական համալսարան ընդունվելու նպատակս սրտի վիրաբույժ դառնալն էր, այլ ընտրության մասին լսել անգամ չէի ուզում:


–   Շատ-շատերն այդպես՝ ներքին մղումով ընտրում են բժշկի մասնագիտությունը, բայց կանգ են առնում, երբ բացվում են դժվարությունների դռները… Ի՞նչ խորհուրդ կտաք կես ճանապարհին գտնվող երիտասարդներին, ովքեր չեն կողմնորոշվում՝ առա՞ջ, թե՞ հետ քայլ անելու ժամանակն է:


–   Ինձ համար ճիշտ տարբերակն այն է, որ եթե որևէ մեկը, ընտրելով բժշկի մասնագիտությունը, հետո կանգ է առել ու մտածել, ուրեմն պետք է հետ գնա… Դժվարություններ, իհարկե, լինում են, սակայն, եթե մարդն ընտրում է մի մասնագիտություն, որի հիմքում այլ մարդկանց հոգսերով ապրելն է և հաճախ է կանգ առնում ու մտածում ընտրության ճիշտ-սխալ լինելու մասին, խորհուրդ կտամ հետ կանգնել՝ տեղ տալով նրանց, ում համար ընտրությունը միանշանակ է…


«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբույժ Արա Անանյան–   Ո՞րն է բժիշկ լինելու ամենալուրջ դժվարությունը…


–   Պարզապես պետք է աշխատել, կյանքը նվիրել այդ մասնագիտությամբ ապրելուն: Իմ կարծիքով՝ հատկապես դժվար է այն, որ դու անընդհատ տեսնում ես առողջական խնդիրներ ունեցող մարդկանց…  Ճիշտ է, ընդունված է ասել, որ բժիշկները սառնասիրտ են դառնում, չոր… Իրականում ամենադժվարը հենց ամեն հիվանդի հետ նրա առողջական խնդիրները հաղթահարելն է. օրդ ապրում ես այլ մարդկանց առողջական խնդիրներով:


–   Սրտաբանը սրտաբան է նաև բառի փոխաբերակա՞ն իմաստով…


–   Ո՛չ ավելի, քան այլ մասնագիտական ոլորտն ընտրած բժիշկները: Սրտաբանը պարզապես սրտային խնդիրներով է զբաղվում, սակայն որպես բժիշկ՝ այդ հարցում չկա տարբերակում: Բոլոր բժիշկները՝ բառի փոխաբերական իմաստով, հիվանդի համար սրտաբան պետք է լինեն:


–   Օրական քանի՞ ժամ եք աշխատում որպես բժիշկ:


–   Իմ պարագան մի քիչ տարբեր է, քանի որ ունեմ ֆիզիկական սահմանափակում: Բայց, առհասարակ, բժիշկը երբեք չի հաշվում, թե քանի ժամ է աշխատում: Նա աշխատում է այնքան, որքան անհրաժեշտ է, որքան պահանջվում է լինել հիվանդների կողքին:


«Նորք Մարաշ» բժշկական կենտրոն–   Անդրադառնանք Ձեր պարագային, որի մասին նշեցիք… Եղավ պահ, երբ Ձեզ շրջապատող բոլոր մարդիկ ունեին մեծ մտահոգություն՝ Ձեր կյանքը, Ձեր առողջականը…  Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ օրերը:


–   Բարդ  հարց է… Ցանկացած մարդ, ով հայտնվում է նման իրավիճակում, անցնում է մտահոգությունների, սթրեսների բավականին բարդ ճանապարհ: Ֆիզիկական ակտիվության սահմանափակումն իսկապես խանգարում է, այլ ուղղությամբ տանում… Շատ դժվար էր ինձ համար. ես նույնիսկ հիշել չեմ ուզում: Մեկ բան կարող եմ ասել. այդ իրավիճակից դուրս գալու համար շատ կարևոր գործոն է, որ քո կողքին  լինեն մարդիկ: Առաջին իսկ պահից, երբ կատարվածից հետո գիտակցության եկա, զգացի, որ իմ կողքին մարդիկ կան, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են օգնելու նախ՝ ողջ մնալու ու ոտքի կանգնելու, ապա՝ մնալու իմ մասնագիտության, բժշկության հետ: Մասնագիտական կյանքս շարունակելու հարցում շատ մեծ է իմ հարազատ հիվանդանոցի՝ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի դերը: «Նորք Մարաշ»-ի բոլոր աշխատակիցներն արել են ամեն ինչ, որ շարունակեմ աշխատել  հիվանդանոցում, մնամ բժշկության մեջ…


–   Հոգեբանորեն պատրա՞ստ էիք վերադառնալուն:


–   Բժշկությանը վերադառնալը դժվար փուլ էր: Ինձնով մտահոգված մարդիկ մտածում էին, որ, իհարկե, պետք է աշխատեմ, քանի որ ճանաչելով ինձ՝ գիտեին, չեմ կարող ընդունել ֆիզիկական սահմանափակում ունեցող անձի կարգավիճակն ու նստել տանը: Բոլոր իմ ընկերներն ու հարազատներն աշխատանք էին փնտրում ինձ համար, դիմում տարբեր ընկերությունների: Իմ մասագիտությամբ աշխատելը՝ ֆիզիկական սահմանափակման պարագայում, ֆանտաստիկա էր թվում: Սակայն ինձ համար նաև պարզ էր մի բան՝ այլ ոլորտում պարզապես չեմ կարողանա… կընկճվեմ ու դուրս կգամ: Ճիշտ է՝ հիվանդանոցում գտնվելը և վիրահատություն չանելն էլ սթրես է, բայց, միևնույն է, բժշկությունն է իմս:


Քսան տարի աշխատած լինելով այս ոլորտում՝ գիտեի, որ հենց այստեղ կարող է լինել իմ ինքնաիրացումը, և իմ գործընկերներն ինձ համար գտան այն անկյունը, որտեղ կարող եմ օգտակար լինել…


«Նորք Մարաշ» բժշկական կենտրոն–   Վիրահատելը շարունակու՞մ է մնալ ֆանտաստիկա…


–   Իհարկե, ո'չ: Փորձեր անում եմ, որ ընդգրկվեմ վիրահատարանում: Ինքնուրույն վիրահատություններ անելու մասին առայժմ խոսք չկա, բայց մասնակցում եմ, օգնում վիրահատող խմբին: Իմ առջև նպատակ եմ դրել, հուսով եմ կստացվի: Համենայն դեպս, ինչքան հնարավոր է, կմոտենանք դրան:


–   Ձեր կյանքում եղել է պահ, երբ հայտնվել եք պացիենտի ռեալ կարգավիճակում: Սեփական օրինակով զգացե՞լ եք, թե ինչ է նա ակնկալում բժշկից ու շրջապատից:


–   Լուրջ շրջան եմ անցկացրել այդ կարգավիճակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն բժիշկներին, առհասարակ՝ բուժանձնակազմին, ովքեր մասնակցել են իմ առողջության վերականգնմանը: Երբ պառկած ես հիվանդի կարգավիճակում, իհարկե, շատ բաներ ես նկատում, որ որպես բժիշկ չես տեսնում…Իմ նկատածի վերաբերյալ զրուցել եմ գործընկերներիս հետ, հատկապես՝ բոլոր այն հոգեբանական նրբությունների շուրջ, որ կարող են ազդել հիվանդի վրա: Հետաքրքիր է՝ բժիշկ լինելով հանդերձ, հայտնվել հիվանդի կարգավիճակում: Դա բոլորովին այլ փիլիսոփայություն է: Ճանաչելով բժշկական ողջ խոհանոցը, հայտնվում ես նրա մյուս՝ պացիենտի կողմում, պացիենտի աչքերով: Կարող եմ հպարտանալ. հիասթափվելու առիթներ չեմ ունեցել:


«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբույժ Արա Անանյան–   Կարծում եմ՝ Ձեր պացիենտների համար տոկունության օրինակ եք…  Զգացե՞լ եք նման բան:


–   Անկեղծանամ. ո՛չ միայն պացիենտների, այլև, առհասարակ, շփումների ժամանակ նկատել եմ նման բան: Զգացել եմ. որևէ միջավայրում իմ հայտնվելը ինչ-որ բան փոխում է մարդկանց մոտեցումներում: Նկատում եմ՝ եռանդ, հավատ եմ տալիս մարդկանց: Ականջի ծայրով նաև լսել եմ, երբ պացիենտիս հարազատն ինձ է օրինակ բերել նրա համար…  Եթե իմ այս վիճակն օգուտ կտա որևէ հիվանդի, կոգեշնչի, ես անգամ դրա համար եմ ուրախ: Ես անում եմ պարզապես իմ գործը, որը երբեմն նաև նմանատիպ անուղղակի ազդեցություններ է ունենում: Խոսքը միայն իմ օրինակի մասին չէ: Երբ կողքիդ տեսնում ես չընկճվող, առաջ գնացող մեկին, ոգևորիչ է…


Սրտաբան Արա Անանյանի համար 2012 թվականի մայիսի 12-ը սահմանաբաժան դարձավ հին ու նոր կյանքի միջև: Ավտովթարը, որին զոհ գնացին նրա երեք ընկերները, բազմափորձ բժշկին զրկեց ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Սակայն անգամ հաշմանդամի սայլակը նրան հեռու չպահեց իր կյանքի գլխավոր գործից ու առաքելությունից:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան, Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ