Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հանդիպում Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի աշխատակից Նշան Զուրիկյանի և Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանի հետ

Հանդիպում Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի աշխատակից Նշան Զուրիկյանի և Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանի հետ

Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապևտ Նշան Զուրիկյանը «Մեդ-Պրակտիկի» հետ զրույցում ասաց, որ արդեն 25 տարի է, ինչ հեմոֆիլիայով հիվանդներ է բուժում:


–   Ո՞րն է Ձեր Հայաստան գալու գլխավոր նպատակը:


–   Հիմնական նպատակը` փորձի փոխանակումն է: Մեկ շաբաթ առաջ Վրաստանում էինք գտնվում, որտեղ մասնագիտական դասընթաց էի վարում:


–   Ի՞նչ արդի խնդիրներ կան հիվանդությունը բուժելու հարցում:


–   Ֆիզիոթերապևտների անհրաժեշտություն կա. նրանց կողմից տարված աշխատանքի շնորհիվ, նկատի ունեմ մարզանքը,հիվանդը կարող է ապաքինվել:

 

Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապևտ Նշան Զուրիկյանը Հայաստանում Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապևտ Նշան Զուրիկյանը Հայաստանում Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապևտ Նշան Զուրիկյանը Հայաստանում


–   Մեր հայրենակից հիվանդների հետ ավելի վաղ շփվե՞լ եք:


–   Տասը տարի առաջ եմ եղել Երևանում և իմ մասնագիտության շրջանակում հանդիպել հիվանդների հետ, փորձել խորհրդատվությամբ օգնել նրանց, թեպետ, ասեմ, որ Մոնրեալում էլ հայ հիվանդներ կան, ովքեր դիմում են ինձ: Այսօր ևս մի քանի հիվանդների հետ կանցկացնեմ խորհրդատվություն:


–   Ծախսատա՞ր է հեմոֆիլիայի բուժումը:


–   Կասեի՝ բավականին ծախսատար: Դժվար է հատկապես այն ընտանիքների համար, ում տանը միանգամից երկու հիվանդ կա: Աշխարհում այս հիվանդությամբ տառապողների  80%-ը  չունի բուժման հնարավորություն: Խոսքը հարուստ երկրների մասին չէ,  այնտեղ դեղորայքը անվճար է տրամադրվում. նման հարցերը հոգում է կառավարությունը:

Կարևոր է փոքր հասակից կանխարգելել հիվանդությունը, որպեսզի այն չբերի հաշմանդամության. մեր զրուցակիցն է Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանը:


Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյան–   Ո՞ր թվականից է գործում Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերությունը:


–   Մեր ընկերությունը ստեղծվել է 1997թ-ին: 1998թ-ից` Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ է: Նույն թվականից Եվրոպական կոնսորցիումի անդամ է: 2001թ-ից անդրկովկասյան ալիանսի հիմնադիրներից մեկն է: Համագործակցում է նաև Հայաստանի հազվագյուտ հիվանդությունների ընկերության հետ: Ֆեդերացիայի անդամ են տարբեր ոլորտներում մասնագիտացված բժիշկներ. արյունաբաններ, թերապևտներ, ֆիզիոթերապևտներ: Երկու տարին մեկ անգամ Հայաստանում անցենկացվում գիտաժողովներ, որոնց շրջանակներում կատարվում են խնդրահարույց հիվանդների հետազոտություններ և խորհրդատվություն: Գիտաժողովների շրջանակներում կլոր սեղանների շուրջ կազմակերպվում են հանդիպումներ Երևանի և մարզային մասնագետների հետ`օգնելու արյունաբանության ոլորտում ճիշտ կողմնորոշվելու, և արդեն ախտորոշված հիվանդների մոտ՝ ժամանակակից մոտեցումներին համահունչ, վերականգնողական աշխատանքների օգնությամբ օրգանիզմի ֆունկցիան կարգավորելու.  ինչ ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ կազմակերպել, ինչ վարժություններ առաջարկել, որպեսզի հետագայում ավելի վատ վիճակում չհայտնվեն:


–   Հաճախակի՞ են արտերկրյա մասնագետներ հրավիրվում Հայաստան:


–   Աշխատում ենք արդյունավետ կազմակերպել միջոցառումները, շեշտը դնում ենք, թե տվյալ շրջանում ինչի կարիքն ամենից շատ ունենք: Այս ամենը կազմակերպում ենք մենք` համաշխարհային կազմակերպության բժիշկների, մեր ֆեդերացիայի կազմը համալրող բժիշկների ջանքերով, ովքեր, ի դեպ, վերապատրաստվում են տարբեր երկրներում` ԱՄՆ, Կանադա:


–   Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:


–   Ցանկանում ենք մեր կենտրոնին կից ստեղծել ֆիզիոթերապևտիկ կաբինետ, որպեսզի հիվանդները, ովքեր ունեն շարժունակության խնդիրներ, տեղում ֆիզիոթերապևտիկ բուժում ստանան: Այս առումով մեզ կօգնի համաշխարհային ֆեդերացիան`տրամադրելով որոշ սարքավորումներ: Կա նաև պայմանավորվածություն, որ Երևան հրավիրված մասնագետները տեղում կանցկացնեն վերապատրաստման կուրսեր մեր տեղացի մասնագետների և հիվանդների ընտանիքների հետ: Այս անգամ մասնագետը, հավանաբար,Կանադայից կժամանի:


Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապևտ Նշան Զուրիկյանը Հայաստանում–   Ձեր բնագավառում՝լուծման ենթակա առաջնահերթ ի՞նչ հրատապ խնդիրներ կան:


–   Խնդիրները շատ են: 1997թվականից իվեր ստեղծված մեր ընկերությունը շատ դժվարին ճանապարհ է անցել: Ասյօր մեզ աջակցում և օգնում են հնարավոր բոլոր տարբերակներով: Հրատապ խնդիրներից է ճիշտ և ժամանակին կանխարգելման կազմակերպումը: Այս առումով կարևորվում է շատ փոքր հասակից հիվանդության հայտնաբերումը և կանխարգելումը՝ հետագայում հաշմանդամությունից խուսափելու:


–   Հայաստանում բուժման կազմակերպումը որքանո՞վ է հասանելի՝ ֆինանսական առումով:


–   Հեմոֆիլիայի բուժումը պետպատվերի շրջանակներում է իրականացվում: Դա նաև մեր կազմակերպության երկարատև չարչարանքների արդյունքն է: Բայց կա դեղաքանակի` VIII , IX ֆակտորների, գնման խնդիր. պետությունը դեռևս չի կարողանում գնել այն քանակի դեղորայք, որքան անհրաժեշտ է մեր երկրին: Ներկայումս ՀՀ Արյունաբանական կենտրոնում իրականացվում է հեմոֆիլիայով հիվանդների հոդային բարդությունների ժամանակակից բուժում՝ քիմիական սինովէկտոմիա, մեթոդիկան  կովկասյան տարածաշրջանում միակն է ՝Վրաստանում և հարևան երկրներում դեռևս չեն իրականացվում: Համեմատելով մեր հարևան երկրների դեղորայքի հագեցվածության հետ մեր բժշկական ձեռքբերումներն ավելի մեծ են և զարգացած:  Հոդային բարդությունների բուժման այս տեսակը հնարավորություն է ստեղծում կանխել կրկնվող արյունահոսությունները և կանխել հաշմանդամությունը, նվազեցնել դեղորայքի սպառման ծախսը:


–   Մասնագետների առումով Հայաստանի հնարավորությունները…


–   Նախկինում մասնագետի պակաս կար, այսօր նման խնդիր չունենք: Մենք ունենք և՛ բուժման, և՛ ախտորոշման կենտրոն: Այն իրականություն դարձավ Առողջապահության նախարարության հետ իրականացված գլոբալ ծրագրի արդյունքում: Մեր կենտրոնի մասնագետները և հեմոսթազի լաբորատորիայի մակարդաբաները վերապատրաստվել են ԱՄՆ Միննեսոտա նահանգի Հեմոֆիլիաների և Թրոմբոզների կենտրոնում, հետևաբար ունեն բավականին բարձր պատրաստվածություն, նորովի մոտեցում հիվանդության և հիվանդի հանդեպ:  Հեմոսթազի լաբորատորիայի մասնագիտական հնարավորությունները թույլ են տալիս ախտորոշել արյան մակարդման համակարգի բոլոր տեսակի կոագուլոպաթիաները, զուգահեռաբար նշված լաբորատորիան գտնվում է ՀՀՖ-ի որակի պահպանման ռեֆերենս լաբորատոր ծառայության հսկողության ներքո, հետևաբար, ախտորոշման հստակության և որակյալ քննության խնդիր չունենք:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ