Բժիշկներ
Հակոբ Հովհաննիսյան. «Աքսիոմեդ»-ը Հայաստանի առաջատար բուժհաստատությունների և մասնագետների ուշադրության կենտրոնում (տեսագրություն)
«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության համալիրը ծառայություններ է մատուցում հետևյալ առողջապահական ոլորտներում. օրթոպեդիկ-վնասվածքաբանական, կինեզիոթերապիա, ռեֆլեքսոթերապիա, բուժական մերսում, ֆիզիոթերապիա, բժշկական խորհրդատվություն։
«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկայի գործունեության մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց տնօրեն, վնասվածքաբան Հակոբ Հովհաննիսյանի հետ:
– Ժամանակակից տեխնոլոգիաները որքան սրընթաց են դարձրել մեր կյանքում, այդքան էլ մենք նստակյաց ենք դարձել մեր աշխատատեղերում և բնակարաններում։ Շատերս գիտենք, որ շարժման և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեֆիցիտն իր հետքն է թողնում յուրաքանչյուրիս օրգանիզմի, հատկապես՝ հենաշարժական համակարգի վրա, և դժվարացնում դարիս սրընթացության պատճառով հաճախակիացող վնասվածքների բուժումը։ Սակայն քչերին է հայտնի, որ դրանց առաջացումը հաճախ պայմանավորվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, հետևաբար, խոսքն անպայման պետք է գնա համալիր ախտորոշման և բուժման կիրառման մասին։
«Աքսիոմեդ»-ի գործելաոճի հիմքում ավանդական, ապացուցողական բժշկության վերջին ձեռքբերումներն են, որոնք կիրառում են տեսական գիտելիքների մեծ պաշար, գիտական և պրակտիկ-բուժական աշխատանքի մեծ փորձ ունեցող պրոֆեսիոնալները։
«Աքսիոմեդ»-ի բուժական պրակտիկայի հիմքում կինեզիոթերապիան է՝ հենաշարժիչ համակարգի կազդուրումն ու առողջացումը շարժման, վարժությունների, մեխանոթերապիայի, բուժական մերսման, տրակցիոն մեթոդի, իսկ երեխաների դեպքում՝ նաև շարժուն խաղերի կիրառման միջոցով: Կինեզիոթերապիան ուղղված է այնպիսի համատարած խնդիրների լուծմանն, ինչպիսիք են.
- ողնաշարի քրոնիկական հիվանդություններ՝ օստեոխոնդրոզ, միջողային սկավառակների ճողվածքներ, սպոնդիլոարթրոզ, սպոնդիլոլիստեզ, միոֆասցիալ և միոտոնիկ համախտանիշներ,
- խոշոր հոդերի՝ ծնկահոդի, ուսահոդի, արմնկային հոդի, քրոնիկական հիվանդություններ՝ արթրոզներ, արթրիտներ,
- երեխաների ե մեծահասակների կեցվածքի խեղումներ, ինչպես օրինակ՝ Շոերման-Մաոի հիվանդությունը,
- Հոդերի հետվնասվածքային և հետվիրահատական կոնտրակտուրաներ
- մկանային համակարգի հետվնասվածքային և հետվիրահատական ատրոֆիաներ,
- հղիության ընթացքում առաջացող ողնաշարային խնդիրներ,
- հավելյալ քաշ,
- տարբեր պատճառականության սկոլիոզներ:
Գիտականորեն հիմնավորված մեթոդների արդյունավետ համադրումների կիրառումն «Աքսիոմեդ»-ին թույլ է տվել եզակի հաջողություններ արձանագրել նաև այնպիսի բարդ հիվանդությունների բուժման գործում, ինչպիսիք են չարորակ իդիոպաթիկ սկոլիոզները. տեղի մասնագետներին հաջողվում է առանց օրթոպեդիկ սեղմիրանների (կորսետների) կիրառման շտկել ողնաշարի շեղման անկյունը 40-60 տոկոսով, ինչը բարձր արդյունք է նույնիսկ հիվանդության բուժման միջազգային փորձի տեսանկյունից։
Խոսելով սարքավորումների մասին, որոնք գործում են կլինիկայում, տնօրենն ասաց, որ «Աքսիոմեդ»-ում կիրառվում է տրակցիոն բուժում:
– Ողնաշարի խնդիրների բուժման տրակցիոն՝ ձգման միջոցով բուժման, մեթոդն ամենաավանդականներից է, և «Աքսիոմեդ»-ում իր առաջադեմ կիրառումն է գտել Axiom DRX 9000C™ մեքենայի միջոցով։ Այն նախագծվել և կառուցվել է ԱՄՆ առաջատար մասնագետների և NASA-ի (ԱՄՆ-ի Ազգային էրոտիեզերական վարչություն) գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում: Մեքենան ընձեռում է հնարավորինս փոքր տրակցիոն ուժի կիրառմամբ առավելագույն ազդեցություն ստանալու հնարավորություն, ընդ որում՝ ազդելով ոչ թե ամբողջ ողնաշարի, այլ կոնկրետ նախանշված հատվածի վրա: Մեքենայի արդյունավետությունը հասնում է 86 տոկոսի, ինչը ողնաշարի խնդիրների բուժման բնագավառում խիստ բարձր ցուցանիշ է:
Համալիր բուժման ընթացքում ֆիզիոթերապևտիկ և ռեֆլեքսոթերապևտիկ առաջավոր մեթոդների, ինչպես նաև բուժական մերսման ըստ անհրաժեշտության կիրառման շնորհիվ, «Աքսիոմեդ»-ը հեղինակություն է վաստակել Հայաստանի առաջատար օրթոպեդիկ, նյարդաբանական, նյարդավիրաբուժական և այլ ուղղվածության բուժհաստատությունների և մասնագետների շրջանում։
«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկան շարունակում է ընդլայնել իր արդյունավետ համագործակցության շրջանակները, իր աշխատանքում ներդնել բժշկական գիտության և տեխնիկայի վերջին նվաճումները, հարստացնել համալիր բուժման մեթոդների զինանոցը միայն մեկ՝ պացիենտների շուտափույթ և արդյունավետ ապաքինման նպատակին ծառայելու համար:
Վերջերս կլինիկան համալրվել է ևս մեկ նոր սարքավորումով: Խոսքը BTL 5000 ֆիզիոթերապևտիկ մեքենայի մասին է: Այն իրենից ներկայացնում է չորսը՝ մեկում բավականին առաջադեմ մեքենա: Իր մեջ ներառում է ՈՒՁ բուժման սարքավորումները, լազերային թերապիա, մագնիտաթերապիա, ինչպես նաև էլեկտրաթերապիա: Սա համակարգչային մեքենա է, ունի մի շարք առավելություններ: Շատ դեպքերում սարքն է թելադրում, թե տվյալ ախտորոշման համար, որ թերապիան է առավել արդյունավետ:
ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկա
| ՀԱՍՑԵ | Հայաստան, 0010, Երևան, Կենտրոն, Տերյան փող., 3 շենք, տարածք 42 |
| ՀԵՌԱԽՈՍ | +374 10 52 28 82, +374 91 52 28 82, +374 95 52 28 82 |
| ԷԼ. ՀԱՍՑԵ | [email protected] |
| ՎԵԲ-ԿԱՅՔ | http://www.axiomed.am |
12.07.2014 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ