Բժիշկներ
ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական ԲԳՀԻ կողմից ստեղծվել է «Նարինե Առողջություն» կաթնաթթվային պատրաստուկը. մեր հյուրն է Կարինե Մայսուրյանը
ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրության և էկոլոգիական բժշկության կենտրոնում մի խումբ մասնագեների, գիտաշխատողների կողմից ստեղծվել է «Նարինե Առողջություն» կաթնաթթվային պատրաստուկը ( կենսախտանյութ):
Թե ինչ նշանակություն ունի այն մարդու առողջության համար, փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության հետազոտական ինստիտուտի բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրության և էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար Կարինե Մայսուրյանի հետ:
– Ի՞նչ է «Նարինե Առողջությունը»: Ընդհանուր պատկերացում կազմելու համար, ներկայացրեք, խնդրե՛մ, ի՞նչ պատրաստուկ է այն և ի՞նչ բաղադրիչներ ունի:
Կաթնաթթվային սննդամթերքները մարդկությանը հայտնի են շատ վաղուց, բայց առավել նպատակային այն սկսել են օգտագործել 20-րդ դարի սկզբներին, երբ Մեչնիկովը ուսումնասիրենց կաթնաթթվային սննդամթերքի նշանակությունը մարդու օրգանիզմի համար: Աշխարհում գոյություն ունեցող կաթնամթերքների բազմազանության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պրոբիոտիկները: Պրոբիոտիկը թարգմանաբար նշանակկում է «կյանքի համար»: Դրանք կենդանի միկրոօրգանիզմներ են, որոնք վերականգնում են աղիքների խախտված միկրոֆլորան, ճնշում վնասակար մանրէների վերարտադրությունը:
Ինչ վերաբերվում է «Նարինե Առողջությունը» բակտերիալ պատրաստուկին, այն կաթնաթթվային սննդամթերք է, որն ունի կանխարգելիչ և բուժիչ հատկություններ: Այս բակտերիալ պատրաստուկը դեղամիջոց չէ, այլ կենսաբանական բարձր ակտիվությամբ օժտված, առողջության համար շատ օգտակար սննդանյութ, կենսախտանյութ, որը ստացվել է կաթնաթթվային բակտերիաների L. acidophilus EP-2, 317/402 և L. rhamnosus ВКПМ (B 6778) շտամների զուգակցումից:
– Ինչո՞վ է տարբերվում շուկայում արդեն առկա կաթնաթթվային պատրաստուկներից:
– Շուկայում առկա կենսախտանյութերն օժտված են միայն հակաբակտերիալ հատկությամբ: Մեր կողմից առաջարկված տարբերակի առավելությունն այն է, որ խտանյութը յուրաքանչյուր 100 մլ-ում պարունակում է մեր օրգանիզմի համար օգտակար 5*1011 մանրէներ, ներառում նաև հակասնկային ազդեցությամբ շտամ (L. rhamnosus). այս բաղադրիչների առկայությունն ապահովում է պատրաստուկի ավելի բարձր կենսաքիմիական, հակամիկրոբային և հակասնկային ակտիվությունը: Հարկ եմ համարում նաև նշել, որ ժամկետի ավարտից հետո պատրաստուկում մանրէների քանակը չի նվազում:

– Հատկապես ո՞ր հիվանդությունների դեպքում է «Նարինե Առողջությունը» ցուցված:
– Կենսախտանյութը կարելի է կիրառել առանց որևէ հիվանդության առկայության: Ընդհանուր առմամբ, այն բարձրացնում է իմունիտետը, օրգանիզմն ավելի կայուն դարձնում արտաքին միջավայրի ազդակների ու անբերենպաստ պայմանների դեմ: Իհարկե, պատրաստուկն ունի նաև կանխարգելիչ և բուժիչ ազդեցություն մի շարք հիվանդությունների ու ախտանիշների դեպքում` դիսբակտերիոզ, դիարեա (լուծ), աղիքային ինֆեկցիաներ, ստամոքի խոց, մարսողական խանգարումներ, մեթեորիզմ, փորկապություն, սրտխառնոց, փսխում, մաշկի սնկային վնասվածքներ, ալերգիաներ, ստոմատիտներ, գինգիվիտներ, և այլն: Բիոխտանյութը կիրառվում է նաև ճառագայթային և քիմիոթերապիայի հետ` վնասակար ազդեցությունը նվազեցնելու ու վերականգնման գործըթացն արագացնելու նապատակով:
– Կա՞ն հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ:
– Հետազոտությունների արդյունքում հակացուցումներ չեն հայտնաբերվել, չկա նաև տարիքային սահմանափակում: «Նարինե Առողջությունը» կարելի է կիրառել նաև այլ բուժման միջոցների հետ համակցված, չի առաջացնում ալերգիա, բարդություններ: «Նարինե Առողջությունը» դեղամիջոց չէ, այլ օրգանիզմին խիստ անհրաժեշտ կենսապատրաստուկ, որը կօգնի լինել առողջ:
20.11.2014 Կարդացեք նաև
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
18.02.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ