Բժիշկներ
Լազերային երիտասարդացման գերժամանակակից տեխնոլոգիա. բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյան
Լազերային երիտասարդացման գերժամանակակից տեխնոլոգիա, որն արդեն կիրառվում է նաև Հայաստանում: Այս մեթոդի իրականացման, առավելությունների, առանձնահատկությունների, սահմանափակումների ու արդյունքների մասին զրուցեցինք Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյանը:
– Ի՞նչ է իրենից ներկայացնում լազերային երիտասարդացումը:
– Լազերային երիտասարդացումը մաշկի տարիքային փոփոխությունների դեմ պայքարում թերևս ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը հնարավորություն է տալիս արագ և անվնաս ձերբազատվել այնպիսի խնդիրներից ինչպիսիք են` պիգմենտային բծերը, մաշկի վաղաժամ ծերացումը, ակնեի հետևանքով առաջացած մաշկի անհարթությունները և այլն: Լազերային երիտասարդացման գործողությունը կատարվում է հատուկ լազերային սարքի օգնությամբ, որի արդյունավետության գաղտնիքը հին մաշկի միկրոտեղամասերի հեռացումն է և դրանից հետո վնասված տեղամասերի վերականգնումը։
Լազերային երիտասարդացման ժամանակ կետ-կետ մշակվում են վերնամաշկի միկրոտեղամասերը, ինչի արդյունքում ունենում ենք թարմ և առողջ մաշկ։ Հեռացնելով եղջերացված շերտը սկսվում է նոր բջիջների ակտիվ սինթեզ` ինչի արդյունքում մաշկը դառնում է զգալիորեն երիտասարդ։ Վերնամաշկի և մաշկի բջիջների հետ սկսում են սինթեզվել նաև կոլագենի և էլաստինի նրբաթելերը, որոնք ապահովում են մեր մաշկի տոնուսն ու առաձգականությունը։ Տվյալ միջամտությունը մաշկի մաքրման վերահսկելի, անվտանգ միջոց է բարդությունների նվազագույն ռիսկով և չի պահանջում վերականգնման երկար շրջան։ Այս լազերային համակարգն այսօր համարվում է իսկական շրջադարձ և ոսկե ստանդարտ էսթետիկ բժշկության մեջ։ Ներկայումս տվյալ սարքն օգտագործվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, իսկ դրանով բուժման կուրս անցել են շուրջ 400 հազար այցելուներ։
– Ի՞նչ արդյունքների կարելի է հասնել լազերային երիտասարդացմանը դիմելով:
– Վստահ կարող եմ ասել, որ արդյունքները միշտ գոհացնող են: Այստեղ կարևոր է թե այցելուն ինչ արդյունք է ակնկալում և որքան ժամանակ կարող է տրամադրել տվյալ միջամտությունն իրականացնելու համար: Որպես կանոն տարիքային փոփոխության հետևանքով առաջացած էսթետիկ բնույթի խնդիրներըը հնարավոր է լինում շտկել 3-5 այցելության ընթացքում։
– Ի՞նչ հակացուցումներ ունի երիտասարդացման այս մեթոդը:
– Ինչպես և ցանկացած բժշկական միջամտություն, այնպես էլ մաշկի լազերային երիտասարդացնումն ունի հակացուցումներ, որոնցից են`մաշկի ծածկույթի վնասվածքները, սրման փուլում գտնվող մաշկի բորբոքային հիվանդությունները, հղիությունը։ Խալերի առկայությունն այստեղ հակացուցում չի հանդիսանում, քանի որ լազերային երիտասարդացման գործողությունը կատարելիս դրանք շրջանցվում են։
– Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում դիմել երիտասարդացման այս մեթոդին:
– Լազերային երիտասարդացման պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել 30 տարեկանից հետո` մաշկի տարիքային փոփոխությունների նախականխման և շտկման նպատակով: Այն իրականացվում է ըստ խնդրի և բժշկի ցուցման:
– Ի՞նչ առավելություններ ունի այս մեթոդը ի տարբերություն շուկայում առաջարկվող այլ երիտասարդացնող մեթոդների:
- Սովորաբար որքան էլ, որ կիրառվող մեթոդը լինի գերժամանակակից և առանձնահատուկ այնուամենայնիվ արդյունքը պայմանավորված է միշտ մասնագետի համապատասխան գիտելիքներով, հմտությամբ, և ապա նոր եզակի մեթոդների կիրառմամբ, քանր ոը յուրաքանչյուր խնդրի լուծման համար անհրաժեշտ է ցուցաբերել համապատասխան մոտեցում: Տվյալ լազերային մեթոդը ոչ վիրահատական ազդեցության բացառիկ տեխնոլոգիա է, որի շնորհիվ կարելի է լուծել ոչ միայն կոսմետիկ բնույթի թերությունները, այլ նաև բարելավել մաշկի ռելիեֆը լուրջ թերությունների դեպքում, այդ թվում նաև հարթել հետվիրահատական սպիերը կամ պիգմենտավորված գերձգվածքների ցանցը, ինչը հնարավոր չէ անել և ոչ մի կոսմետիկ քսուկի միջոցով:
– Ի՞նչ հաճախականությամբ պետք է դիմել այս միջամտությանը:
– Որպես կանոն միջամտությունն իրականացվում է 14 օրը մեկ ինտերվալով, սակայն մենք գործ ունենք մարմնի շատ կարևոր մի հատվածի` դեմքի հետ, այդ իսկ պատճառով միջամտությունների քանակը որոշվում է այցելուի մաշկի և խնդրի առանձնահատկություններից ելնելով:
– Ինչպիսի՞ խնամք է անհրաժեշտ տվյալ միջամտությունն իրականացնելուց հետո:
– Լազերային երիտասարցման միջամտությունից հետո տնային պայմաններում մաշկի հետագա խնամքը մշակվում է անհատապես` կախված այցելուի տարիքից, լուծվող էսթետիկ խնդիրներից և մաշկի վիճակից։ Մասնագիտական աջակցությունն այստեղ շատ կարևոր է` իրականացնելու համար տնային պայմաններում մաշկի ճիշտ խնամք ։ Սովորաբար միջամտությունից հետո նշանակվում է մաշկի ինտենսիվ խոնավեցում և վերականգնում` կանխելով նրա գոլորշիացումը, կանոնավորում են ճարպի և PH-ի հաշվեկշիռը, չեզոքացնում են ազատ ռադիկալները, ակտիվացնում կոլագենի, էլաստինի և հիալուրոնաթթվի սինթեզը, հյուսվածքներին վերադարձնելով ձգվածությունն ու խտությունը` պաշտպանում են բորբոքումներից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վերականգնում են վերնամաշկի լիարժեք արգելակիչ ֆունկցիաները, որն անհրաժեշտ է մաշկում ընթացող բոլոր բջջային պրոցեսների համար։
– Տարվա ո՞ր ժամանակահատվածում է խորհուրդ տրվում իրականացնել այս պրոցեդուրան:
– Լազերային երիտասարդացման պրոցեդուրան խորհուրդ է տրվում իրականացնել ինչպես աշնանը այնպես էլ գարնանը, երբ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները պասիվ են:
10.04.2015 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ