Բժիշկներ
Հ. Մինասյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների ու ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան» գրքի շնորհանդեսը
 
                            Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում, ներկա էին բժիշկներ, պատմության մասնագետներ: Մեդ-Պրակտիկը գրքի գաղափարի հղացման, ստեղծման պատմության և այլ հարցերի շուրջ զրուցեց հեղինակի՝ Հարություն Մինասյանի հետ:
–   Ինչպե՞ս  ծնվեց նման գիրք գրելու գաղափարը:
–   Լինելով պրակտիկ բժիշկ-հոգեբույժ՝ շուրջ 20 տարի զբաղվում եմ նաև բժշկության պատմությամբ, ստեղծել եմ Հայ բժշկության թանգարան-հավաքածու: Հետաքրքրվում եմ հայ բժշկության պատմության, նշանավոր հայ բժիշկների կենսագրություններով, նրանց արած գործով: Սա իմ տասներորդ գիրքն է:
Նախորդ գրքերս հրատարակելու ընթացքում, երբ ուսումնասիրում էի արխիվներ, պարբերականներ, գրքեր՝ տպագրված աշխարհի տարբեր երկրներում, իմ տեսադաշտում անընդհատ հայտնվում էին բժիշկներ, ովքեր աշխատել և ապրել էին Թուրքիայի տարածքում, և իրենց կյանքի որևէ հատվածում բանտարկվել էին, կամ աքսորվել, իսկ նրանց մեծ մասը 1915 թվականին ենթարկվեց ցեղասպանության: Այդ բոլոր կենսագրականներն առանձնացնում էի: Եկավ մի պահ, երբ բավական շատ նյութ էր հավաքվել: Հինգ տարի առաջ սկսեցի զբաղվել մտահղացմանս իրականացմամբ: Գիրքը հրատարակվեց անցյալ տարվա վերջին, և լավ է, որ հասցրեցի դա անել հարյուրամյակին ընդառաջ: Հրատարակվեց պետական պատվերով, 400 տպաքանակով: Գրքում ներկայացված է 470 բժշկի կենսագրություն: Նրանց բժիշկներ են և բժիշկ-ուսանողներ, ատամնաբույժներ ու ժողովրդական բժիշկներ:
 –   Խնդրում եմ համառոտ ներկայացնել. շա՞տ էին ականավոր մասնագետները:
–   Խնդրում եմ համառոտ ներկայացնել. շա՞տ էին ականավոր մասնագետները:
–   19-րդ դարից սկսած՝ Թուրքիայում ժողովրդական բժշկությունը սկսեց փոխարինվել գիտական բժշկությամբ: Այդ տարիներին Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի տարածքներում գործում էին բազմաթիվ միսիոներական կազմակերպություններ, որոնք բացում էին դպրոցներ, քոլեջներ, որոնցում սովորում էին հիմնականում հայ պատանիներն ու երիտասարդները:  Նրանցից շատերը որպես մասնագիտություն ընտրում էին հենց բժշկությունը և կրթությունը շարունակում եվրոպական երկրներում: Ավարտելուց հետո, վերադառնալով իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը, աշխատում էին որպես բժիշկ: Եկավ մի պահ, երբ կրթված բժիշկների թիվն արդեն բավականին շատ էր: Կոստանդնոպոլսում հայ բժիշկները հիմնեցին առաջին բժշկական ընկերությունը, որը կոչվում էր Կայսերական բժշկական ընկերություն, որի անդամների ութսուն տոկոսը հայեր էին: Նրանք հետագայում ստեղծեցին նաև առաջին բժշկական ուսումնական հաստատությունը, որը կոչվում էր Կայսերական բժշկական բարձրագույն ուսումնարան: Առաջին բժշկական դասագրքերի հեղինակները ևս հայեր էին, ընդ որում՝ սկզբում դրանք գրվում էին ֆրանսերեն, քանի որ թուրքերեն բժշկական տերմինաբանություն չկար: Երբ երիտթուրքերի կառավարությունը որոշեց հայերին բնաջնջել, այդ դաժան իրողության մեջ հայտնվեցին նաև բժիշկները, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել էին կայսրության բնակչությանը բժշկելուն և կրթելուն: –   Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:
–   Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:
–   Նույն մարդու կենսագրությունը ստիպված եմ եղել փնտրել մի քանի աղբյուրներում, քանի որ բավականին դժվար է այդ օրերի մասին հավաստի և ամբողջական տեղեկատվություն գտնելը: Օգտվել եմ գրքերից, պարբերականներից, տարբեր անհատներից, ովքեր տվյալներ են տվել իրենց հարազատների մասին: Չեմ կարծում, որ գտել ու մեկտեղել եմ բոլոր բժիշկներին. գուցե դեռ կրկնակին հնարավոր լինի գտնել: Բայց առաջին քայլն արված է այս հետազոտության ուղղությամբ:
Իմ գրքի համար որպես նախատիպ ծառայել են Գասպար Կարոյանի ԱՄՆ-ում տպագրված գիրքը՝ «Նահատակված հայ բժիշկներ», Թեոդիկի «Նահատակված հայ մտավորականներ»-ը, «Տարեցույցներ»:
–   Ունե՞ք նախկինում գրքեր բժիշկների մասին:
–   Հինգ հատոր հրատարակել եմ աշխարհի հայ հոգեբույժների մասին. գիրքը կոչվում է «Հարյուր հայ հոգեբույժներ: Կենսագրական բառարան», մեկ ուրշ գիրք նվիրված է ստալինյան բռնաճնշումներին ենթարկված հայ բժիշկներին. կոչվում է «111… բռնադատված հայ բժիշկներ. 1920-1954 թթ.: Կենսագրական բառարան», հաջորդը  կոչվում է «16-19-րդ դարերի լեհահայ բժիշկներ: Կենսագրական բառարան»: Իմ խնդիրն է պատմության գզրոցներից դուրս բերել և աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի բժշկական մշակույթ ենք ունեցել Հայաստանում և ամբողջ աշխարհում: –   Ի՞նչ նոր գրքեր եք նախատեսում:
–   Ի՞նչ նոր գրքեր եք նախատեսում:
–   Ւնձ մոտ այժմ ամենաքիչը հինգ գրքի նյութ է հավաքվել: Հրատապ ուզում եմ տպագրել գրքեր Ադրբեջանի և Վրաստանի հայ բժիշկների մասին: Ցանկանում եմ գիրք հրատարակել նաև հայ բժիշկ-գրողների մասին: Բժիշկները շատ են զբաղվել գիր-գրականությամբ. Հավաքել եմ շուրջ 300 անուն, սկսել եմ հավաքել նաև նրանց հեղինակած գրքերը: Այսօր ունեմ 150 բժիշկ-գրողների շուրջ 500 գիրք: 2010 թ. Ժողովրդական արվեստի թանգարանում ցուցահանդես կազմակերպեցի, որը կոչվում էր «Հայ բժիշկները՝ հայ գրականության մշակներ»: Երևելի բժիշկ-գրողներից են Ծերենցը, Ռուբեն Սևակը, Ժորա Հարությունյանը, Զորի Բալայանը և ուրիշներ: 
–   Դուք նշեցիք հայ բժշկության թանգարանի մասին. ի՞նչ նախաձեռնություն է դա:
–   Վերջին երեսուն տարիների ընթացքում ես ստեղծեցի մի հավաքածու, որը պայմանականորեն կոչվում է «Հայ բժշկության թանգարան»: Հավաքածուի մեջ մտնում են լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր, բժշկական գործիքներ, առարկաներ, բժիշկների անձնական իրեր և այլ: Շուրջ 30 000 ցուցանմուշ: Նպատակս է Երևանում ստեղծել Հայ բժշկության թանգարան: Այդպիսի թանգարաններ կան շատ ու շատ երկրներում: Կա մեծ հավաքածու. խնդիր է դարձել տարածքի ձեռքբերման հարցը: Կցանկանայի, որ այն լիներ ո՛չ միայն թանգարան, այլև թանգարան-ինստիտուտ: Նաև շատ կուզեի, որ վերականգնվեր ԵՊԲՀ բժշկության պատմության ամբիոնը. հարություն առներ այդ գիտությունը, չանտեսվեր, և մեր երիտասարդ բժիշկները՝ պրակտիկ գործունեությանը զուգահեռ, զբաղվեին նաև բժշկության պատմությամբ:
 24.04.2015
24.04.2015                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
 03.04.2025
03.04.2025                                     
                                        
                                
                Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
 22.12.2024
22.12.2024                                     
                                        
                                
                84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
 23.05.2024
23.05.2024                                     
                                        
                                
                Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
 22.05.2024
22.05.2024                                     
                                        
                                
                Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
 01.02.2024
01.02.2024                                     
                                        
                                
                Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
 21.06.2023
21.06.2023                                     
                                        
                                
                Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
 12.06.2023
12.06.2023                                     
                                        
                                
                Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
 03.05.2023
03.05.2023                                     
                                        
                                
                Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
 30.03.2023
30.03.2023                                     
                                        
                                
                Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
 20.01.2023
20.01.2023                                     
                                        
                                
                Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
 24.10.2022
24.10.2022                                     
                                        
                                
                Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
 06.09.2022
06.09.2022                                     
                                        
                                
                ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
 22.07.2022
22.07.2022                                     
                                        
                                
                «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
 06.04.2022
06.04.2022                                     
                                        
                                
                Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
 18.02.2022
18.02.2022                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    