Բժիշկներ
Սամվել Քարամյան. «ՈւԱԿ-ում ճառագայթային բուժման բաժանմունքը աշխատում է մեծ լարվածությամբ». oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության բաժանմունքի ղեկավար, Ուռուցքաբանների և միջուկային բժշկության ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քարամյանի հետ զրուցեցինք բժշկագիտության այս ոլորտում կատարվող և ծրագրվող աշխատանքների, սերնդափոխության մասին:
– Բժիշկ Քարամյան, խոսենք Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի գործունեության մասին:
– Բաժանմունքում յուրաքանչյուր տարի ընդունում ենք մոտավորապես 1200-1600 հիվանդներ, որն, ըստ միջազգային չափանիշներից ցածր թիվ է: Ըստ չափանիշների՝ ճառագայթային բուժման ենթակա են բոլոր նոր ախտորոշված ուռուցքային հիվանդների 50 և ավելի տոկոսը: Մեր երկրում անցած տարի արձանագրվել է 8 հազարից ավելի չարորակ նորագոյացություններով հիվանդներ, որոնցից նվազագույնը` 4-5 հազարը, պետք է ստանար ճառագայթային բուժում:
– Չնայած այս փաստին, բաժանմունքն աշխատում է բավականին լարված ռեժիմով: Ստացել ենք նորագույն սարքավորում՝ գծային արագացուցիչ «Էլեկտա», որի ճառագայթին նախապատրաստական աշխատանքները շատ ավելի մանրակրկիտ ու երկարատև ուսումնասիրություն են պահանջում: Համեմատության համար նշեմ, որ յուրաքանչյուր հիվանդի համար եռակի անգամ ավելի շատ ժամանակ է անցնում «Էլեկտա»-ով բուժելիս, քան մյուս տեխնիկական միջոցներով: Այսպես կոչված՝ կոնֆորմալ ճառագայթումը եռաչափ է, որը պահանջում է նաև եռաչափ ծրագրավորում իրականացնել: Այս սարքի գլխավոր առավելությունը նրանում է, որ իր հնարավորությունները թույլ են տալիս անցկացնել շատ ավելի ճշգրիտ բուժում, նվազեցնելով առողջ հյուսվածքների ավելորդ ճառագայթումը և, միաժամանակ, բարձրացնելով թիրախային հասանելիք բուժիչ դոզան:
– Եթե հաշվի առնենք, որ, օրինակ, 5000 հիվանդի փոխարեն յուրաքանչյուր տարի 1200 հիվանդ եք սպասարկել, կարո՞ղ եք ներկայացնել պատճառը:
– Գլխավոր պատճառն այն է, որ ուղեգրող բժիշկների մի մասը՝ հիմնականում ոչ ուռուցքաբանները, հաճախ տեղյակ չեն ճառագայթային բուժման ցուցումներին և հակացուցումներին, կամ չեն հետևում միջազգային ուղեցույցներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդների գերակշռող մեծամասնությունը առաջին փուլերում հայտնվում են վիրաբույժի մոտ, ապա այդ հիվանդի հետագա բուժման հերթականությունը և ճակատագիրը, սովորաբար, կախված է լինում առաջին բժշկի ուղեգրումից: Հարկ է շեշտել, որ մեր երկրի առանձնահատկությունն է, երբ այս պարագայում 1-ին օղակի բուժող բժշկի կարգավիճակում վիրաբույժն է հայտնվում: Հաճախ դա արդարացված է, քանի որ հեռացման ենթակա ուռուցքների դեպքում բժիշկները նույնպես նախընտրում են վիրաբուժական մեթոդը: Սակայն վիրաբույժը հիվանդին կուղարկի՞ ճառագայթային բուժման, թե` ոչ, դա արդեն հարց է:
Մյուս պատճառներից է այն, որ նման ծառայություն ամբողջ Հայաստանում մատուցում է միայն մեր կենտրոնը, որը դժվարություն է ստեղծում հեռավոր մարզերի բնակիչների համար՝ հատկապես ձմեռային ժամանակահատվածում: Եվ վերջապես՝ մեր բաժանմունքի ծանրաբեռնվածությունը, բուժման համար հերթագրվելու խնդիրը: Երբեմն հերթագրված հիվանդները, ամիսներ սպասելուց հետո, հրաժարվում են բուժում ստանալուց:
Մեր բաժանմունքը, կարելի է ասել, հանրապետությունում մենաշնորհային դիրք ունի. հիվանդների 95 տոկոսը մեզ մոտ են ճառագայթվում, թեև Գյումրիում նույնպես գործում է նման բաժանմունք:
Հաճախ ենք մեզ մոտ հրավիրում մասնագետներին, ովքեր առնչվում են ուռուցքային հիվանդների հետ և ներկայացնում վիրահատությունից հետո ճառագայթային բուժման հրատապությունն ու կարևորությունը, քանի որ երբեմն հետևողական չեն այս խնդրում:
Այսօր փոխվել է քիմիաթերապիայի բուժանյութերի ցանկը, նոր սերնդի դեղամիջոցներ են ի հայտ եկել, որոնք առավել արդյունավետ են: Ըստ վիճակագրության, չարորակ ուռուցքներից բուժված հիվանդների 49 տոկոսը բուժվել են վիրաբուժության, իսկ 40 տոկոսը՝ ճառագայթային բուժման արդյունքում, և միայն 11 տոկոսը՝ քիմիաթերապիայի: 20-25 տարի առաջ պատկերն այլ էր` քիմիաթերապիայից` 2-5 տոկոս, ճառագայթայինից` 15-20 տոկոս, վիրաբուժությունից` 40 տոկոս: Ակնհատ է, թե ինչպես է բարձրացել ճառագայթային և քիմիաթերապիայի մեթոդներով բուժման արդյունավետությունը:
Հարկ եմ համարում շեշտել, որ դա վերաբերում է «սոլիդ» ուռուցքներին, այլ ուռուցքների դեպքում (արյան և ավշային համակարգի չարորակ գործընթացներ) և մանկական ուռուցքաբանությունում քիմիաթերապիան շատ ավելի արդյունավետ է: Բացի այդ, ճառագայթային բուժումը հիվանդի բուժման ընդհանուր ծախսերի 5-30 տոկոսն է կազմում: Առավել թանկարժեք բուժման մեթոդներ կան, որոնք դեռևս Հայաստանում չեն կիրառվում` պրոտոնա-իոնային ճառագայթումը, որի արժեքը մոտ 100 հազար ՀՀ դրամ է:
– Հայաստանում և արտերկրում ճառագայթային բուժմումը նախընտրողների ինչպիսի՞ տոկոսային հարաբերակցություն կա:
– Տոկոսային հստակ հարաբերակցություն չեմ կարող ասել: Որոշ տվյալների համաձայն, Հայաստանից արտերկիր (Ռուսաստանը ներառյալ) ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով տարեկան մեկնում 1 մոտավորապես 300-400 հիվանդ, :
– Ձեր բաժանմունքն ի՞նչ հագեցվածություն ունի:
– Ներկայում բաժանմունքում առկա են երեք սարքավորում. երկուսը համապատասխանում են ժամանակակից պահանջներին և աշխատում են նոր ծրագրավորմամբ՝ գծային արագացուցիչն ու չեխական արտադրության գամմաթերապևտիկ սարքավորումը, որոնք ձեռք են բերվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) շնորհիվ: Երրորդն այս տարի կապամոնտաժվի:
Ինչ վերաբերում է միջուկային բժշկությանը. ԱԷՄԳ օժանդակությամբ` «Տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում, բավականին աշխատանքներ ենք իրականացրել: Ունենք հունգարական արտադրության «ՍՊԵԿՏ» խցիկ, որը ժամանակակից սարքավորում է ամբողջ աշխարհում: Նախատեսվում է այդ սարքը լրացնել հավելյալ ֆունկցիաներով, որոնք թույլ կտան կատարել նաև համակարգչային և պոզիտրոն-էմիսիոն շերտագրումներ, ինչը կբարձրացնի առկա ախտորոշման մակարդակը և որակը: Միջուկային բժշկության առանձնահատկությունը փոփոխությունների տեսանելիությունն է մոլեկուլային մակարդակում, նույնիսկ` նյութափոխանակության: Արդյունքում` ախտորոշմումն առավել հավաստի է:
Վերջին 20 տարվա ընթացքում Ռադիացիոն ուռուցքաբանության ոլորտում սերտորեն համագործակցում ենք ԱԷՄԳ հետ: Այդ համագործակցության արդյունքում ստացել ենք մի շարք անհրաժեշտ սարքավորումներ ո՛չ միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի, այլ նաև Գյումրիի հակաուռուցքային դիսպանսերի և Սրտաբանական ԳՀԻ համար: Հարկ եմ համարում նշել ՀՀ Առողջապահության նախարարության և մեր կենտրոնի տնօրինության աջակցության մասին՝ տարածքների վերանորոգման և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման հարցերում:
Բաժանմունքում աշխատում է 13 մասնագետներից կազմված թիմ, չորսը գիտությունների թեկնածու են: Բոլոր մասնագետներ ԱԷՄԳ աջակցությամբ վերապատրաստվել են արտերկրի լավագույն կլինիկաներում (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Չեխիա, Մակեդոնիյա, Իտալիա, ՌԴ): Բացի այդ, մասնակցում են նաև կարճատև ուսումնական դասընթացների:
– Թիմում է նաև Ձեր որդին՝ Ներսես Քարամյանը. առողջ սերնդափոխություն կա՞ ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության ոլորտում:
– Որդուս ժամանակին համոզել եմ, որ բժշկական համալսարանում ուսումն ավարտելուց հետո շարունակի ճառագայթային բժշկության ուղղությամբ: Ինչու՞. բաժնի ղեկավարությունը ստանձնելիս, երբ ամենաերիտասարդն էի, ավագ սերնդի մեր բժիշկներն իրենք էին խոստովանում՝ նորարարություններին հետևելուն դժվարանալու մեջ, ինչը վտանգում է բաժանմունքի և այս մասնագիտության հեռանկարայնությունը... Ուժս որդուս վրա պատեց: Այժմ, այո՛, կա արժանի սերնդափոխություն, երիտասարդ բժիշկների մեջ կան ճառագայթաբան դառնալու որոշում կայացնողներ: Ներկայում մեր բաժանմունքում աշխատող բժիշկների միջին տարիքը 40-45 է:
– Թե՛ բաժանմունքում, թե´ ասոցիացիայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
– Բաժանմունքի վերջին 10 տարվա գիտական գործունեության արդյունքները հրապարակվել են շուրջ 110 թեզերի և գիտական հոդվածների տեսքով, ներկայացվել են զեկուցումների ձևով` տարբեր գիտական կոնֆերանսների ժամանակ, պաշտապնվել է 1 դոկտորական և 2 թեկնածուական թեզ: Ներկայում բաժանմունքի աշխատակիցների կողմից իրականացվում են ևս 1 դոկտորական և 1 թեկնածուական աշխատանքներ: 2011թ. մշակվել և հրատարակվել է “Տեղեկատվություն ճառագայթային բուժման մասին” գրքույկը պացիենտների համար: Նախապատրաստվում է ճառագայթային ուռուցքաբանության արդիական հարցերին վերաբերվող մենագրության հրատարակում:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն