Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ

Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ

–   «Էրեբունի» բժշկական կենտրոնում պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության (ՊԱՍՎ) ծառայության ստեղծումը որքանո՞վ էր հրատապված:

–   «Էրեբունի» բժշկական կենտրոնում ՊԱՍՎ ծառայությունը հիմնադրվել է 2014 թ. հունվարին՝ Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ: Ըստ միջազգային վիճակագրության մահվան ելքով սրտանոթային հիվանդություններն առաջին տեղում են: Նրանց մեջ իշեմիկ ինսուլտը, որի հիմնական պատճառն է պարանոցային անոթների նեղացումները և դեֆորմացիաները, գրավում են երկրորդ տեղը՝ հաշվանդամությամբ էւ մահվան ելքերով, զիճելով միայն սրտի իշեմիկ հիվանդությանը: Կյանքին ու առողջությանը լուրջ սպառնալիքով այս խնդիրները հիմնավոր պատճառ և ժամանակի պահանջ են մեր կենտրոնում նման ծառայություն հիմնելու, ընդ որում, մեր երկրում առաջինն է: ՊԱՍՎ ծառայությունում իրականացվող վիրահատություններն իրենց բնույթով կանխարգելիչ են: Ծառայության հիմնական նպատակը առողջությանը սպառնացող հաշմանդամության և մահվան ելքով դեպքերի նվազեցումն է: Իշեմիկ ինսուլտը կանխարգելող վիրահատությունները, որոնք կատարվում են պարանոցային անոթների վրա, արտասահմանում համարվում են ազգ պահպանող միջամտություններ: Վառ ապացույց է հիվանդների դիմելիության աճը: Ծառայության հիմնադրման առաջին իսկ տարում իրականացվեց 65 վիրահատություն, ինչը լավ ցուցանիշ է, և վկայում է ծառայության արդիականության մասին: Հետևելով հիվանդների հոսքին՝ այս տարի պլանավորել ենք կատարել 120-130 վիրահատություն:

–   Խոսենք ՊԱՍՎ ծառայության գործունեության մասին:

–   Մեզ մոտ հիմնականում իրականացվում են վիրահատություններ պարանոցային անոթների (քնային և ողնաշարային զարկերակների էնդարտերէկտոմիաներ, դեֆորմացիաների ռեզեկցիա), աորտայի և նրա ճյուղերի վրա (անևրիզմաների, նեղացումների շտկում), ինչպես նաև սրտի իշեմիկ և փականային հիվանդությունների ժամանակ:

Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետՊԱՍՎ ծառայությունն իր տեսակով բացառիկ է նաև նրանով, որ ողնաշարային զարկերակների վրա բացի կանխարգելիչ միջամտություններից, կատարվում են նաեւ բուժող վիրահատություններ, որոնք էապես բարելավում են հիվանդի կյանքի որակը. իսպառ վերանում են գլխատույտները, շարժումների դիսկոորդինացիան և ուշագնացության դեպքերն: Նման խնդիրների դեպքում վիրահատությունների ելքը հիմնականում բարեհաջող է:

–   ՊԱՍՎ ծառայութան գործունեության արդյունավետությունն արտերկում և մեզ մոտ, եթե համեմատական անցկացնենք…

–   Որակական առումով չենք զիջում: Այս կարգի վիրահատություններ իրականացնող առաջատարներից են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, եվրոպական մի քանի երկրներ: Նման վիրահատություններ կատարվել են 1960-ականներին, իսկ առաջին վիրահատությունն իրականացվել է հանրաճանաչ սրտանոթային վիրաբույժ Մայքլ Դեբեյկիի կողմից:

Ըստ վիճակագրության՝ այսօր մեր երկրում քնզարկերակների հետ կապված վիրահատությունների պահանջը տարեկան 2500-3000 է: Եթե մեզ մոտ տարեկան թիվը հասցնենք 300, դա լուրջ ցուցանիշ կլինի:

Վիրահատություններն իրենց տեսակով բարդ են, աշխարհի մակարդակով նման պատասխանատու ու բարդ վիրահատական միջամտություններ հազվադեպ կլինիկաներում են իրականացվում: Բարձրակարգ ծառայության մակարդակ ապահովելուն միտված՝ համագործակցում ենք արտերկրի փորձառու առաջատար կլինիկաների և բժիշկների հետ, ինպես, օրինակ, Բակուլևի անվան գիտահետազոտական կենտրոնն է:

Ըստ միջազգային վիճակագրության, քնզարկերակների վիրահատություններից մահացությունը և խոշոր կաթվածի հավանականությունը միջինում կազմում է 3-4%: Մեզ մոտ իրականացված 110 վիրահատությաև արդյունքում մահացու ելք չենք ունեցել, իսկ կաթվածի հավանականությունը 1%-ից ցածր է: Սա նվաճում է…

Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ–   Ի՞նչ հեռանկարներ եք ակնկալում:

–   Նպատակ ունենք ընդլայնել ծառայության շրջանակը և իրականացնել նաև էնդովասկուլյար եղանակով վիրահատական միջամտություններ, նախատեսել նոր վիրահատարան՝ հիբրիդային միջամտությունների համար:

–   Ըստ Ձեզ՝ ինչպիսի ՞ առաջնային խնդիրներ կան, որոնց լուծումը խիստ անհրաժեշտ է:

–   Մեր կողմից իրականացվող վիրահատությունները, իրենց բնույթով լինելով բարդ ու բացառիկ, համեմատաբար թանկ են: Կան բնակչության որոշ սոցիալական շերտեր, որոնց համար նախատեսված են պետական վճարներ՝ զինծառայողներ, ոստիկանններ, սոցշահառուները, բյուջետային աշխատողներ և նրանց ընտանիքի անդամներ: Հարկ է պետության ուշադրությանն արժանանան նաև սոցիալապես անապահով ընտանիքներն ու հաշմանդամության կարգ ունեցող հիվանդները:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ