Բժիշկներ
Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին. «Արֆա Մեդ» լսողական սարքավորումների կենտրոնի ՔԿԱ-մասնագետ Հռիփսիմե Ավետիսյան
Տարբեր պատճառներով պայմանավորված ՝ հանկարծակի կամ ժամանակի ընթացքում, մարդը կարող է ունենալ լսողության խանգարում: Չարժե հուսահատվել: Գիտությունը գտել է խնդրի ելքը՝ ստեղծելով լսողական սարքեր: Այս սարքերի ճիշտ ընտրության և օգտագործման մասին ներկայացրեց «Արֆա Մեդ» լսողական սարքավորումների կենտրոնի ՔԿԱ-մասնագետ Հռիփսիմե Ավետիսյանը:
– Ո՞րն է լսողության նորման և իջեցման ի՞նչ աստիճաններ կան:
– Լսողության իջեցման աստիճանները որոշվում է հատուկ աուդիոմետրիկ հետազոտության միջոցով, ըստ որի տարբերակում ենք.
0-20դբ-ն համարվում է նորմա,
- 20-40դբ՝ թեթև լսողության իջեցում. 1-ին աստիճան,
- 40-60դբ՝ միջին. 2-րդ աստիճանի իջեցում,
- 60-75դբ՝ համարվում է ծանր, 3-րդ աստիճանի իջեցում,
- 75-90դբ՝ ծանրագույն. 4-րդ աստիճանի իջեցում,
- 90-ից բարձր՝ խլություն:
– Որո՞նք են լսողության իջեցման տեսակները և պատճառները:
– Տարբերակում ենք լսողության իջեցման երեք տեսակ.
- Սեսոնևրալ ծանրալսություն, երբ վնասվում է ձայն ընկալող հատվածը,
- Կոնդուկտիվ ծանրալսություն, երբ վնասվում է ձայն հաղորդող ապարատը,
- Խառը տիպի լսողության իջեցում, երբ վնասվում են և՛ հաղորդող, և՛ ընկալող ապարատները:
Լսողության խնդիրները բազմապատճառային են.
- գենետիկ նախատրամադրվածությունը,
- բարձր ձայների երկարատև ազդեցությունը,
- բնածին ինֆեկցիաները (տոքսոպլազմոզ, սիֆիլիս, հերպես ևայլն),
- ձերքբերովի ինֆեկցիաներ (գրիպ, մենինգիտ, խոզուկ և այլն),
- գանգուղղային տրավմաներ,
- ուռուցքային հիվանդություններ,
- դեղորայքային և բժշկական միջամտությունների օտոտոքսիկ ազդեցություն (հակաբիոտիկներ, ճառագայթային, քիմոթերապիա),
- տարիքային լսողության իջեցում:
![]() |
![]() |
– Ի՞նչ եղանակներով է հնարավոր վերականգնել լսողությունը:
– Լսողության վերականգնման եղանակը կապ ունի, թէ լսողական զգայարանի ո՞ր հատվածն է վնասված:
Եթե լսողության իջեցումն անմիջական կապ ունի ձայն հաղորդող ապարատի վնասման հետ (արտաքին ականջում խցան, օտար մարմնի առկայություն, բնածին դեֆեկտներ, թմբկաթաղանթի պատռվածք, միջին ականջի բորբոքային հիվանդություններ, լսողական ոսկրիկների շղթայի ամբողջականության խախտում, օտոսկլերոզ, ապա լսողությունը հնարավոր է վերականգնել և՛ վիրահատական եղանակով, և՛ լսողական սարքերի օգնությամբ:
Եթե լսողության իջեցման պատճառ է ներքին ականջի ախտահարումը, ապա, ցավոք, միայն լսողական սարքերի օգնությամբ է հնարավոր այս կամ այն չափով վերականգնել լսողությունը:
![]() |
![]() |
– Ի՞նչ է իրենից ներկայացնում լսողական սարքը:
– Ներկայում բարձր նանոտեխնոլոգիայի թվային լսողական սարքերը հնարավորություն են տալիս համակշռել (կոմպենսացնել) ամենաաննշան լսողության կորստից մինչև ծանրագույն լսողության կորուստը՝ անհատական ծրագրավորելով ըստ լսողության իջեցման աստիճանի և կորի, որի արդյունքում ստանում ենք առավելագույն բնական և հստակ հնչողություն:
Լսողական սարքերն ըստ իրենց տեղակայման լինում են երկու տեսակի՝ ականջի մեջ և ականջի հետևի մասում տեղադրվող:
Ներկայիս սարքերը նախկին լսողական սարքերի համեմատ չափերով բավականին փոքր են՝ ականջի մեջ տեղակայվող աննկատ սարքից մինչև ականջի հետևի մասում տեղադրվող գերհզոր փոքրիկ սարքեր
– Ո՞ր դեպքում է լսողական սարքը երկու ականջին տեղադրվում:
– Միանշանակ, եթե կա երկկողմանի լսողության իջեցում, ապա անհրաժեշտ է կատարել երկկողմանի լսողության պրոթեզավորում՝ առավելագույն աշխատեցնելով ակտիվ լսողական բջիջները: Եթե կա միակողմանի լսողության իջեցում, բնականաբար, սարքը տեղադրվում է վատ լսող ակնջին՝ մոտեցնելով կամ հավասարեցնելով լավ լսող ականջի լսողությանը:
![]() |
![]() |
– Ձեր աշխատանքային պրակտիկայում հանդիպե՞լ եք դեպքեր, երբ լսողական սարքերի օգնությամբ վերականգնվել է լսողությունը:
– Լսողական սարքի իմաստը ո՛չ միայն բնական սոցիալ լսողություն ապահովելն է, այլ նաև բոլոր լսողական բջիջներին ակտիվ վիճակում պահելը և մեռուկացման նախաշեմին գտնվող բջիջների վերականգնումը, որով և բացատրվում է երկար ժամանակ լսողական սարք օգտագործողների մոտ լսողության բարելավման տենդենցը:
Փորձը նաև ցույց է տալիս, որ այն պացիենտները, ովքեր ունեն երկկողմանի լսողության կորուստ, սակայն ինչ-ինչ պատճառներով տեղադրվել է մեկ լսողական սարք, դինամիկ հսկողության ընթացքում նկատվել է սարք չտեղադրված ականջի լսողության նվազում:
– Ինչպե՞ս ընտրել ճիշտ լսողական սարք:
– Լսողական սարքի ընտրությունը և տեղադրումը պետք է կատարվի մասնագետի կողմից, քանի որ սխալ ընտրված և կարգավորված լսողական սարքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ և ավելի վնասել պահպանված լսողությունը: Հատուկ աուդիոմետրիկ հետազոտությունների միջոցով նախապես ստուգվում է պացիենտի լսողությունը, յուրաքանչյուրի համար ընտրվում համապատասխան սարք, անհատական ծրագրավորվում և մուտքագրվում լսողության բոլոր տվյալները: Սահմանվում է հսկողություն և արաջիկա ամիսներին, երբ պացիենտը գտնվում է ընտելացման շրջանում, մի քանի անգամ իրականացվում է վերածրագրավորում է՛լ ավելի հարմարեցնելով պացիենտի լսողությանը, ինչը հնարավոր չի ինքնուրույն իրականացնել:
– Խլության դեպքում լսողական սարք օգտագործվո՞ւմ է:
– Ո՛չ: Խլության դեպքում միչև հինգ տարեկան երեխաների համար իրականացվում է վիրահատական միջամտություն՝ կոխլեար իմպլանտանցիա: Նման մոտեցում կիրառվում է նաև այն մեծահասակների նկատմամբ, ովքեր ժամանակի ընթացքում կորցրել են լսողությունը, բայց խոսքը չի աղավաղվել:

– Առաջանու՞մ է, արդյոք, ցավի կամ անհարմարավետության զգացում լսողական սարքից և որքա՞ն երկար կարելի է կրել օրվա ընթացքում:
– Առաջնային պացիենտները սկզբնական շրջանում սարքն օգտագործում են ընդմիջումներով, այն օրվա ընթացքում անընդհատ ականջում չի մնում: Իսկ, երբ արդեն իրենց հարմարավետ են զգում, սարքն օգտագործում են ամբողջ օրվա ընթացքում՝ հանելով միայն քնելուց առաջ:
– Լսողական սարքի մարտկոցն ինպե՞ս է աշխատում
– Մարտկոցները նախատեսված են միանվագ օգտագործման համար և նախքան լիցքաթափվելը ձայնային ազդանշանով նախապես զգուշացնում է կրողին: Լսողական սարքի մարտկոցները պացիենտն ինքնուրույն կարող է փոխել:
– Ե՞րբ է սպառվում լսողական սարքի օգտագործման ժամկետը:
– Ժամանակի ընթացքում սարքն օգտագործելիս մաշվում և որակազրկվում է: Ցանկալի է 3-5 տարին մեկ սարքը փոխել:
– Ինչպե՞ս կարելի է լսողական սարքի աշխատաժամանակը երկարացնել:
– Սարքը չի կարելի օգտագործել քնած ժամանակ և լողանալու ընթացքում: Որպեսզի լսողական սարքը շուտ չվնասվի, անհրաժեշտ է պարբերաբար մաքրել այն մասնագիտացված կենտրոնում: Խորհուրդ չի տրվում դա կատարել տնային պայմաններում:
– Հնարավո՞ր է հետագայում կարողանան վերականգնել բացարձակ խլությունը լսողական սարքերի օգնությամբ:
– Գիտությունը սրընթաց վերելք է ապրում, ամեն ինչ հնարավոր է:
30.07.2015 Կարդացեք նաև
Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ:
- Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար, և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող:
- Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:
- Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող
- Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:
- Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:
23.03.2026
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
03.04.2025
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
22.12.2024
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
23.05.2024
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
22.05.2024
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
01.02.2024
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
21.06.2023
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
12.06.2023
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
03.05.2023
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
30.03.2023
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
20.01.2023
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
24.10.2022
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
06.09.2022
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
22.07.2022
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
06.04.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






