Բժիշկներ
ՀՀ ԱՆ. Մեր երկրում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում
«Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում կատարվել է ուսահոդի էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի գլխիկի կոտրվածքից հետո։ Մեր երկրում իրականացվող նման եզակի վիրահատության արդեն ենթարկվել է 2 հիվանդ։
78-ամյա կնոջ` Է. Ա.-ի մոտ կատարվել է ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի բազմաբեկոր, փակ կոտրվածքից հետո: Նա կլինիկա էր դիմել՝ գանգատվելով ձախ ուսահոդի սաստիկ ցավերից և շարժումների խիստ սահմանափակումից: Վնասվածքը ստացել էր վայր ընկնելու հետևանքով: Գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի պրոքսիմալ (վերին/3-ականի) բազմաբեկոր, ներհոդային, ներհրված, փակ կոտրվածք՝ տեղաշարժով:
Ըստ մասնագետների` նմանատիպ կոտրվածքների հիմնական խնդիրն այն է, որ կոտրվածքից հետո իսպառ վերանում է բազուկոսկրի գլխիկի արյան մատակարարումը, ինչի հետևանքով ոսկրային նյութը վերածվում է ախտաբանական փափուկ հյուսվածքի` կորցնելով հենարանային ֆունկցիան: Արդյունքում ուսահոդում առաջանում է շարժումների խիստ սահմանափակում:
Նախկինում նման կոտրվածքների դեպքում կատարվում էր կամ բազուկոսկրի գլխիկի հեռացում կամ այդ հիվանդներն ընդհանրապես չէին վիրահատվում։ Երկու դեպքում էլ առաջանում էր վերին վերջույթի ֆունկցիայի կայուն խանգարում, ինչն ուղեկցվում էր արտահայտված ցավերով:
ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումի արդյունքում որոշվել է, որ համալսարանական կլինիկայի թե՛ մասնագիտական, թե՛ գործիքային հագեցվածությունը հնարավորություն է տալիս կատարելու անհրաժեշտ վիրահատությունը, ինչի շնորհիվ հիվանդը կխուսափի վերին վերջույթի ֆունկցիայի կայուն խանգարումից:
Այսպես, մայիսի 7-ին, մեր երկրում իրականացվեց ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում։ Վիրահատություն, որ նախկինում անհասանելի էր մեր հիվանդների համար:
Ընդհանուր անզգայացման տակ իրականացված վիրահատությունը տևել է 1 ժամ 20 րոպե: Թե՛ վիրահատությունը, թե՛ հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների, հարթ: Հիվանդը դեռևս գտնվում է կլինիկայի ամբուլատոր հսկողության ներքո: Նա արդեն կարողանում է երկու ձեռքի օգնությամբ ինքնուրույն լվանալ երեսը և հարդարել մազերը: Թեև դեռ ցավեր ունի, բայց դրանք օրեցօր նվազում են, ավելանում են շարժումների ծավալները:
Նույն վիրահատության ենթարկված երկրորդ հիվանդը 32 տարեկան է, արական սեռի ներկայացուցիչ: Մ.Մ.-ի մոտ
Էպիլեպսիկ նոպայի ժամանակ ձախ ուսահոդում առաջացել է հոդախախտ: Հիվանդը նախ դիմել է ավանդական բժշկության օգնությանը։ Հոդախախտն ուղղելու անհաջող փորձի ժամանակ սնղչին վնասել է հիվանդին՝ առաջացնելով բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք: Գնալով սաստկացող ցավերը հիվանդին պարտադրել են դիմել բժշկի օգնությանը: «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք` հետին հոդախախտով: Հաշվի առնելով հիվանդի երիտասարդ տարիքը՝ որոշվել է կատարել նվազագույն միջամտություն։ Իրականացվել է հոդախախտի բաց ուղղում և ոսկրաբեկորների ֆիքսում՝ պտուտակներով և ամրալարով:
Վիրահատությունն անցել է հարթ։ Հիվանդը գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ամբուլատոր հսկողության ներքո: Հինգ ամսվա ընթացքում նկատվել է բացասական դինամիկա։ Ռենտգենաբանական հետազոտությամբ արձանագրվել է բազկի գլխիկի ասեպտիկ մեռուկացման ավելացում և ցավի հետզհետե սաստկցում։
ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարչ, պրոֆեսր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված համայցի ժամանակ կայացվել է որոշում՝ իրականացնել ձախ բազուկոսկրի միաբևեռ էնդոպրոթեզավորում: Վիրահատության ընթացքում հեռացվել են մետաղական բոլոր կոնստրուկցիաները և մեռուկացված գլխիկի մասնիկները:
Էնդոպրոթեզավորումն իրականացվել է ցեմենտային եղանակով:
Վիրահատությունը և հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների: Վիրահատությունից անցել է մեկ ամիս, հիվանդը ինքնուրույն կատարում է վերին վերջույթի մինչև 50 աստիճան տարածում, երկու ձեռքի կիրառությամբ ինքնուրույն լվանում է երեսը և հարդարում մազերը:
Վիրահատությունները կատարել են վիրաբույժ՝ ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դասախոս, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի բժիշկ-վնասվածքաբան Արտակ Օհանյանը, ասիստենտներ՝ կլինիկայի ղեկավար Արմեն Բդոյանը և կլինիկայի բժիշկ-վնասվածքաբան Արսեն Ազիզբեկյանը:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն