Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Արդյունավետ ծրագիր հիպերտոնիկ հիվանդների համար. Երևակ - Առողջապահական համակարգ

Արդյունավետ ծրագիր հիպերտոնիկ հիվանդների համար. Երևակ - Առողջապահական համակարգ

Ըստ մասնագետի հաշվարկների՝ Հայաստանում 1 բժիշկ-սրտաբանը պետք է բուժի մոտավորապես 2000 հիպերտոնիկ հիվանդի: Նման իրավիճակը վերահսկելի դարձնելու և համակարգը կայացնելու համար անհրաժեշտ է կառուցողական և արդյունավետ  մեխանիզմներ մշակել: Մանրամասները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ Լևոն Քոչարյանի հետ զրույցում:
 
–  Ձեր ոլորտի մասնագետները հաճախ են ասում, որ սրտաբանությունը վերջին տասնամյակում Հայաստանում լուրջ առաջխաղացում է ապրում: Ինչո՞վ եք պայմանավորում այդ առաջխաղացումը:
 
–  Ես կասեի՝ մեծ առաջխաղացում կա, և դա պայմանավորված է առաջին հերթին ինֆորմացիայի ազատությամբ՝ ինտերնետային կապ, գրականություն, հաշված վայրկյաններում մեզ հասնող նորարարություններ: Երկրորդ հանգամանքը արտերկրում փորձ ձեռք բերելու, տեսնելու, շփվելու ու սովորածը մեզ մոտ կիրառելու հետ է կապված, ինչի հնարավորությունը նախկինում քչերն ունեին: Երրորդ պատճառն էլ երևի սրտաբանական ոլորտում ճիշտ քայլեր, նեդրումներ անելն է: Իսկ թե ինչու է հենց սրտաբանության ոլորտը զարգանում, պատճառը շատ պարզ է: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սրտանոթային հիվանդությունները հիվանդացության և մահացության ցուցանիշով առաջին տեղում են շարունակում մնալ: Բնականաբար այս ամենը կանխարգելելու և ոլորտը կանոնակարգելու անհրաժեշտություն է առաջ գալիս: 20 տարի առաջ Հայաստանում ինվազիվ սրտաբանական երկու կենտրոններ կային ընդամենը, իսկ այսօր արդեն 10-ից ավելի են: Բացի այդ, մենք հրաշալի կադրեր ունենք, որոնցից շատերը դրսում են վերապատրաստվել:
 
–  Բայց մյուս կողմից չենք կարող չնկատել, որ սրտանոթային հիվանդություններից մահացությունների թիվը տարեցտարի աշխարհում և Հայաստանում աճում է: Ինչու՞:
 
–  Այո, դուք ճիշտ եք: Կոնկրետ մեր երկրի պես անցումային փուլում գտնվող երկրների համար որպես պատճառներ շարունակում են մնալ սթրեսը, էկոլոգիական խնդիրները, վատորակ սնունդը, դեղորայք գնելու համար անհրաժեշտ գումարի բացակայությունը,  ոչ առողջ ապրելակերպը: Սրտանոթային հիվանդությունները և դրանցից մահացության դեպքերը աստիճանաբար երիտասարդանում են, ինչը ևս լուրջ խնդիր է այսօր:
 
–  Հիվանդությունները բուժելն ավելի դժվար է, քան դրանք կանխարգելելը: Պետական կանխարգելիչ ի՞նչ ծրագրեր են իրականացվում և Դուք՝ որպես սրտաբան, ինչպիսի՞ն եք տեսնում այդ ուղղությամբ պետություն-ոլորտ համագործակցությունը:
 
–  Կանխարգելիչ բազմազան ծրագրեր են իրականացվում՝ անվճար հետազոտություններ, պոլիկլինիկական ծառայություններ, պայքար ծխելու դեմ, առողջ ապրելակերպի քարոզարշավ և այլն: Բայց խնդիրն իր ողջ բարդությամբ շարունակում է մնալ, և մահացությունների թիվն էլ շարունակում է աճել: Ես մասնավորապես կուզեի խոսել այն գործոնների մասին, որոնք հանգեցնում են հիվանդության ու նաև մահվան: Բարձր խոլեստերինը, շաքարային դիաբետը, գիրությունը, ծխելը, ոչ առողջ ապրելակերպը իհարկե այդ գործոնների թվում են, բայց առաջին տեղում շարունակում է մնալ զարկերակային հիպերտենզիան՝ բարձր զարկերակային ճնշումը:

 

Ու դա այն պայմաններում, երբ հիվանդի զարկերակային բարձր ճնշումը հաշված րոպեների, ժամերի կամ մեկ օրվա ընթացքում իջեցնելը բժշկի համար դժվար գործ չէ: Հարցն այն է, որ բարձր ճնշումը կարգավորող դեղերի ու պրեպարատների պակաս չկա. դեղագործական ընկերությունների միջև լուրջ մրցակցություն կա այդ հարցում: Բայց որոշիչ գործոնն ու բարդությունը ճնշման թիրախային թվերը  վերահսկողության տակ պահելն է: Մեծահասակների շրջանում հիվանդների շատ փոքր տոկոսը գիտե, որ ինքը բարձր զարկերակային ճնշում ունի: Եթե մեր 3 միլիոնանոց բնակչության մոտ 30-40 տոկոսը տառապում է զարկերակային ճնշման բարձրացմամբ, ապա նրանց միայն 50 տոկոսն է տեղյակ, որ ճնշում ունի, դեղորայք օգտագործում է այդ 50 տոկոսի ուղիղ կեսը և միայն 10 տոկոսն է, որ վերահսկվում է: Ճնշման ապարատները հասանելի են բոլորին, բայց մարդիկ չեն սիրում պարբերաբար չափել իրենց ճնշումը: Իսկ նրանք, ովքեր տեղյակ են իրենց վիճակին, չեն սիրում կանոնավոր դեղորայք օգտագործել, խմում են դեղը միայն այն ժամանակ, երբ իրենց վատ են զգում: Իհարկե խնդրի ֆինանսական կողմն էլ կարող է իր ազդեցությունը ունենալ:

 

Բացի այդ, դեղերի երկարատև օգտագործումը բերում է դրանց էֆեկտիվության նվազման կամ հարակից ազդեցությունների: Ընդ որում, պատկերը շատ չի տարբերվում նաև ամենազարգացած երկրներում. Եվրոպայում հիվանդների մոտ 30-40%-ի ճնշումն է վերահսկվում, այն դեպքում երբ բոլոր հիպերտոնիկ հիվանդները պիտի անընդհատ հսկողության տակ լինեն: Եթե միջին մոտավոր հաշվարկով վերցնենք՝ Հայաստանում կա 600 հազար հիպերտոնիկ հիվանդ, ապա սրտաբանների թիվը չի գերազանցում 300-ը: Ինչպե՞ս պիտի այդ 300 սրտաբանները կարողանան վերահսկել այդ 600 հազարին: Պատկերացրեք ինչ տեղի կունենա, երբ այդ հիվանդներից ամեն մեկն իրեն վատ զգալու դեպքում օրվա և գիշերվա ցանկացած ժամի զանգի իր բժշկին: Արդյո՞ք տվյալ սրտաբանն իր ասենք 2000 հիվանդներին կարող է անուն առ անուն, հիվանդության պատմություն առ պատմություն, նշանակում առ նշանակում հիշել և անընդհատ հետևել նրանց ինքնազգացողությանը: Իհարկե ոչ: Եվ սա ամբողջ աշխարհում է գլոբալ խնդիր:
 
–  Իսկ այդ խնդրին նոր, արդիական լուծումներ գտնել հնարավոր չէ՞:
 
–  Հնարավոր է: Հենց դրան է ուղղված զարկերակային հիպերտենզիայով հիվանդների բուժման վերահսկումը ապահովող կենտրոնի ստեղծման համակարգչային ծրագիրը /hbp.am/, որը հնարավոր եղավ կյանքի կոչել հայ ծրագրավորողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Ծրագիրն արդեն ներկայացրել եմ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցած սրտաբանական 10-րդ համաժողովին, և այն դրական գնահատականի է արժանացել: Իսկզբանե նպատակս էր մշակել ծրագիր, որը թույլ կտա քիչ ռեսուրսով, արագ և արդյունավետ կերպով հետևել հիպերտոնիկ հիվանդի կյանքի ընթացքում առաջացած բարդություններին և նրան պահել անընդհատ վերահսկողության ներքո: Գաղափարը հետյալն է. եթե հիվանդը անցել է համապատասխան հետազոտություններ, նշանակվում է դեղորայքային բուժում, նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում ու նրա անձնական տվյալները, հիվանդության պատմությունը, ցուցումները մուտքագրվում են hbp.am համակարգ: Միայն իրեն հասանելի կոդով նա մուտք է գործում կայք, որտեղ ցանկացած պահի կարող է իր ճնշման տատանումների մասին նոր տվյալներ թողնել: Ծրագիրն այնպես է մտածված, որ յուրաքանչյուր հիվանդի հիվանդության հետ կապված հնարավոր կանխատեսումների և զարգացումների և ըստ այդմ անհրաժեշտ ցուցումների փաթեթ կազմվի ու տեղադրվի կայքում: Օրինակ, եթե հիվանդն ունի ճնշման տատանումներ, մուտքագրում է իր ճնշման չափման վերջին տվյալները և համապատասխան հարցաշար լրացնելուց հետո համակարգիչն ավտոմատ կերպով նրան ցուցումներ է տալիս: Այսպիսով, հիվանդը պարտավորվում է ժամանակ առ ժամանակ չափել և մուտքագրել իր ճնշման թվերը:


Ըստ այդմ, համակարգիչը նրան ցուցումներ է տալիս, իրազեկում նրա վիճակի մասին: Սակայն նշեմ նաև, որ ծրագիրը ուղղակի ավտոմատ չի գործում, այն գտնվում է բժիշկ-օպերատորի վերահսկողության ներքո՝ շուրջօրյա հերթապահության ռեժիմով: Օպերատորը հետևում է հիվանդի գործողություններին, բայց միջամտում է միայն կրիտիկական պահերին, երբ հիվանդի վիճակը անվերահսկելի է դառնում, և շտապ օգնության անհրաժեշտություն է առաջանում: Հիվանդին տրվում է հարցաշար. այն լրացնելուց հետո եթե պարզվում է, որ առկա են բարդություններ՝ կրծքավանդակում ուժեղ ցավեր, սրտխփոցներ, ճնշման կտրուկ տատանումներ, գլխապտույտ, ապա օպերատորը միջամտում է: Համակարգիչն իր ձայնային և լուսային ազդանշաններով նրան իրազեկում է առկա վտանգի մասին: Եթե հիվանդին անհրաժեշտ է լինում շտապ օգնությամբ տեղափոխել հիվանդանոց, ապա մենք կարող ենք նրա հիվանդության, ընդունած դեղերի, անցած բուժումների, ընթացիկ վիճակի մասին  ամբողջ ինֆորմացիան անմիջապես ուղարկել համապատասխան հիվանդանոց:
 
–  Բայց արդյո՞ք բոլոր հիվանդներն են ի վիճակի Հայաստանում օգտվել ինտերնետից: Բացի սոցիալական խնդիրներից շատերը նաև էլեկտրոնային գրագիտության խնդիր ունեն: Մանավանդ եթե այդ հիվանդները տարեց են և հաղորդակցման նոր տեխնոլոգիաներին չեն տիրապետում:
 
–  Կայքն ունի նաև մոբայլ տարբերակ, ունենք նաև ուղիղ կապ ապահովող հեռախոսահամար, որին մշտապես արձագանքում են օպերատորները: Եթե կան հիվանդին անհասկանալի հարցեր, որոնց պատասխանը նա համակարգչով չի կարող ստանալ, ուղիղ գծով կարող է միանալ օպերատորներին և նրանցից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը: Միայն թե արդյունավետ վերահսկման համար հիվանդը պարտավորվում է ժամանակին խմել իր դեղերը և կատարել ու մուտքագրել չափումները: Եթե հիվանդը բարեխղճորեն չի ընդունում իր դեղերը և կանոնավոր կերպով չի մուտքագրում իր ճնշման տվյալները, ապա այդպիսի հիվանդին կարող ենք հանել համակարգից՝ դադարեցնելով մեր ստանձնած պարտավորությունները նրա նկատմամբ: Ծրագիրն արդեն մեկնարկել է և ժամանակի ընթացքում այն ավելի կկատարելագործվի, նոր կլինիկաներ իրենց տվյալներով կմիանան մեր տվյալների բազային, և սա կլինի ցանցային գործուն, արդյունավետ մեխանիզմ՝ վերահսկելու գրանցված հիվանդների ընթացիկ վիճակը ու բարձրացնելու հիվանդների բուժման որակը: Նման ժամանակակից մեթոդով հիվանդների վերահսկողությունը  կարող է լուրջ բեկում մտցնել սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերի քանակը նվազեցնելու հարցում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
 
–  Դե ինչ, հաջող մեկնարկ մաղթենք ձեր ծրագրին և հուսանք, որ այն իսկապես կնպաստի բժիշկ-հիվանդ կապի առավել արդյունավետ իրացմանը:
 

Սկզբնաղբյուր. Երևակ - Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ