Բժիշկներ
Բժշկի ճանապարհը` ընտանեկան ավանդույթ. «Երևակ». «Առողջապահական համակարգ»
Վիրաբույժի դիմակը միայն դիմագծերը չի թաքցնում: Նրա բոլոր տագնապներն ու հույզերը մնում են այդ դիմակի տակ: Միայն ճակատի հոսող քրտինքն ու մատների լարված արագությունը կարող են մատնել դրանք:
Երևան բժշկական կենտրոնում Հայկ Բալայանը ղեկավարում է Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը՝ ամենածանրաբեռնվածն ամբողջ հիվանդանոցում: Աշխատանքի խելահեղ տեմպ… ու չես հասցնում անգամ այդ դիմակի տակ տեսնել ինքդ քեզ՝ մարդուն…
– Ինչու՞ որոշեցիք բժիշկ դառնալ:
– Ես ծնվել ու մեծացել եմ բժիշկների ընտանիքում, մերն ավանդական բժիշկների ընտանիք է. ոչ միայն ծնողներս ու մեծ քույրերս, այլև քեռիս ու տատիկս են եղել վաստակավոր բժիշկներ: Ես համոզված եմ եղել, որ ուրիշ մասնագիտություն չկա ինձ համար: Ամենափոքր հասակից տեսել եմ բժշկի աշխատանքը. քեռիս Արցախյան պատերազմի տարիներին բուժծառայության հիմնադիր էր, մայրս՝ բժիշկ, հայրս՝ բժիշկ:
– Բժիշկների մեծամասնությունը ձգտում է հիմնականում դրսում շարունակել կրթությունը, Դուք սովորել եք միայն Հայաստանում, հիմա էլ դոկտորական դիսերտացիան գրում եք այստեղ, ցանկությա՞ն պակասն էր, թե՞ հնարավորության:
– Այո, դիսերտացիաս գրում եմ այստեղ՝ ՀՀ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ղեկավարությամբ: Իհարկե դրսում շատ եմ կոնֆերանսների մասնակցել, շատ հոդվածներ եմ տպագրել տարբեր գիտական պարբերականներում, եղել եմ տարբեր կլինիկաներում ու տեսել վիրահատություններ, որոնք կարևոր են եղել ինձ համար: Բայց ճիշտը որ ասեմ՝ ժամանակ չեմ ունեցել. այստեղ ես այնքան զբաղված եմ եղել իմ մասնագիտության մեջ: Իսկ վիրաբուժությունն այն մասնագիտությունն է, որ լինես տեղում, թե արտասահմանում, անընդհատ անելու բան ունես:
– Ճանաչված ծնողներ ունենալու գործոնը որքանո՞վ դեր խաղաց ակտիվ աշխատանքի անցնելիս:
– Ես ավարտել եմ Երևանի բժշկական համալսարանը 2000 թվականին, բայց 1998 թվականից արդեն միշտ մասնակցել եմ վիրահատությունների 3-րդ կլինիկական հիվանդանոցում Պավել Պետրովիչ Անանիկյանի ղեկավարությամբ. 3 տարի կլինիկական արդինատուրան այնտեղ եմ անցկացրել: Ապա վերապատրաստվել եմ Մալաթիաե բժշկական կենտրոնում Արմեն Ռաֆայելի Մելիքյանի մոտ՝ էնդոսկոպիկ վիրաբուժության ուղղությամբ: Ինչ վերաբերում է ծնողներիս, ապա նրանց գործոնը չի ազդել: Ես հիմա էլ դասավանդում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում և շատ ուսանողներ ունեմ, որոնց ծնողներին չեմ ճանաչում, բայց իրենց մեծ տեղ եմ տալիս: Կարևորը՝ շատ աշխատեն, գիշեր-ցերեկ, միայն ծանոթ ունենալը շատ քիչ է: Հաճախ ազդեցիկ ծնող ունենալու հանգամանքը կարող է նույնիսկ խանգարել:
– Փորձեք վերհիշել առաջին վիրահատությունը, որն ինքնուրույն եք արել, ի՞նչ զգացողություն էր:
– Առաջին վիրահատության զգացողությունը առ այսօր էլ իմ մեջ ամենադրական էմոցիաներն է արթնացնում: Մինչ հիմա էլ առաջին վիրահատության պես անհասականալի, դրական, աստվածային էներգիայով եմ լցվում ամեն վիրահատության ժամանակ: Ինչքան էլ հոգնած լինեմ, վատ տրամադրություն ունենամ ուրիշ կենցաղային խնդիրների պատճառով, վիրահատության ժամանակ գերբնական լիցք, ուժ եմ ստանում: Կարծում եմ՝ վիրաբույժներին հատուկ է: Անքուն գիշերները, հոգնած աշխատելը մարդու ֆիզիկական վիճակի վրա ազդում են, բայց վիրահատության տված էներգիան դա կոմպենսացնում է:
– Վիրաբույժի համար վիրահատարանում ամենակարևորն ի՞նչն է:
– Հիվանդը ճիշտ ախտորոշված լինի, ճիշտ պատրաստված լինի, որ տվյալները համապատասխանեն վիրահատության ծավալին: Իհարկե խոսքն անհետաձգելի դեպքերի մասին չէ: Պետք է լինի գրագետ, բանիմաց անձնակազմ, վիրահատարանի ստերիլ պայմաններն ու տեխնիկան լինեն ժամանակակից: Մեր վիրահատարանում մենք անցյալ տարվանից ներդրել ենք նոր՝ ժամանակակից տեխնիկա, բայց դե նախկինում էլ վիրահատության որակը տեխնիկայի պատճառով չի տուժել: Պատերազմի ժամանակ էլ մոմի լույսի տակ են վիրահատել, ու դրանից վիրահատության որակը չի տուժել:
– Կառանձնացնե՞ք բնավորության 3 կարևոր գիծ, որ պետք են մարդուն, հատկապես բժիշկին:
– Ազնվություն. մարդ պիտի ազնիվ լինի և՛ իր աշխատանքում, և՛ իր հիվանդների նկատմամբ, և՛ կոլեկտիվի, և՛ընտանիքի: Աշխատասիրություն. ճիշտ է, այն քեզանից տանում է էներգիա թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, սակայն ցանկացած հաջողության հասնելու համար պիտի տաս, որ ստանաս, ու հաճույքը, որ ստանում եմ վիրահատությունների ժամանակ, հենց վերադարձող այդ էներգիան է: Սեր. սեր իմ գործի նկատմամբ, իմ ընտանիքի, իմ ծնողների: Ես շատ եմ սիրում վիրահատել, որ մի քանի օր չեմ վիրահատում, կարոտում եմ:
– Իսկ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը՝ Հայաստանում ընդհանուր վիրաբուժության մակարդակին:
– Եթե նախկին խորհրդային մյուս պետությունների հետ մեզ համեմատենք, վատ վիճակում չենք գտնվում, բայց կաղում ենք տրանսպլանտալոգիայից՝փոխպատվաստումներից: Հաջորդ բացը ռոբոտեխնոլոգիաներն են. ամբողջ աշխարհում այն նոր է զարգանում, ու անգամ շատ զարգացած երկրներում դեռ չկա: Ինչ վերաբերում է գնահատականին. Որոշակի խավ կա, որոնց շրջանում բացակայում է վստահությունը մեր մասնագետների նկատմամբ: Շատերին գիտեմ, որ մեծ գումարներ են ծախսել ու ժամանակ՝ դրսում ախտորոշվելու և բուժվելու համար, սակայն նույն արդյունքն են ստացել, որը կարող էին այստեղ ունենալ: Հայաստանում վիրահատությունների մակարդակը բարձր է, սակայն պետք է առաջին հերթին բարձրացնել ծառայությունների մատուցման որակը՝ թեկուզ հիվանդին հենց ընդունելության սրահում դիմավորելուց սկսած: Պետք է քայլեր ձեռնարկվեն նաև բժշկի նկատմամբ հիվանդի վստահությունն էլ՛ ավելի բարձրացնելու ուղղությամբ:
– Արտահայտություն, որ պարտադիր ասում եք հիվանդին վիրահատությունից առաջ:
– Ամեն ինչ լավ կլինի:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն