Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ստոմատոլոգիայում մրցակցությունը որակ չի ստեղծում. Երևակ - Առողջապահական համակարգ

Ստոմատոլոգիայում մրցակցությունը որակ չի ստեղծում. Երևակ - Առողջապահական համակարգ

Ժամանակակից ստոմատոլոգիայի հնարավորությունները կարծես թե սահման չեն ճանաչում: Ցանկացած ստոմատոլոգիական կլինիկայում առաջին հերթին դա են փորձելու համոզել, գուցե գործով ապացուցել: Իսկ իրականում ի՞նչ է կատարվում այս բնագավառում Հայաստանում: Մեր զրուցակիցն է ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:
 
–   Ստոմատոլոգիական ծառայությունը ամենատարածված մասնագիտություններից է: Ինչպե՞ս է դա անդրադառնում որակի վրա:

–   Երբ ասում են, որ մրցակցությունը բերում է որակ, ես մեր ոլորտում ասում եմ հակառակը և կարող եմ հիմնավորել. այսօր մեծաքանակ այլ ԲՈՒՀ-երի շրջանավարտներ Բժշկական համալսարանում ստանում հետդիպլոմային կրթություն մեկ կամ մեկուկես տարում, որտեղ նրանք չեն կարող ստանալ այն լիարժեք կրթությունը, որը պիտի ստանային դեռևս հինգ, վեց տարի նախադիպլոմային շրջանում: Եվ արդյունքում նրանք, ունենալով ոչ լիարժեք գիտելիքներ և հմտություններ, բացում են կլինիկաներ կամ աշխատում են այս կամ այն կլինիկայում, աշխատում են բավականին ցածր գներով, որն անգամ չի համապատասխանում նյութածախսին: Այսօրվա դրությամբ, չհաշված բացառությունները, ավելի շատ պացիենտներ ունեն այն մարդիկ, ովքեր աշխատում են ուղղակի ցածր գներով: Իսկ ես երբևիցե չեմ կարող ասել, որ նման պարագայում որակ կարելի է ապահովել:


Իմ կարծիքով այսօր մեծաքանակ կադրեր «արտադրելուե փոխարեն կարելի էր աշխատել ուղղակի եղածների որակավորման և կատարելագործման ուղղությամբ:
 
–   Բայց կոնկրետ վերահսկողություն չկա՞, որ գոնե միջին որակ ապահովելու համար այս կամ այն գնից ցածր իրավունք չունենան աշխատել կամ այս կամ այն նյութը չի կարելի օգտագործել: Նկատի ունեմ՝ որոշակի ստանդարտ կիրառվի, որ և՛ նյութը, այսինքն որակը, և՛ գինը համապատասխանեն որոշակի միջանկյալ սահմանագծի:
 
-Նախկինում ես այդպիսի մի նախագիծ ունեի՝ տնտեսագետների համապատասխան հաշվարկներից հետո սահմանել հստակ գնացուցակ, որից ցածր գներով աշխատելն անթույլատրելի կլիներ: Բայց կարծում եմ, որ սոցիալտնտեսական այսօրվա պայմաններում խնդիրներ կարող են առաջանալ: Չնայած այսօր կան երկրներ, որտեղ գործում է այդ մոտեցումը, և  զբաղվում է տվյալ երկրի ստոմատոլոգների ասոցիացիան:
 
- Իսկ պացիենտը իրավաբանորեն պաշտպանվա՞ծ է, երբ նրա նկատմամբ անհաջող փորձ է կիրառվել բժշկի կողմից:
 
–   Լինում են բազմաթիվ բողոքներ, կատարվում է փորձաքննություն առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի կողմից, և տրվում է համապատասխան եզրակացություն: Արդյունքում, համաձայն նախարարի հանձնարարականի, ստուգվել է կլինիկայի գործունեությունը, լիցենզիայի առկայությունը և այլն: Ֆինանսական խնդիրները լուծվում են դատարաններում: Առողջապահության նախարարության գործակալության ստեղծման արդյունքում նախարարությունը ունի լծակներ պարբերաբար ստուգումներ անցկացնելու կլինիկաներում, և ես կարևորում եմ նման գործակալության գործունեությունը: Ստուգման արդյունքում հնարավոր է ներկայացվի լիցենզավորման կասեցման, ընդհուպ՝ ֆինանսական տույժի:
 
–   Այնուամենայնիվ, ստոմատոլոգիան արագ զարգացող ճյուղերից է, ի՞նչ ռեսուրսներ ունենք մենք:
 
–   Խոսեցինք թերություններից, սակայն մենք ունենք ստոմատոլոգների հզոր բանակ, որոնց կարելի է վստահել: Նրանք մարդիկ են, որոնք միշտ մասնակցում են միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին, միշտ գնում են արտասահման՝ վերապատրաստումների: Բայց, ցավոք սրտի, դրանք հիմնականում նույն մարդիկ են, քիչ տոկոս են կազմում նորերը, ավելացողները: Հայաստանում ստոմատոլոգիան հիմնականում քայլում է միջազգային պահանջներին համահունչ: Կարելի է ասել՝ ստոմատոլոգիայի ոլորտում ամսվա ընթացքում մենք մեծ քանակով նորություններ ենք ունենում աշխարհում, և դա առավելագույն չափով, եթե, իհարկե, կապված չէ հսկայական գումարների հետ, անպայման պիտի ներկայացվի հայաստանյան հասարակությանը:
 
–   Ի՞նչ ատամնաբուժական ծառայություններ են մտնում պետպատվերով սպասարկման մեջ:
 
–   Ատամները բուժելը, հեռացնելը, լորձաթաղանթի, լնդերի հիվանդությունների բուժումը, քարերի հեռացումը, պրոթեզավորումը, միայն ասեմ, որ թանկ ծառայությունները չեն մտնում՝ մետաղ-կերամիկա, բյուգե, իմպլանտ: Մնացած բոլորը, ընդհուպ մետաղապլաստմասե կոնստրուկցիաները վերջին տարիներին ընդգրկվել են պետպատվերի ցանկի մեջ: Այսօրվա դրությամբ Հայաստանը այն հատուկենտ երկրներից է, որը նման մեծ ծավալով պետպատվեր է իրականացնում սոցիալապես անապահով մեր խավի համար: Վերջին 15 տարվա ընթացքում ամեն ինչ 20 անգամ թանկացել է, բայց պետպատվերի գները մնացել են նույնը: Դա անիրատեսական է, որը բնականաբար ազդում է որակի վրա: Արդյունքում հիմնական դժգոհությունները լինում են պետպատվերով սպասարկվող կոնտիգենտի կողմից:
 
–   Որպես ստոմատոլոգիայի ոլորտում առաջին մարդ ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ կարիք ունենք  այս ոլորտում:
 
–   Ոչ միայն մեր ոլորտում, այլ ընդհանրապես բժշկության մեջ: Բժշկությունն այսօր մեզ համար դիրքային կարևորություն ունեցող ոլորտ է, առողջապահությունն է, որ կարող է ապահովել դրսից ֆինանսական  և կադրային հոսքեր: Առողջությունը մարդու համար ամենաթանկն է, և մենք բոլոր պայմանները պետք է ստեղծենք, որպեսզի առողջապահության բոլոր ոլորտները  զարգանան համատեղ:
 
–   Իսկ ի՞նչ ծառայություններ են մատուցում Ձեր՝ «Կլանսեե ստոմատոլոգիական կլինիկայում, և Դուք գո՞հ եք կլինիկայի մատուցած ծառայություններից:
 
Հարցը հետաքրքիր է և կրում է սադրիչ բնույթ: Մեզ մոտ մատուցվում են ստոմատոլոգիայի ոլորտի բոլոր ծառայությունները, իսկ ինչ վերաբերում է որակին, կարող եք ուղղակի հարցնել ոչ թե ինձ, այլ մեր հաճախորդներին:

Սկզբնաղբյուր. Երևակ - Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ