Բժիշկներ
Վաստակած վստահությունը` տարիների արդյունք. Երևակ - Առողջապահական համակարգ
Մանկաբարձգինեկոլոգի մասնագիտությունը մի կարևոր առանձնահատկություն ունի, որով այն տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ և պրոֆիլակտիկ, և բուժման նպատակներով կյանքի տարբեր էտապներում՝ սեռական հասունացման շրջանից մինչև ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասի գիտե ավելին, քան անգամ շատ հարազատ մարդիկ: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Շատվերյանը պատմում է, որ ոչ միայն առանձին հիվանդների, այլև ընտանիքների ու գերդաստանների հետ կապը արդեն տասնամյակների պատմություն ունի: 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկուհու պրակտիկայում քիչ չեն նաև դեպքերը, որ ծննդաբերել են կանայք, ովքեր իր օգնությամբ են լույս աշխարհ եկել:
– Բժիշկի նկատմամբ վստահությունը մի օրում չի ստեղծվում: Ի՞նչ ճանապարհ եք անցել դրան հասնելու համար:
– Բնականաբար: Դրա համար տարիների աշխատանք է պետք: Գործունեությունս սկսել եմ Երևանի թիվ 8 պոլիկլինիկայից, սակայն կարճ ժամանակ անց՝ 1992թ-ից տեղափոխվել եմ Շիրակի մարզի Անիի շրջան, որտեղ աշխատել եմ Շիրակի մարզի Աղին բժշկական կենտրոնում որպես մանկաբարձգինեկոլոգ, իսկ 1995թ-ից որպես հիվանդանոցի տնօրեն: Ցուրտ ու մութ տարիներն էին, պատերազմ էր, չկային բուժօգնության համար անգամ նվազագույն պայմաններ, շատ դեպքերում անգամ վառելիք չկար, որ հղի կնոջը հասցնեին ծննդատուն, ու պատահել է՝ ստիպված եմ եղել ծնունդներ ընդունել ոչ հիվանդանոցային պայմաններում: Սակայն դժվարությունը միայն դրանում չէր: Մեր հիվանդանոցը սպասարկում էր շրջակա մի շարք գյուղերի, իսկ շրջանում մաս-նագետները շատ քիչ էին: Այդ իսկ պատճառով գինեկոլոգիական միջամտություններից զատ ստիպված էի նաև այլ նեղ մասնագիտական հարցերով օգնել մարդկանց, քանի որ այլ տարբերակ պարզապես չկար: Ճիշտ է, երիտասարդ էի, փորձառությունս մեծ չէր, սակայն մեծ էնտուզիազմով ու պատասխանատվությամբ էի մոտենում աշխատանքիս: Այդ շրջանը շատ մեծ դերակատարություն ունեցավ որպես մասնագետ կայանալուս հարցում: 1997թ. վերջին տեղափոխվեցի Երևան ու մինչ օրս աշխատում եմ ՔանաքեռԶեյթուն բժշկական կենտրոնում: Մեր աշխատանքում վստահությունը շատ կարևոր է. երբ հիվանդը ճանաչում է բժշկին, նա նաև չի բարդույթավորվում տարբեր խնդիրներով դիմելիս: Ջերմ հարաբերությունների շնորհիվ նաև տեղյակ ես լինում ընտանիքի հոգեբանական, սոցիալական ու անգամ ժառանգական առանձնահատկություններին, ինչը հեշտացնում է բուժման ու հիվանդությունների կանխարգելման ընթացքը:
– Ի դեպ, բարդույթավորվելու մասին: Հայաստանում սովորաբար դիմել են բժշկին, երբ դանակը հասել է ոսկորին: Փոփոխություններ չե՞ք նկատում:
– Իրականում այդ խնդիրը կա, բայց ի ուրախություն մեզ, որոշակի խմբերի շրջանում կան դրական տեղաշարժեր: Կանայք ավելի շատ են սկսել հետևել իրենց առողջությանը, ավելի տեղեկացված են ու սկսել են հիվանդությունների ու խնդիրների ի հայտ գալու ավելի վաղ շրջանում դիմել բժշկին:
– Իսկ առհասարակ ի՞նչ հաճախականությամբ պետք է կինը այցելի բժշկին պրոֆիլակտիկ նպատակներով:
– Ցանկալի է, որ անպայման յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ այցելի գինեկոլոգին, հատկապես արգանդի վզիկի քաղցկեղի ու կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար, քանի որ, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխել ու լիովին բուժել այն: Իհարկե բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժումն էլ կարող է կանխել շատ բարդություններ, այդ թվում՝ անպտղությունը: Իսկ խնդիրներ ունենալու դեպքում էլ չի կարելի դրանք փորձել ինքնուրույն լուծել կամ ականջ դնել հարևանբարեկամների ոչ մասնագիտական կարծիքներին: Անգամ ինտերնետով բժշկին հարց տալու տարբերակը ես չեմ ընդունում, քանի որ միայն հիվանդի գանգատները բավարար չեն ճիշտ ախտորոշման համար: Կարևոր է, որ բժիշկը տեղում զննի հիվանդին: Ընդ որում, գինեկոլոգիական պրոֆիլակտիկ զննումները բավականին մատչելի են հասարակության գրեթե բոլոր խավերի համար, հատկապես որ պետությունն ինքն էլ աջակցում է դրան տարբեր ծրագրերով:
– Հիմա շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում մեծացել է անպտղության դեպքերի թիվը: Որո՞նք են հիմնական նպաստող գործոնները:
– Անպտղության պատճառները բազմաթիվ են, սակայն դրան նպաստող առաջնային գործոններից են բորբոքային հիվանդությունները, որոնց առաջացմանն էլ նպաստում են միգրացիոն պրոցեսների ակտիվացումը և դրա հետևանքով ինֆեկցիաների ավելի մեծ տարածումը, վատ էկոլոգիան ու անառողջ սնունդը, ինչպես նաև հորմոնալ ֆոնի խանգարումներն ու սթրեսները: Հենց այդ պատճառով էլ շեշտակի մեծացել է գինեկոլոգի դերակատարությունը, որպեսզի կինը կարողանա զգալ մայրության բերկրանքը:
– Կա կարծիք, որ Հայաստան արտերկրից գալիս են ավելի շատ պլաստիկ վիրահատությունների համար, ինչպես նաև ակնային ու ատամնաբուժական խնդիրներով՝ հաշվի առնելով բուժման մատչելիությունը: Իսկ ձեր ոլորտում ի՞նչ ցուցանիշներ կան:
– Գինեկոլոգիական միջամտությունների համար ևս շատ են դիմում այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները: Ընդ որում, նրանց գրավում են ոչ միայն գների մատչելիությունը, և բարձր մասնագիտական որակը, այլև բժիշկների սրտացավ վերաբերմունքը, ինչը նրանք չեն գտնում դրսի անգամ ամենաառաջադեմ կլինիկաներում: Ես հիվանդներ ունեմ ՌԴ-ից, Հունաստանից, Իտալիայից, Բելգիայից, Նիդերլանդներից ու այլ եվրոպական երկրներից. գա-լիս են մեր հիվանդանոց թե՛ բուժվելու և թե՛ վիրահատվելու նպատակով: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի գինեկոլոգիական վիրահատություններն ամբողջ ծավալով, այդ թվում նաև՝ լապարասկոպիկ եղանակով:
– Հե՞շտ է ամեն օր գործ ունենալ մարդկային կյանքերի հետ:
Ի¬հարկե հեշտ չէ: Հատկապես ծննդաբերության ժամանակ գործ ունես միանգամից երկու կյանքի հետ, ինչը մեծ պատասխանատվություն, հսկայական նյարդային ու ֆիզիկական էներգիա է պահանջում: Մեր աշխատանքային օրն իրականում երբեք սովորական աշխատանքային ռեժիմով չի սահմանափակվում. եթե անհրաժեշտ է, ցանկացած ժամի պիտի օգնություն ցուցաբերես հիվանդին սեփական առողջության, քնի ու հանգստի, ինչու չէ նաև սեփական ընտանիքի հետ լինելու հաշվին: Հեշտ ճանապարհ չէ, կարևորը գիտակցված լինի ընտրությունդ:
Մեդ-Պրակտիկ
01.11.2015
Հարգելի ETERI, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով հարցի պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Միայն արտադրության բնույթով պարզել, թե ինչ խնդիր է, դժվար է: Հարկավոր է հանձնել քսուկ, որից հետո համապատասխան բուժում ստանալ: Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա խորհուրդ կտայի ընդամենն անկեղծ լինել: Ստի և կեղծիքի վրա հիմնված հարաբերությունները երկար չեն կարող տևել:
ETERI
25.09.2015
ETERI
25.09.2015
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն